63 և բարձր տարիքի քաղաքացիների տնտեսական ներուժի իրացման և բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիր
Նախագծի մշակումը պայմանավորված է Ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի 2026 թվականի հունվարի 9-ի N ԿԱ/2-2026 նիստի արձանագրության 8.1-ին կետով տրված հանձնարարականի կատարման անհրաժեշտությամբ, որով առաջարկվել է մշակել և ներկայացնել ավագ սերնդի անձանց զբաղվածության և տնտեսական ակտիվության խթանմանն ուղղված գործնական նշանակություն ունեցող առաջարկություններ՝ վարչապետի հանձնարարականի նպատակային կատարումն ապահովելու համար։
Նախագծով առաջարկվում է սահմանել ավագ սերնդի քաղաքացիների տնտեսական ակտիվության խթանմանն ուղղված պետական աջակցության նոր գործիք։
Ծրագրի հիմնական բաղադրիչներն են՝
· ծրագիրը նախատեսված է 63–72 տարեկան քաղաքացիների համար,
· աջակցությունը տրամադրվում է ներկայացված գործարար գաղափարների գնահատման արդյունքում ձևավորված վարկանիշային ցանկի հիման վրա,
· մեկ շահառուի համար նախատեսվում է մինչև 2,000,000 ՀՀ դրամ աջակցություն,
· իրականացումը փուլային է՝ տարածքային առաջնահերթություններով։
-
Duration
05.05.2026 21.05.2026 -
Type
Programme
-
Area
Job and employment, Economy, Economical
-
Ministry
Ministry of Economy
-
Status
Views 303
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.