24.12.2025
Նախագիծը հակասում է իարավահավասարության սկզբունքին։
Այսպես՝
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վարչարարությունը դա վարչական մարմինների արտաքին ներգործություն ունեցող գործունեություն, որը եզրափակվում է վարչական կամ նորմատիվ ակտերի ընդունմամբ, ինչպես նաև գործողություն կամ անգործություն, որն անձանց համար առաջացնում է փաստական հետևանքներ:
Նորմի բովանդակությունից ակնհայտ է, որ նորմատիվ իրավական ակտի ընդունումը ևս վարչարարություն է, հետևաբար վարչական մարմինների նորմատիվ իրավական ակտերի ընդունման գործընթացը պետք է իրականացվի Օրենքի հիմնարար սկզբունքների պահպանմամբ։
Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմիններին արգելվում է անհավասար մոտեցում ցուցաբերել միատեսակ փաստական հանգամանքների նկատմամբ, եթե առկա չէ դրանց տարբերակման որևէ հիմք։
Ըստ նախագծի՝ էլեկտրոշարժիչի հզորությունը որոշվելու է նախ ԵՏՄ էլեկտրոնային անձնագրերի համակարգի ցածր ցուցանիշով, իսկ եթե այդ մոդելի տ/մ դեռ առկա չէ ԵՏՄ էլեկտրոնային անձնագրերի համակարգում, ապա՝ ԵՏՄ կարգերին համապատասխան էլեկտրոյանին անձնագիր պատրաստելու հավատարմագիր ունեցող լաբորատորիայի (այսուհետ՝ Լաբորատորիա) միջոցով։
Այսպիսով նախագծի ընդունման դեպքում միատեսակ փաստերին կտրվեն տարբերակված մոտեցում այն հաշվառմամբ, որ օրինակ, եթե X-ը ներմուծի այնպիսի էլեկտրոշաժիչով տ/մ որը ԵՏՄ էլեկտրոնային անձնագրերի համակարգում առկա չէ և առաջին անգամ պետք է գրանցվի ՀՀ-ում, ապա վերջինս պետք է դիմի Լաբորատորիա, վճարի 200.000 և ավելի գումար և ՀՀ ՆԳՆ-ին ներկայացնի էլ․եկտրոնային անձնագիր, իսկ X-ի ներմուծած էլեկտրոշաժիչով տ/մ-ն հաշվառելուց 10 օր անց Y-ի կողմից նույն տ/մ-ն ներմուծելու դեպքում վերջին սայլևս չի կրի այդ անձնագի հետ կապված ծախսերը։
Բացի դա, ներկայումս ՀՀ ԱԺ կողմից քննարկվում է «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի նախագիծը, որի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ որպես ուղղակի խտրականություն է որակվում նաև անձի իրավունքների կապակցությամբ ընդունված կամ կատարված որևէ խտրական կարգավորումը, իսկ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը պետք է համապատասխանեն սահմանադրական օրենքներին և օրենքներին, հետևաբար Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի ընդունման դեպքում կունենանք հստակ հակասություն։
Առաջարկումեմ նախագիծը հանել շրջանառությունից կամ խմբագրել՝ վերը բերված հիմնավորումների հաշվառմամբ։