Добавить в избранное
««Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը
-
2 - За
-
3 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Լենա Խաչատրյան 14.12.2023 16:51:08 | 1․ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ տնտեսական քաղաքականության մեջ առանցքային դեր և նշանակություն ունի բարձր տեխնոլոգիաների ոլորտը, առաջարկում ենք ԱՏԳ տարածքում որպես թույլատրվող գործունեության տեսակ նախատեսել տեղեկատվական ծառայությունների մատուցման, հաղորդակցական տեխնոլոգիաներ մշակման, ինչպես նաև հոսթինգի, մայնինգի ծառայությունները։ 2․ «ԷԿՈՍ» ԱՏԳ տարածքում խոշոր ներդրումային նախագծերի իրագործումը և նորարարական /ինովացիոն/ ընկերությունների քանակի ավելացումը նպաստել և ապագայում ևս կնպաստի ՀՀ-ում ծառայություններ մատուցող ընկերությունների ծառայությունների նկատմամբ պահանջարկի աճին, այդ նպատակով անհրաժեշտ է «ԷԿՈՍ» ԱՏԳ տարածքում տրամադրել աշխատատեղերի և գրասենյակների վարձակալության և սպասարկման ծառայություններ։ Հաշվի առնելով վերոշարադրյալը, առաջարկում ենք թույլատրվող գործունեության ոլորտների ցանկում ավելացնել վարձակալության ծառայությունը կամ պարզաբանել, թե արդյո՞ք տարածքի վարձակալությունը դիտարկվելու է սպասարկման այլ ծառայությունների ներքո մատուցվող ծառայության տեսակ։ Անհրաժեշտ ենք համարում նշել նաև, որ Օրենքի 14-րդ հոդվածի ձևակերպումից հստակ չէ, թե ԱՏԳ տարածքում թույլատրելի գործունեության նախատեսված ոլորտներում առկա կոնկրետ գործունեության տեսակները ինչպի՞սի չափանիշների հիման վրա են ընտրվելու։ |