Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

19.05.2026 03.06.2026
Պետական և տեղական ինքնակառավարման մարմին հանդիսացող ծառայություն մատուցողների կիբեռանվտանգության ապահովումը Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի կողմից իրականացնելու դեպքերը և կարգը սահմանելու մասին Սույն կարգով սահմանվում են պետական և տեղական ինքնակառավարման մարմին հանդիսացող ծառայություն մատուցողների կիբեռանվտանգության ապահովումը «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին» օրենքով նախատեսված տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի կողմից իրականացնելու դեպքերը և ընդհանուր կարգը։
Մնաց {days} օր
0 10

19.05.2026 04.06.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 842-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1562-Լ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 307-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ  2022 թվականի հունիսի 9-ի թիվ N 842-Լ որոշմամբ ՀՀ կառավարությունը հաստատել է «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թվականների ծրագիրը», որի նպատակն է աջակցել ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը՝ համապատասխան պայմաններ ապահովելով սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների (տնային տնտեսությունների) կայուն զարգացման համար։ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ծրագրի շրջանակում տրամադրվող ֆինանսական աջակցությունը, այդ թվում՝ հիփոթեքային վարկով կառուցված անշարժ գույքը հիփոթեքային վարկի գործողության ընթացքում չի կարող արգելադրվել, բռնագանձվել կամ հաշվանցվել շահառուի այլ պարտավորությունների դիմաց, ինչը հնարավորություն կտա ֆինանսական կազմակերպություններին վարկավորել նաև դասակարգված վարկային պարտավորություններ ունեցող շահառուներին։
Մնաց {days} օր
0 7

19.05.2026 03.06.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 128-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1975-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված «Շինարարության ոլորտում գնագոյացման քաղաքականությունից բխող միջոցառումների ծրագրի» 1-ին և ՀՀ վարչապետի 2026 թվականի ապրիլի 10-ի Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 303-Ա որոշմամբ հաստատված ցանկի 7-րդ կետերով նախատեսված միջոցառումների կատարման, բազմաբնակարան կամ ստորաբաժանված  նորակառույց շենքերի ներքին (նվազագույն) հարդարման աշխատանքների և տարածքների բարեկարգման մասով սահմանված պահանջների հստակեցման ու իրավական առումով որոշակիացման անհրաժեշտությամբ:
Մնաց {days} օր
0 7

18.05.2026 03.06.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 1180-Ն, N 1177-Ն ԵՎ N 1161-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ   Նախագծի նպատակն է բարելավել ծառայությունների անհատական ծրագրերի փոփոխման և վերանայման մեխանիզմները, ինչպես նաև պարզեցնել համապատասխան ընթացակարգերը։    
Մնաց {days} օր
0 87

18.05.2026 02.06.2026
«Կլիմայի փոփոխության հարցերով խորհրդի և աշխատանքային խմբերի կազմերը, դրանց ձևավորման և գործունեության կարգերը հաստատելու մասին» վարչապետի որոշման Ներկայացվող նախագծով կարգավորվում է «Կլիմայի մասին» 2026 թվականի հունվարի 20-ի ՀՕ-17-Ն օրենքով ստեղծված Կլիմայի փոփոխության հարցերով խորհրդի և դրա ներքո գործող աշխատանքային խմբերի կազմերը հաստատելու, ինչպես նաև դրանց ձևավորման և գործունեության կազմակերպման կարգերը:
Մնաց {days} օր
0 110

18.05.2026 03.06.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2308-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացված նախագծով առաջարկվում է Կառավարության 2308-Ն որոշման մեջ կատարել հետևյալ հիմնական փոփոխություններն ու լրացումները. ·  Վերնագրի և նախաբանի համապատասխանեցում օրենքին. Որոշման վերնագիրը և նախաբանը խմբագրվում են՝ ներառելով «վտանգավոր համարվող աշխատանքների» և «աշխատանքի վատթարագույն ձևերի» հաստատումը, իսկ նախաբանում որպես լիազորող նորմ ավելացվում է «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը: ·  Եզրույթների հստակեցում. Ամբողջ տեքստում և աղյուսակներում «մինչև 18 տարեկան անձանց» ձևակերպումը փոխարինվում է «երեխաների» եզրույթով՝ իրավական հասկացությունների միասնականությունն ապահովելու նպատակով: Աղյուսակի բաժինների վերնագրերում ավելացվում է «վտանգավոր համարվող (անմիջական վտանգ պարունակող)» ձևակերպումը: ·  Արգելված աշխատանքների ցանկի ընդլայնում նոր ռիսկերով. Գործող աղյուսակի համապատասխան բաժինները համալրվում են նոր կետերով, որոնք արտացոլում են երեխաների համար իրական վտանգ պարունակող աշխատանքները. o         Քիմիական գործոններ. Ավելացվել են թունաքիմիկատների (պեստիցիդներ), նավթի, գազի, վառելիքի, օրգանական լուծիչների և շմոլ գազի, ինչպես նաև ծանր մետաղների ու քիմիական թափոնների հետ կապված աշխատանքները: o         Ֆիզիկական, հոգեբանական և առցանց միջավայր. Ավելացվել են փլուզման վտանգ պարունակող (քանդման, խրամատների), թվային կամ առցանց միջավայրերում (որտեղ կա շահագործման կամ բարոյականությանը վնասելու ռիսկ), ինչպես նաև հոգեբանական ծայրահեղ լարվածություն պահանջող (հոսպիսներ, դիահերձարաններ, քրեակատարողական հիմնարկներ) և կենդանիների սպանդի ու սուր գործիքների կիրառմամբ աշխատանքները: o         Կենսաբանական գործոններ. Լրացվել են թունավոր միջատների ու վտանգավոր կենդանիների հարձակման վտանգ պարունակող, ինչպես նաև անբարենպաստ սանիտարահիգիենիկ միջավայրում (աղբի, վարակված թափոնների հավաքում) կատարվող աշխատանքները: o         Աերոզոլներ. Ավելացվել են ավտոտրանսպորտային արտանետումների, շմոլ գազի, կենսագազերի, ինչպես նաև աերոզոլային սոսինձների ու լաքերի կիրառմամբ (տնայնագործական պայմաններում) աշխատանքները: ·  Երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերի սահմանում. Որոշման հավելվածը լրացվում է նոր՝ 13-րդ կետով, որով սպառիչ կերպով սահմանվում են երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերը (ստրկություն, թրաֆիքինգ, հարկադիր աշխատանք, երեխայի պոռնկություն, մուրացիկություն, ապօրինի գործունեության և թմրամիջոցների շրջանառության մեջ ներգրավում): Նախագծի ընդունմամբ Կառավարության 2308-Ն որոշումը լիովին կհամապատասխանեցվի «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» ՀՀ նոր օրենքի 11-րդ հոդվածին: Արդյունքում կստեղծվի ժամանակակից ռիսկերն արտացոլող, առավել հստակ և համապարփակ իրավական գործիք, որը կսահմանի ոչ միայն ավանդական ծանր և վնասակար աշխատանքները, այլև իրավական ուժ կտա «վտանգավոր աշխատանքների» և «աշխատանքի վատթարագույն ձևերի» հասկացություններին՝ էապես բարձրացնելով երեխաների աշխատանքային շահագործման կանխարգելման և վերահսկողության արդյունավետությունը:
Մնաց {days} օր
0 163

15.05.2026 31.05.2026
ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ  Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերում ընդգրկված լավագույն մարզիկներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալը նպաստում է սպորտի բնագավառի բնականոն գործունեությանը և բարձր մարզական արդյունքների ձեռքբերմանը:          
Մնաց {days} օր
0 303

15.05.2026 31.05.2026
««Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի «Երևանի ավագ դպրոց»-ին օտար լեզվով (անգլերեն) կրթություն կազմակերպելու թույլտվություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը     Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի ներդրումը կարող է կարևոր դեր խաղալ Հայաստանի կրթական համակարգի բարելավման գործում՝ կրթության որակի բարձրացում, միջազգային կապերի ամրապնդում, աշխատաշուկայի պահանջների բավարարմանը նպաստող կրթություն,համայնքային ներգրավվածության և կայուն զարգացման ապահովում Հայկական դպրոցների հեղինակության բարձրացում, աշակերտների ստեղծագործական մտածողության զարգացում, կրթական հաստատությունների միջազգային համագործակցություն, աշակերտների մտահորիզոնի ընդլայնում, նորարարական մտածողության խթանում, սոցիալական պատասխանատվություն, կրթական մրցակցային առավելություն տարածաշրջանում:  
Մնաց {days} օր
0 301
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: