Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

27.04.2026 18.05.2026
Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 595-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է անհատույց օգտագործման իրավունքով կնքված պայմանագրերը միակողմանի պետության կողմից լուծելու կարգավորումները վերանայելու անհրաժեշտությամբ։ Նախագծի համաձայն բացառություն է սահմանվում 5 (հինգ) տարին գերազանցող ժամկետով կնքված անհատույց օգտագործման այն պայմանագրերի համար, որոնք իրականացրել են գույքի բարելավման ներդրումային ծրագրեր։ Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կտրվի գույքի անհատույց օգտագործման պայմանագրի օրինակելի ձևի մեջ փոփոխություն կատարել, որով արտոնություն կսահմանվի գույքի գործարար ներդրումային ծրագրեր ներկայացրած օգտագործողների, ինչպես նաև 5 տարին գերազանցող ժամկետով կնքվող պայմանագրերի դեպքում։    
Մնաց {days} օր
0 50

25.04.2026 10.05.2026
ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումը պայմանավորված է զբոսաշրջության ոլորտում պետական կառավարման արդյունավետության բարձրացման, տվյալների ամբողջականության ապահովման և ոլորտի կարգավորման գործընթացների թվայնացման անհրաժեշտությամբ։ Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի փետրվարի 12-ի N 136-Ն որոշմամբ ներդրված՝ զբոսաշրջային ծառայություն մատուցող անձանց գործունեության ծանուցման համակարգի լիարժեք գործարկման համար անհրաժեշտ է հաստատել տվյալների շտեմարանի կանոնակարգը, որը կապահովի ոլորտի վերաբերյալ տեղեկատվության կենտրոնացված հավաքագրում, պահպանում և մշակում։
Մնաց {days} օր
0 303

23.04.2026 08.05.2026
«Որպես դրամական միջոցների գրավադրման եղանակով մաքսային վճարների, ներքին շուկայի պաշտպանության միջոցների, մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ հարկերի գծով մաքսային պարտավորությունների կատարման ապահովում, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով ներմուծվող ապրանքների մասով որպես դրամական միջոցների գրավադրման եղանակով մաքսային պարտավորությունների կատարման ապահովում՝ կանխավճարների օգտագործման դեպքերն ու պայմանները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է սահմանել՝ 1)   կանխավճարների՝ մաքսային պարտավորությունների կատարման ապահովման նպատակով օգտագործման դեպքերն ու պայմանները․ 2)  կանխավճարների՝ մաքսային պարտավորությունների կատարման ապահովման նպատակով վճարողի կողմից դիմումի ներկայացման հետ կապված հարաբերությունները։
Մնաց {days} օր
0 546

23.04.2026 08.05.2026
«Կանխավճարների՝ մաքսային միասնական հաշվին մուտքագրման եղանակները և կարգը, ինչպես նաև մաքսային մարմիններ վճարահաշվարկային ծառայություն մատուցող կազմակերպությունների կողմից ներկայացվող տեղեկությունների կազմը, դրանց ներկայացման (հասանելի դառնալու) ժամկետը և կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է սահմանել՝ 1)   կանխավճարների՝ մաքսային միասնական հաշվին մուտքագրման եղանակները և կարգը. 2)  մաքսային մարմիններ վճարահաշվարկային ծառայություն մատուցող կազմակերպությունների կողմից ներկայացվող տեղեկությունների կազմը, դրանց ներկայացման (հասանելի դառնալու) ժամկետը և կարգը: Նախագծով նախատեսվում է նաև ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 27-ի N 883-Ն որոշումը, որը «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 13․11․2025թ․ ՀՕ-379-Ն օրենքի ուժի մեջ մտնելու հանգամանքով պայմանավորված՝ կկորցնի արդիականությունը։
Մնաց {days} օր
0 590

23.04.2026 08.05.2026
«Կանխավճարների վերադարձի համար ներկայացված դիմումի մերժման և կանխավճարների վերադարձի մերժման դեպքերը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է սահմանել չօգտագործված կանխավճարների վերադարձման նպատակող վճարողի կողմից մաքսային մարմին ներկայացված դիմումի մերժման, ինչպես նաև չօգտագործված կանխավճարների վերադարձման մերժման դեպքերը։
Մնաց {days} օր
0 694

23.04.2026 08.05.2026
«Մաքսային պարտավորությունների՝ կանխավճարներից մարման եղանակները և հերթականությունը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է սահմանել «Մաքսային կարգավորման մասին» օրենքով սահմանված մաքսային պարտավորությունների՝ կանխավճարներից մարման եղանակների և հերթականության հետ կապված հարաբերությունները։ Մասնավորապես նախատեսվում է առաջնահերթություններ սահմանել՝ ըստ մաքսային փաստաթղթերի, ըստ պարտավորությունների ծագման ժամկետների, ըստ վճարի տեսակների։ Նախատեսվում է նաև սահմանել մաքսային պարտավորությունները վճարողի կողմից ինքնուրույն մարման առաջնահերթության ընտրության հնարավորություն։
Մնաց {days} օր
0 404

23.04.2026 08.05.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի N 397-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված հավելված 1-ի Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի կրթություն ենթաբաժնի «Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն (ՆՄՄԿ) իրականացնող ուսումնական հաստատությունների վերակազմակերպում» 11.1 կետի՝ նախատեսվում է միավորել, ինչպես նաև բարելավել ՆՄՄԿ ուսումնական հաստատությունների թե՛ շենքային, թե՛ գույքային պայմանները՝ առավել արդյունավետ և նպատակային դարձնելով դրանցում իրականացվող կրթական ծրագրերը:
Մնաց {days} օր
2 290

23.04.2026 11.05.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 27-Ն ԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 635-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ ՀՀ կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N 27-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) 2025 թվականի մարտի 17-ից ՀՀ Կոտայքի և Սյունիքի մարզերում ներդրվել է ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգը (այսուհետ՝ Գնահատման համակարգ), որն ամբողջ հանրապետությունում կներդրվի 2026 թվականին հուլիսի 1-ից։ Նշված մարզերում համակարգի փորձնական կիրառման արդյունքների վերլուծության արդյունքում՝ առաջացրել է Որոշման մեջ որոշակի փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն։ Մասնավորապես, Նախագծով առաջարկվում է ընտանիքի անապահովության գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվության փոփոխության դեպքում՝ մինչև 18 տարեկան անձանց թվի ավելացման և ընտանիքի անդամի մահվան դեպքերի ժամանակ, անհրաժեշտ տվյալները ստանալ ինքնաշխատ, 18 տարեկանից մինչև 22 տարեկանը ներառյալ առկա ուսուցմամբ սովորող անձ սոցիալական խմբի դեպքում հանել տարիքային սահմանափակումը՝ նախնական, միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում առկա ուսուցմամբ սովորող անձանց համար, անշարժ գույքի առկայության դեպքում սահմանված բացառող գործոնի մասով՝ ներկայիս սահմանված գույքահարկի չափի շեմն ավելացնել 25 տոկոսով, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հանգամանքի առկայության դեպքում՝ բացառող գործոն դիտարկել միայն շահույթ ստանալու նպատակ հետապնդող (առևտրային) կազմակերպություններին, տվյալ տարվա ամառային ամիսների ընթացքում ընտանիքի կողմից էլեկտրաէներգիայի և բնական գազի սպառման սահմանաչափը գերազանցելու հանգամանքի դեպքում կիրառվող հաշվարկման բանաձևում կատարել փոփոխություն։ Առաջարկվող փոփոխությունները միտված են Գնահատման համակարգի հասցեականության և արդյունավետության բարձրացմանը։    
Մնաց {days} օր
3 303
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: