Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

26.03.2026 11.04.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 144-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի դեկտեմբերի 7-ի N 144-Ն հրամանով (այսուհետ՝ Հրաման) հաստատված կարգով կրթական ծրագրերի երաշխավորման գործընթացը և ձևաչափերը սահմանված են ընդհանուր ձևակերպումներով, սակայն հստակ չեն կարգավորում մինչև 6 տարեկան երեխաների համար իրականացվող կրթական ծրագրերի երաշխավորման հետ կապված հարաբերությունները։Մինչդեռ գործնականում նման ծրագրեր իրականացվում են նաև մինչև 6 տարեկան երեխաների համար, և դրանց չներառումը երաշխավորման գործընթացում սահմանափակում է տվյալ տարիքային խմբի երեխաների ներգրավվածությունը կրթական ծրագրերում։Առաջարկվող փոփոխության նպատակն է հստակեցնել կարգավորման շրջանակը՝ ներառելով մինչև 6 տարեկան երեխաների համար իրականացվող արտադպրոցական, այդ թվում՝ լրացուցիչ կրթական ծրագրերը՝ ապահովելով իրավական հստակություն և կարգավորման ամբողջականություն։
Մնաց {days} օր
0 31

26.03.2026 10.04.2026
«Սևանա լճի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ նշված օրենսդրական կարգավորումը, ժամկետների առումով որոշակի խոչընդոտներ Է առաջացնում ծրագրերի ցուցանիշների սահմանման համար, քանզի դրանցում ներառված միջոցառումների որոշ ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշներ ձևավորվում են հաջորդ տարվա տարեսկզբին, իսկ տվյալ տարվա բյուջետային հայտը ներկայացվում է ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսին և հաստատվում է նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Ուստի առաջարկվում է պետական բյուջեի մասին օրենքի նախագծերի կազմում տարեկան ծրագիրը ԱԺ ներկայացնելու պահանջը հանելու և դրա փոխարեն ծրագիրը ՀՀ կառավարության հաստատմանը պետական բյուջեի հաստատումից հետո երկամսյա ժամկետում ներկայացնելու այլընտրանքի կիրառումը։ Առաջարկվող փոփոխությունով նախատեսվում է տարեկան ծրագրի կատարման վերաբերյալ ամենամյա հաշվետվությունը Կառավարության կողմից Ազգային ժողով ՀՀ պետական բյուջեի նախագծում ներկայացնելու պահանջը փոխարինել դրանց՝ պետական բյուջեի հաստատումից հետո Կառեավարության կողմից հաստատմամբ։
Մնաց {days} օր
0 35

26.03.2026 10.04.2026
«Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2026 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծով սահմանվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2026 թվականի ամառային զորակոչի կազմակերպման ու անցկացման գործընթացը, դրա շրջանակներում ստեղծվող մարմինները, զորակոչի ապահովման ուղղությամբ գործողությունների շրջանակը:
Մնաց {days} օր
0 52

25.03.2026 09.04.2026
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԻՆՏԵՐՆԵՏԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՆՎՃԱՐ ՀԱՆՐԱՅԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով սահմանվում են պետական և համայնքային գրադարաններում ինտերնետ հասանելիության ապահովման, համակարգչային աշխատատեղերի օգտագործման, նախնական ամրագրման, սեանսների տևողության, օգտատերերի իրավունքների և պարտականությունների, ինչպես նաև գրադարանի իրավասությունների և արգելված գործողությունների վերաբերյալ հստակ կարգավորումներ։ Այդպիսով, նախատեսվում է ապահովել հանրային տեղեկությունների հասանելիության միասնական մոտեցում, իրավական որոշակիություն և գործընթացների թափանցիկություն։
Մնաց {days} օր
0 135

25.03.2026 10.04.2026
ՀՐԱՄԱՆ ԱԶԴԱԿԻՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Ազդակիր բնակավայրերի ցանկը սահմանելու  մասին» ՏԿԵ նախարարի հրամանի ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 10-րդ մասի պահանջով: Սույն նախագծով ներկայացվում է 2024 թվականին վճարված ռոյալթիներից ազդակիր բնակավայրերին ու ազդակիր բնակավայրեր ներառող համայնքներին համայնքային մասհանումների բաշխումը և սահմանվում է ազդակիր բնակավայրերի փոփոխված ցանկը:
Մնաց {days} օր
0 213

25.03.2026 14.04.2026
«ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ «ԱՆՁՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ԲԱԺՆՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է հաստատել Անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի «Անձնական գրասենյակ» բաժնում էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրված պայմանագրերի լուծման համար անհրաժեշտ համաձայնագրի օրինակելի ձևը։    Նշված կարգավորման կիրառման արդյունքում ակնկալվում է ապահովել անշարժ գույքի պետական գրանցման գործընթացների հետագա թվայնացումը, բարձրացնել մատուցվող էլեկտրոնային ծառայությունների արդյունավետությունը և ապահովել պայմանագրային հարաբերությունների լուծման առավել մատչելի, պարզ և արագ ընթացակարգ՝ միաժամանակ պահպանելով իրավական հստակությունն ու իրավական անվտանգության պահանջները։
Մնաց {days} օր
0 146

25.03.2026 09.04.2026
ՊԵՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Պետական տեղեկատվական համակարգի կառավարչական համակարգը ներկայացնում է կազմակերպական, ընթացակարգային և տեխնիկական մեխանիզմների ամբողջություն, որն ուղղված է տեղեկատվական համակարգերում մշակվող տվյալների հասանելիության ապահովմանը թվային անվտանգ միջավայրում։ Այս կարգով սահմանվում են պետական տեղեկատվական համակարգի կառավարչական համակարգի կառուցվածքը, պետական տեղեկատվական համակարգի սպասարկման կարգը, տվյալների շտեմարանները պետական տեղեկատվական համակարգում գրանցման ընթացակարգը, այդ գործընթացում պետական մարմինների դերաբաշխումը, տվյալների շտեմարանի ստեղծման կազմակերպչական պահանջները, տվյալների շտեմարանի տեխնիկական փաստաթղթերի համակարգման պայմանները և ընթացակարգը։ Պետական տեղեկատվական համակարգի կառավարչական համակարգը (այսուհետ՝ ՊՏՀ ԿՀ) կազմված է Պետական տեղեկատվական համակարգը կառավարող տեղեկատվական համակարգից  և դրա կառավարման սկզբունքներից։ ՊՏՀ ԿՀ  հիմնական նպատակն է ապահովել բավարար գործիքակազմ պետական տեղեկատվական համակարգի  կառավարման համար, որով կապահովվի ՊՏՀ գործունեության թափանցիկությունը, ՊՏՀ զարգացման պլանավորումը, տվյալների շտեմարանների համապատասխանության վերահսկման գործառույթը։
Մնաց {days} օր
0 188

25.03.2026 09.04.2026
«ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ        Նախագծով առաջարկվող փոփոխությունների արդյունքում հնարավոր կլինի «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքով սահմանված ներդրումային և ոչ հիմնական ծառայությունների և «Կրիպտոակտիվների մասին» ՀՀ օրենքով սահմանված կրիպտոակտիվներով ծառայությունների դիմաց գանձվող վճարները  գնանշել և վճարել արտարժույթով, եթե այդ ծառայությունների հիմքում ընկած գործիքները կամ գործարքներն արտահայտված են արտարժույթով։
Մնաց {days} օր
0 198

25.03.2026 14.04.2026
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր Նախագծերի փաթեթի ընդուն­ման նպատակը բանկային ոլորտի համար հիմնավորված հարկային բեռի սահմանումը և հարկ­ման արդյունավետ կարգավորումների ներդրումն է: Միաժամանակ, նախագծերի փաթեթի ընդունման նպատակը բանկերի համար ֆոնդային բորսաներում ցուցակման լրացու­ցիչ տնտեսական խթանների ձևավորումն է:
Մնաց {days} օր
0 255
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: