Add to favourites

««Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՕՐԻՆԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹ)

 

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՏՀԶԿ Հարկման բազայի քայքայումը և շահույթի տեղափո­խումը (BEPS) ծրագրի 5-րդ միջո­­ցառման (Harmful tax practices) տեղայ­նաց­ման աշխա­տանք­ների շրջանակներում Հայաս­­­տանի Հանրապետությունում գործող ազատ տնտեսա­կան գոտիների (ԱՏԳ) շահագոր­ծող­ների համար սահմանված արտոնու­թյուն­ները որպես «վնա­սակար» հար­կային ռեժիմներ սահմանելու հետ կապված հարցերի լուծման նպատակով ՀՀ վարչապետի աշխատակազմից տրված հանձնարարականի կատարումն ապահովելու հետ:

Հարկ է ընդգծել, որ BEPS ծրագրի 5-րդ միջոցառման (Harmful tax practices) տեղայ­նաց­ման աշխա­տանք­ների շրջանակներում ծրագրի քար­տուղա­րության կողմից և այնուհետև նաև ԵՄ բարեվար­քության խմբի կողմից Հայաստանի Հանրապետությունում գործող ԱՏԳ շահագործող­ներին շահութահարկից ազատման արտոնու­թյուն­ները որակվել են որպես «վնա­սակար» հար­կային ռեժիմներ:

Այս արտոնությունը որակվել է որպես վնասակար հետևյալ պատճառներով.

  • նախ, այս մասով ՀՀ օրենսդրությամբ գործում է շահութահարկից (ուղղակի հար­կե­րից) ազատման արտոնություն,
  • արտոնյալ ռեժիմը կիրառելի է նաև աշխարհագրորեն հեշտ տեղափոխվող գործու­նեու­­­թյան տեսակ­ներից (geographically mobile activities) ստաց­վող եկամուտների նկատմամբ։ Այստեղ հատկանշական է, որ ԵՄ շրջանակներում գործող ստանդարտների կիրառության շրջանակն ավելի ընդգրկուն է, և այդ ստանդարտները կիրառելի են ոչ միայն աշխարհագրորեն հեշտ տեղափոխվող գործու­նեու­­թյան տեսակ­ներից ստաց­վող եկա­մուտ­ների նկատմամբ, այլ նաև գործունեության այլ տեսակներից ստացվող եկամուտների նկատմամբ,
  • արտոնությունը կիրառելի է միայն այն պարագայում, երբ շահութահարկից ազատ­­­ված եկամուտները ստացվում են ոչ ռեզիդենտներից կամ արտասահմանյան աղբյուրներից (ԱՏԳ-ների դեպքում շահութահարկից ազատման արտոնությունը գործնականում կիրառվում է միայն Հայաս­տանի Հանրապետությունից ապրանքների և ծառայությունների արտահա­նու­մից ստաց­վող եկամուտների նկատմամբ) կամ առնվազն ՀՀ օրենսդրությամբ հստակ սահ­ման­­ված չէ, որ այդ արտոնությունը կիրառելի է նաև հայաստանյան աղբյուրներից ստացվող եկամուտների նկատմամբ,
  • սահմանված չեն այնպիսի կարգավորումներ, որոնք հնարավորություն կընձեռեն արտո­­նու­­թյունը կիրառել միայն ՀՀ տարածքում փաստացի ստեղծվող եկամուտների նկատ­մամբ կամ բացակայում են այնպիսի կարգավորումներ, որոնք կբացառեն այլ երկրներում ձևա­վոր­ված և այդ երկրներում հարկվող եկամուտները արհեստականորեն Հայաստանի Հանրա­­պետու­թյուն տեղա­փոխելու և այս արտոնության շրջանակներում չհարկելու կարգավո­րում­­ները (Substantial activity requirement)։

Վերոնշյալ խնդիրները լուծելու համար մեր կարծիքով անհրաժեշտ է լինելու ԱՏԳ-ների մասով կատարել անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ, որոնք ներկայացված են նախագծերի փաթեթում։

 

Կարգավորման առարկան, ակնկալվող արդյունքը.

Օրինագծերի փաթեթի ընդունման արդյունքում հնարավոր կդառնա լուծել ՏՀԶԿ Հարկման բազայի քայքայումը և շահույթի տեղափո­խումը BEPS ծրագրի 5-րդ միջո­­ցառման (Harmful tax practices) տեղայ­նաց­ման աշխա­տանք­ների շրջանակներում Հայաս­­­տանի Հանրապետությունում գործող ազատ տնտեսա­կան գոտիների (ԱՏԳ) շահագոր­ծող­ների համար սահմանված արտոնու­թյուն­ները որպես «վնա­սակար» հար­կային ռեժիմներ սահմանելու հետ կապված հարցերը։

           Հարկ է ընդգծել, որ նախատեսվում է «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքում ամրագրել, որ տվյալ ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառվելու վկայականի տրամադրման, գործողության ժամկետի երկարաձգման և դադարեցման, ինչպես նաև շահագործողի կողմից ներկայացված գործարար ծրագրին ներկայացվող պահանջներն ու գնահատման, ազատ տնտեսական գոտու շահագործողի սկզբնական և հերթական հայտարարագրերի հաստատման և ներկայացման կարգը սահմանում է Կառավարությունը, ինչը ենթադրում է, որ սույն նախագծի ընդունումից հետո անհրաժեշտ փոփոխությունները կկատարվեն նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 727-Ն որոշման մեջ, մասնավորապես՝

  • կսահմանվեն պահանջներ, որոնց շրջանակներում կհավաստվի, որ այդ գոր­ծու­­­նեությունն իրականացվում է արտոնությունից օգտվող հարկ վճարողի կողմից,
  • արտոնությունից օգտվող ընկերություններից կպահանջվի ունենալ արտոնյալ գոր­ծու­նեու­թյունն իրականացնելու համար բավարար քանակի և մասնագիտացմամբ աշխատողներ,
  • արտոնությունից օգտվող ընկերություններից կպահանջվի ունենալ բավարար քանակի օպե­րա­ցիոն ծախսեր, որոնցով կհավաստվի իրականում գործունեություն իրականացնելու հան­գա­­մանքը,
  • կսահմանվեն նշված պահանջների նկատմամբ հսկողության կառուցակարգեր, որոնց արդ­յունքում պահանջներին չբավարարող շահագործողների նկատմամբ կկիրառվեն պատասխանատվության միջոցներ:

Միաժամանակ, ԱՏԳ շահագոր­ծող­ների գործարար ծրագրերի գնահատման համար կսահմանվի ուղեցույց։

Գործող կարգավորումներով ամրագրված են այն գործունեության տեսակները, որոնք արգելված են ազատ տնտեսական գոտիներում։ Սույն նախագծով նախատեսվում է նաև սահմանել նաև ԱՏԳ տարածքում թույլատրելի գործունեության տեսակները, որոնք ընտրվել են՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները՝ նպաստելու տվյալ ոլորտների զարգացմանը (մշակող արդյունաբերություն, գյուղատնտեսություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն և այլն), ինչպես նաև միջազգային փորձը։ Նշված ոլորտներն ընդգրկում են նաև առևտուրը, քանի որ որոշ ազատ տնտեսական գոտիներում (հայ-իրանական սահմանին գտնվող «Մեղրի» ԱՏԳ) դրա իրականացումը կնպաստի ԱՏԳ-ում արտադրված ապրանքների տեղում իրացմանը, երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը։

 

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

 

Օրինագծերի փաթեթն ուղղակիորեն չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից։

 

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Օրինագծերի փաթեթը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունների կողմից:

 

Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ.

Օրինագծերի փաթեթի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:

 

Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ.

Օրինագծերի փաթեթի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

  • Discussed

    29.11.2023 - 14.12.2023

  • Type

    Law

  • Area

    Economy, Financial, Economical

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2385

Print

Suggestions

Լենա Խաչատրյան

14.12.2023

1․ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ տնտեսական քաղաքականության մեջ առանցքային դեր և նշանակություն ունի բարձր տեխնոլոգիաների ոլորտը, առաջարկում ենք ԱՏԳ տարածքում որպես թույլատրվող գործունեության տեսակ նախատեսել տեղեկատվական ծառայությունների մատուցման, հաղորդակցական տեխնոլոգիաներ մշակման, ինչպես նաև հոսթինգի, մայնինգի ծառայությունները։ 2․ «ԷԿՈՍ» ԱՏԳ տարածքում խոշոր ներդրումային նախագծերի իրագործումը և նորարարական /ինովացիոն/ ընկերությունների քանակի ավելացումը նպաստել և ապագայում ևս կնպաստի ՀՀ-ում ծառայություններ մատուցող ընկերությունների ծառայությունների նկատմամբ պահանջարկի աճին, այդ նպատակով անհրաժեշտ է «ԷԿՈՍ» ԱՏԳ տարածքում տրամադրել աշխատատեղերի և գրասենյակների վարձակալության և սպասարկման ծառայություններ։ Հաշվի առնելով վերոշարադրյալը, առաջարկում ենք թույլատրվող գործունեության ոլորտների ցանկում ավելացնել վարձակալության ծառայությունը կամ պարզաբանել, թե արդյո՞ք տարածքի վարձակալությունը դիտարկվելու է սպասարկման այլ ծառայությունների ներքո մատուցվող ծառայության տեսակ։ Անհրաժեշտ ենք համարում նշել նաև, որ Օրենքի 14-րդ հոդվածի ձևակերպումից հստակ չէ, թե ԱՏԳ տարածքում թույլատրելի գործունեության նախատեսված ոլորտներում առկա կոնկրետ գործունեության տեսակները ինչպի՞սի չափանիշների հիման վրա են ընտրվելու։

See more