Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

Номер Автор предложения, дата получения Статус Содержание предложения Прикрепленные файлы Заключение Article
1 2 3 4 5 6
1 «Սերտիֆիկացման միջազգային կենտրոն» ՍՊԸ 19.12.2025 14:57:18

Համաձայն ԱՆՎԱՎՈՐ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՆՎԱՎՈՐ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՎՐԱ ՏԵՂԱԴՐՎՈՂ ԵՎ (ԿԱՄ) ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՈՒ ՄԱՍԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԻՕՐԻՆԱԿ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԱԳՐԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ ԵՎ ԱՅԴ ԿԱՐԳԱԴՐԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐՎՈՂ ՀԱՍՏԱՏՈՒՄՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ ՃԱՆԱՉՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության ՀՕ-134-Ն օրենքով վավերացված 1958 Ժնևի համաձայնագիրի Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է ապահովել ՄԱԿ-ի Եվրոպայի խորհրդի` որպես տրանսպորտային ոլորտը համակարգող ադմինիստրատորի բոլոր որոշումները և կարգադրագրերը։ Սույն որոշման նախագծով խախտվում է ՄԱԿ-ի Եվրոպայի խորհրդի Regulation No. 85 Uniform provisions concerning the approval of internal combustion engines or electric drive trains intended for the propulsion of motor vehicles of categories M and N with regard to the measurement of net power and the maximum 30 minutes power of electric drive trains կարգադրագրի պահանջները, դրանով իսկ ոչ միայն չի համապատասխանում ԵՄ պահանջներին, այլև անմիջականորեն հակասում է ԵՄ սկզբունքներին և պահանջներին։ Անմիջականորեն հակասում է նաև Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 877 որոշմամբ հաստատված՝ «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 018/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին։ Պահանջներ, որոնք Հայաստանում պարտադիր կիրառման ենթակա են և որոնք հարմոնիզացված են ՄԱԿ-ի Եվրոպայի խորհրդի պահանջների հետ։ Այսպիսով, այս որոշումը որևիցէ աղերս չունի Եվրոմիության, ՄԱԿ-ի Եվրոպայի խորհրդի և Եվրասիական տնտեսական միության կարգավորումների հետ և հակասում է դրանց։

2 Ավտոտրանսպորտային միջոցների հետազոտական կենտրոն ՍՊԸ 23.12.2025 15:47:35

Նախագիծը հակասում է ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ մասին, հետևաբար առաջարկում եմ այն հանել շրջանառությունից։

Այսպես, ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը։

Սույն դեպքում ԵՏՄ 2015 թվականի 122 որոշմամբ և 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 877 որոշմամբ հաստատված՝ «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 018/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով նման ընթացակարգ նախատեսված չէ, այլ ճիշտ հակառակը, ԵՏՄ հիշատակված իրավակարգավորումների համաձայն՝ յուրաքանչյուր տ/մ, այդ թվում՝ ոչ էլեկտրոշարժիչով, պետք է նախքան դրա հաշվառում կամ շրջանառության բացթողումն ունենա էլեկտրոնային անձնագիր։

.

3 Ալբերտ Նավասարդյան 23.12.2025 15:54:05

ՀՀ ՆԳՆ-ն դա շարժական գույքի կադաստր է և ինչու պետք է նա որոշի շարժիչի հզորությունն առհասարակ, լինի դա էլեկտրական, թե ներքին այրման շարժիչ։ Շարժիչի հզորության և տ/մ-ների մնացած տեխնիկական տվյալները պետք է որոշվեն տեխնիկական մասնագետների կողմից, ինչի համար ՀՀ կառավարությունը կարող է նոր հեծանիվ չհայտնաբերել, քանի որ այդ մասին արդեն իսկ հոգացել են առավել բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերը և մասնավորապես Եվրոպական երկրներում էլեկտրամոբիլների էլեկտրաշարժիչի հզորությունը որոշվում է ԵՄ-86/1269, 595/2009 հրահանգներին և ՄԱԿ-ի՝ 1958 Ժնևի R-85 հրահանգների պահանջներով, որոնք միանգամայն համընկնում են ՀՀ կողմից վավերացված և կիրառման ենթակա ԵՏՀ կոլեգիայի 2015 թվականի թիվ 122 որոշմամբ սահմանված պահանջներին։      

Նշվածի արդյուքում կարծում եմ նախագիծը պետք է հանել շրջանառությունից և ղեկավարվել միջազգային պահանջներով։ 

 

.

4 Երջանիկ Առաքելյան 24.12.2025 13:03:25

ՀՀ Սահմանադրության 11-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ տնտեսական կարգի հիմքը սոցիալական շուկայական տնտեսությունն է, որը հիմնված է մասնավոր սեփականության, տնտեսական գործունեության ազատության, ազատ տնտեսական մրցակցության վրա և պետական քաղաքականության միջոցով ուղղված է ընդհանուր տնտեսական բարեկեցությանը և սոցիալական արդարությանը, իսկ ՀՀ Սահմանադրության 86-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ տնտեսական ոլորտներում պետության քաղաքականության հիմնական նպատակներից է գործարար միջավայրի բարելավումը և ձեռնարկատիրության խթանումը։Նախագծի ընդունման դեպքում ՀՀ-ում ԵՏՄ պահանջներից բխող էլ․ անձնագիր ձևավորելու տնտեսական-ձեռնրկատիրական գործունեություն ծավալած ընկերությունների սահմանադրական իրավունքը կխախտվի, ավելին, ըստ Վենետիկի հանձնաժողովի՝ օրինական ակնկալիքների սկզբունքը մաս է կազմում իրավական որոշակիության ընդհանուր սկզբունքի։ Այս սկզբունքը նաև արտահայտում է այն գաղափարը, որ պետական իշխանության մարմինները պետք է ոչ միայն պահպանեն օրենքները, այլև օրենքներից բխող ակնկալիքները (կետ 61)։Սույն դեպքում ՀՀ-ում ԵՏՄ պահանջներից բխող էլ․ անձնագիր ձևավորելու տնտեսական-ձեռնրկատիրական գործունեություն ծավալած ընկերությունների օրինական ակնկալիքը կխախտվի, իսկ այդ գործունեությամբ զբաղվելու մտայնություն ունեցողները այլև ձեռնպահ կման այդ գործունեության ծավալման համար ներդրումներ կատարելուց ևարդյունքում փոքր չէ հավանականությունը, որ այդ գործունեությամբ զբաղվող ՀՀ-ն ուղակի չի ունենա։

.

5 «ԼԵՔՍԵԼ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՍՊԸ 24.12.2025 21:18:19

Նախագիծը հակասում է իարավահավասարության սկզբունքին։

Այսպես՝

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վարչարարությունը դա վարչական մարմինների արտաքին ներգործություն ունեցող գործունեություն, որը եզրափակվում է վարչական կամ նորմատիվ ակտերի ընդունմամբ, ինչպես նաև գործողություն կամ անգործություն, որն անձանց համար առաջացնում է փաստական հետևանքներ:

Նորմի բովանդակությունից ակնհայտ է, որ նորմատիվ իրավական ակտի ընդունումը ևս վարչարարություն է, հետևաբար վարչական մարմինների նորմատիվ իրավական ակտերի ընդունման գործընթացը պետք է իրականացվի Օրենքի հիմնարար սկզբունքների պահպանմամբ։

Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմիններին արգելվում է անհավասար մոտեցում ցուցաբերել միատեսակ փաստական հանգամանքների նկատմամբ, եթե առկա չէ դրանց տարբերակման որևէ հիմք։

Ըստ նախագծի՝ էլեկտրոշարժիչի հզորությունը որոշվելու է նախ ԵՏՄ էլեկտրոնային անձնագրերի համակարգի ցածր ցուցանիշով, իսկ եթե այդ մոդելի տ/մ դեռ առկա չէ ԵՏՄ էլեկտրոնային անձնագրերի համակարգում, ապա՝ ԵՏՄ կարգերին համապատասխան էլեկտրոյանին անձնագիր պատրաստելու հավատարմագիր ունեցող լաբորատորիայի (այսուհետ՝ Լաբորատորիա) միջոցով։

Այսպիսով նախագծի ընդունման դեպքում միատեսակ փաստերին կտրվեն տարբերակված մոտեցում այն հաշվառմամբ, որ օրինակ, եթե X-ը ներմուծի այնպիսի էլեկտրոշաժիչով տ/մ որը ԵՏՄ էլեկտրոնային անձնագրերի համակարգում առկա չէ և առաջին անգամ պետք է գրանցվի ՀՀ-ում, ապա վերջինս պետք է դիմի Լաբորատորիա, վճարի 200.000 և ավելի գումար և ՀՀ ՆԳՆ-ին ներկայացնի էլ․եկտրոնային անձնագիր, իսկ X-ի ներմուծած էլեկտրոշաժիչով տ/մ-ն հաշվառելուց 10 օր անց Y-ի կողմից նույն տ/մ-ն ներմուծելու դեպքում վերջին սայլևս չի կրի այդ անձնագի հետ կապված ծախսերը։

Բացի դա, ներկայումս ՀՀ ԱԺ կողմից քննարկվում է «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի նախագիծը, որի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ որպես ուղղակի խտրականություն է որակվում նաև անձի իրավունքների կապակցությամբ ընդունված կամ կատարված որևէ խտրական կարգավորումը, իսկ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը պետք է համապատասխանեն սահմանադրական օրենքներին և օրենքներին, հետևաբար Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի ընդունման դեպքում կունենանք  հստակ հակասություն։

Առաջարկումեմ նախագիծը հանել շրջանառությունից կամ խմբագրել՝ վերը բերված հիմնավորումների հաշվառմամբ։

.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: