Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1251-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի «Պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների տեսակների ցանկը, տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կարգը, պետական գրանցման և պետական հաշվառման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկերը, տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի, պետական հաշվառման ազգային ու միջազգային վկայագրերի և «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրի ձևերը, «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման կարգը, հաշվառման համարանիշերին ներկայացվող պահանջները, ինչպես նաև տրանսպորտային միջոցների համարանիշերի հաշվառման ու հատկացման կարգը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի N 1853-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1041-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1251-Ն որոշումը լրացնել 24-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ

«24 Սահմանել, որ էլեկտրամոբիլների պետական հաշվառման գործողության ժամանակ դրանց շարժիչի հզորությունը նշվում է՝ հիմք ընդունելով՝

1) տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների էլեկտրոնային անձնագրերի) և ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրերի համակարգի ադմինիստրատորի էլեկտորանային շտեմարանում առկա գրանցման ենթակա նույն մոդելի և միևնույն հավաքածուն ունեցող տրանսպորտային միջոցի ամենացածր շարժիչի հզորության արժեքը.

2) սույն կետի 1-ին ենթակետով շարժիչի հզորության մասին տեղեկատվության բացակայության դեպքում՝ էլեկտրոնային անձնագրեր ձևակերպելու լիազորություն ունեցող մարմինների և կազմակերպությունների կողմից տրված էլեկտրոնային անձնագրերը

3) սույն կետի 2-րդ ենթակետով շարժիչի հզորության մասին տեղեկատվության ստացման անհնարինության դեպքում՝ տրանսպորտային միջոցն արտադրող գործարանի ներկայացուցչության կողմից տրված տեղեկանքում նշված արժեքը։»։  

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն.Փաշինյան

ք Երևան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Обсуждалось

    18.12.2025 - 02.01.2026

  • Тип

    Pешение

  • Область

    Транспорт

  • Министерство

    Министерство внутренних дел

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 633

Принт

Связанные документы / ссылки

Предложения

«ԼԵՔՍԵԼ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՍՊԸ

24.12.2025

Նախագիծը հակասում է իարավահավասարության սկզբունքին։

Այսպես՝

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վարչարարությունը դա վարչական մարմինների արտաքին ներգործություն ունեցող գործունեություն, որը եզրափակվում է վարչական կամ նորմատիվ ակտերի ընդունմամբ, ինչպես նաև գործողություն կամ անգործություն, որն անձանց համար առաջացնում է փաստական հետևանքներ:

Նորմի բովանդակությունից ակնհայտ է, որ նորմատիվ իրավական ակտի ընդունումը ևս վարչարարություն է, հետևաբար վարչական մարմինների նորմատիվ իրավական ակտերի ընդունման գործընթացը պետք է իրականացվի Օրենքի հիմնարար սկզբունքների պահպանմամբ։

Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմիններին արգելվում է անհավասար մոտեցում ցուցաբերել միատեսակ փաստական հանգամանքների նկատմամբ, եթե առկա չէ դրանց տարբերակման որևէ հիմք։

Ըստ նախագծի՝ էլեկտրոշարժիչի հզորությունը որոշվելու է նախ ԵՏՄ էլեկտրոնային անձնագրերի համակարգի ցածր ցուցանիշով, իսկ եթե այդ մոդելի տ/մ դեռ առկա չէ ԵՏՄ էլեկտրոնային անձնագրերի համակարգում, ապա՝ ԵՏՄ կարգերին համապատասխան էլեկտրոյանին անձնագիր պատրաստելու հավատարմագիր ունեցող լաբորատորիայի (այսուհետ՝ Լաբորատորիա) միջոցով։

Այսպիսով նախագծի ընդունման դեպքում միատեսակ փաստերին կտրվեն տարբերակված մոտեցում այն հաշվառմամբ, որ օրինակ, եթե X-ը ներմուծի այնպիսի էլեկտրոշաժիչով տ/մ որը ԵՏՄ էլեկտրոնային անձնագրերի համակարգում առկա չէ և առաջին անգամ պետք է գրանցվի ՀՀ-ում, ապա վերջինս պետք է դիմի Լաբորատորիա, վճարի 200.000 և ավելի գումար և ՀՀ ՆԳՆ-ին ներկայացնի էլ․եկտրոնային անձնագիր, իսկ X-ի ներմուծած էլեկտրոշաժիչով տ/մ-ն հաշվառելուց 10 օր անց Y-ի կողմից նույն տ/մ-ն ներմուծելու դեպքում վերջին սայլևս չի կրի այդ անձնագի հետ կապված ծախսերը։

Բացի դա, ներկայումս ՀՀ ԱԺ կողմից քննարկվում է «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի նախագիծը, որի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ որպես ուղղակի խտրականություն է որակվում նաև անձի իրավունքների կապակցությամբ ընդունված կամ կատարված որևէ խտրական կարգավորումը, իսկ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը պետք է համապատասխանեն սահմանադրական օրենքներին և օրենքներին, հետևաբար Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի ընդունման դեպքում կունենանք  հստակ հակասություն։

Առաջարկումեմ նախագիծը հանել շրջանառությունից կամ խմբագրել՝ վերը բերված հիմնավորումների հաշվառմամբ։

Երջանիկ Առաքելյան

24.12.2025

ՀՀ Սահմանադրության 11-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ տնտեսական կարգի հիմքը սոցիալական շուկայական տնտեսությունն է, որը հիմնված է մասնավոր սեփականության, տնտեսական գործունեության ազատության, ազատ տնտեսական մրցակցության վրա և պետական քաղաքականության միջոցով ուղղված է ընդհանուր տնտեսական բարեկեցությանը և սոցիալական արդարությանը, իսկ ՀՀ Սահմանադրության 86-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ տնտեսական ոլորտներում պետության քաղաքականության հիմնական նպատակներից է գործարար միջավայրի բարելավումը և ձեռնարկատիրության խթանումը։Նախագծի ընդունման դեպքում ՀՀ-ում ԵՏՄ պահանջներից բխող էլ․ անձնագիր ձևավորելու տնտեսական-ձեռնրկատիրական գործունեություն ծավալած ընկերությունների սահմանադրական իրավունքը կխախտվի, ավելին, ըստ Վենետիկի հանձնաժողովի՝ օրինական ակնկալիքների սկզբունքը մաս է կազմում իրավական որոշակիության ընդհանուր սկզբունքի։ Այս սկզբունքը նաև արտահայտում է այն գաղափարը, որ պետական իշխանության մարմինները պետք է ոչ միայն պահպանեն օրենքները, այլև օրենքներից բխող ակնկալիքները (կետ 61)։Սույն դեպքում ՀՀ-ում ԵՏՄ պահանջներից բխող էլ․ անձնագիր ձևավորելու տնտեսական-ձեռնրկատիրական գործունեություն ծավալած ընկերությունների օրինական ակնկալիքը կխախտվի, իսկ այդ գործունեությամբ զբաղվելու մտայնություն ունեցողները այլև ձեռնպահ կման այդ գործունեության ծավալման համար ներդրումներ կատարելուց ևարդյունքում փոքր չէ հավանականությունը, որ այդ գործունեությամբ զբաղվող ՀՀ-ն ուղակի չի ունենա։

Ալբերտ Նավասարդյան

23.12.2025

ՀՀ ՆԳՆ-ն դա շարժական գույքի կադաստր է և ինչու պետք է նա որոշի շարժիչի հզորությունն առհասարակ, լինի դա էլեկտրական, թե ներքին այրման շարժիչ։ Շարժիչի հզորության և տ/մ-ների մնացած տեխնիկական տվյալները պետք է որոշվեն տեխնիկական մասնագետների կողմից, ինչի համար ՀՀ կառավարությունը կարող է նոր հեծանիվ չհայտնաբերել, քանի որ այդ մասին արդեն իսկ հոգացել են առավել բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերը և մասնավորապես Եվրոպական երկրներում էլեկտրամոբիլների էլեկտրաշարժիչի հզորությունը որոշվում է ԵՄ-86/1269, 595/2009 հրահանգներին և ՄԱԿ-ի՝ 1958 Ժնևի R-85 հրահանգների պահանջներով, որոնք միանգամայն համընկնում են ՀՀ կողմից վավերացված և կիրառման ենթակա ԵՏՀ կոլեգիայի 2015 թվականի թիվ 122 որոշմամբ սահմանված պահանջներին։      

Նշվածի արդյուքում կարծում եմ նախագիծը պետք է հանել շրջանառությունից և ղեկավարվել միջազգային պահանջներով։ 

 

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: