Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Karine Gevorgyan 23.10.2023 23:45:26 Առաջարկում եմ կամավոր ատեստավորման համար կահավորել հատուկ համակարգիչներով քննկան կենտրոններ, և այդ քննական կենտրոնները թող կենտրոնացվեն մայրաքաղաքում, դպրոցներից դուրս։ Այդ քննակենտոնները թող գործեն ամբողջ տարին, և, յուրաքանչյուր ուսուցիչ հնարավորություն ունենա էլեկտրոնային եղանակով դիմելու այդ կենտրոն և նշանակված օրը հանձնելու քննություն այնպես, ինչպես վարորդական իրավունք ստանալու համար են դիմում, հնարավոր է նաև այդ քննության համար սահմանել որոշակի վճար՝կենտրոնի ընթացիկ ծախսերը հոգալու համար։Յուրաքանչյուր առարկայի համար կազմել խնդիրների և առաջադրանքների էլեկտրոնային բանկ, որից համակարգիչը random կարգով կընտրի և յուրաքանչյուր ուսուցչի համար կկազմի առանձին տարբերակ։ Դա հնարավորություն կտա խուսափել տվյալների արտահոսքից և այլ կոռուպցիոն ռիսկերից։ Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար:
2 Վարդիթեր Մանուկյան 24.10.2023 02:06:21 Առաջարկում եմ հայոց լեզվի փնջային պատասխաններից յուրաքանչյուրին հատկացնել միավոր, վերանայել 17 և 18-րդ առաջադրանքները։ Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար:
3 Վարդիթեր Մանուկյան 24.10.2023 12:25:15 Առաջարկում ենք համապատասխանեցնել առաջադրանքների քանակը և ժամանակը։ Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար:
4 Վարդիթեր Մանուկյան 24.10.2023 12:37:11 Առաջարկում ենք հայոց լեզվի փնջային առաջադրանքների յուրաքանչյուր պատասխան գնահատել և մեկ պատասխան վրիպելու դեպքում ամբողջ առաջադրանքը չզրոյացնել։ Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար:
5 Վարդիթեր Մանուկյան 24.10.2023 12:37:11 Առաջարկում ենք ընդհանրապես հանել ուսուցչի դուրս մնալու հարցը։ Չէ՞ որ կամավորին գնալով նա արդեն ցանկանում է մասնագիտական աճ ունենալ։ Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար:
6 Վարդիթեր Մանուկյան 24.10.2023 12:37:11 Առաջարկում ենք բարձրացնել ուսուցչի աշխատավարձին տրվող գործակիցը։ Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար:
7 Վարդիթեր Մանուկյան 24.10.2023 12:37:11 Առաջարկում ենք վերանայել վերաատեստավորվող ուսուցչի սճի 15%-ը, քանի որ, մեզ թվում է` դա մեծ ցուցանիշ է մեկ տարվա ընթացքում գրանցելու համար։ Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար:
8 Վարդիթեր Մանուկյան 24.10.2023 12:37:11 Առաջարկում ենք կամավորին գնացող ուսուցչի դրույքաչափը բարձրացնել, իսկ գրանցած նույնիսկ մեկ տոկոսը վարձատրել, քանի որ մեկ տոկոսն էլ դարձյալ տոկոս է։ Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար:
9 Վարդիթեր Մանուկյան 24.10.2023 12:37:11 Առաջարկում ենք նախորդ տարիներին 60-69% ունեցած ուսուցիչների աշխատավարձը վերահաշվարկել։ Չէ՞ որ նրանք առնվաղն երկու տարի անցել են այդ շեմը և ընդհանրապես չեն վարձատրվել։ Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար:
10 Վարդիթեր Մանուկյան 24.10.2023 12:42:22 Առաջարկում ենք անցքղիկ նվազագույն շեմը դարձնել 40-49, սյսինքն, եղած առաջադրանքների կեսը համարվիչանցնող, թեև դա էլ մեծ արդյունք է։ Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար:
11 Վարդիթեր Մանուկյան 24.10.2023 12:42:22 Առաջարկում ենք թեստերում եղած վրիպակների համար յուրաքանչյուրի միավորը բարձրացնել 1 կամ 2 միավորով, քանզի այդ վրիպակների համար մենք վատնել ենքմեզ համար ամենաթանկ ժամանակը։ Չմոռանանք, որ առաջադրանքներից յուրաքանչյուրի համար տրվում է ընդամենը1,2 րոպե։ Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար:
12 Վարդիթեր Մանուկյան 30.10.2023 16:07:23 Առաջարկում ենք վճսրել գրավոր աշխատանքները։ Դեռ չենք տեսել գեթ մեկ ոլորտ, ուր կատարված աշխատանքի համար չեն վճարում։ Բարձրացված հարցը նախագծի կարգավորման տիրույթից դուրս է:
13 Վարդիթեր Մանուկյան 30.10.2023 16:07:23 Ավելացրեք ուսուցչի աշխատավարձի գործակիցը ևս։ Շնորհակալություն։ Բարձրացված հարցը նախագծի կարգավորման տիրույթից դուրս է:
14 Վարդիթեր Մանուկյան 30.10.2023 16:07:23 Առաջարկում ենք, որ խմբակներն ու նախագծային աշխատանքերը ևս վճարվեն որոշակի բարձրացումով։ Չէ՞ որ ուսուցիչը հսկայական աշխատանք է կատարում։ Հավելավճարի տրամադրումը պարտադիր դասավանդվող առարկաներին է վերաբերում:
15 Սուսաննա Մանուչարյան 24.10.2023 07:24:51 Անցողիկ շեմը սահմանել 50֊60։ Շեմը չհաղթահարած ուսուցչին չազատել աշխատանքից։ Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար:
16 Тарон Папикян 24.10.2023 09:22:15 Օտար լեզուների պարագայում առաջադրանքները գոնե բաշխել հավասարապես`35 մեկ պատասխանով,35 փնջային։ 60% հաղթահարածների դրույքը 200000 հաշվարկելը անպայման։ Եվ մի բան էլ մտածել վարչական աշխատողների համար, որոնք կամ ժամեր չունեն կամ էլ շատ քիչ են և դրանց վրա բարձրացումը էական չի։ Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար:
17 Մարիետա Մելիքյան 24.10.2023 10:46:00 Ողջունում եմ կամավոր ատեստավորման ներդրումը կրթական համակարգում և առաջարկում եմ ստեղծել շտեմարաններ,որոնք ուսուցիչներին հնարավորություն կտան նախապատրաստվել կամավոր ատեստավորմանը մասնակցելուն։ Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար:
18 Մարիետա Մելիքյան 24.10.2023 10:50:16 Առաջարկում եմ կամավոր ատեստավորման քննությունները կազմակերպել տարվա ընթացքում երկու անգամ։ Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար:
19 Մարիետա Մելիքյան 24.10.2023 15:38:10 Առաջարկում եմ կամավոր ատեստավորման քննությունները կազմակերպել համակարգչի միջոցով,որը կբացառի կողմնակի միջոցների օգտագործումը։ Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար:
20 Գոհար Մինիչյան 24.10.2023 14:22:47 Շնորհակալ եմ ,որ ր ցանկանում եք 60_ 69% հավաքած մանկավարժների աշխատավարձը 200.000 դարձնել մեկ դրույքաչափը։ Նաև ինձ թվում է արդարացի կլինի 10 % էլ հավելավճար լիներ։ Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար:
21 Ռոզա Ավետյան 24.10.2023 15:16:30 Հայոց լեզվի կամավոր ատեստավորման հարցաշարը բացի բարդ,խճճված լինելուց,նաև շատ անարդարացի է գնահատվում,մասնավորապես 11֊19֊ը հարցերը` պնդումների փնջերը։Գնահատեք ըստ կատարած սխալների,1 կամ 2 սխալի պատճառով զրոյացվում է պատասխանը: Հանեք նաև 17-18 առաջադրանքները կամ այդ քան բարդ մի՛ կազմեք: Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար:
22 Ռոզա Ավետյան 25.10.2023 11:20:09 59% ստացած ատեստավորվողներին նույնպես համարել անցողիկ շեմը հաղթահարած Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար:
23 ՀԱՍՄԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ 24.10.2023 15:17:11 Թույլ տվեք,որ բոլորը աշխատեն քանի որ կամավոր էր,իսկ շեմը չհաղթահարածներին կարելի է ուսումնական ծանրաբեռնվածությունը որոշակի ժամանակով թեթեւացնել մինչեւ կես դրույք,ուղղարկել պարտադիր վճարովի վերապատրաստումների /սեփական միջոցների հաշվին/ մինչեւ գիտելիքների մակարդակը կբարձրանա,հետո նորից ժամերը ավելացնել:Եթե ոչ ,արդարացի չի լինի ։Այս առաջարկս համեմատական ավելի լավն է քան աշխատանքից ազատելը:Դեռ չգիտենք էլ թե ովքեր, որ ընդհանրապես չեն մասնակցել ,ինչ գիտելիքներ ունեն :Հավասարության սկզբունքը պահպանելու համար բոլորը պետք է շարունակեն աշխատել: Կամավոր ատեստավորման գործընթացին մասնակցության որևէ պարտադրանք չկա և ուսուցիչները դրան մասնակցում են իրենց ցանկությամբ: Այն պարտադիր է միայն միջին մասնագիտական կրթություն ունեցող այն ուսուցիչների համար, որոնք ցանկանում են շարունակել աշխատանքը դպրոցում: Կամավոր ատեստավորմանը պարտադիր մասնակցության պահանջ կա այն ուսուցիչների համար, որոնք մեկ անգամ մասնակցելով գործընթացին չեն հաղթահարել առարկայի իմացության նվազագույն շեմը՝ 60%-ը: Եվ այս պահանջի վերանայումը դիտարկելի չէ, քանի որ այն ենթադրում է սեփական առարկային ոչ բավարար տիրապետող ուսուցչի աշխատանք դպրոցում: Միաժամանակ հարկ է նշել, որ կամավոր ատեստավորման 60 տոկոսի շեմը չհաղթահարած ուսուցիչներն ունենում են մեկ տարի ժամանակ՝ մյուս ատեստավորմանը պատրաստվելու համար և այդ ընթացքում էլ պետությունը վերջիններիս համար կազմակերպում է վերապատրաստման դասընթաց՝ աջակցելով պատրաստվել ատեստավորմանը։ Վերապատրաստումը իրականացվում է պետության միջոցներով։
24 ՀԱՍՄԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ 24.10.2023 15:21:55 Ճիշտ կլինի կամավորը մնա կամավոր։ Ուսուցիչն ուզում է բարձրացնել իր աշխատավարձը թող դիմի, առանց մտավախության, որ եթե 50 տոկոս չհավաքի կկորցնի աշխատանքը։ Ատեստավորումը թող լինի ազատ, մասնագետը ցանկացած ժամանակ փորձի, եթե ունի որոշ բաց կողմեր աշխատի շտկել ու նորից մասնակցել։ Եթե կա գործ կորցնելու վտանգ հոգեբանական ճնշումը մեծ է։ Կամավոր ատեստավորման գործընթացին մասնակցության որևէ պարտադրանք չկա և ուսուցիչները դրան մասնակցում են իրենց ցանկությամբ: Այն պարտադիր է միայն միջին մասնագիտական կրթություն ունեցող այն ուսուցիչների համար, որոնք ցանկանում են շարունակել աշխատանքը դպրոցում: Կամավոր ատեստավորմանը պարտադիր մասնակցության պահանջ կա այն ուսուցիչների համար, որոնք մեկ անգամ մասնակցելով գործընթացին չեն հաղթահարել առարկայի իմացության նվազագույն շեմը՝ 60%-ը: Եվ այս պահանջի վերանայումը դիտարկելի չէ, քանի որ այն ենթադրում է սեփական առարկային ոչ բավարար տիրապետող ուսուցչի աշխատանք դպրոցում: Միաժամանակ հարկ է նշել, որ կամավոր ատեստավորման 60 տոկոսի շեմը չհաղթահարած ուսուցիչներն ունենում են մեկ տարի ժամանակ՝ մյուս ատեստավորմանը պատրաստվելու համար և այդ ընթացքում էլ պետությունը վերջիններիս համար կազմակերպում է վերապատրաստման դասընթաց՝ աջակցելով պատրաստվել ատեստավորմանը։ Վերապատրաստումը իրականացվում է պետության միջոցներով։
25 ՀԱՍՄԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ 25.10.2023 16:13:09 Քանի,որ թետերի հեշտացոիմը նպատակային չեք համարում, ուստի, առաջարկում եմ անցողիկ շեմը իջեցնել 40 տոկոս, ինչպես դպրոցներում է 4 մավորը անցողիկ և հնարավորություն տալ վերաատեստավորվելու այնքան մինչև կարողանան հաղթահարել 60 տոկոսի շեմը, դրանով իսկ հնարավորութուն ստեղծել ուսուցիչների համար ինքնակրթվելու։ Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար: