Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

««ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,««ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

««ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

   Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 24-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում «անդորրագիրը» բառից հետո հանել «և սույն օրենքի 71-րդ հոդվածով նախատեսված վճարի մուծման անդորրագիրը» բառերը:

   Հոդված 2. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

      «3) չի ներկայացվել «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված չափով պետական տուրքի մուծման անդորրագիրը․»։

   Հոդված 3. Օրենքի 32-րդ հոդվածում՝

   1) 2-րդ մասում «վճարի» բառը փոխարինել «համար «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված չափով պետական տուրքի» բառերով, իսկ «բացառությամբ սույն օրենքի 75-րդ հոդվածով» բառերը՝ «նույն օրենքի 29․1-ին հոդվածով» բառերով,

   2) 3․1-ին և 3․2-րդ մասերում «սույն օրենքի 75-րդ հոդվածով» բառերը փոխարինել ««Պետական տուրքի մասին» օրենքի 29․1-ին հոդվածով» բառերով,

   3) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել,

   4) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

   «5. Գույքի և դրա նկատմամբ իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է գրանցման մատյանից և կադաստրային գործից առանձին փաստաթղթերի քաղվածքների կամ պատճենների ձևով՝ ըստ հետևյալ տեսակների․

   1) անշարժ գույքի տվյալ միավորին վերաբերող ցանկացած մեկ տեղեկության վերաբերյալ տեղեկատվություն,

   2) գույքի միավորի վերաբերյալ տեղեկությունների միասնական քաղվածքի (այսուհետ՝ միասնական տեղեկանք),

   3) գույքի միավորի կամ դրա որևէ մասի նկատմամբ գրանցված իրավունքների, իրավունքների տեսակների և սուբյեկտների վերաբերյալ տեղեկատվություն,

   4) գույքի միավորի կամ դրա որևէ մասի նկատմամբ գրանցված իրավունքների գրանցման համար հիմք հանդիսացող փաստաթղթերի անվանումների ու վավերապայմանների վերաբերյալ տեղեկատվություն,

   5) գույքի միավորի կամ դրա որևէ մասի նկատմամբ գրանցված իրավունքների սահմանափակումների և դրանց կիրառման համար հիմք հանդիսացած փաստաթղթի վերաբերյալ տեղեկատվություն,

   6) գույքի (hողամասի) և ամրակայված գույքի ընդհանուր նկարագրի վերաբերյալ տեղեկատվություն,

   7) միևնույն սուբյեկտին որևէ իրավունքով պատկանող գույքի առկայության (անկախ գույքի քանակից) վերաբերյալ տեղեկատվություն,

   8) գույքի միավորի վերաբերյալ այլ տեղեկատվություն,

   9) բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքում առկա առանձին գույքային միավորների սեփականատերերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում։»,

   5) 6․1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

   «6․1․ Սույն հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետով սահմանված տեղեկատվության մեջ նշվում են՝ գրանցված բոլոր իրավուքները, իրավունքի տեսակը, սուբյեկտները, գույքի միավորի կադաստրային ծածկագիրը, գույքի գտնվելու վայրը բնութագրող տեղեկությունները, մակերեսը և բաժնեմասը (առկայության դեպքում):»,

   6) լրացնել 6․2-6․7-րդ մասերով հետևյալ բովանդակությամբ․

   «6․2․ Սույն հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետով սահմանված տեղեկատվության մեջ նշվում են՝ գույքի միավորի կամ դրա որևէ մասի նկատմամբ գրանցված իրավունքների գրանցման համար հիմք հանդիսացող փաստաթղթերի անվանումներն ու վավերապայմանները, գույքի միավորի կադաստրային ծածկագիրը, գույքի գտնվելու վայրը բնութագրող տեղեկություններ։

   6․3․ Սույն հոդվածի 5-րդ մասի 5-րդ կետով սահմանված տեղեկատվության մեջ նշվում են՝ գույքի միավորի կամ դրա որևէ մասի նկատմամբ գրանցված իրավունքների սահմանափակումների և դրանց կիրառման համար հիմք հանդիսացած փաստաթղթի վերաբերյալ տեղեկություններ, գույքի միավորի կադաստրային ծածկագիրը և գույքի գտնվելու վայրը բնութագրող տեղեկություններ։

   6․4․ Սույն հոդվածի 5-րդ մասի 6-րդ կետով սահմանված տեղեկատվության մեջ նշվում են՝ գույքի միավորի կադաստրային ծածկագիրը, գույքի գտնվելու վայրը բնութագրող տեղեկությունները, նպատակային և գործառնական (հողատեսքը) նշանակությունները, մակերեսը, կադաստրային արժեքը, ինչպես նաև այլ որակական և քանական տվյալներ։

   6․5․ Սույն հոդվածի 5-րդ մասի 7-րդ կետով սահմանված տեղեկատվության մեջ նշվում են՝ գրանցված բոլոր իրավուքները, իրավունքի տեսակը, գույքի միավորի կադաստրային ծածկագիրը և գույքի գտնվելու վայրը բնութագրող տեղեկություններ։

   6․6․ Սույն հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետով սահմանված տեղեկատվության մեջ նշվում են գրանցմատյանի այլ բաժնինների ենթաբաժիններում չընդգրկված, սակայն գրառման ենթակա այլ տեղեկությունները։ Անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարի հրամանով կարող է սահմանվել գրանցամատյանի այլ բաժնինների ենթաբաժիններում գրառման ոչ ենթակա, սակայն կադաստրային գործում առկա և տրամադրման ենթակա այլ տեղեկատվությունը․

   6․7․ Սույն հոդվածի 5-րդ մասի 9-րդ կետով սահմանված տեղեկատվության մեջ նշվում են բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքում առկա առանձին գույքային միավորների սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ։»։

   Հոդված 4. Օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասում «ծառայության մատուցման համար սույն օրենքով սահմանված չափով գումարը» բառերը փոխարինել համար «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված չափով պետական տուրքը» բառերով, իսկ «սույն օրենքի 75-րդ հոդվածով» բառերը՝ ««Պետական տուրքի մասին» օրենքի 29․1-ին հոդվածով» բառերով:

   Հոդված 5. Օրենքի 33.1-ին հոդվածի 2-րդ մասում «սույն օրենքով սահմանված համապատասխան վճարի» բառերը փոխարինել ««Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված համապատասխան չափով պետական տուրքի» բառերով:

   Հոդված 6. Օրենքի 47.1-ին հոդվածի 11-րդ մասից հանել «, ինչպես նաև սույն օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2.1-ին կետերով նախատեսված պահանջները» բառերը:

   Հոդված 7. Օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասում հանել «գանձապետարանում բացված համապատասխան հաշվին» բառերը, իսկ «սույն օրենքի 73-րդ հոդվածով սահմանված չափով» բառերը փոխարինել ««Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի չափով» բառերով, իսկ «սույն օրենքի 75-րդ հոդվածով» բառերը՝ «նույն օրենքի 29․1-ին հոդվածով» բառերով:

   Հոդված 8. Օրենքի 72-73.1-ին և 75-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:

   Հոդված 9. Օրենքի 74-րդ հոդվածի՝

   1) 1-ին մասից հանել «, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի» բառերը,

   2) 2-րդ և 4-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել,

   3) 8-րդ մասում «սույն մասի երկրորդ և երրորդ պարբերություններով, ինչպես նաև սույն օրենքի 75-րդ հոդվածի 7-րդ մասով» բառերը փոխարինել ««Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված դեպքերի» բառերով,

   4) 8-րդ մասի չհամարակալված պարբերությունները, ինչպես նաև 9-րդ, 10-րդ և 11-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել,

   5) 13-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

   «13. Սույն հոդվածով սահմանված պետական գրանցումն ու տեղեկատվության տրամադրումն կարող է իրականացվել «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված ժամկետներում՝ համապատասխան պետական տուրքի վճարման դեպքում։»,

   6) լրացնել նոր 14-րդ մաս հետևյալ բովանդակությամբ.

   «14. Սույն հոդվածով սահմանված տեղեկատվությունից զատ այլ տեղեկատվություն ստանալու համար ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են դիմել անշարժ գույքի պետական ռեգիստր։ Սույն մասով նախատեսված այլ տեղեկատվության տրամադրման կարգը, ժամկետները և բովանդակությունը սահմանում է աշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը։»:

Հոդված 10.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

           Հանրապետության նախագահ                                                            Վ. Խաչատուրյան

                            ՀՕ-  -Ն

                    Երևան 2025 թ.- - 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

   Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 16-րդ հոդվածի՝

   1) 36-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

   «36․ Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում կատարելու համար`

   1) Անշարժ գույքի նկատմամբ սեփականության, ինչպես նաև անշարժ գույքի նկատմամբ օրենքով նախատեսված այլ գույքային իրավունքների, այդ թվում՝ անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքների գրավի իրավունքի պետական գրանցում կատարելու համար

 

չորս աշխատանքային օրվա ընթացքում

բազային տուրքի

45-ապատիկի չափով

երեք աշխատանքային օրվա ընթացքում բազային տուրքի

70-ապատիկի չափով

 

երկու աշխատանքային օրվա ընթացքում

բազային տուրքի

95-ապատիկի չափով

երկու ժամվա ընթացքում

բազային տուրքի

170-ապատիկի չափով

   2) Նոտարի ծանուցմամբ գույքի նկատմամբ գույքային իրավունքի վերաբերյալ նախնական նշում կատարելու համար

երկու աշխատանքային օրվա ընթացքում

բազային տուրքի

2-ապատիկի չափով

 

երկու ժամվա ընթացքում

բազային տուրքի

12-ապատիկի չափով

 

 

 

   3) գրավի առարկայի բռնագանձման գործընթացն սկսելու, դադարեցնելու կամ ավարտելու վերաբերյալ անշարժ գույքի պետական ռեգիստրին ներկայացված տեղեկություններն իրավական կադաստրի տեղեկատվության կազմում արտացոլելու, գրավի առարկայի բռնագանձման գործընթացն սկսելու, դադարեցնելու կամ ավարտելու վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրելու համար

 

երկու աշխատանքային օրվա ընթացքում

բազային տուրքի

չափով

 

 

 

 

   4) «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով սահմանված անշարժ գույքի օբյեկտի գրանցման դեպքում անշարժ գույքի օբյեկտի մաս կազմող ամբողջ հաղորդակցության ցանցի կամ դրա մասի նկատմամբ մեկ գույքային իրավունքի ծագման, փոփոխման կամ փոխանցման պետական գրանցման համար

բազային տուրքի

45-ապատիկի չափով

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

5)  անշարժ գույքի միավորի նկատմամբ իրավունքի սահմանափակման պետական գրանցման համար, բացառությամբ օրենքի ուժով կիրառվող սահմանափակումների դեպքերի

 

չորս աշխատանքային օրվա ընթացքում

բազային տուրքի չափով

 

 

 

 

 

   36․1․ Սույն հոդվածի 36-րդ մասով սահմանված՝ երկու ժամվա ընթացքում իրականացվող աշխատանքները կարող են իրականացվել միայն որպես առանձին անշարժ գույքի միավոր գրանցված գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման դիմումների դեպքում: Ընդ որում՝ այդ դիմումները կարող են ներկայացվել մինչև աշխատանքային օրվա ավարտից երկու ժամ առաջ:

 

 

   36․2․ Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տվյալների վերաբերյալ տեղեկություններ տալու համար

 

   1) անշարժ գույքի տվյալ միավորին վերաբերող ցանկացած մեկ տեղեկության տրամադրման համար

 

Երեք աշխատանքային օրվա ընթացքում

բազային տուրքի

չափով

 

Երկու աշխատանքային օրվա ընթացքում

բազային տուրքի

2-ապատիկի չափով

 

 

 

 

   2) անշարժ գույքի միավորի վերաբերյալ միասնական տեղեկանք տրամադրելու համար

Երեք աշխատանքային օրվա ընթացքում

բազային տուրքի

10-ապատիկի չափով

Երկու աշխատանքային օրվա ընթացքում

բազային տուրքի

20-ապատիկի չափով

 

երկու ժամվա ընթացքում

բազային տուրքի

60-ապատիկի չափով

 

 

   3) անշարժ գույքի միավորի կամ դրա որևէ մասի նկատմամբ գրանցված իրավունքների, իրավունքների տեսակների և սուբյեկտների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար

 

Երեք աշխատանքային օրվա ընթացքում

բազային տուրքի

2-ապատիկի չափով

Երկու աշխատանքային օրվա ընթացքում

բազային տուրքի

4-ապատիկի չափով

 

 

 

 

   4) անշարժ գույքի միավորի կամ դրա որևէ մասի նկատմամբ գրանցված իրավունքների գրանցման համար հիմք հանդիսացող փաստաթղթերի անվանումների ու վավերապայմանների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար

 

Երեք աշխատանքային օրվա ընթացքում բազային տուրքի 2-ապատիկի չափով

Երկու աշխատանքային օրվա ընթացքում բազային տուրքի

4-ապատիկի չափով

 

 

 

   5) անշարժ գույքի միավորի կամ դրա որևէ մասի նկատմամբ գրանցված իրավունքների սահմանափակումների և դրանց կիրառման համար հիմք հանդիսացած փաստաթղթի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար

 

Երեք աշխատանքային օրվա ընթացքում բազային տուրքի

2-ապատիկի չափով

Երկու աշխատանքային օրվա ընթացքում բազային տուրքի

4-ապատիկի չափով

 

 

 

   6) անշարժ գույքի (հողամասի) և ամրակայված գույքի ընդհանուր նկարագրի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար

Երեք աշխատանքային օրվա ընթացքում բազային տուրքի

2-ապատիկի չափով

 

Երկու աշխատանքային օրվա ընթացքում բազային տուրքի

4-ապատիկի չափով

 

 

 

   7) միևնույն սուբյեկտին որևէ իրավունքով պատկանող գույքի առկայության (անկախ գույքի քանակից) վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար

 

Երեք աշխատանքային օրվա ընթացքում

բազային տուրքի

2-ապատիկի չափով

 

Երկու աշխատանքային օրվա ընթացքում

բազային տուրքի

4-ապատիկի չափով

 

 

 

   8) անշարժ գույքի միավորի վերաբերյալ այլ տեղեկատվության տրամադրման համար

Երեք աշխատանքային օրվա ընթացքում

բազային տուրքի

2-ապատիկի չափով

 

Երկու աշխատանքային օրվա ընթացքում

բազային տուրքի

4-ապատիկի չափով

 

 

 

   9)  Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքում առկա առանձին գույքային միավորների սեփականատերերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում

Երեք աշխատանքային օրվա ընթացքում յուրաքանչյուր առանձին սուբյեկտի համար

բազային տուրքի

չափով

Երկու աշխատանքային օրվա ընթացքում յուրաքանչյուր առանձին սուբյեկտի համար

բազային տուրքի

2-ապատիկի չափով

 

 

 

 

   10) կադաստրային գործի փաստաթղթերի լուսապատճեններ տրամադրելու համար

 

 

 

 

 

 

   ա․ թղթային տարբերակով` յուրաքանչյուր էջի (A4 ֆորմատ) համար

 

Երեք աշխատանքային օրվա ընթացքում

բազային տուրքի 10 տոկոսի չափով

 

Երկու աշխատանքային օրվա ընթացքում

բազային տուրքի 20 տոկոսի չափով

 

 

 

   բ․ թղթային տարբերակով` յուրաքանչյուր էջի (A3 ֆորմատ) համար

 

Երեք աշխատանքային օրվա ընթացքում

բազային տուրքի 20 տոկոսի չափով

Երկու աշխատանքային օրվա ընթացքում

բազային տուրքի 40 տոկոսի չափով

 

 

 

 

   11) անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով ինքնաշխատ եղանակով տրամադրվող յուրաքանչյուր տեղեկատվության համար (անմիջապես՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջում հասանելի վճարահաշվարկային համակարգի միջոցով վճարը կատարելուց հետո)

 

բազային տուրքի 30 տոկոսի չափով

 

 

 

 

   12) անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով ինքնաշխատ եղանակով տրամադրվող տեղեկությունների առկա յուրաքանչյուր փաթեթում ներառված տեղեկատվության համար (անմիջապես՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջում հասանելի վճարահաշվարկային համակարգի միջոցով վճարը կատարելուց հետո)

 

բազային տուրքի

չափով

 

 

 

 

   13) Ընդ որում, եթե կադաստրային գործի փաստաթղթերից լուսապատճեններ տրամադրելու դիմումի բովանդակությունից կամ էությունից պահանջվում են սույն մասի 1-8-րդ կետերով նախատեսված տեղեկատվություն պարունակող փաստաթղթերի լուսապատճեններ, բացառությամբ կադաստրային գործի բոլոր փաստաթղթերի լուսապատճենների, ապա գանձվում են միայն այդ կետերով նախատեսված համապատասխան վճարները։

 

                   

 

Հոդված 2 Օրենքի 29-րդ հոդվածի վերջին 10 չհամարակալված պարբերություններն ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 3 Օրենքում լրացնել նոր 29․1-ին հոդված հետևյալ բովանդակությամբ․

«Հոդված 29.1  Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման համար պետական տուրքի գծով արտոնությունները

  1. Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար սույն օրենքով սահմանված պետական տուրքերը չեն գանձվում՝

   1) քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող, մինչև 1998 թվականի մարտի 1-ը ձեռք բերված և 1998 թվականի մարտի 1-ից հետո չգրանցված, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով գույքային իրավունքները վերականգնված և 1998 թվականի մարտի 1-ից հետո չգրանցված բնակելի նշանակության անշարժ գույքի (բացառությամբ առանձին միավոր հանդիսացող ավտոտնակների) և գյուղատնտեսական նշանակության հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքի առաջին պետական գրանցման դեպքում,

   2) Հայաստանի Հանրապետության իրավունքների պետական գրանցման դեպքում։

   2․ Անշարժ գույքի պետական ռեգիստրի հետ պետական գրանցման համար օրենքով նախատեսված տուրքը տարաժամկետ կարգով վճարելու պայմանագրի հիման վրա համայնքի ղեկավարի որոշմամբ օրինական ճանաչված ինքնակամ կառույց հանդիսացող ավտոտնակի և համապատասխան հողամասի նկատմամբ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման համար սույն օրենքով նախատեսված տուրքի գումարը վճարվում է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման պահից՝ երկու տարվա ընթացքում, եռամսյակային պարբերականությամբ՝ պետական տուրքի մեկ ութերորդի չափով:

   3․ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում գույքի նկատմամբ սահմանափակում կիրառելու լիազորություն ունեցող իրավասու մարմիններն ազատվում են սահմանափակման պետական գրանցման տուրքի վճարումից:

   4․ Հայաստանի Հանրապետության պետական ծրագրերի շրջանակներում հողերի միավորման (կոնսոլիդացիա) պայմանագրերով սեփականության իրավունքը գրանցելու համար սեփականատերերն ազատվում են պետական տուրքի վճարումից:

   5․ Պետական սեփականություն համարվող բնակելի նշանակության անշարժ գույք անհատույց ձեռք բերած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները` այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելու համար սեփականատերերն ազատվում են պետական տուրքի վճարումից:

   6․ Ֆիզիկական անձինք կամ Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց գույքի կամ գույքային իրավունքների մասին հայցվող՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի 2-8-րդ, սույն օրենքի 16-րդ հոդվածի 36․2-րդ մասի 10-րդ (մինչև 10 էջ պատճենահանված փաստաթղթերի մասով) կետերով տեղեկության համար ազատվում են տեղեկատվության տրամադրման համար սույն օրենքով սահմանված պետական տուրքերի վճարից:

   7․ Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տվյալների մասին տեղեկատվությունը, բացառությամբ միասնական տեղեկատվության, Հանրապետության նախագահի աշխատակազմին, վարչապետի աշխատակազմին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմին և պատգամավորներին, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմիններին, Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին, դատարաններին, Հայաստանի Հանրապետության դատախազությանը և քրեական վարույթի հանրային այլ մասնակիցների, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին, Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատին, ինքնավար մարմիններին և անկախ պետական մարմիններին, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին, հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարին տրամադրվում է անվճար` Հայաստանի Հանրապետության օրենքով իրենց վերապահված լիազորությունների իրականացման համար: Պետական կառավարման մարմիններին սույն մասով սահմանված կարգով տրամադրված տեղեկատվությունը, ինչպես նաև կադաստրային, տեղագրական կամ հողաշինարարական քարտեզները կարող են վերջիններիս կողմից փոխանցվել այլ անձանց միայն Կառավարության որոշման հիման վրա, որի դիմաց անշարժ գույքի պետական ռեգիստրին հատկացվում է համապատասխան փոխհատուցում:

   8․ Կադաստրային և տեղագրական քարտեզների բազային և թեմատիկ տեղեկատվությունը՝ վեկտորային ֆորմատով, օրթոֆոտոհատակագծերը Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններին տրամադրվում են անվճար՝ բացառապես կրթական նպատակներով օգտագործելու համար:

   9․ Սույն հոդվածի 7-րդ մասի նախատեսված տեղեկատվությունը այլ անձանց տրամադրվում է անվճար միայն «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով և 8-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաև այլ օրենքով սահմանված դեպքերում:

   10․ Սույն հոդվածով սահմանված տեղեկատվության տրամադրման արտոնությունները, բացառությամբ ֆիզիկական անձանց մասով սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերի, չեն տարածվում սույն օրենքի 16-րդ հոդվածի 36․2-րդ մասի 11-րդ և 12-րդ կետերով սահմանված տեղեկատվության տրամադրման վրա:

   11․ Սույն հոդվածի 1-ին և 6-րդ մասերով սահմանված արտոնությունները չեն տարածվում սույն օրենքով սահմանված՝ արագացված կարգով ներկայացված դիմումների վրա։

   12․ Անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով իրավական կադաստրի տեղեկատվության կազմից համընդհանուր ծանոթացման համար կարող է տրամադրվել անվճար տեղեկատվություն, որի ցանկը, ինչպես նաև տրամադրման ժամկետները սահմանում է անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը:

   13․ Կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման գործընթացի ժամանակ քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող` բնակելի նշանակության անշարժ գույքի (բացառությամբ առանձին միավոր հանդիսացող ավտոտնակների) և գյուղատնտեսական նշանակության հողամասերի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման, այդ թվում՝ այդ գործընթացի ժամանակ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերի օտարման կամ վարձակալության պայմանագրերի պետական գրանցման համար սեփականատերերը ազատվում են պետական տուրքի վճարումից:

   14․ 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած` իրենց զբաղեցրած համայնքային բնակարանային ֆոնդի բնակելի տարածքների նկատմամբ սահմանված կարգով վարձակալ ճանաչված անձինք ազատվում են այդ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար պետական տուրքի վճարումից:

   15․ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 225 հոդվածով սահմանված դեպքերում բնակելի տարածության օգտագործման իրավունքը գրանցելու համար սեփականատերերը և օգտագործողներն ազատվում են պետական տուրքի վճարումից:

   16․ Իրավաբանական անձն ազատվում է վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցման համար, նոր խմբագրությամբ կանոնադրության պետական գրանցման կամ իր առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի նոր խմբագրությամբ կանոնադրության պետական հաշվառման համար պետական տուրքի վճարումից, եթե պետական գրանցումը կամ հաշվառումը պայմանավորված է պետական ռեգիստրում գրանցումից կամ հաշվառումից հետո ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն վերակազմակերպվելու կամ կանոնադրությունն օրենքին համապատասխանեցնելու՝ օրենքով սահմանված անհրաժեշտությամբ:

   17․ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկերում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերում գտնվող անշարժ գույքերի, ինչպես նաև գյուղատնտեսական նշանակության հողամասերի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար սույն օրենքի 16-րդ հոդվածի 36-րդ և 36․2-րդ կետերով սահմանված վճարները գանձվում են 50 տոկոսի չափով:

   18․ Սույն օրենքի 16-րդ հոդվածի 36․2-րդ կետի 10-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերություններով նախատեսված կադաստրային գործի փաստաթղթերի լուսապատճենները էլեկտրոնային տարբերակով տրամադրելու դեպքում յուրաքանչյուր էջի համար սահմանված վճարը գանձվում է՝ երեք աշխատանքային օրվա դեպքում՝ բազային տուրքի 1 տոկոսի, իսկ երկու աշխատանքային օրվա դեպքում՝ 2 տոկոսի չափով։»։

  

   Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

            Հանրապետության նախագահ                                                               Վ. Խաչատուրյան

                              ՀՕ-  -Ն

                      Երևան 2025 թ.

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

   Հոդված 1. «Տարածական տվյալների մասին» 2023 թվականի հունվարի 17-ի ՀՕ-21-Ն օրենքում լրացնել նոր 19․1-ին հոդված հետևյալ բովանդակությամբ․

   «Հոդված 19.1   Պետական տարածական տվյալների ֆոնդի տեղեկատվության տրամադրման և դրանց առնչվող ծառայություններից օգտվելու համար գանձվող վճարների վերադարձման կարգը

   1․ Պետական տարածական տվյալների ֆոնդի տեղեկատվության տրամադրման և դրանց առնչվող ծառայություններից օգտվելու համար գանձված վճարի ավել կամ սխալմամբ վճարված գումարները ենթակա են վերադարձման` վճարող անձի դիմումի հիման վրա` դիմումը լիազոր մարմին ներկայացնելու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում, եթե այն ներկայացվել է վճարը կամ նրա մի մասը վերադարձնելու իրավունքի առաջացման օրվանից երեք տարուց ոչ ուշ:

   2․ Վճարված գումարներն ամբողջությամբ կամ մասնակի վերադարձնելու վերաբերյալ դիմումի հետ պետք է ներկայացվի վճարումը հաստատող փաստաթուղթը, եթե այն նախկինում չէր ներկայացվել լիազոր մարմին կամ ներկայացվելուց հետո վերադարձվել է ներկայացնողին:

   3․ Պետական տարածական տվյալների ֆոնդի տեղեկատվության տրամադրման և դրանց առնչվող ծառայություններից օգտվելու համար գանձված վճարը ենթակա է վերադարձման`

   1) մասնակի, եթե վճարը վճարվել է ավելի, քան սահմանված է սույն օրենքով.

   2) լրիվ, եթե վճարը վճարվել է սխալմամբ, կամ վճար գանձող մարմնի կողմից կասեցվել կամ մերժվել կամ դադարեցվել է համապատասխան գործողությունների կատարումը:»։

 

   Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

                 Հանրապետության նախագահ                                                           Վ. Խաչատուրյան

                         Երևան 2025 թ.

  • Discussed

    09.10.2025 - 29.10.2025

  • Type

    Law

  • Area

    Cadastre

  • Ministry

    Committee of Cadastre

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1247

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: