Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 29.11.2023 - 14.12.2023

««Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՏՀԶԿ Հարկման բազայի քայքայումը և շահույթի տեղափո­խումը (BEPS) ծրագրի 5-րդ միջո­­ցառման (Harmful tax practices) տեղայ­նաց­ման աշխա­տանք­ների շրջանակներում Հայաս­­­տանի Հանրապետությունում գործող ազատ տնտեսա­կան գոտիների (ԱՏԳ) շահագոր­ծող­ների համար սահմանված արտոնու­թյուն­ները որպես «վնա­սակար» հար­կային ռեժիմներ սահմանելու հետ կապված հարցերի լուծման նպատակով ՀՀ վարչապետի աշխատակազմից տրված հանձնարարականի կատարումն ապահովելու հետ: Օրինագծերի փաթեթի ընդունման արդյունքում հնարավոր կդառնա լուծել ՏՀԶԿ Հարկման բազայի քայքայումը և շահույթի տեղափո­խումը BEPS ծրագրի 5-րդ միջո­­ցառման (Harmful tax practices) տեղայ­նաց­ման աշխա­տանք­ների շրջանակներում Հայաս­­­տանի Հանրապետությունում գործող ազատ տնտեսա­կան գոտիների (ԱՏԳ) շահագոր­ծող­ների համար սահմանված արտոնու­թյուն­ները որպես «վնա­սակար» հար­կային ռեժիմներ սահմանելու հետ կապված հարցերը։   Հարկ է ընդգծել, որ նախատեսվում է «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքում ամրագրել, որ տվյալ ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառվելու վկայականի տրամադրման, գործողության ժամկետի երկարաձգման և դադարեցման, ինչպես նաև շահագործողի կողմից ներկայացված գործարար ծրագրին ներկայացվող պահանջներն ու գնահատման, ազատ տնտեսական գոտու շահագործողի սկզբնական և հերթական հայտարարագրերի հաստատման և ներկայացման կարգը սահմանում է Կառավարությունը, ինչը ենթադրում է, որ սույն նախագծի ընդունումից հետո անհրաժեշտ փոփոխությունները կկատարվեն նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 727-Ն որոշման մեջ։ Սույն նախագծով նախատեսվում է նաև սահմանել նաև ԱՏԳ տարածքում թույլատրելի գործունեության տեսակները, որոնք ընտրվել են՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները՝ նպաստելու տվյալ ոլորտների զարգացմանը (մշակող արդյունաբերություն, գյուղատնտեսություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն և այլն), ինչպես նաև միջազգային փորձը։
1 2385