Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» և ««ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1. Առկա իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

   Հիմք ընդունելով ՀՀ Ազգային ժողովի կողմից 2023 թվականի ապրիլի 13-ին ընդունված «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-145-Ն օրենքի և ՀՀ վարչապետի 2023 թվականի հուլիսի 7-ի ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին» N 743-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին կետի պահանջները և հաշվի առնելով ոլորտում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ծավալների էական մեծացումը, դրանով պայմանավորված՝ տարատեսակ գործընթացներում մարդկային գործոնի նվազեցումը, ինչպես նաև թղթային արխիվների կրճատման անհրաժեշտությունը՝ ՀՀ կառավարության կողմից 2024 թվականի փետրվարի 23-ին ընդունվել է «Էլեկտրոնային փաստաթղթերին ներկայացվող պահանջները, սահմանափակում կիրառելու կամ սահմանափակումը վերացնելու վերաբերյալ որոշումներն անշարժ գույքի պետական ռեգիստր ներկայացման կարգը սահմանելու մասին» N 243-Ն որոշումը (այսուհետ՝ Որոշում), որով կանոնակարգվել են անշարժ գույքի նկատմամբ սահմանափակում կիրառելու կամ վերացնելու վերաբերյալ որոշումները և հարակից փաստաթղթերն անշարժ գույքի պետական ռեգիստր ներկայացնելու հետ կապված իրավահարաբերությունները: Ներկայումս սահմանափակում կիրառող մարմինները, բացառությամբ դատարանների, անշարժ գույքի նկատմամբ սահմանափակումները կիրառելու և վերացնելու մասին փաստաթղթերն անշարժ գույքի պետական ռեգիստր են ներկայացնում վերոնշյալ որոշմամբ ստեղծված էլեկտրոնային համակարգի միջոցով։ Համակարգի կիրառմամբ առավել դյուրին և արագ են դարձվել սահմանափակումների կիրառման և վերացման հետ կապված աշխատանքները՝ հնարավորություն տալով անշարժ գույքի նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ որոշումների կատարումը ապահովել անմիջապես։

   Հաշվի առնելով վերոգրայլը և հիմք ընդունելով ՀՀ վարչապետի կողմից 2024 թվականի հունվարի 12-ին Կադաստրի կոմիտեում անցկացված խորհրդակցության N Վ/06-2024 արձանագրության 3-րդ կետի 5․2-րդ ենթակետով տրված հանձնարարականը՝ դատական մարմինների կողմից սահմանափակումների կիրառման մասին կայացրած ակտերը ևս էլեկտրոնային տարբերակով Կադաստրի կոմիտե ներկայացնելու հնարավորության վերաբերյալ, Կադաստրի կոմիտեի կողմից մշակվել են՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ՝ Նախագիծ), որոնցով կանոնակարգվելու են դատարանների կողմից անշարժ գույքի նկատմամբ սահամանփակումներ կիրառելու կամ վերացնելու վերաբերյալ կայացված ակտերը ևս էլեկտորնային համակարգի միջոցով անշարժ գույքի պետական ռեգիստրին ներկայացնելու հետ կապված մեխանիզմները։

2. Ակնկալվող արդյունքը
 
Մասնավորապես․«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է դատարանի կողմից կայացված գույքի արգելադրման մասին որոշումից բացի գույքային հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշումների կատարումը նույնպես վերապահել հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը։

 

 «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվող փոփոխությունների արդյունքում հանվում է սահմանափակումներ կիրառելու և վերացնելու վերաբերյալ դատարանի կողմից կայացրած որոշումները ներկայացնելու այլընտրանքային տարբերակը՝ նշված որոշումներն անշարժ գույքի պետական ռեգիստր ներկայացնելու իրավասությունը վերապահելով բացառապես հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը։
 
Սույն Նախագծով ակնկալվում է ապահովել Որոշմամբ ներդրված էլեկտրոնային համակարգի ամբողջական կիրառելիությունը՝ դատարանների կողմից անշարժ գույքի նկատմամբ սահամանփակումներ կիրառելու կամ վերացնելու վերաբերյալ կայացված ակտերը նույնպես էլեկտրոնային եղանակով անշարժ գույքի պետական ռեգիստրին ներկայացնելու միջոցով։ Նախագծով նախատեսվող օրենսդրական փոփոխությունների արդյունքում ակնկալվում է դատարանների կողմից կայացվող վերոնշյալ ակտերի կատարումը վերապահել հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը, հիմք ընունելով այն հանգամանքը, որ վերջինս արդեն իսկ հանդիսանում է Որոշմամբ ներդրված էլեկտրոնային համակարգի օգտատեր։

 «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է վիճարկման հայցի վարույթի շրջանակներում դատարանի կողմից՝ վարչական ակտի կատարումն ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնելու մասին որոշումների կատարումը ևս իրականացնել հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով։

«Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկով փոփոխությունների արդյունքում «Սնանկության մասին» օրենքում լրացվում են դրույթներ, որոնք սնանկության վարույթի շրջանակներում դատարանի կողմից անշարժ գույքի նկատմամբ սահամանփակումներ կիրառելու կամ վերացնելու վերաբերյալ կայացված ակտերի կատարման պարտականությունը վերապահում է հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը։

3․Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:

4․Նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

 

  • Քննարկվել է

    29.07.2024 - 14.08.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Կադաստր

  • Նախարարություն

    Կադաստրի կոմիտե

Հանրային քննարկում

13.08.2024 14:12

Երևան 0023, Արշակունյաց պողոտա 7, info@cadastre.am

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1068

Տպել

Առաջարկներ`

Վարդան Ալոյան

30.07.2024

Ողջունելի նախագիծ է։ Օրենսգրքի 132-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը հղում են պարունակում Օրեսնգրքի 129-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերին, որոնք չեն վերաբերևում միայն անշարժ գույքերի նկատմամաբ սահմանափակումներին, այլ դրանք առավել ընդգրկուն են։ Ուստի այլ գույքերի ու իրավուքների մասով սահմանափակմումների կիրառումը չխաթարելու համար առաջարկում եմ նախագծում հստակ տարանջատել անշարժ գույքերի մասը և դրա հետ կապված միայն կիրառել նախագծով նախատեսված առանձնհատկությունները։

Տեսնել ավելին