Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Սեդա Ոսկանյան 23.10.2023 21:23:36 Առաջարկում եմ Մ/մ ուսուցիչներին, ովքեր չեն հաղթահարել կամավոր ատեստավորման անցողիկ շեմը, հաջորդ տարի ևս տալ հնարավորություն նորից մասնակցել։ Միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչների՝ աշխատանքը շարունակելու վերաբերյալ առաջարկը դիտարկելի չէ, քանի որ այն հակասում է Հանրակրթության մասին օրենքին: Վերջինով սահմանված են եղել ժամկետներ, որոնց մասին ուսուցիչները եղել են տեղեկացված և որոնք եղել են բավարար խելամիտ՝ ավելի քան 12 տարի՝ բարձրագույն կրթություն ստանալու համար: Մյուս կողմից կրթական քաղաքականությունը շարժվում է կրթության ոլորտում համապատասխան որակավորում ունեցող մասնագետների ներգրավման գործընթացով, ինչը ենթադրում է, որ տարբեր ուսումնական հաստատություններում դասավանդելու համար մասնագետները պետք է համապատասխան ոլորտում բարձրագույն մանկավարժական կրթություն ունենան: Գնահատելով այս ուսուցիչների երկարամյա վաստակն ու փորձը՝ Հանրակրթության մասին օրենքում փոփոխություն է իրականացվել և նրանց հնարավորություն է տրվել կամավոր ատեստավորման մասնակցութան և բավարար արդյունքների գրանցման դեպքում շարունակել աշխատանքը դպրոցում։
2 Անահիտ Հովականյան 23.10.2023 21:42:53 Առաջարկում եմ 51-52% արդյունք ցուցաբերած մ/մ ուսուցիչներին հնարավորություն տալ աշխատելու, իջեցնելով անցողիկ շեմը 51-52% ի Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար:
3 Անահիտ Չոմարյան 23.10.2023 22:02:09 Առաջարկում եմ ստեղծել հարցաշարեր բոլոր առարկաների համար։Դա ավելի որոշակի կդարձնի գործընթացը։ Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար:
4 Անահիտ Չոմարյան 23.10.2023 22:02:09 Առաջարկում եմ ավելացնել ժամանակահատվածը՝ 3ժամը դարձնելով 4։ Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար:
5 Ani Papinyan 23.10.2023 22:03:04 Հրատարակել շտեմարաններ կամ հարցաշար, որոնցով հնարավոր կլինի նախապատրաստվել քննությանը։ Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար:
6 Ani Papinyan 23.10.2023 22:03:04 Վերանայել հարցերի քանակը։ Հայոց լեզվի կամավոր ատեստավորման 30 հարցերը ներառում են 10+36×9=334 ենթահարց։ Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար:
7 Dukhik Barseghyan 23.10.2023 22:06:22 Առաջարկում եմ թեթևացնել մաթեմատիկայի ատեստացիայի խնդիրները կամ ավելացնել ժամանակը։ Շնորհակալություն Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար:
8 Աննա Մանուկյան 23.10.2023 22:11:40 Առաջարկում եմ «Աշխարհագրություն» առարկայի թեստերի 31-42-րդ առաջադրանքները, որոնք պնդումների փունջ են իրենցից ներկայացնում, հստակ թիվ նշել, օրինակ 4 ճիշտ, կամ 3։ Կամ թիվը կրճատելով ավելացնել գնահատման միավորը, որքան ճիշտ պատասխան այդքան միավոր։ Շնորհակալություն։ Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար:
9 Հռիփսիմե Թադևոսյան 23.10.2023 22:25:52 Առաջարկում եմ ուսուցչի կամավոր ատեստավորման կարգից հանել ուսուցչին աշխատանքից ազատելու կետը, քանի որ մեկ թեստը չի կարող գնահատել ուսուցչի տարիների վաստակն ու փորձառությունը Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար:
10 Հռիփսիմե Թադևոսյան 23.10.2023 22:25:52 Հայոց լեզվի թեստերում 18 և 19֊րդ հարցերում կրճատել առաջադրանքների թիվը և վերանայել գնահատման կարգը, քանի որ 3 ժամը չի բավարարում առաջադրանքները սկզբից մինչև վերջ կարդալու և պահանջները հասկանալու համար, մեկ թեստում ուսուցիչը ճիշտ է պատասխանել 129 հարցի, սխալվել 28֊ում, բաց է թողել 8 պատասխան և համարվում է ատեստավորումը չանցած, Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար:
11 Կարլեն Նազարյան 23.10.2023 22:35:43 Հայոց լեզվի թեստում առկա էին ընդհանուր առմամբ իրարից շատ տարբեր 90 բնագրային օրինակներ։ Եթե յուրաքնաչյուրի շուրջ ուսուցիչը մտածեր նվազագույնը մեկ րոպե, միայն բնագրերը հասկանալու շուրջ ծախսելու էր 90 րոպե։ Հարց է առաջանում՝ որքանով է նպատակահարմար թեստը ծանրաբեռնել այդ թվով բնագրերով. մի՞թե բնագրերի առատությունը փոխում է ուսուցչի գիտելիքի ստուգման արդյունավետությունը: Կարելի է կա՛մ նվազեցնել բնագրերի թիվը, կա՛մ քննությունը կազմակերպել երկու փուլով նույն օրում և ընդմիջումով՝ Ա և Բ մասերի տրամաբանությամբ։ Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար:
12 Կարլեն Նազարյան 23.10.2023 22:38:42 Հայոց լեզվի թեստը ունի ընդհանուր առմամբ 30 հարց, որոնցից 20-ը ունի 9 ենթահարց, ինչը նշանակում է, որ այս ծավալի թեստի առաջադրանքների հարցերը պետք է լինեն հստակ ու ուղղորդող, մինչդեռ կան հարցեր, որոնք ոչ միայն բացված չեն, այլև շփոթի մեջ են գցում, օրինակ՝ գտնել գրության սխալներ ձևակերպումը ողղորդող չէ, քանի որ ուսուցիչը այստեղ կարող է դիտարկել գրության ցանկացած սխալ կամ վրիպել)։ Կարելի էր հարցը ավելի մասնավոր դարձնել, այսպես՝ գտնել ուղղագրական սխալներ, այդ թվում՝ մեծատառերի գրության /կամ միայն մեծատառերի գրության։ Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար:
13 Կարլեն Նազարյան 23.10.2023 22:40:36 Հայոց լեզվի թեստում ամեն հարցի համար տրվում են ինը բնագրային օրինակներ և պահանջվում է գտնել սխալներ կամ հակառակը։ Ցանկանում ենք որոշակի հիմնավորում՝ ինչու հենց ինը և ոչ ասենք չորս կամ հինգ։ Առաջարկում ենք տրամադրել չորս-հինգ բազմաբարդ նախադասություն, որոնցից երկուսը կամ երեքը սխալ է։ Մի՞թե մի քանի կարճ օրինակով չենք կարող որոշել այդ հարցին պատասխանելու ուսուցչի կարողությունը։ Եվ առհասարակ առաջարկում ենք թեստ դարձնելը հնարավորինս ճկուն, այն չծանրաբեռնել և շեշտը չդնել թվի և առաջադրանքների ծավալի վրա. ինչքան երկար է եւ ծավալուն է բնագրային տեքստը, այնքան երկար ժամանակ և ուշադրություն է պահանջվում այն յուրացնելու հարար։ Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար:
14 Կարլեն Նազարյան 23.10.2023 22:48:45 Տպավորություն է, թե հայոց լեզվի թեստով ստուգվում են հաշվելու ու ժամանակի կառավարման հմտություններ։ Իհարկե, ժամանակի կառավարումը ուսուցչի համար կարեւոր հմտություն է, բայց սա այդ դեպքը չէ, մանավանդ որ թեստի կառուցվածքը ոչ մի կերպ չի նպաստում այդ հմտության դրսևորմանը: Առաջարկում ենք 17, 18-րդ առաջադրանքները առհասարակ հանել թեստից, որովհետև 30 անգամ նույն բանը կարդալը և հաշվարկներ կատարելը խոստովանենք, որ հայերենագիտության հետ որևէ աղերս չունեն…. Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար:
15 Նազելի Պողոսյան 23.10.2023 22:59:29 Կամավոր ատեստավորման ընթացքում 60-69% հավաքած ուսուցիչներին տալ 20% հավելավճար Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար:
16 Նազելի Պողոսյան 23.10.2023 22:59:29 Աշխատանքից չազատել երկրորդ անգամ ատեստավորմանը մասնակցած, սակայն չհաղթահարած ուսուցիչներին և ևս մեկ անգամ հնարավորություն տալ նրանց Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար:
17 Նազելի Պողոսյան 23.10.2023 22:59:29 Անհրաժեշտ է վերանայել փնջային պատասխան ունեցող առաջադրանքների հաշվարկը Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար:
18 Նազելի Պողոսյան 23.10.2023 22:59:29 Զերծ մնալ թափթփված, երկակի պատասխաններ պարունակող, ժամանակ-ծավալ հարաբերությամբ չհամընկնող թեստերից Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար:
19 Հովհաննես Ստեփանյան 23.10.2023 23:00:03 1.5.1. կետի <<Սույն կարգի 5-րդ և 5.1-ին կետերով սահմանված անձանց համար հավելավճարի տրամադրման հնգամյա ժամկետը հաշվարկվում է ատեստավորումից սկսած>> նախադասությունը հակասում է 5-րդ կետին և 5.1 կետին:Խնդրում եմ վերանայեք կամ հստակեցրեք: 2.Առաջարկում եմ 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.«Մայրենի», «Հայոց լեզու», «Գրականություն» և «Հայ գրականություն» առարկաներ դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են «Հայոց լեզու» կամ <<Գրականություն,հայ գրականություն>> առարկաներից՝ ուսուցչի ընտրությամբ, «Մայրենի լեզու (քրդերեն)» և «Մայրենի լեզու և գրականություն (քրդերեն)» առարկաներ դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են միայն «Մայրենի լեզու (քրդերեն)» առարկայից, Պատմություն դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են «Հայոց պատմություն» կամ «Համաշխարհային պատմություն» առարկաներից՝ ուսուցչի ընտրությամբ, իսկ «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն» առարկաները ներառվելու են մեկ թեստում։ 3. 9-րդ կետում «Հայոց լեզու» բառից հետո ավելացնել «Հայ գրականություն» ,«Գրականություն»բառերը. 4.2-րդ կետը շարադրել. <<Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2022թվականից կամավոր ատեստավորում անցած անձանց վրա>> Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար:
20 Մարինա Աթաբեկյան 23.10.2023 23:04:08 Առաջարկում եմ հստակ տրվի հարցաշար կամ հարցերը կազմվեն ըստ տրված գրականության ցանկի: Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար:
21 Մարինա Աթաբեկյան 23.10.2023 23:04:08 Առաջարկում եմ յուրաքանչյուր հարցին համապատասխանի մեկ ճիշտ պատասխան։ Շնորհակալություն Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար:
22 Gayane Kostandyan 23.10.2023 23:33:49 Շնորհակալություն նախագծի համար։ Այն ճիշտ ժամանակին էր։ Ցանկալի է, որ խիստ պահպանվի կամավորության սկզբունքը․ անկախ արդյունքներից՝ ոչ մի ուսուցիչ դպրոցից չհեռացվի։ Իսկ եթե ցանկանում եք, որ ուսուցիչներն ավելի լավ դասավանդեն, նրանց զերծ պահեք բոլոր տեսակի սթրեսներից։ Առանց այն էլ մեր կյանքը լի է սթրեսներով։ Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար:
23 Karine Gevorgyan 23.10.2023 23:45:26 Առաջարկում եմ կամավոր ատեստավորման դրական շեմ չսահմանել,ուղղակի դրույքաչափի փոփոխման շեմը սահմանել 50% և ավելի բարձր արդյունք ցուցաբերելու դեպքում, ընդ որում 50-59% արդյունքի դեպքում ուղղակի բարձրացնել դրույքաչափը, 60-69% արդյունքի դեպքում 20% հավելավճար նախատեսել, իսկ մնացած դեպքերում թողնել այնպես, ինչպես գործող կարգում է, 100% արդյունքի դեպքում դրույքաչափը կրկնակի բարձրացնել։Յուրաքանչյուր ուսուցիչ թող հնարավորություն ունենա տարվա մեջ մեկ անգամ դիմելու կամավոր ատեստավորման համար։ Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար:
24 Karine Gevorgyan 23.10.2023 23:45:26 Առաջարկում եմ յուրաքանչյուր առարկայի համար ուսուցիչներին ներկայացնել առարկայական ծրագիր՝ հստակ սահմանված չափորոշչային վերջնարդյունքներով, և քննական տարբերակները կազմել հենց այդ վերջնարդյունքները ստուգելու նպատակով։ Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար:
25 Karine Gevorgyan 23.10.2023 23:45:26 Առաջարկում եմ կամավոր ատեստավորման բացասական արդյունքները որևէ կերպ չհրապարակել, դա պետք է լինի ուսուցչի խիստ անձնական ինֆորմացիան։ Առավել ևս չտրամադրել տնօրեններին և կրթական համակարգի այլ կառույցների։ Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար: