Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

««Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
1 Լենա Խաչատրյան 14.12.2023 16:51:08 1․ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ տնտեսական քաղաքականության մեջ առանցքային դեր և նշանակություն ունի բարձր տեխնոլոգիաների ոլորտը, առաջարկում ենք ԱՏԳ տարածքում որպես թույլատրվող գործունեության տեսակ նախատեսել տեղեկատվական ծառայությունների մատուցման, հաղորդակցական տեխնոլոգիաներ մշակման, ինչպես նաև հոսթինգի, մայնինգի ծառայությունները։ 2․ «ԷԿՈՍ» ԱՏԳ տարածքում խոշոր ներդրումային նախագծերի իրագործումը և նորարարական /ինովացիոն/ ընկերությունների քանակի ավելացումը նպաստել և ապագայում ևս կնպաստի ՀՀ-ում ծառայություններ մատուցող ընկերությունների ծառայությունների նկատմամբ պահանջարկի աճին, այդ նպատակով անհրաժեշտ է «ԷԿՈՍ» ԱՏԳ տարածքում տրամադրել աշխատատեղերի և գրասենյակների վարձակալության և սպասարկման ծառայություններ։ Հաշվի առնելով վերոշարադրյալը, առաջարկում ենք թույլատրվող գործունեության ոլորտների ցանկում ավելացնել վարձակալության ծառայությունը կամ պարզաբանել, թե արդյո՞ք տարածքի վարձակալությունը դիտարկվելու է սպասարկման այլ ծառայությունների ներքո մատուցվող ծառայության տեսակ։ Անհրաժեշտ ենք համարում նշել նաև, որ Օրենքի 14-րդ հոդվածի ձևակերպումից հստակ չէ, թե ԱՏԳ տարածքում թույլատրելի գործունեության նախատեսված ոլորտներում առկա կոնկրետ գործունեության տեսակները ինչպի՞սի չափանիշների հիման վրա են ընտրվելու։
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: