Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի N 672-Լ ԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 505-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 ՈՐՈՇՈՒՄ

 -ի 2023 թվականի N -Լ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի N 672-Լ ԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 505-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

   Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 23-ի «Ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 672-Լ որոշմամբ հաստատված N 2 հավելվածում՝ կատարել հետևյալ փոփոխությունները.

   1) 4-րդ կետի 6-րդ սյունակում «500 մլն դրամ» բառերը փոխարինել «Ֆինանսավորում չի պահանջվում» բառերով.

   2) 8-րդ կետի 6-րդ սյունակում «300 մլն դրամ» բառերը փոխարինել «Ֆինանսավորում չի պահանջվում» բառերով.

   3) 9-րդ կետի 5-րդ սյունակում «2024 թվականի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2024-2026 թվականներ» բառերով:

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի «Ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին» N 505-Լ որոշմամբ հաստատված հավելվածներում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

   1) N 2 հավելվածում՝

   ա. 9-րդ կետի 6-րդ սյունակում «ՀՀ պետական բյուջե և օրենքով չարգելված այլ միջոցներ 500 մլն ՀՀ դրամ» բառերը փոխարինել «Ֆինանսավորում չի պահանջվում» բառերով.

   բ. 11-րդ կետի  6-րդ սյունակում «ՀՀ պետական բյուջե և օրենքով չարգելված այլ միջոցներ 300 մլն ՀՀ դրամ» բառերը փոխարինել «Ֆինանսավորում չի պահանջվում» բառերով.

   գ. 14-րդ կետի 5-րդ սյունակում «2024 թվականի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2024-2026 թվականներ» բառերով:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

   Հայաստանի Հանրապետության

   Վարչապետ                  Ն.Փաշինյան

  • Discussed

    24.11.2023 - 10.12.2023

  • Type

    Decision

  • Area

    Cadastre

  • Ministry

    Committee of Cadastre

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1988

Print