ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ/ՁԵՌՆԱՐԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման, ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2093-Ն և 2024 թվականի հոկտեմբերի 3-ի N 1581-Ն որոշումների կատարման շրջանակներում ՀՀ կառավարությունն ներկայումս իրականացնում է 300 դպրոցների և 500 մանկապարտեզների կառուցման, հիմնանորոգման կամ վերակառուցման մեծածավալ պետական ծրագիրը։ Այս առումով, արդեն կառուցված և վերակառուցված շենքերի շահագործումն ու պահպանումը (ներառյալ՝ ֆինանսական ռեսուրսների արդյունավետ կառավարումը) առաջնային նշանակություն ունեն և պետք է իրականացվեն կոնստրուկցիաների, ինժեներական համակարգերի և տեխնիկական սարքավորումների գործառնական վիճակի ապահովման, ներքին հարդարման բավարար մակարդակի պահպանման, ինչպես նաև ընթացիկ նորոգման և սպասարկման գործառույթների պատշաճ կատարման համար:
-
Duration
05.05.2026 20.05.2026 -
Type
Order
-
Area
Urban planning
-
Ministry
Urban Development Committee
-
Status
Views 82
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.