Добавить в избранное

В стадии разработки

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

29%71%

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Առկա իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

   Հիմք ընդունելով ՀՀ Ազգային ժողովի կողմից 2023 թվականի ապրիլի 13-ին ընդունված «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-145-Ն օրենքի և ՀՀ վարչապետի 2023 թվականի հուլիսի 7-ի ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին» N 743-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին կետի պահանջները և հաշվի առնելով ոլորտում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ծավալների էական մեծացումը, դրանով պայմանավորված՝ տարատեսակ գործընթացներում մարդկային գործոնի նվազեցումը, ինչպես նաև թղթային արխիվների կրճատման անհրաժեշտությունը՝ ՀՀ կառավարության կողմից 2024 թվականի փետրվարի 23-ին ընդունվել է «Էլեկտրոնային փաստաթղթերին ներկայացվող պահանջները, սահմանափակում կիրառելու կամ սահմանափակումը վերացնելու վերաբերյալ որոշումներն անշարժ գույքի պետական ռեգիստր ներկայացման կարգը սահմանելու մասին» N 243-Ն որոշումը (այսուհետ՝ Որոշում), որով կանոնակարգվել են անշարժ գույքի նկատմամբ սահմանափակում կիրառելու կամ վերացնելու վերաբերյալ որոշումները և հարակից փաստաթղթերն անշարժ գույքի պետական ռեգիստր ներկայացնելու հետ կապված իրավահարաբերությունները: Ներկայումս սահմանափակում կիրառող մարմինները, բացառությամբ դատարանների, անշարժ գույքի նկատմամբ սահմանափակումները կիրառելու և վերացնելու մասին փաստաթղթերն անշարժ գույքի պետական ռեգիստր են ներկայացնում վերոնշյալ որոշմամբ ստեղծված «Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման էլեկտրոնային համակարգ»-ի (https://docs.e-cadastre.am/, այսուհետ՝ Համակարգ) միջոցով։ Համակարգի կիրառմամբ առավել դյուրին և արագ են դարձվել սահմանափակումների կիրառման և վերացման հետ կապված աշխատանքները՝ հնարավորություն տալով անշարժ գույքի նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ որոշումների կատարումը ապահովել անմիջապես։

Ի կատարումն ՀՀ վարչապետի կողմից 2024 թվականի հունվարի 12-ին Կադաստրի կոմիտեում (այսուհետ՝ Կոմիտե) անցկացված խորհրդակցության N Վ/06-2024 արձանագրության 3-րդ կետի 5․2-րդ ենթակետի, որով հանձնարարվել էր Արդարադատության նախարարության հետ քննարկել դատական մարմինների կողմից սահմանափակումների կիրառման մասին կայացրած ակտերը ևս էլեկտրոնային տարբերակով Կոմիտե ներկայացնելու հնարավորության հարցը, 2024 թվականի նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի նիստ, որի քննարկման արդյունքների համաձայն դատարանների կողմից կիրառվող էլեկտրոնային համակարգերի՝ փոխգործելիության առկայության դեպքում սահմանափակումների կիրառման մասին կայացրած ակտերը Կոմիտե պետք է ներկայացվեն այդ համակարգերի, իսկ փոխգործելիության բացակայության դեպքում՝ Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման էլեկտրոնային համակարգի (այսուհետ՝ Համակարգ) միջոցով՝ նախքան դատավարական փաստաթղթաշրջանառության ամբողջական թվայնացումը և դատարանների կողմից կիրառվող էլեկտրոնային համակարգերի փոխգործելիության ապահովումը։

Նախագծի ընդունման համար հիմք են հանդիսացել նաև գործնականում հանդիպող խնդիրները՝ կապված դատարանների կողմից կիրառվող հայցի ապահովման միջոցների, դրանց վերացման, ինչպես նաև քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով գույքի արգելադրումների, դրանց վերացման և սնանկության վարույթների ժամանակ կիրառվող սահմանափակումների իրավահարաբերությունների իրացման հետ:

Վերոգրյալով պայմանավորված և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Համակարգը արդեն իսկ գործում է, և դատական մարմինների կողմից սահմանափակումների կիրառման մասին կայացրած ակտերը Համակարգի միջոցով Կոմիտե ներկայացնելու պարագայում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանալու, Կոմիտեի կողմից մշակվել են՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», ««Սնանկության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ՝ Նախագիծ):

  1. Ակնկալվող արդյունքը

Սույն Նախագծով ակնկալվում է ապահովել Որոշմամբ ներդրված էլեկտրոնային համակարգի ամբողջական կիրառելիությունը՝ դատարանների կողմից անշարժ գույքի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու կամ վերացնելու վերաբերյալ կայացված ակտերը նույնպես էլեկտրոնային եղանակով անշարժ գույքի պետական ռեգիստրին ներկայացնելու միջոցով։

Նախագծով նախատեսվող օրենսդրական փոփոխությունների արդյունքում ակնկալվում է ապահովել դատարանների կողմից կայացվող վերոնշյալ ակտերի անհապաղ կատարումը՝ խուսափելով անհարկի ձգձգումներից և ակտերի՝ ժամանակավրեպ դառնալուց:

Միևնույն ժամանակ, Նախագծով թիրախավորվել են էական նշանակություն ունեցող մի խումբ իրավահարաբերություններ, մասնավորապես՝

  • Նախագծի ընդունմամբ կկարգավորվեն բոլոր այն դեպքերը, երբ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով անշարժ գույքի արգելադրումը պահպանվում է մինչև տվյալ վարույթով եզրափակիչ դատավարական ակտն օրինական ուժի մեջ մտնելը, քանի որ անվիճելի է, որ սահմանափակում գրանցող մարմնի համար կարևոր նշանակություն ունի, թե երբ է դատական ակտն ուժի մեջ մտել, որպեսզի գրանցված սահմանափակման դադարման պետական գրանցման համար իրավական հիմքի առաջացումը հստակ լինի: Դատարանի կողմից օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտերը Կադաստրի կոմիտե ներկայացնելը
  • Սահմանափակումների գրանցման տեսանկյունից անշարժ գույքի պետական ռեգիստրի գործառույթների համար էական է նաև գույքի արգելադրման մասին որոշման իրավաչափությունը հաստատելու միջնորդության քննության արդյունքները ստանալը՝ տեղեկատվական բազայում ճշգրիտ տվյալներ ունենալու, ինչպես նաև, անձանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Նույնը վերաբերում է նաև անշարժ գույքի արգելադրումը մասնակի կամ լրիվ վերացնելու մասին դատական ակտերին:
  • Սնանկության վարույթի շրջանակներում կարգավորվել են սնանկության դիմումը վարույթ ընդունելու, անձանց սնանկ ճանաչելու, որոշ գույքերի նկատմամբ մորատորիում չտարածելու և ֆիզիկական անձանց գույքը արգելանքից հանելու վերաբերյալ հարաբերությունները՝ դրանց հիմքով սահմանափակումները ճշգրիտ և ժամանակին կիրառելու և դադարեցնելու նպատակով:

3․Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:

4․Նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված հավելվածի՝ Կադաստրի կոմիտեի կողմից իրականացվող՝ ցանկի 10-րդ կետում սահմանված «Առցանց, ինքնաշխատ, անշարժ գույքի կադաստրի ներդրում» նպատակ հանդիսացող միջոցառման, 10.2-րդ ենթակետում սահմանված «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ  և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին հավանություն տալու մասին ՀՀ կառավարության որոշման  ընդունում» միջոցառման ակնկալվող արդյունք հանդիսացող «Օրենսդրական դաշտի կարգավորում, որի արդյունքում սահմանափակում կիրառող իրավասու մարմինների կողմից սահմանափակումների կիրառման, փոփոխման, դադարման գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը կներկայացվեն միայն էլեկտրոնային եղանակով՝ Կադաստրի կոմիտեի և համապատասխան մարմինների միջև հատուկ կապուղիների և էլեկտրոնային տեղեկատվական համակարգերի միջոցով առցանց ռեժիմով» միջոցառման պահանջներից:

  • Обсуждалось

    06.12.2024 - 26.12.2024

  • Тип

    Закон

  • Область

    Кадастр

  • Министерство

    Kомитет кадастра

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1016

Принт