Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 ՀԱՍՄԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ 25.10.2023 16:13:09 Մեկ այլ առաջարկ, դրեք պահանջներ ատեստավորմանը մասնակցելու համար, օրինակ առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ, թե չէ, առանց փորձի մարդիկ գնում կտրվում են և հնարավորություն էլ չեն ունենում զարգանալու։ Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար:
2 ՀԱՍՄԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ 25.10.2023 16:13:09 Քանի որ 2021թ․ թեստն և ուղեցույցն է հիմք հանդիսացել շատ ուսուցիչների համար, որպեսի կամավոր մասնակցեին ատեստավորմանը, իսկ 2022թ թեստը բավականին դժվար էր, ուղեցույցն էլ ոչ լիարժեք, թեմաներն էլ ավելի ընդգրկուն, այն հանդիսացավ ծուղակ ուսիցիչների համար, ուստի առաջարկում եմ մինչև այս պահը 2-րդ անգամ ատեստավորումը չանցած ուսուցիչներին տալ հնարավորություն և հաջորդ տարի կազմել լիարժեք ուղեցույց, առանց սխալների կազմված թետեր և ավելացնել ժամանակը առնվազն 4 ժամ 60 հարցի դեպքում։ Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար:
3 ՀԱՍՄԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ 27.10.2023 16:38:04 Առաջարկում եմ վերանայել մաթեմատիկային հատկացվող ժամաքանակը, ուսուցիչները ոչ թե չեն կարող գրել այլ չեն հասցնում, մեկը արագ է մտածում, մյուսը մի փոքր դանդաղ, սակայն դա չի նշանակում որ չի կարող լուծել։ Մինչև լիարժեք կկարգավորեք, առաջարկում եմ ոչ մեկին չազատե՛ք, քանի դեռ օրենսդրությունն էլ թերի է, թեստերն առավել ևս։ Կարծում եմ դա արդարացի կլինի։ Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար:
4 ՀԱՍՄԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ 28.10.2023 11:31:16 Քանի , որ նոր նախագիծը ենթադրում է կամավոր ատեստավորման գործընթացի բարելավում, և շատ մարդիկ ովքեր հավաքել էին 40-49-տոկոս, եթե նախորոք իմանյին որ թեկուզ 50 տոկոսի դեպքում կրկին հնարավորություն կունենային, գոնե մի քանի հարց կգրեին։ Առաջարկում եմ ատեստավորումը կազմակերպել տարին 2 անգամ, սեպտեմբեր և մայիս ամիսներին, այն մարդիկ, ովքեր հավաքել են մինչև 50 տոկոս և չեն ապահովել աճ, կարողանան կրկին փորձել ուսումնական տարվա ավարտին՝ մինչ այդ աշխատանքի կորուստ չունենալով։ Ատեստավորմանը հատկացվող ժամաքանակը 3-ից դարձնել 4, գոնե բնագիտամաթեմատիկական առարկաների դեպքում։ Կամավոր ատեստավորման գործընթացին մասնակցության որևէ պարտադրանք չկա և ուսուցիչները դրան մասնակցում են իրենց ցանկությամբ: Այն պարտադիր է միայն միջին մասնագիտական կրթություն ունեցող այն ուսուցիչների համար, որոնք ցանկանում են շարունակել աշխատանքը դպրոցում: Կամավոր ատեստավորմանը պարտադիր մասնակցության պահանջ կա այն ուսուցիչների համար, որոնք մեկ անգամ մասնակցելով գործընթացին չեն հաղթահարել առարկայի իմացության նվազագույն շեմը՝ 60%-ը: Եվ այս պահանջի վերանայումը դիտարկելի չէ, քանի որ այն ենթադրում է սեփական առարկային ոչ բավարար տիրապետող ուսուցչի աշխատանք դպրոցում: Միաժամանակ հարկ է նշել, որ կամավոր ատեստավորման 60 տոկոսի շեմը չհաղթահարած ուսուցիչներն ունենում են մեկ տարի ժամանակ՝ մյուս ատեստավորմանը պատրաստվելու համար և այդ ընթացքում էլ պետությունը վերջիններիս համար կազմակերպում է վերապատրաստման դասընթաց՝ աջակցելով պատրաստվել ատեստավորմանը։ Վերապատրաստումը իրականացվում է պետության միջոցներով։
5 ՀԱՍՄԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ 30.10.2023 13:41:04 Առաջարկում եմ , առաջարկները ուշադիր կարդալ նոր պատասխանել, հենց տեսնում եք կամավոր կամ մ/մ բառը միանգամից են երկար շարադրանքն եք տեղադրում։ Առաջարկել եմ ատեստավորումը դարձնել տարին 2 անգամ, դուք չգիտեմ ինչ եք տեղադրել։ Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար:
6 ՀԱՍՄԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ 30.10.2023 13:42:58 Առաջարկում եմ մարդկանց ճակատագրերի հետ չխաղալ, եթե կամավոր են գնացել։ Եթե որակ եք ուզում , դարձրե՛ք պարտադիր, չէ, ուրեմն մի՛ ազատեք աշխատանքից ոչ մեկին։ Կամավոր ատեստավորման գործընթացին մասնակցության որևէ պարտադրանք չկա և ուսուցիչները դրան մասնակցում են իրենց ցանկությամբ: Այն պարտադիր է միայն միջին մասնագիտական կրթություն ունեցող այն ուսուցիչների համար, որոնք ցանկանում են շարունակել աշխատանքը դպրոցում: Կամավոր ատեստավորմանը պարտադիր մասնակցության պահանջ կա այն ուսուցիչների համար, որոնք մեկ անգամ մասնակցելով գործընթացին չեն հաղթահարել առարկայի իմացության նվազագույն շեմը՝ 60%-ը: Եվ այս պահանջի վերանայումը դիտարկելի չէ, քանի որ այն ենթադրում է սեփական առարկային ոչ բավարար տիրապետող ուսուցչի աշխատանք դպրոցում: Միաժամանակ հարկ է նշել, որ կամավոր ատեստավորման 60 տոկոսի շեմը չհաղթահարած ուսուցիչներն ունենում են մեկ տարի ժամանակ՝ մյուս ատեստավորմանը պատրաստվելու համար և այդ ընթացքում էլ պետությունը վերջիններիս համար կազմակերպում է վերապատրաստման դասընթաց՝ աջակցելով պատրաստվել ատեստավորմանը։ Վերապատրաստումը իրականացվում է պետության միջոցներով։
7 ՀԱՍՄԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ 01.11.2023 16:11:03 Առաջարկում եմ օրենքի փոփոխությունը հաշվի առնել հաջորդ ատեստավորումից սկսած ՝ հնարավորություն տալով չանցածներին պահպանել աշխատանքը։ Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար:
8 Արմինե Պողոսյան 24.10.2023 15:17:24 Առաջարկում եմ հնարավորություն տալ միջին մասնագիտական կրթություն ունեցող և 50-59% արդյունք ցուցաբերած ուսուցիչներին հաջորդ տարի վերաատեստավորվել պահպանելով աշխատատեղը։ Միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչների՝ աշխատանքը շարունակելու վերաբերյալ առաջարկը դիտարկելի չէ, քանի որ այն հակասում է Հանրակրթության մասին օրենքին: Վերջինով սահմանված են եղել ժամկետներ, որոնց մասին ուսուցիչները եղել են տեղեկացված և որոնք եղել են բավարար խելամիտ՝ ավելի քան 12 տարի՝ բարձրագույն կրթություն ստանալու համար: Մյուս կողմից կրթական քաղաքականությունը շարժվում է կրթության ոլորտում համապատասխան որակավորում ունեցող մասնագետների ներգրավման գործընթացով, ինչը ենթադրում է, որ տարբեր ուսումնական հաստատություններում դասավանդելու համար մասնագետները պետք է համապատասխան ոլորտում բարձրագույն մանկավարժական կրթություն ունենան: Գնահատելով այս ուսուցիչների երկարամյա վաստակն ու փորձը՝ Հանրակրթության մասին օրենքում փոփոխություն է իրականացվել և նրանց հնարավորություն է տրվել կամավոր ատեստավորման մասնակցութան և բավարար արդյունքների գրանցման դեպքում շարունակել աշխատանքը դպրոցում։
9 Արմինե Պողոսյան 26.10.2023 15:52:27 Առաջարկում եմ հստակեցում մտցնել տոկոսների հետ կապված։ Բոլոր մաթեմատիկական կանոններով օրինակ 59,7%-ը մոտարկվում է 60%, բայց չգիտես ինչ հիմնավորումով կամավոր ատեստավորման 59,7% արդյունքը ընկնում է 50%- 59% մեջ։ Առաջարկում եմ կիրառել մաթեմատիկական մոտեցում՝ մոտարկում պակասորդով և հավելուրդով։ Ընդունվել է ի գիտություն:
10 Նելլի Գրիգորյան 24.10.2023 15:34:43 Ատեստավորումից առաջ ստուգել թեստերը և վերացնել սխալները Ուշադրություն դարձնել առաջադրանքների քանակին և հատկացվող ժամանակին Չընդգրկել վիճահարույց հարցեր առաջացնող առաջադրանքներ Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար:
11 Կարինե Զիլֆիմյան 24.10.2023 16:05:37 Առաջարկում եմ. 1. Վերանայել հայոց լեզվի թեստի 17 և 18-րդ առաջադրանքների գնահատման սկզբունքը։ Օրինակ՝ 9 ենթահարցերի մեջ սխալների բացակայության և ոչ ավելի, քան 3 բացթողման պարագայում բացթողում ունեցող յուրաքանչյուր ենթահարցի համար հատկացնել դիցուք 0,5 միավոր։ 2. Բացառել երկակի պատասխաններով հարցերը կամ դրանք ներկայացնել կապակցված խոսքում։ 3. 50-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների համար վերապատրաստումները կազմակերպել՝ մեկ տարվա ընթացքում նախապես ուսուցիչների կարիքները գնահատելով, և վերապատրաստող մասնագետներին նախապատրաստել տարվելիք աշխատանքներին։ Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար:
12 Արփիկ Գևորգյան 24.10.2023 16:49:27 Առանձնացնել հայոց և համաշխարհային պատմությունները` պահպանելով հավասարության սկզբունքը բոլոր առարկաների դեպքում։ Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար:
13 ԳայանԵ Հարությունյան 24.10.2023 16:58:16 Առաջարկում եմ հաշվի առնելով դասվարների թեստերում առկա սխալները և միավորների ոչ հավասար լինելը թույլ տալ մ/մ կրթություն ունեցող դասվարներին թույլ տալ շարունակել աշխատանքը կամ անցողիկ շեմ համարել 40%_ը: Միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչների՝ աշխատանքը շարունակելու վերաբերյալ առաջարկը դիտարկելի չէ, քանի որ այն հակասում է Հանրակրթության մասին օրենքին: Վերջինով սահմանված են եղել ժամկետներ, որոնց մասին ուսուցիչները եղել են տեղեկացված և որոնք եղել են բավարար խելամիտ՝ ավելի քան 12 տարի՝ բարձրագույն կրթություն ստանալու համար: Մյուս կողմից կրթական քաղաքականությունը շարժվում է կրթության ոլորտում համապատասխան որակավորում ունեցող մասնագետների ներգրավման գործընթացով, ինչը ենթադրում է, որ տարբեր ուսումնական հաստատություններում դասավանդելու համար մասնագետները պետք է համապատասխան ոլորտում բարձրագույն մանկավարժական կրթություն ունենան: Գնահատելով այս ուսուցիչների երկարամյա վաստակն ու փորձը՝ Հանրակրթության մասին օրենքում փոփոխություն է իրականացվել և նրանց հնարավորություն է տրվել կամավոր ատեստավորման մասնակցութան և բավարար արդյունքների գրանցման դեպքում շարունակել աշխատանքը դպրոցում։
14 Զոյա Հակոբյան 24.10.2023 18:01:50 Առաջարկում եմ 50-59% ստացած մ/մ կրթությամբ ուսուցիչներին ևս տալ հնարավորություն շարունակելու աշխատանքը մինչև հաջորդ ատեստավորում։ Միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչների՝ աշխատանքը շարունակելու վերաբերյալ առաջարկը դիտարկելի չէ, քանի որ այն հակասում է Հանրակրթության մասին օրենքին: Վերջինով սահմանված են եղել ժամկետներ, որոնց մասին ուսուցիչները եղել են տեղեկացված և որոնք եղել են բավարար խելամիտ՝ ավելի քան 12 տարի՝ բարձրագույն կրթություն ստանալու համար: Մյուս կողմից կրթական քաղաքականությունը շարժվում է կրթության ոլորտում համապատասխան որակավորում ունեցող մասնագետների ներգրավման գործընթացով, ինչը ենթադրում է, որ տարբեր ուսումնական հաստատություններում դասավանդելու համար մասնագետները պետք է համապատասխան ոլորտում բարձրագույն մանկավարժական կրթություն ունենան: Գնահատելով այս ուսուցիչների երկարամյա վաստակն ու փորձը՝ Հանրակրթության մասին օրենքում փոփոխություն է իրականացվել և նրանց հնարավորություն է տրվել կամավոր ատեստավորման մասնակցութան և բավարար արդյունքների գրանցման դեպքում շարունակել աշխատանքը դպրոցում։
15 Գոհար Հովհաննիսյան 24.10.2023 18:37:26 Հարգելի´ Ժաննա Անդրտեասյան և ԿԳՄՍՆ Ողջունելի է ուսուցիչների կամավոր ատեստավորման նոր նախագիծը: Այն ուսուցիչներին մոտիվացնելու և կրթության առաջընթացին միտված լավագույն որոշումն է:Սակայն կխնդրեմ վերանայել ուսուցիչների կամավոր ատեստավորման նոր կարգի նախագծում մի շարք դրույթներ: Ըստ նախագծի՝ աստավորման նվազագույն շեմը չհաղթահարած, սակայն երկրորդ անգամ ատեստավորմանը մասնակցած և 50-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները, ինչպես նաև առաջինից երկրորդ ատեստավորման արդյունքում առնվազն 15 տոկոս աճ գրանցած, բայց չատեստավորված ուսուցիչները հնարավորություն կունենան ևս մեկ անգամ մասնակցելու հաջորդ ատեստավորմանը և մինչև այդ աշխատանքի շարունակականության խնդիր չեն ունենա։ Ստացվում է, եթե ուսուցիչն առաջին տարում ստացել է 0%, իսկ 2-րդ տարին 16%, իրավունք ունի աշխատելու, իսկ այն ուսուցիչը, ով երկու տարվա ատեստավորման արդյունում 15 %-ի աճ չի գրանցել, օրինակ ՝1-ին տարին ստացել է 45 %, իսկ 2-րդ տարին 48%, զրկվում է աշխատելու իրավունքից: Առաջարկս է սահմանել հստակ շեմ և կիրառել միայն օրինակ 35%-ից ցածր արդյունք ցուցաբերած ուսուցիչների համար: Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար:
16 Գևորգ Մովսիսյան 24.10.2023 19:10:54 Առաջարկում եմ կամավորից չկտրվելու շեմն իջեցնել գոնե 30% , ոչ մի ուսուցչի չազատել։Ես ռազմագիտություն եմ դասավանդում, մեր դպրոցի ուսուցչուհին, ով մեծ վաստակ ունի, տարակարգ, հավաքել է 35%, գոնե նրանց հնարավորություն տվեք վերահանձնել։ Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար:
17 Գևորգ Մովսիսյան 24.10.2023 19:20:09 Մ|մ-ների մասով արդար որողում կայացրեք 50-ից 59% հավաքած բարձրագույն ավարտածն աշխատի, մ|մ-ն՝ ո՞չ, կներեք, բայց սա մեեեծ բացթողում է։ Միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչների՝ աշխատանքը շարունակելու վերաբերյալ առաջարկը դիտարկելի չէ, քանի որ այն հակասում է Հանրակրթության մասին օրենքին: Վերջինով սահմանված են եղել ժամկետներ, որոնց մասին ուսուցիչները եղել են տեղեկացված և որոնք եղել են բավարար խելամիտ՝ ավելի քան 12 տարի՝ բարձրագույն կրթություն ստանալու համար: Մյուս կողմից կրթական քաղաքականությունը շարժվում է կրթության ոլորտում համապատասխան որակավորում ունեցող մասնագետների ներգրավման գործընթացով, ինչը ենթադրում է, որ տարբեր ուսումնական հաստատություններում դասավանդելու համար մասնագետները պետք է համապատասխան ոլորտում բարձրագույն մանկավարժական կրթություն ունենան: Գնահատելով այս ուսուցիչների երկարամյա վաստակն ու փորձը՝ Հանրակրթության մասին օրենքում փոփոխություն է իրականացվել և նրանց հնարավորություն է տրվել կամավոր ատեստավորման մասնակցութան և բավարար արդյունքների գրանցման դեպքում շարունակել աշխատանքը դպրոցում։
18 Գևորգ Մովսիսյան 26.10.2023 08:44:45 Բազմաթիվ աշակերտների և ծնողների անունից ներկայացնում եմ Ձեզ մեր խորին զայրույթն ու բողոքը այն փաստի դեմ,համաձայն որի` կամավոր ատեստացիան 15% աճ չգրանցած ուսուցիչները պետք է հեռացվեն աշխատանքից։ Սկսենք այնտեղից,որ այդ ուուցիչների` 1 .մասնագիտա կան, մանկավարժահոգեբանական որակը իրենց դիպլումով արդեն իսկ հաստատված է, իսկ կասկածի տակ դնել մի ամբողջ ժամանակաշրջանի , էտապի բուհական գրագիտությունը, նշանակում է արժեզրկել այդ շրջանի և՛ կրթությունը,և՛ օրենքը ,և՛ պետական որոշումները։ 2.Ի վերջո,ուուցիչը եկել է կամավոր ատեստացիայի ոչ թե դիպլոմի որակը ստուգելու համար/դա նրան պետք չէ,դիպլոմը նա վաղուց է վաստակել իր ուսումնառությամբ/, այլ իր աշխատավարձը բարձրացնելու։Չի անցել, թող չբարձրացվի, ուրիշ ոչինչ անելու իրավունք չունեք։ Դուք կմատնանշեք բնականաբար ցուցաբերած ցածր տոկոսը։ Այո՛, իսկ ինչու՞ հաշվի չեք առնում թեստերի խրթինությունը ,ժամանակի խիստ սղությունը և ամենակարևորը` ուսուցչի հոգեբանական վիճակը` սթրեսը,լարվածությունը .... 3.Այդ ուսուցիչների որակի հարցը ոչ մեկը իրավունք չունի կասկածի տակ դնելու,քանի որ այդ վաստակաշատ,բանիմաց,փորձառու ուսուցիչները աշակերտների և ծնողների կողմից արդեն իսկ գնահատված են,ընդունված`շնորհիվ երկար տարիների ընթացքում ցուցաբերած իրենց մասնագիտական և մանկավարժահոգեբանական գիտելիքների։ 4.Դուք նրանց մոտ դասալսումներ կատարե՞լ եք,հետաքրքրվե՞լ եք նրանց մոտ իրականացված ստուգումների արդյունքներով,լսե՞լ եք նրանց աշակերտների և ծնողների կարծիքները նրանց մասին.... Այսպես երկար կարելի է շարունակել,բայց ուզում եմ ասելիքս եզրափակել այսպես. խնդրում ենք,մի՛ զրկեք մեր երեխաներին լա՛վ կրթություն ստանալուց,ճիշտ կրթություն ու դաստիարակություն ստանալուց, ԻՐԵՆՑ ՍԻՐԵԼԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ,այո՛,ՈՐԱԿՅԱԼ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒՑ,քանի որ ատեստացիայի թեստերը չեն կարող որոշել ուսուցչի որակը։ Բազմաթիվ աշակերտներ և ծնողներ։ Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար:
19 Elmira Hwvhannisyan 24.10.2023 20:51:45 Թույլ տալ միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչներին նույնպես մասնակցել ատեստավորման նվազագույն շեմը չհաղթահարած, սակայն 50-59 % արդյունք ցուցաբերած ուսուցիչների համար նախատեսված պայմաններով հաջորդ ատեստավորմանը` աշխատանքի շարունակականությունը պահպանելու պայմանով:Դպրոցներում ունենք ուսուցիչներ, որոնք ստացել են միջին մասնագիտական կրթություն, սակայն ունեն մասնագիտական բարձր որակներ, նրանց սաները գրանցել և գրանցում են հաջողություններ: Առաջարկում ենք հնարավորություն տալ նրանց վերապատրաստվելու և մասնակցելու հաջորդ ատեստավորմանը: Միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչների՝ աշխատանքը շարունակելու վերաբերյալ առաջարկը դիտարկելի չէ, քանի որ այն հակասում է Հանրակրթության մասին օրենքին: Վերջինով սահմանված են եղել ժամկետներ, որոնց մասին ուսուցիչները եղել են տեղեկացված և որոնք եղել են բավարար խելամիտ՝ ավելի քան 12 տարի՝ բարձրագույն կրթություն ստանալու համար: Մյուս կողմից կրթական քաղաքականությունը շարժվում է կրթության ոլորտում համապատասխան որակավորում ունեցող մասնագետների ներգրավման գործընթացով, ինչը ենթադրում է, որ տարբեր ուսումնական հաստատություններում դասավանդելու համար մասնագետները պետք է համապատասխան ոլորտում բարձրագույն մանկավարժական կրթություն ունենան: Գնահատելով այս ուսուցիչների երկարամյա վաստակն ու փորձը՝ Հանրակրթության մասին օրենքում փոփոխություն է իրականացվել և նրանց հնարավորություն է տրվել կամավոր ատեստավորման մասնակցութան և բավարար արդյունքների գրանցման դեպքում շարունակել աշխատանքը դպրոցում։
20 Elmira Hwvhannisyan 24.10.2023 20:51:45 Կամավոր ատեստավորման անցողիկ շեմը համարել 40%-ը: 40-60% հաղթահարած ուսուցիչներին հնարավորություն տալ ևս մեկ տարի շարունակել աշխատանքը, իսկ 60%-ից բարձր `յուրաքանչյուր 10 %-ի դեպքում, աշխատավարձի 20 %-ի 1Քանի որ ատեստավորումը կամավորության սկզբունքով է, այն չպետք է ունենա աշխատանքից ազատվելու հետևանք։ Ստացվում է այնպես, որ աշխատավարձը բարձրացնելու փոխարեն, ուսուցիչը կարող է զրկվել աշխատանքից: Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար:
21 Մարիամ Արտեմյան 24.10.2023 21:53:24 Չհաղթահարման որևէ հետևան կարծում եմ պետք է չլինի, քանի որ կամավոր է: Իսկ ովքեր 50%-հաղթահարել են` վարձատրվեն դրույքը 200000-ով, իսկ 60-69% հավաքածներին տրվի 20% հավելավճար։ Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար:
22 Լիլիթ Պետրոսյան 24.10.2023 22:02:02 Ողջունում եմ առաջարկվող նախագիծն իր բոլոր փոփոխություններով, նաև առաջարկում եմ ՝1․ 76-ի 5-րդ կետը շարադրել հետևյալ կերպ՝ 0-49 տոկոս արդյունքի դեպքում ուսուցիչը ենթակա է վերաատեստավորման՝ մեկ տարվա ընթացքում: 50 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցչին համարել ատեստավորված՝ առանց դրույքաչափի փոփոխության։ 2․ 6-րդ կետը շարադրել ՝ 50-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները համարվում են ատեստավորված,դրույքաչափը փոխվում է սույն կարգի 70-րդ կետի համաձայն` առանց հավելավճարի տրամադրման։ 3․ 7-րդ կետը շարադրել՝ 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները համարվում են ատեստավորված, հավելավճար տրվում է աշխատավարձի 20 տոկոսի չափով։ Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար:
23 Nari Galstyan 24.10.2023 22:13:55 Ատեստավորման արդյունքում 50-59 % արդյունք ցուցաբերած ուսուցիչներին համարել ատեստավորված, ինչպես նաև ևս մեկ անգամ հնարավորություն տալ Մ/Մ ուսուցիչներին մասնակցելու կամավոր ատեստավորմանը։ Ցանկալի է նաև դասալսումների միջոցով ստուգել ուսուցիչների գիտելիքները, կարողություններն ու հմտությունները։ Միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչների՝ աշխատանքը շարունակելու վերաբերյալ առաջարկը դիտարկելի չէ, քանի որ այն հակասում է Հանրակրթության մասին օրենքին: Վերջինով սահմանված են եղել ժամկետներ, որոնց մասին ուսուցիչները եղել են տեղեկացված և որոնք եղել են բավարար խելամիտ՝ ավելի քան 12 տարի՝ բարձրագույն կրթություն ստանալու համար: Մյուս կողմից կրթական քաղաքականությունը շարժվում է կրթության ոլորտում համապատասխան որակավորում ունեցող մասնագետների ներգրավման գործընթացով, ինչը ենթադրում է, որ տարբեր ուսումնական հաստատություններում դասավանդելու համար մասնագետները պետք է համապատասխան ոլորտում բարձրագույն մանկավարժական կրթություն ունենան: Գնահատելով այս ուսուցիչների երկարամյա վաստակն ու փորձը՝ Հանրակրթության մասին օրենքում փոփոխություն է իրականացվել և նրանց հնարավորություն է տրվել կամավոր ատեստավորման մասնակցութան և բավարար արդյունքների գրանցման դեպքում շարունակել աշխատանքը դպրոցում։
24 Nari Galstyan 25.10.2023 22:58:17 Առաջարկում եմ տարակարգ ունեցող 50-59%արդյունք ցուցաբերած ուսուցիչներին համարել ատեստավորված և դրույքաչափը բարձրացնել։ Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար:
25 Anush Asatryan 24.10.2023 23:12:33 Առաջարկում եմ հայոց լեզվի կամավոր ատեստացիայի 28, 29-րդ վարժություններին տալ հատկացվող առավելագույն 3-ական միավորները, քանի որ ոչ ճշգրիտ կազմված լինելու պատճառով ուսուցիչը շփոթվում է և երկար ժամանակ տրամադրում հարցերին: Շնորհակալություն Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար: