Add to favourites

Under development

««Օտարերկրյա ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամը, (այսուհետ՝ ՆԱԿ) իր կանոնադրության համաձայն, «Մեկ պատուհան» սկզբունքով իրականացնում է տեղական և/կամ օտարերկրյա կապիտալի մասնակցությամբ ներդրումային ծրագրերի ուղեկցման, ինչպես նաև օտարերկրյա կապիտալով կազմակերպությունների կամ օտարերկրյա ապրանքանիշի տակ հանդես եկող կազմակերպությունների հետներդրումային սպասարկման գործառույթներ:

Ներդրումային ծրագրերի ուղեկցման գործառույթի նպատակն է՝ ներդրումների իրականացման դյուրինացում, պետական ընթացակարգային ուղու հստակեցում,  պետություն-մասնավոր հատված արդյունավետ համագործակցության ապահովում: Գործառույթի շահառուներն են տեղական կամ օտարերկրյա կապիտալի մասնակցությամբ ներդրումային ծրագրերը, որոնք գտնվում են ինչպես գաղափարի կազմավորման, այնպես էլ՝  իրականացման փուլում:

ՆԱԿ-ի կողմից ներդրումային ծրագրերի սահուն մեկնարկի համար տրամադրվում է իրավաօրենսդրական դաշտի, ֆինանսական աջակցության ծրագրերի, պետական խթանների վերաբերյալ խորհրդատվություն, ինչպես նաև ՆԱԿ-ի կողմից ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքում վերհանվում են առաջացած խնդիրները և դրանց տրվում է օպերատիվ արձագանքում, ըստ անհրաժեշտության, ՆԱԿ-ի կողմից իրականացվում են օրենքների, ենթաօրենսդրական ակտերի ուսումնասիրություն: Միաժամանակ ՆԱԿ-ի կողմից իրականացվում են աշխատանքներ պետության և մասնավոր հատվածի միջև հաղորդակցություն և համագործակցություն հաստատելու ուղղությամբ, որը խթանում է խոչընդոտների և ծագած խնդիրների քննարկման և դրանց լուծման հնարավոր տարբերակների առաջարկման գործընթացին՝ հնարավորինս սեղմ ժամկետներում: Գործառույթն ունի շարունակական բնույթ․ նույնիսկ բոլոր խոչընդոտների վերացմամբ, ծրագրի մեկնարկմամբ այն չի ավարտվում, այլ ՆԱԿ-ի կողմից իրականացվում է արդեն իսկ տվյալ ծրագրերի հետներդրումային սպասարկում։

Ներդրումային ծրագրերի ուղեկցման հստակ իրավական ընթացակարգերի բացակայության պարագայում՝ էապես նվազում է վերջիններիս ուղեկցման արդյունավետությունը և որպես արդյունք՝ դանդաղում ներդրումային ծրագրերի մեկնարկը։

Եվ այս առումով, առաջարկում ենք Օրենքում սահմանել դրույթ, որ ներդրումային ծրագրերի ուղեկցման և հետներդրումային սպասարկման գործառույթներն իրականացնում է Կառավարության լիազոր մարմինը, իսկ հետագայում նախատեսվող կառավարության որոշմամբ հստակեցնել լիազոր մարմնին և դրա մանրամասն գործառույթները՝ ՆԱԿ-ի կողմից իրականացվող գործառույթների իրականացումն առավել արդյունավետ դարձնելու նպատակով:

ՆԱԿ-ի կողմից իրականացվող հետներդրումային սպասարկման ծառայության նպատակն է՝ բացահայտել և վերլուծել այն խնդիրները, որոնց կարող են բախվել ներդրողները, մշակել և գործարկել խոչընդոտների հաղթահարման ճանապարհային քարտեզ և դրա հիման վրա պատասխանատու գերատեսչություններին ներկայացնել առաջարկներ, ինչպես նաև տրամադրել աջակցություն օտարերկրյա կապիտալով գործող ներդրումային ծրագրերին և վերաներդրումների իրականացման նպատակով ապահովել դրա նախադրյալներ:

Միաժամանակ, ՀՀ կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի N 1450-Լ որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածով նախատեսված ներդրումների ներգրավման գործողությունների ծրագրի 12-րդ կետով սահմանված «Պետական մարմինների և ներդրողների միջև ներդրումների շրջանակներում փոխգործակցության մեխանիզմի վերաբերյալ» իրավական ակտի ընդունումը հնարավոր դարձնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ առաջարկվում է օրենքով ամրագրել ներդրումների շրջանակներում պետական մարմինների, Լիազոր մարմնի և ներդրողների միջև փոխգործակցության մեխանիզմները սահմանելու Կառավարության լիազորությունը։

 

  1. Ակնկալվող արդյունքները

Սույն օրենքի, ինչպես նաև դրանից բխող ենթաօրենսդրական ակտի ընդունման արդյունքում ներդրողները հստակ պատկերացում կկազմեն ներդրումային ծրագրերի ուղեկցման ընթացքի, ինչպես նաև վերջիններիս քննարկման հաջորդական գործընթացների վերաբերյալ, ինչի պարագայում ժամանակի կառավարումը կլինի առավել արդյունավետ, ինչպես նաև կյանքի կկոչվեն ներդրումային ծրագրերը, ինչը կնպաստի տնտեսական աճին և Կառավարության 2021-2026թթ. ծրագրով հաստատված այլ թիրախային արդյունքների իրականացմանը։

 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախuերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

      4  Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Օրենքի նախագիծը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի հավելվածի 2-րդ կետի գործարար և ներդրումային միջավայրի բարելավում անհրաժեշտությունից, ինչպես նաև ՀՀ կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի N 1450-Լ որոշմամբ հաստատվող 2-րդ հավելվածով նախատեսված ներդրումների ներգրավման գործողությունների ծրագրի 12-րդ կետով սահմանված «Պետական մարմինների և ներդրողների միջև ներդրումների շրջանակներում փոխգործակցության մեխանիզմի վերաբերյալ» իրավական ակտի ընդունումը հնարավոր դարձնելու անհրաժեշտությունից:

 

 

  • Discussed

    04.06.2024 - 19.06.2024

  • Type

    Law

  • Area

    Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1083

Print