В стадии разработки
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
-
2 - За
-
5 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2018 թվականի փետրվարի 9-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 132-րդ հոդվածում․
1) 3-րդ մասում «որոշումն անմիջականորեն ուղարկել կամ առձեռն հանձնել այն անձին, որի դեմ կիրառվել է հայցի ապահովման միջոցը» բառերը փոխարինել «որոշումը Կադաստրի կոմիտե ներկայացնել ՀՀ կառավարության սահմանած կարգով։» բառերով,
2) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 2.
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան
Երևան
2024 թ.
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2013 թվականի դեկտեմբերի 5-ի Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 83-րդ հոդվածը լրացնել նոր 6-րդ մասով հետևյալ բովանդակությամբ.
«6 Վարչական դատարանը վարչական ակտի կատարումը ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնելու, ինչպես նաև այդ որոշումը փոխելու կամ վերացնելու վերաբերյալ որոշումները անշարժ գույքի պետական ռեգիստր ուղարկում է էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային փաստաթղթերին ներկայացվող պահանջները և ներկայացման կարգը սահմանում է Կառավարությունը:»։
Հոդված 2․
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան
Երևան
2024 թ.
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի 8-րդ հոդվածի 2․1-ին մասում «մարմինները» բառից հետո լրացնել «, դատարանները» բառը։
Հոդված 2.
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան
Երևան
2024 թ.
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 135-րդ հոդվածը լրացնել նոր 4-րդ մասով հետևյալ բովանդակությամբ․
«4․ Անշարժ գույքի արգելադրման դեպքում տվյալ վարույթով օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտը դատարանն էլեկտրոնային եղանակով Կառավարության սահմանած կարգով ներկայացնում է անշարժ գույքի պետական ռեգիստր:»։
Հոդված 2․ Օերնքի 160-րդ հոդվածի 7-րդ մասում «միջոցներ» բառից հետո լրացնել «, որի վերաբերյալ կայացրած որոշումն անշարժ գույքի պետական ռեգիստր է ներկայացվում էլեկտրոնաին եղանակով՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով» բառերը։
Հոդված 3․ Օրենքի 297-րդ հոդվածը լրացնել նոր 3-րդ մասով հետևյալ բովանդակությամբ․
«3․ Միջնորդությունը մերժելու և անշարժ գույքի արգելադրման մասին քննիչի որոշումը վերացնելու մասին որոշումը դատարանն անշարժ գույքի պետական ռեգիստր է ներկայացնում էլեկտրոնային եղանակով ոչ ուշ, քան որոշումը հրապարակելու կամ կայացնելու հաջորդ օրը: Էլեկտրոնային փաստաթղթերին ներկայացվող պահանջները և ներկայացման կարգը սահմանում է Կառավարությունը:»։
Հոդված 4․ Օրենքի 298-րդ հոդվածը լրացնել նոր 6-րդ մասով հետևյալ բովանդակությամբ․
«6. Միջնորդությունը մասնակի կամ ամբողջությամբ բավարարելու և անշարժ գույքի արգելադրումը մասնակի կամ լրիվ վերացնելու մասին որոշումը դատարանը Կառավարության սահմանած կարգով անշարժ գույքի պետական ռեգիստր է ներկայացնում էլեկտրոնային եղանակով ոչ ուշ, քան որոշումը հրապարակելու կամ կայացնելու հաջորդ օրը:»։
Հոդված 5.
1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան
Երևան
2024 թ.
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Սնանկության մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-51-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 13-րդ հոդվածի 3․1-ին մասում «Դատարանի» բառից առաջ լրացնել «Դատարանը սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն անշարժ գույքի պետական ռեգիստր է ուղարկում էլեկտրոնային եղանակով՝ Կառավարության սահմանած կարգով:» նախադասությունը։
Հոդված 2․ Օրենքի 15․4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «գործադրմամբ։» բառից հետո լրացնել «Պարտապանի սնանկության վտանգի վերաբերյալ դիմումը բավարարելու և կառավարիչ նշանակելու մասին որոշումները դատարանը անշարժ գույքի պետական ռեգիստր է ուղարկում էլեկտրոնային եղանակով՝ Կառավարության սահմանած կարգով:» նախադասությունը։
Հոդված 3․ Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետում «գործադրմամբ։» բառից հետո լրացնել «: Պարտապանինով նախատեսված տեղեկացումն ուղարկվում է գրավոր, իսկ առկայության դեպքում` էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համան րտապանինով նդատարանընանշարժ գույքի պետական ռեգիստր է ուղարկում էլեկտրոնային եղանակով՝ Կառավարության սահմանած կարգով:» նախադասությունը։
Հոդված 4․ Օրենքի 39․2-րդ հոդվածը լրացնել նոր 6․1-ին մասով հետևյալ բովանդակությամբ․
«6.1. Ապահովված իրավունքի առարկայի իրացումը թույլատրելու մասին դատարանի որոշումը դատարանը անշարժ գույքի պետական ռեգիստր է ուղարկում էլեկտրոնային եղանակով՝ Կառավարության սահմանած կարգով:»։
Հոդված 5․ Օրենքի 90-րդ հոդվածը լրացնել նոր 2․2-րդ մասով հետևյալ բովանդակությամբ․
«2.2. Սույն օրենքի 67-րդ հոդվածի առաջին մասով, 69-րդ հոդվածի չորրորդ մասի «ա» կետով, ինչպես նաև 74-րդ և 89-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում սնանկության վերաբերյալ գործի ավարտի դեպքում դատարանը վճիռն ուղարկում է անշարժ գույքի պետական ռեգիստր էլեկտրոնային եղանակով՝ Կառավարության սահմանած կարգով:»։
Հոդված 6․ Օրենքի 93-րդ հոդվածը լրացնել նոր 2․1-ին մասով հետևյալ բովանդակությամբ․
«2.1. Ֆիզիկական անձի գույքը (գույքի մասը) արգելանքից ազատելու մասին որոշումները դատարանը անշարժ գույքի պետական ռեգիստր է ուղարկում էլեկտրոնային եղանակով՝ Կառավարության սահմանած կարգով:»։
Հոդված 7․
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան
Երևան
2024 թ.
-
Обсуждалось
06.12.2024 - 26.12.2024
-
Тип
Закон
-
Область
Кадастр
-
Министерство
Kомитет кадастра
Просмотры 1017
Принт