Under development
««Օտարերկրյա ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ
-
5 - Agree
-
6 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Օտարերկրյա ներդրումների մասին» 1994 թվականի հուլիսի 31-ի ՀՕ-115 օրենքի 2-րդ հոդվածը լրացնել նոր 3-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ.
«Հայաստանի Հանրապետության տարածքում ներդրումային ծրագրերի ուղեկցման և հետներդրումային սպասարկման գործառույթներն իրականացնում է Կառավարության սահմանած լիազոր մարմինը (այսուհետ` Լիազոր մարմին)։ Պետական մարմինների, Լիազոր մարմնի և ներդրողների միջև ներդրումների շրջանակներում փոխգործակցության մեխանիզմները սահմանվում են Կառավարության կողմից։»։
Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:
- Սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:
-
Discussed
04.06.2024 - 19.06.2024
-
Type
Law
-
Area
Economy
-
Ministry
Ministry of Economy
Views 1082
Print