Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» և ««ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2018 թվականի փետրվարի 9-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 132-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 2. Եզրափակիչ մաս

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ                                 Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 135-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4․Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում դատարանի՝ գույքի արգելադրումը վերացնելու մասին որոշումն ենթակա է անհապաղ կատարման՝ «Կատարողական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով։»։

 

Հոդված 2 Օերնքի 160-րդ հոդվածի 7-րդ մասում «միջոցներ» բառից հետո լրացնել «, որոնք ենթակա են անհապաղ կատարման՝«Կատարողական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով» բառերը։

 

Հոդված 3. Եզրափակիչ մաս

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ                                 Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2013 թվականի դեկտեմբերի 5-ի Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 83-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6․ Վարչական ակտի կատարումը ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնելու մասին վարչական դատարանի որոշումը կատարվում է անհապաղ` «Կատարողական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով։»։

 

Հոդված 2. Եզրափակիչ մաս

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ                                 Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Սնանկության մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-51-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 13-րդ հոդվածում․

  1. 2-րդ մասում «որոշում» բառից հետո լրացնել «, որով արգելվում է առանց դատարանի որոշման պարտապանի գույքի, ինչպես նաև նրա մասնակցի (մասնակիցների) սեփականությունը հանդիսացող պարտապան կազմակերպությունում ունեցած բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայաբաժինների և օրենքներով սահմանված այլ արժեթղթերի) օտարումը, վարձակալության տալը, գրավադրումը կամ այլ ձևով ծանրաբեռնումը, բացառությամբ սույն օրենքի 55-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված դեպքերի» նախադասությունը։
  2. 3-րդ մասի «բ» կետում «գույքի» բառից հետո լրացնել «, բացառությամբ անշարժ գույքի,» բառերը։
  3. 5-րդ մասում «ծառայությունը» բառից հետո լրացնել «դրանից բխող սահմանափակումները կառավարության սահմանած կարգով ներկայացնում է անշարժ գույքի պետական ռեգիստրին, ինչպես նաև» բառերը։

 

Հոդված 2․ Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.2-րդ հոդվածով.

«Հոդված 13․2. Սնանկության գործի ընթացքում անշարժ գույքի արգելադրման կարգը

  1. Սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու, պարտապանին սնանկ ճանաչելու, սնանկ ճանաչելու վերաբերյալ դիմումը մերժելու, գործի վարույթը կարճելու, պարտապանին լուծարելու մասին որոշումների և ֆիզիկական անձին սնանկ ճանաչելու մասին վճռի հիման վրա դատարանը պարտապանին պատկանող անշարժ գույքի նկատմամբ կիրառում է արգելանք կամ վերացնում է այն։
  2. Դատարանի որոշման կամ վճռի հիման վրա անշարժ գույքի արգելադրումը և ագելանքի վերացումն իրականացվում է «Կատարողական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով։»։

 

Հոդված 3․ Օրենքի 15․4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«բ) գույքի, բացառությամբ անշարժ գույքի, նկատմամբ իրավունքների պետական գրանցումն իրականացնող պետական մարմիններին.»։

 

Հոդված 4․ Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«- գույքի, բացառությամբ անշարժ գույքի, նկատմամբ իրավունքների պետական գրանցումն իրականացնող պետական մարմիններին,»։

 

 Հոդված 5 Օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասում «տարածվել» բառից հետո լրացնել «, որի դեպքում դրա հիման վրա կազմված կատարողական թերթն անհապաղ ուղարկվում է հարկադիր կատարման» բառերը։

 

 

Հոդված 6․Եզրափակիչ մաս

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ                                 Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

  • Քննարկվել է

    29.07.2024 - 14.08.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Կադաստր

  • Նախարարություն

    Կադաստրի կոմիտե

Հանրային քննարկում

13.08.2024 14:12

Երևան 0023, Արշակունյաց պողոտա 7, info@cadastre.am

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1067

Տպել

Առաջարկներ`

Վարդան Ալոյան

30.07.2024

Ողջունելի նախագիծ է։ Օրենսգրքի 132-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը հղում են պարունակում Օրեսնգրքի 129-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերին, որոնք չեն վերաբերևում միայն անշարժ գույքերի նկատմամաբ սահմանափակումներին, այլ դրանք առավել ընդգրկուն են։ Ուստի այլ գույքերի ու իրավուքների մասով սահմանափակմումների կիրառումը չխաթարելու համար առաջարկում եմ նախագծում հստակ տարանջատել անշարժ գույքերի մասը և դրա հետ կապված միայն կիրառել նախագծով նախատեսված առանձնհատկությունները։

Տեսնել ավելին