Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

63 և բարձր տարիքի քաղաքացիների տնտեսական ներուժի իրացման և բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիր

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«—» – 2026 թվականի N — -Լ

63 ԵՎ ԲԱՐՁՐ ՏԱՐԻՔԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆԵՐՈՒԺԻ ԻՐԱՑՄԱՆ ԵՎ ԲԻԶՆԵՍ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» օրենքի 4-րդ հոդվածով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման 11-րդ կետի 2-րդ ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.  Հաստատել՝

1) «63 և բարձր տարիքի քաղաքացիների տնտեսական ներուժի իրացման և բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրը»՝ համաձայն հավելվածի,

2) սույն կետի 1-ին ենթակետով հաստատված ծրագրի լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը։

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝

1) մեկամսյա ժամկետում հաստատել սույն ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ձևաթղթերը, այդ թվում՝ աջակցության տրամադրման մասին պայմանագրի ձևը, և ապահովել դրանց հրապարակումը լիազոր մարմնի պաշտոնական կայքում

2) 30 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և լրացում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1910-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։

3. Սահմանել, որ՝

1) Ծրագրի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության 2026 և 2027 թվականների պետական բյուջեներով նախատեսված միջոցների հաշվին, ընդ որում՝ 2026 թվականի համար ծրագրի իրականացման նպատակով տրամադրվող ֆինանսավորման չափը չի կարող գերազանցել 2,000,000,000 (երկու միլիարդ) ՀՀ դրամը։

2) Ծրագրի 4-րդ փուլի շրջանակում 2026 թվականի դեկտեմբերին ընտրված շահառուների նկատմամբ ստանձնված ֆինանսական պարտավորությունները, որոնց կատարումը տեխնիկական կամ ժամանակային պատճառներով հնարավոր չի եղել ապահովել մինչև 2026 թվականի բյուջետային տարվա ավարտը, ենթակա են կատարման 2027 թվականին՝ այդ նպատակով Հայաստանի Հանրապետության 2027 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին։

3) Ծրագրի իրականացման շրջանակում վերահսկողական, հաշվետվողական և գնահատման գործընթացները կարող են իրականացվել նաև 2027 թվականին՝ լիազոր մարմնի կողմից։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ Սույն որոշմամբ սահմանված ծրագրի շրջանակում շահառուների կողմից ստանձնված պարտավորությունները պահպանվում են մինչև դրանց ամբողջական կատարումը։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                                                                 Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2026 թվականի

«___» ________ N ___-Լ որոշման

 

ԾՐԱԳԻՐ

63 ԵՎ ԲԱՐՁՐ ՏԱՐԻՔԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆԵՐՈՒԺԻ ԻՐԱՑՄԱՆ ԵՎ ԲԻԶՆԵՍ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

 

1. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ

1.  Սույն ծրագրի նպատակն է խթանել Հայաստանի Հանրապետության ավագ սերնդի քաղաքացիների տնտեսական ակտիվությունը՝ ապահովելով տնտեսական գործունեության ստեղծման, վերագործարկման, ընդլայնման կամ շարունակականության համար անհրաժեշտ պայմաններ՝ դրանով իսկ նպաստելով տեղական մասնավոր հատվածի կայուն զարգացմանը։

2. Ծրագիրը միտված է ավագ սերնդի փորձի, մասնագիտական կարողությունների, համայնքային կապերի և կուտակված գիտելիքի տնտեսական ներուժի իրացմանը՝ դրանք վերածելով կայուն և եկամտաբեր տնտեսական գործունեության։

 

2. ԾՐԱԳՐԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ

3. Սույն ծրագրի իմաստով շահառու կարող են հանդիսանալ 63-ից մինչև 72 տարեկան Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր

1) սահմանված կարգով հաշվառված են որպես անհատ ձեռնարկատեր կամ ունեն իրավաբանական անձի մասնակցի (հիմնադրի) կարգավիճակ, կամ

2) ծրագրով սահմանված կարգով ընտրվելու դեպքում պարտավորվում են մինչև աջակցության տրամադրման մասին պայմանագրի կնքումը սահմանված կարգով հաշվառվել որպես անհատ ձեռնարկատեր կամ հիմնադրել իրավաբանական անձ,

և բավարարում են հետևյալ պայմաններից առնվազն մեկին՝

ա. ունեն տնտեսական (ձեռնարկատիրական) գործունեություն սկսելու, վերագործարկելու, ընդլայնելու կամ շարունակելու վերաբերյալ գործարար գաղափար,

բ. նախատեսում են իրականացնել գյուղատնտեսական, արհեստագործական, ստեղծագործական, զբոսաշրջային կամ եկամուտ ստանալուն ուղղված այլ տնտեսական (ձեռնարկատիրական) գործունեություն,

գ. ձեռնարկում են գործնական քայլեր փոքր բիզնեսի ստեղծման, փոխակերպման կամ շարունակականության ապահովման ուղղությամբ։

 

3. ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ

4. Սույն ծրագրի շրջանակում աջակցությունը շահառուներին տրամադրվում է ներկայացված գործարար գաղափարների գնահատման արդյունքում ձևավորված վարկանիշային ցանկին համապատասխան՝ վարկանիշային կարգով՝ առավել բարձր միավոր ստացած դիմողից դեպի նվազ միավոր ստացած դիմող հերթականությամբ, մինչև ծրագրի համար նախատեսված ֆինանսական միջոցների սպառումը։ Դիմումների դիտարկումն իրականացվում է սույն ծրագրով սահմանված փուլային առաջնահերթություններին համապատասխան՝ ապահովելով տվյալ փուլում սահմանված թիրախային խմբերի դիմումների առաջնային գնահատումը։ Հավասար միավորների դեպքում նախապատվությունը տրվում է ավելի վաղ ներկայացված դիմումին։

5. Գործարար գաղափարի գնահատումն իրականացվում է միավորային գնահատման համակարգով՝ առավելագույնը 100 միավորի շրջանակում, հետևյալ չափանիշներով՝

1) գործարար գաղափարի իրագործելիություն՝ մինչև 25 միավոր,

2) դիմողի մասնագիտական փորձի, գիտելիքների և հմտությունների համապատասխանություն առաջարկվող գործունեությանը՝ մինչև 20 միավոր, որը գնահատվում է ներկայացված գործարար գաղափարի և դիմումին կից փաստաթղթերի հիման վրա, իսկ լրացուցիչ պարզաբանումներ կարող են պահանջվել միայն ներկայացված տեղեկությունների հստակեցման նպատակով,

3) տնտեսական գործունեության կայունության և եկամտաբերության ներուժ՝ մինչև 25 միավոր,

4) աջակցության գումարի օգտագործման նպատակահարմարություն և հիմնավորվածություն՝ մինչև 15 միավոր,

5) համայնքային կամ տեղական տնտեսական ազդեցություն՝ մինչև 15 միավոր։

6. Գործարար գաղափարը համարվում է դրական գնահատված, եթե այն ստացել է առնվազն 60 միավոր։

7. Դիմումների գնահատումն իրականացվում է լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ձևավորված գնահատող հանձնաժողովի կողմից։ Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են առնվազն 5 անդամ, որոնցից ոչ պակաս, քան 3-ը պետք է լինեն լիազոր մարմնի ներկայացուցիչներ։ Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել նաև այլ պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, գործարար աջակցման կազմակերպությունների կամ համապատասխան ոլորտների փորձագետներ։

8. Գնահատող հանձնաժողովի գործունեության կարգը, կազմը, գնահատման թերթիկի ձևը, ինչպես նաև շահերի բախման բացառման մեխանիզմները հաստատվում են լիազոր մարմնի ղեկավարի հրամանով։

9. Մեկ շահառու սույն ծրագրի շրջանակում աջակցություն ստանալու նպատակով կարող է դիմել մեկ անգամ։

 

4. ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

10.         Աջակցության գումարը կարող է օգտագործվել հետևյալ նպատակներով՝

1) սարքավորումների, գործիքների (արտադրական հոսքագծեր, հաստոցներ, մասնագիտական գործիքներ և այլն) և տեխնիկայի ձեռքբերում,

2) հումքի և արտադրական նյութերի ձեռքբերում,

3) տնտեսական գործունեության համար անհրաժեշտ տարածքի վարձակալություն, նվազագույն վերանորոգում, հարմարեցում և տեխնիկական ապահովում,

4) փաթեթավորման, պարզ բրենդավորման և մարքեթինգային նյութերի պատրաստում,

5) թվային գործիքների ներդրում, այդ թվում՝ առցանց վաճառքի, հաշվառման և այլ համապատասխան լուծումների կիրառում,

6) գործող տնտեսական գործունեության պահպանման, արդիականացման կամ զարգացման համար անհրաժեշտ ծախսերի ֆինանսավորում,

7) ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերում,

8) կացության կազմակերպման մեկնարկի համար անհրաժեշտ կահույքի և տեխնիկայի ձեռքբերում,

9) սառնարանային տնտեսության կազմակերպում,

10) ջերմատնային տնտեսության, անասնապահության և գյուղատնտեսական մթերքների վերամշակման կազմակերպում,

11) սպորտի, մշակույթի, ստեղծագործական արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառներում գործունեության իրականացում։

11. Սույն ծրագրի 10-րդ կետով սահմանված բոլոր նպատակային ուղղություններով նախատեսված գործողությունների իրականացումը պետք է ավարտվի աջակցության գումարը ստանալուց հետո 60 օրվա ընթացքում։ Եթե գործողությունները ներառում են սարքավորումների կամ տեխնիկայի ձեռքբերում և տեղադրում, տարածքի կազմակերպում կամ հարմարեցում, կամ պահանջում են առաքման, տեղադրման կամ տեխնիկական միացման գործընթացներ, գործողությունների իրականացումը կարող է ավարտվել մինչև 120 օրվա ընթացքում՝ պայմանով, որ նշված հանգամանքները հիմնավորվում են համապատասխան պայմանագրերով, հաշիվ-ապրանքագրերով կամ դրանք հավաստող այլ փաստաթղթերով։

12.          Աջակցության գումարը չի կարող ուղղվել աշխատավարձերի վճարմանը, անշարժ գույքի և անձնական տրանսպորտային միջոցների ձեռքբերմանը, վարկերի, տույժերի և տուգանքների մարմանը, ինչպես նաև անձնական սպառման այլ ծախսերի ֆինանսավորմանը։

12.1. Սույն ծրագրի շրջանակում աջակցություն չի տրամադրվում այն ծախսային ուղղությունների ֆինանսավորմանը, որոնց մասով շահառուն արդեն իսկ ստացել է կամ ստանում է պետական աջակցություն՝ նույն ծախսային ուղղությամբ, ներառյալ՝ վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում, դրամաշնորհային կամ այլ աջակցություն։

13.                Սույն Ծրագրի շրջանակում աջակցության առավելագույն չափը մեկ շահառուի համար սահմանվում է 2,000,000 (երկու միլիոն) ՀՀ դրամ։

 

5. ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

14.          Աջակցության գումարը կարող է օգտագործվել բացառապես ծրագրով և պայմանագրով նախատեսված նպատակներով։

15.          Շահառուն ապահովում է դիմումով ներկայացված տնտեսական գործունեության իրականացումը և դրա շարունակականությունը առնվազն 12 ամիս ժամկետով։

16.         Աջակցության գումարի ոչ նպատակային օգտագործման, կեղծ կամ անարժանահավատ տվյալների ներկայացման կամ ծրագրի պայմանների խախտման դեպքերում շահառուն պարտավոր է վերադարձնել ստացված միջոցները՝ պայմանագրով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

17.          Աջակցություն ստացած շահառուն աջակցությունը ստանալուց 12 ամիս անց՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում, լիազոր մարմին է ներկայացնում իրականացված տնտեսական գործունեության վերաբերյալ հաշվետվություն՝ լիազոր մարմնի սահմանած ձևին համապատասխան, կցելով կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերը, այդ թվում՝ պայմանագրեր, հաշիվ-ապրանքագրեր, վճարումը հիմնավորող փաստաթղթեր, առկայության դեպքում՝ ընդունման-հանձնման ակտեր, մատակարարման, տեղադրման կամ ծառայության մատուցման փաստը հավաստող փաստաթղթեր։

18.         Սույն ծրագրի 17-րդ կետով նախատեսված հաշվետվության ձևը, հաշվետվությանը կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը և ներկայացման կարգը հաստատվում են լիազոր մարմնի ղեկավարի հրամանով։

19.         Սույն ծրագրի 8-րդ և 18-րդ կետերով նախատեսված ակտերը լիազոր մարմնի ղեկավարի հրամանով հաստատվում են սույն ծրագրի ուժի մեջ մտնելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում։

19.1. Լիազոր մարմինը ծրագրի իրականացման ընթացքում, այդ թվում՝ սույն ծրագրի 12-րդ և 16-րդ կետերով սահմանված պահանջների կատարման նկատմամբ, իրականացնում է փաստաթղթային հսկողություն, ինչպես նաև ռիսկահեն ընտրանքային ստուգումներ։ Սույն կետի իմաստով՝

1) փաստաթղթային հսկողություն է համարվում շահառուի կողմից ներկայացված հաշվետվությունների և կից փաստաթղթերի ուսումնասիրությունը՝ դրանց ամբողջականության, արժանահավատության և ծրագրի պահանջներին համապատասխանության ստուգման նպատակով,

2) հիմնավոր կասկածներ են համարվում այնպիսի փաստական տվյալների կամ հանգամանքների առկայությունը, որոնք կարող են վկայել ներկայացված տեղեկատվության ոչ լիարժեքության, անճշտության կամ աջակցության ոչ նպատակային օգտագործման մասին։

192 Ռիսկահեն ընտրանքային ստուգումները իրականացվում են առնվազն մեկ ռիսկային չափանիշի առկայության դեպքում՝

1) ներկայացված փաստաթղթերի միջև անհամապատասխանությունների առկայություն,
2) կատարված ծախսերի և ներկայացված գործարար գաղափարի միջև էական տարբերություններ,
3) նույն տեսակի ծախսերի կրկնվող կամ ոչ համաչափ բարձր արժեքներ,
4) հիմնավոր կասկածների առկայություն։

19.3. Տեղայցեր իրականացվում են այն դեպքերում, երբ՝

1) անհրաժեշտ է փաստացի ստուգել ձեռք բերված գույքի, սարքավորումների կամ իրականացված գործունեության առկայությունը,

2) փաստաթղթային հսկողության արդյունքում հնարավոր չէ միարժեք գնահատել ծախսերի նպատակային օգտագործումը,

3) առկա են սույն կետի 19.1-ին ենթակետով նախատեսված ռիսկային հանգամանքներ։

19.4. Լիազոր մարմինը ծրագրի իրականացման արդյունավետության գնահատման նպատակով իրականացնում է ծրագրի մշտադիտարկում և ուսումնասիրություն՝ ներառյալ՝

      1)       շահառուների տնտեսական գործունեության շարունակականության գնահատում,

     2)       աջակցության նպատակային օգտագործման վերահսկում,

     3)       ծրագրի սոցիալ-տնտեսական ազդեցության գնահատում։

6. ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆԸ ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ

20. Լիազոր մարմինը ծրագրի յուրաքանչյուր փուլի մեկնարկից առնվազն 10 աշխատանքային օր առաջ իր պաշտոնական կայքում հրապարակում է հայտարարություն՝ նշելով տվյալ փուլի դիմումների ընդունման ժամկետը, ներկայացման եղանակը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, գնահատման չափանիշները, տվյալ փուլի թիրախային խումբը, ինչպես նաև սույն ծրագրի 35.1 և 35.2 կետերին համապատասխան սահմանված դիմումների առավելագույն քանակը և (կամ) ֆինանսավորման կողմնորոշիչ չափաբաժինները (առկայության դեպքում)։

21.          Դիմողը դիմումը (Ձև N 1) և դրան կից փաստաթղթերը ներկայացնում է լիազոր մարմին էլեկտրոնային եղանակով կամ համայնքային կառույցների միջոցով։

22.         Սույն ծրագրի իմաստով համայնքային կառույցներ են համարվում «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված համայնքապետարանների աշխատակազմերը, ինչպես նաև լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով ներգրավված կազմակերպությունները, որոնք սույն ծրագրի շրջանակում իրականացնում են դիմումների ընդունման, գրանցման և լիազոր մարմնին փոխանցման գործառույթներ։

23.         Համայնքային կառույցները դիմումն ստանալուց հետո առավելագույնը 2 աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան տվյալ փուլի համար սահմանված դիմումների ընդունման վերջնաժամկետը, ապահովում են դրա գրանցումը և փոխանցումը լիազոր մարմնին էլեկտրոնային եղանակով կամ լիազոր մարմնի կողմից սահմանված այլ կարգով։ Ընդ որում, համայնքային կառույցի կողմից լիազոր մարմնին ներկայացման օրը համարվում է դիմումի ներկայացման պաշտոնական ամսաթիվը։

24.         Դիմումին կից ներկայացվում են՝

1) դիմողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

2) գործարար գաղափարի նկարագիրը (Ձև N 2),

3) դիմողին պատկանող բանկային հաշվի վավերապայմանները,

4) գործունեության իրականացման վայրի հասցեն և նկարագիրը,

5) գործարար գաղափարի հիմնավորման նպատակով ներկայացվող լրացուցիչ փաստաթղթեր (առկայության դեպքում)։

25.         Լիազոր մարմինը դիմումը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է ներկայացված փաստաթղթերի ամբողջականության, ձևաչափային համապատասխանության և սույն ծրագրի պահանջներին համապատասխանության ստուգում։

26.         Թերությունների հայտնաբերման դեպքում դիմողին տրամադրվում է մինչև 3 աշխատանքային օր դրանք շտկելու համար։

27.         Դիմումը համարվում է ներկայացված (ամբողջական), եթե ներկայացվել են սույն ծրագրի 24-րդ կետով նախատեսված բոլոր փաստաթղթերը։ Թերություններով ներկայացված դիմումների դեպքում դիմումի ներկայացման օրը և ուսումնասիրության գործընթացի սկիզբը համարվում են թերությունների շտկումից և փաստաթղթերի ամբողջական ներկայացումից հետո պահը։

28.         Սահմանված ժամկետում թերությունները չշտկելու կամ պահանջվող փաստաթղթերը չներկայացնելու դեպքում լիազոր մարմինը մերժում է դիմումը, որի վերաբերյալ դիմողը տեղեկացվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում։

29.         Դիմումների վերջնական գնահատումը և դիմողների ընտրությունն իրականացվում են գնահատող հանձնաժողովի կողմից՝ յուրաքանչյուր փուլի համար սահմանված դիմումների ընդունման վերջնաժամկետից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում։

30.         Դիմումների հաստատումից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, լիազոր մարմինը պարտավոր է գրավոր ծանուցել դիմողին։

31.          Ծանուցումն ուղարկվելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, լիազոր մարմնի և դիմողի միջև կնքվում է «63 և բարձր տարիքի քաղաքացիների տնտեսական ներուժի իրացման և բիզնես նախաձեռնությունների աջակցության տրամադրման մասին» պայմանագիրը, բացառությամբ սույն ծրագրի 3-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված դեպքի։

32.         Սույն ծրագրի 3-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված դեպքում պայմանագիրը դիմողի հետ կնքվում է վերջինիս կողմից որպես անհատ ձեռնարկատեր պետական հաշվառում կամ իրավաբանական անձի պետական գրանցում (հաշվառում) ստանալուց և այդ մասին լիազոր մարմնին համապատասխան տեղեկատվություն ներկայացնելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում։

33.         Ծրագրի շրջանակում աջակցությունը տրամադրվում է փուլային եղանակով՝ դիմումների ընդունման, նախնական ստուգման, գնահատման և շահառուների ընտրության գործընթացների կազմակերպմամբ՝ սույն ծրագրի N 1 աղյուսակով սահմանված հերթականությամբ։ Աջակցության գումարը շահառուին տրամադրվում է միանվագ։

34.         Յուրաքանչյուր փուլում դիմումների ընդունումը, նախնական ստուգումը, գնահատումը, շահառուների ընտրությունը և աջակցության տրամադրումը իրականացվում են համապատասխան փուլերի համար սահմանված ժամկետներում։

35. Ծրագրի շրջանակում ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության համապատասխան տարվա պետական բյուջեով ծրագրի համար նախատեսված ֆինանսական միջոցների սահմանաչափի շրջանակում։

35.1. Եթե դրական գնահատված դիմումով նախատեսված աջակցության գումարի չափը գերազանցում է գնահատման արդյունքների ամփոփման պահին ծրագրի իրականացման համար տվյալ տարվա պետական բյուջեով սահմանված ֆինանսական միջոցների մնացորդը, և դիմողը տալիս է իր գրավոր համաձայնությունը աջակցություն ստանալ այդ մնացորդի չափով, ապա աջակցությունը տրամադրվում է այդ մնացորդի չափով, բայց ոչ ավելի, քան սույն ծրագրի 13-րդ կետով սահմանված առավելագույն չափը։

35.2. Լիազոր մարմինը կարող է յուրաքանչյուր փուլի համար սահմանել դիմումների ընդունման առավելագույն քանակ, ինչպես նաև ֆինանսավորման կողմնորոշիչ չափաբաժիններ՝ ելնելով ծրագրի թիրախային խմբերի առաջնահերթություններից։

36. Դիմումների գնահատումն իրականացվում է դրանց ամբողջական ներկայացման հերթականությամբ՝ հաշվի առնելով սույն ծրագրով սահմանված փուլային առաջնահերթությունները և գնահատման արդյունքներով ձևավորված վարկանիշային կարգը։

37. Ծրագրի պահանջներին համապատասխանող և դրական գնահատված այն դիմումները, որոնց ֆինանսավորումը տվյալ փուլում հնարավոր չի եղել ծրագրի համար նախատեսված ֆինանսական միջոցների սպառման պատճառով, կարող են դիտարկվել նույն ծրագրի շրջանակում հաջորդ փուլերում՝ ֆինանսական միջոցների առկայության դեպքում և տվյալ փուլի համար սահմանված առաջնահերթությունների հաշվառմամբ։ Այն դեպքերում, երբ դիմողը չի համաձայնել սույն ծրագրի 35.1-ին կետով նախատեսված մնացորդի չափով աջակցություն ստանալուն, տվյալ դիմումը նույնպես կարող է դիտարկվել հաջորդ փուլերում՝ նույն պայմաններով։

38. Ծրագրի յուրաքանչյուր փուլի իրականացումն ապահովվում է սույն ծրագրի N 1 աղյուսակով սահմանված ժամանակացույցին համապատասխան՝ հաշվի առնելով սույն ծրագրի 37-րդ կետով նախատեսված կարգավորումները։

աղյուսակ N 1

Փուլ

Գործողություն

Վերջնաժամկետ

Թիրախային խումբ/ Առաջնահերթություն

I փուլ

Դիմումների ընդունում, նախնական ստուգում, գնահատում և շահառուների ընտրություն

2026 թվականի հունիս

ՀՀ կառավարության 17.11.1998թ. N 713 որոշմամբ հաստատված սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիներ

II փուլ

Դիմումների ընդունում, նախնական ստուգում, գնահատում և շահառուների ընտրություն

2026 թվականի օգոստոս

ՀՀ կառավարության 07.09.2023թ. N 1517-Ն որոշմամբ հաստատված լեռնային և բարձրլեռնային բնակավայրերի քաղաքացիներ

III փուլ

Դիմումների ընդունում, նախնական ստուգում, գնահատում և շահառուների ընտրություն

2026 թվականի հոկտեմբեր

Գյուղական համայնքներում բնակվող քաղաքացիներ

IV փուլ

Դիմումների ընդունում, նախնական ստուգում, գնահատում և շահառուների ընտրություն

2026 թվականի դեկտեմբեր

Քաղաքային համայնքներում բնակվող և ծրագրի պահանջներին համապատասխանող այլ քաղաքացիներ

7. ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

      39.   Աջակցությունը շահառուին տրամադրվում է միանվագ՝ լիազոր մարմնի և շահառուի միջև կնքվող պայմանագրի հիման վրա։

      40.   Աջակցությունը տրամադրվում է գնահատման արդյունքում ընտրված այն շահառուներին, ովքեր պայմանագրի կնքման պահին ունեն որպես անհատ ձեռնարկատեր պետական հաշվառում կամ իրավաբանական անձի պետական գրանցում (հաշվառում) և հարկային մարմնում հաշվառված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

      41.    Աջակցության գումարը փոխանցվում է շահառուի բանկային հաշվին՝ պայմանագրի ստորագրումից հետո առավելագույնը 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ սույն որոշմամբ նախատեսված ֆինանսական միջոցների առկայության դեպքում։

      42.   Աջակցության գումարը չի կարող արգելադրվել կամ հաշվանցվել շահառուի պարտավորությունների դիմաց՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի։

      43.   Գնահատման արդյունքում ընտրված այն դիմողները, որոնք դիմումը ներկայացնելու պահին չունեն սույն ծրագրի 3-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված կարգավիճակը, պարտավոր են աջակցության տրամադրման մասին ծանուցումն ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում, բայց մինչև պայմանագրի կնքումը, ապահովել որպես անհատ ձեռնարկատեր պետական հաշվառումը կամ իրավաբանական անձի պետական գրանցումը (հաշվառումը), ինչպես նաև հարկային մարմնում հաշվառումը, և այդ մասին համապատասխան տեղեկատվություն ներկայացնել լիազոր մարմնին։

      44.   Սույն ծրագրի 43-րդ կետով սահմանված ժամկետում համապատասխան կարգավիճակը չապահովելու դեպքում համարվում է, որ դիմողը հրաժարվել է աջակցության տրամադրումից։

 

8. ԳՈՐԾԱՐԱՐ ԳԱՂԱՓԱՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

      45.   Գործարար գաղափարը ներկայացվում է Ձև N 2-ով և պետք է պարունակի բավարար տեղեկություններ՝ դրա իրագործելիությունը, տնտեսական հիմնավորվածությունը և աջակցության օգտագործման նպատակային ուղղությունների վերաբերյալ։

46.         Գործարար գաղափարը ներառում է՝

1) տնտեսական գործունեության նկարագրությունը,

2) շուկայի և հաճախորդների համառոտ նկարագրությունը,

3) դիմողի փորձը, գիտելիքները և կարողությունները,

4) աջակցության գումարի օգտագործման ուղղությունները,

5) եկամուտների և ծախսերի նախնական գնահատականը,

6) գործունեության իրականացման վայրը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձև N 1

ԴԻՄՈՒՄ

63 ԵՎ ԲԱՐՁՐ ՏԱՐԻՔԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆԵՐՈՒԺԻ ԻՐԱՑՄԱՆ ԵՎ ԲԻԶՆԵՍ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ

(Անուն, ազգանուն, հայրանուն) ____________________________________________________

(Ծննդյան տարեթիվ) _____________________________________________________________

(Անձնագրի կամ նույնականացման քարտի համար) _________________________________

(Հասցե) ________________________________________________________________________

(Մարզ/համայնք)

(Հեռախոսահամար) _____________________________________________________________

(Էլ. փոստ) ______________________________________________________________________

(Բանկային հաշվեհամար____________________________________________________________________

(Սպասարկող բանկ) _____________________________________________________________

Խնդրում եմ, համաձայն 63 և բարձր տարիքի քաղաքացիների տնտեսական ներուժի իրացման և բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագրի՝ տրամադրել աջակցություն։

Կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը՝

1) անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

2) գործարար գաղափարի նկարագիրը (Ձև N 2),

3) բանկային հաշվեհամարի վավերապայմանները,

4) գործունեության իրականացման վայրի հասցեն և նկարագիրը,

5) գործարար գաղափարի հիմնավորման նպատակով ներկայացվող լրացուցիչ փաստաթղթեր (առկայության դեպքում)։

Առդիր՝ ____ էջ։

 

(Դիմողի ազգանունը, անունը, հայրանունը)     

(Դիմողի ստորագրությունը, ամիս/ամսաթիվը)

 

 

Ձև N 2

 

ԳՈՐԾԱՐԱՐ ԳԱՂԱՓԱՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

1. Գործունեության տեսակը

(Օրինակ՝ գյուղատնտեսություն, վերամշակում, արհեստագործություն, ծառայությունների մատուցում, փոքր արտադրություն և այլն)

—————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

2. Գործունեության իրականացման վայրը

(Հասցե, մարզ, համայնք)

—————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

3. Գործունեության համառոտ նկարագիրը

(Ներկայացրեք, թե ինչ եք պատրաստվում անել, ինչպես եք օգտագործելու ձեր փորձը և ում եք նախատեսում առաջարկել կամ մատուցել ձեր ապրանքը կամ ծառայությունը)

—————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

4. ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԾԱԽՍԵՐԸ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(համապատասխան ծրագրի 10-րդ կետով սահմանված նպատակային ուղղություններին)

Ծախսի նպատակային ուղղություն

Քանակ

Գումար (ՀՀ դրամ)

Այլ տեղեկություններ

Սարքավորումներ / գործիքներ / տեխնիկա

     

Հումք և նյութեր

     

Տարածքի կազմակերպում / հարմարեցում / տեխնիկական ապահովում

     

Փաթեթավորում / բրենդավորում / մարքեթինգային նյութեր

     

Թվային գործիքներ

     

Գործող գործունեության պահպանման կամ զարգացման ծախսեր

     

Այլ ծախսեր (նշել)

     

ԸՆԴԱՄԵՆԸ

     

 

Ծախսի նպատակային ուղղություն | Քանակ | Գումար (ՀՀ դրամ) | Այլ տեղեկություններ

 

Սարքավորումներ / գործիքներ / տեխնիկա

Հումք և նյութեր

Տարածքի կազմակերպում / հարմարեցում / տեխնիկական ապահովում

Փաթեթավորում / բրենդավորում / մարքեթինգային նյութեր

Թվային գործիքներ

Գործող գործունեության պահպանման կամ զարգացման ծախսեր

Այլ ծախսեր (նշել)

ԸՆԴԱՄԵՆԸ

Նշում.

Դիմողը պարտավորվում է աջակցությունը օգտագործել բացառապես ծրագրով սահմանված նպատակներով և ներկայացնել կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթեր՝ ծրագրի պահանջներին համապատասխան։

 

5. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

(Նկարագրեք, թե ինչ արդյունք կունենաք ծրագրի ավարտին, օրինակ՝ արտադրանքի ծավալը կամ ակնկալվող եկամուտը)

—————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

6. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հաստատում եմ, որ դիմումում ներկայացված տեղեկատվությունը ճշգրիտ է և ամբողջական։ Տեղեկացված եմ, որ կեղծ տեղեկատվության ներկայացման, ինչպես նաև աջակցության ոչ նպատակային օգտագործման դեպքում պարտավոր եմ վերադարձնել ստացված միջոցները՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

 

Դիմողի ստորագրություն _____________________

Ամիս/ամսաթիվ _____________________

Մի քանի շատ փոքր վերջնական նկատառում.

  

  • Duration

    05.05.2026 21.05.2026
  • Type

    Programme

  • Area

    Job and employment, Economy, Economical

  • Ministry

    Ministry of Economy

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 322

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: