Add to favourites

««Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՏՀԶԿ Հարկման բազայի քայքայումը և շահույթի տեղափո­խումը (BEPS) ծրագրի 5-րդ միջո­­ցառման (Harmful tax practices) տեղայ­նաց­ման աշխա­տանք­ների շրջանակներում Հայաս­­­տանի Հանրապետությունում գործող ազատ տնտեսա­կան գոտիների (ԱՏԳ) շահագոր­ծող­ների համար սահմանված արտոնու­թյուն­ները որպես «վնա­սակար» հար­կային ռեժիմներ սահմանելու հետ կապված հարցերի լուծման նպատակով ՀՀ վարչապետի աշխատակազմից տրված հանձնարարականի կատարումն ապահովելու հետ:

Օրինագծերի փաթեթի ընդունման արդյունքում հնարավոր կդառնա լուծել ՏՀԶԿ Հարկման բազայի քայքայումը և շահույթի տեղափո­խումը BEPS ծրագրի 5-րդ միջո­­ցառման (Harmful tax practices) տեղայ­նաց­ման աշխա­տանք­ների շրջանակներում Հայաս­­­տանի Հանրապետությունում գործող ազատ տնտեսա­կան գոտիների (ԱՏԳ) շահագոր­ծող­ների համար սահմանված արտոնու­թյուն­ները որպես «վնա­սակար» հար­կային ռեժիմներ սահմանելու հետ կապված հարցերը։

  Հարկ է ընդգծել, որ նախատեսվում է «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքում ամրագրել, որ տվյալ ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառվելու վկայականի տրամադրման, գործողության ժամկետի երկարաձգման և դադարեցման, ինչպես նաև շահագործողի կողմից ներկայացված գործարար ծրագրին ներկայացվող պահանջներն ու գնահատման, ազատ տնտեսական գոտու շահագործողի սկզբնական և հերթական հայտարարագրերի հաստատման և ներկայացման կարգը սահմանում է Կառավարությունը, ինչը ենթադրում է, որ սույն նախագծի ընդունումից հետո անհրաժեշտ փոփոխությունները կկատարվեն նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 727-Ն որոշման մեջ։

Սույն նախագծով նախատեսվում է նաև սահմանել նաև ԱՏԳ տարածքում թույլատրելի գործունեության տեսակները, որոնք ընտրվել են՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները՝ նպաստելու տվյալ ոլորտների զարգացմանը (մշակող արդյունաբերություն, գյուղատնտեսություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն և այլն), ինչպես նաև միջազգային փորձը։

  • Discussed

    29.11.2023 - 14.12.2023

  • Type

    Law

  • Area

    Economy, Financial, Economical

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2402

Print

Suggestions

Լենա Խաչատրյան

14.12.2023

1․ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ տնտեսական քաղաքականության մեջ առանցքային դեր և նշանակություն ունի բարձր տեխնոլոգիաների ոլորտը, առաջարկում ենք ԱՏԳ տարածքում որպես թույլատրվող գործունեության տեսակ նախատեսել տեղեկատվական ծառայությունների մատուցման, հաղորդակցական տեխնոլոգիաներ մշակման, ինչպես նաև հոսթինգի, մայնինգի ծառայությունները։ 2․ «ԷԿՈՍ» ԱՏԳ տարածքում խոշոր ներդրումային նախագծերի իրագործումը և նորարարական /ինովացիոն/ ընկերությունների քանակի ավելացումը նպաստել և ապագայում ևս կնպաստի ՀՀ-ում ծառայություններ մատուցող ընկերությունների ծառայությունների նկատմամբ պահանջարկի աճին, այդ նպատակով անհրաժեշտ է «ԷԿՈՍ» ԱՏԳ տարածքում տրամադրել աշխատատեղերի և գրասենյակների վարձակալության և սպասարկման ծառայություններ։ Հաշվի առնելով վերոշարադրյալը, առաջարկում ենք թույլատրվող գործունեության ոլորտների ցանկում ավելացնել վարձակալության ծառայությունը կամ պարզաբանել, թե արդյո՞ք տարածքի վարձակալությունը դիտարկվելու է սպասարկման այլ ծառայությունների ներքո մատուցվող ծառայության տեսակ։ Անհրաժեշտ ենք համարում նշել նաև, որ Օրենքի 14-րդ հոդվածի ձևակերպումից հստակ չէ, թե ԱՏԳ տարածքում թույլատրելի գործունեության նախատեսված ոլորտներում առկա կոնկրետ գործունեության տեսակները ինչպի՞սի չափանիշների հիման վրա են ընտրվելու։

See more