Օգտագործման ուղեցույց
Հաճախ տրվող հարցեր
«Վիճակագրություն» էջում ներկայացված են վիճակագրական տվյալներ գրաֆիկական պատկերներով հետևյալ ցուցանիշներով՝
- ըստ ակտիվ նախագծերի քանակի
- ըստ քննարկման քանակի
- ըստ նախագիծ մշակող մարմինների
«Կողմ» և «Դեմ» կոճակների միջոցով օգտատերը կարող է հայտնել իր դրական կամ բացասական դիրքորոշումը տվյալ նախագծի վերաբերյալ, ինչպես նաև տեղեկանալ, թե որքան է կազմում դիտումների և ներկայացված առաջարկությունների քանակը:
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրվում են ՀՀ գերատեսչությունների կողմից մշակվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը: Միասնական կայքի ներդրմամբ ստեղծվել է առցանց հարթակ, որը ապահովում է գերատեսչությունների կողմից իրավական ակտերի նախագծերը հանրությանը ներկայացնելու, առցանց տարբերակով հանրային քննարկումներ կազմակերպելու հնարավորությունը, արդյունքում նաև՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ակտիվ մասնակցությունը իրականացվող օրինաստեղծ աշխատանքներին: Կայքը հնարավորություն է ընձեռում ծանոթանալ տեղադրված նախագծերին, որոնել նախագծեր, հետևել դրանց հետագա ընթացքին. ծանոթանալ ներկայացված առաջարկություններին, իսկ կայքում գրանցվելու դեպքում նաև ներկայացնել առաջարկություններ, ծանոթանալ նախագծերի վերաբերյալ առաջարկությունների ամփոփաթերթին, ընդունված առաջարկություններին կամ դրանք չընդունելու հիմնավորումներին:
«Հանրային քննարկում» բաժինը տեղեկատվություն է պարունակում հանրային քննարկման կազմակերպման ամսաթվի, անցկացման ժամի և վայրի վերաբերյալ: