Добавить в избранное

В стадии разработки

««Օտարերկրյա ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Օտարերկրյա ներդրումների մասին» 1994 թվականի հուլիսի 31-ի ՀՕ-115 օրենքի 2-րդ հոդվածը լրացնել նոր 3-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ.

«Հայաստանի Հանրապետության տարածքում ներդրումային ծրագրերի ուղեկցման և հետներդրումային սպասարկման գործառույթներն իրականացնում է Կառավարության սահմանած լիազոր մարմինը (այսուհետ` Լիազոր մարմին)։ Պետական մարմինների, Լիազոր մարմնի և ներդրողների միջև ներդրումների շրջանակներում փոխգործակցության մեխանիզմները սահմանվում են Կառավարության կողմից։»։

 

Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:
  2. Սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:
  • Обсуждалось

    04.06.2024 - 19.06.2024

  • Тип

    Закон

  • Область

    Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1086

Принт

Связанные документы / ссылки