ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի N 672-Լ ԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 505-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
-ի 2023 թվականի N -Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի N 672-Լ ԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 505-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 23-ի «Ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 672-Լ որոշմամբ հաստատված N 2 հավելվածում՝ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 4-րդ կետի 6-րդ սյունակում «500 մլն դրամ» բառերը փոխարինել «Ֆինանսավորում չի պահանջվում» բառերով.
2) 8-րդ կետի 6-րդ սյունակում «300 մլն դրամ» բառերը փոխարինել «Ֆինանսավորում չի պահանջվում» բառերով.
3) 9-րդ կետի 5-րդ սյունակում «2024 թվականի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2024-2026 թվականներ» բառերով:
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի «Ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին» N 505-Լ որոշմամբ հաստատված հավելվածներում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) N 2 հավելվածում՝
ա. 9-րդ կետի 6-րդ սյունակում «ՀՀ պետական բյուջե և օրենքով չարգելված այլ միջոցներ 500 մլն ՀՀ դրամ» բառերը փոխարինել «Ֆինանսավորում չի պահանջվում» բառերով.
բ. 11-րդ կետի 6-րդ սյունակում «ՀՀ պետական բյուջե և օրենքով չարգելված այլ միջոցներ 300 մլն ՀՀ դրամ» բառերը փոխարինել «Ֆինանսավորում չի պահանջվում» բառերով.
գ. 14-րդ կետի 5-րդ սյունակում «2024 թվականի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2024-2026 թվականներ» բառերով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
Վարչապետ Ն.Փաշինյան
-
Քննարկվել է
24.11.2023 - 10.12.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կադաստր
-
Նախարարություն
Կադաստրի կոմիտե
Դիտումներ` 1987
Տպել