Add to favourites
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը
-
151 - Agree
-
36 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Օֆելյա Սարդարյան 25.10.2023 00:24:32 | Կամավոր ատեստավորման արդյունքում 70-ից% ավել արդյունք ցուցաբերած ուսուցիչներին տարակարգի 1-ին աստիճանը ավտոմատ շնորհեք,մյուս աստիճանները միայն՝ որոշակի կետերի համապատասխան: | Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար: | |
2 | Արայիկ Դարբինյան 25.10.2023 01:08:25 | Ինչպես ներկայացված է հակիրճ բնութագրում՝ «կամավոր ատեստավորման գործընթացի կազմակերպման ընթացքում ի հայտ եկած բացերի և խնդիրների հստակեցման» նպատակով և ի շահ որոշակի խմբերի ուսուցիչների՝ առաջարկում եմ շարադրել․ 38. Ատեստավորումն անցկացվում է գրավոր՝ առարկայական մասնագետների հավանությանն արժանացած թեստերի միջոցով: Թեստերը բաղկացած են ընտրովի և կարճ, ըմբռնելի պատասխաններ պահանջող՝ հստակ շարադրված առաջադրանքներից: 70. Սույն կարգի 76-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված արդյունք ցուցաբերած ուսուցիչների դրույքաչափը փոխվում է՝ սահմանվելով 200.000 դրամ: Սույն կետով սահմանված դրույքաչափը նվազեցման ենթակա չէ: 76. Ատեստավորման արդյունքում` 1) 90-100 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները համարվում են ատեստավորված, հավելավճար տրվում է դրույքաչափի 50 տոկոսի չափով. 2) 80-89 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները համարվում են ատեստավորված, հավելավճար տրվում է դրույքաչափի 40 տոկոսի չափով. 3) 70-79 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները համարվում են ատեստավորված, հավելավճար տրվում է դրույքաչափի 30 տոկոսի չափով. 4) 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները համարվում են ատեստավորված, առանց հավելավճարի։ 5) 0-59 տոկոս արդյունքի դեպքում ուսուցիչը առարկայական մասնագետների կողմից ենթակա է վերաատեստավորման՝ մեկ տարվա ընթացքում։ | Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար: | |
3 | Հռիփսիմե Կարապետյան 25.10.2023 02:34:01 | Միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցչին ևս հնարավորություն տալ աշխատելու և կրկին վերահանձնելու, այլապես անարդար կլինի 50% ից ցածր հավաքած բարձրագույն ավարտած ուսուցիչը հնարավորություն ունենա աշխատել և վերահանձնել ,իսկ միջին մասնագիտություն ունեցող ուսուցիչը ,ով ավելի շատ փորձ և գիտելիք ունի չստանա հնարավորություն կրկին վերահանձնելու այն դեպքում երբ ավելի բարձր տոկոս է հավաքել քան բարձրագույն ավարտածը։ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՄ ՀԱՎԱՍԱՐ ԼԻՆԻ ԿԱՄ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆՈՐ ԹԵՍՏԵՐ ԿԱԶՄԵՔ | Միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչների՝ աշխատանքը շարունակելու վերաբերյալ առաջարկը դիտարկելի չէ, քանի որ այն հակասում է Հանրակրթության մասին օրենքին: Վերջինով սահմանված են եղել ժամկետներ, որոնց մասին ուսուցիչները եղել են տեղեկացված և որոնք եղել են բավարար խելամիտ՝ ավելի քան 12 տարի՝ բարձրագույն կրթություն ստանալու համար: Մյուս կողմից կրթական քաղաքականությունը շարժվում է կրթության ոլորտում համապատասխան որակավորում ունեցող մասնագետների ներգրավման գործընթացով, ինչը ենթադրում է, որ տարբեր ուսումնական հաստատություններում դասավանդելու համար մասնագետները պետք է համապատասխան ոլորտում բարձրագույն մանկավարժական կրթություն ունենան: Գնահատելով այս ուսուցիչների երկարամյա վաստակն ու փորձը՝ Հանրակրթության մասին օրենքում փոփոխություն է իրականացվել և նրանց հնարավորություն է տրվել կամավոր ատեստավորման մասնակցութան և բավարար արդյունքների գրանցման դեպքում շարունակել աշխատանքը դպրոցում։ | |
4 | Մարիամ Ավոյան 25.10.2023 08:29:18 | Առաջարկում եմ մ/մ կրթություն ունեցող ուսուցիչների անցողիկ շեմը իջեցնել 50% և դրույքաչափը բարձրացնել 200000դրամ։Իսկ ովքեր 50-ից ցածր արդյունք են ցուցաբերել, հնարավորություն տալ հաջորդ տարի ևս մասնակցել կամավոր ատեստավորմանը,իսկ մինչ այդ նրանց համար կազմակերպել վերապատրաստումներ։ | Միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչների՝ աշխատանքը շարունակելու վերաբերյալ առաջարկը դիտարկելի չէ, քանի որ այն հակասում է Հանրակրթության մասին օրենքին: Վերջինով սահմանված են եղել ժամկետներ, որոնց մասին ուսուցիչները եղել են տեղեկացված և որոնք եղել են բավարար խելամիտ՝ ավելի քան 12 տարի՝ բարձրագույն կրթություն ստանալու համար: Մյուս կողմից կրթական քաղաքականությունը շարժվում է կրթության ոլորտում համապատասխան որակավորում ունեցող մասնագետների ներգրավման գործընթացով, ինչը ենթադրում է, որ տարբեր ուսումնական հաստատություններում դասավանդելու համար մասնագետները պետք է համապատասխան ոլորտում բարձրագույն մանկավարժական կրթություն ունենան: Գնահատելով այս ուսուցիչների երկարամյա վաստակն ու փորձը՝ Հանրակրթության մասին օրենքում փոփոխություն է իրականացվել և նրանց հնարավորություն է տրվել կամավոր ատեստավորման մասնակցութան և բավարար արդյունքների գրանցման դեպքում շարունակել աշխատանքը դպրոցում։ | |
5 | Անահիտ Իսկանդարյան 25.10.2023 09:13:49 | Առաջարկում եմ վերանայել նաև այն լաբորանտների դրույքաչափը (կամ տրամադրել հավելավճար), որոնք տվյալ առարկայի մասնագետներ են, անցել են կամավոր ատեստավորում և հավաքել 70-ից բարձր տոկոս։ Շնորհակալություն։ | Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար: | |
6 | Անահիտ Իսկանդարյան 28.10.2023 22:11:32 | Առաջարկում եմ՝ 1․ թեստերը կազմել այնպես, որ բոլոր առարկաների թեստերն ունենան բարդության նույն աստիճանը, 2․ բոլոր առարկաների համար կազմվեն շտեմարաններ նախապատրաստվելու համար, 3․ թեստի հարցերը գեներացվեն պաշարների շտեմարանից քննությունից անմիջապես առաջ՝ թեստերի արտահոսքից խուսափելու համար, 4․ ատեստավորումը կազմակերպել առցանց։ | Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար: | |
7 | Աստղիկ Մխիթարյան 25.10.2023 11:31:36 | Նախ շնորհակալություն՝ որոշման մեջ փոփոխություններ մտցնելու կապակցությամբ։ Առաջարկում եմ ՝ 1․կամավոր ատեստավորման արդյունքում 60-69 տոկոս գրանցած ուսուցիչներին բացի դրույքաչափի բարձրացումից տրամադրել նաև 20% հավելավճար 2․ Կամավոր ատեստավորումը հաղթահարած և տարակարգ ունեցող ուսուցիչներին առաջնահերթ ապահովել 1 դրույք դասաժամով, որ նրանք ստիպված չլինեն այլ դպրոցներում աշխատանք փնտրելու։ | Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար: | |
8 | Գոռ Պոլեյան 25.10.2023 12:56:38 | Խելամիտ որոշում է, շնորհակալություն։ | Շնորհակալություն: | |
9 | Ղազարյան Անահիտ 25.10.2023 13:27:22 | Հարգելիներ,առաջարկում եմ իջեցնել հաղթահարման անցողիկ շեմը 50%: և հանել աշխատանքից զրկվելու սպառնալիքն ու շահարկումը։Գոնե դա կնպաստի ուսուցչի արժանապատիվ ինքնադրսևորմանը և մոտիվացնի ատեստավորում քիչ թե շատ բարձր աշխատավարձ ստանալու ակնկալիքոկ։Առաջարկում եմ նաև մշակել կամավորի առարկայական շտեմարան, տրվելիք թեստի կայուն( կառուցվածքի տեսակետից) ձևանմուշ և առնվազն հունվարից հրապարակել։ | Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար: | |
10 | Ռուբեն Սարգսյան 25.10.2023 14:08:18 | Առաջարկում եմ բացառել աշխատող ուսուցչին աշխատանքից ազատելը կամավոր ատեստացիայի շեմը չհաղթահարելու կամ ատեստացիային չմասնակցելու պատճառով։ 90-100% արդյունք ցուցաբերած ուսուցիչներին հատկացնել հավելավճար 50%-ով (բարձրացված դրույքաչափով)։ 80-89% արդյունք ցուցաբերած ուսուցիչներին հատկացնել հավելավճար 40%-ով (բարձրացված դրույքաչափով)։ 70-69% արդյունք ցուցաբերած ուսուցիչներին հատկացնել հավելավճար 30%-ով (բարձրացված դրույքաչափով)։ 60-69% արդյունք ցուցաբերած ուսուցիչներին հատկացնել հավելավճար 20%ով (բարձրացված դրույքաչափով)։ 50-59% արդյունք ցուցաբերած ուսուցիչներին հատկացնել հավելավճար 10%-ով (բարձրացված դրույքաչափով)։ 40-49% արդյունք ցուցաբերած ուսուցիչներին հատկացնել բարձր նոր դրույքաչափը առանց հավելավճարի։ 0-39% արդյունք ցուցաբերած և ատեստացիային չմասնակցած ուսուցիչներին վարձատրել գործող դրույքաչափով հաջորդ տարիների ատեստացիաներին մասնակցելու ակնկալիքով։ Այս առաջարկը կնպաստի ուսուցիչների կատարելագործմանը, այլ ոչ թե նսեմացմանը։ | Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար: | |
11 | Նելի Ղարիբյան 25.10.2023 15:55:48 | Անհրաժեշտ է կարգում հստակ ձևակերպմամբ դիտարկել նաև այն դեպքը, երբ ուսուցիչը երկու ատեստավորումների արդյունքների միջև 15 % աճ չի գրանցել, կամ չի ապահովել 50-59 % արդյունք։Հակառակ դեպքում տարակարծությունների առիթ է տալիս 78-րդ կետի փոփոխությունը։ | Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար: | |
12 | Նելի Ղարիբյան 25.10.2023 16:00:57 | Առաջարկում եմ կարգի 78-րդ կետում <<5-րդ ենթակետով>> բառերից հետո ավելացնել << և 6-րդ ենթակետով>> բառերը՝ վերապատրաստումներում ընդգրկելով նաև երկու ատեստավորումների արդյունքների միջև 15 % աճ գրանցած, կամ 50-59 % արդյունք ցուցաբերած ուսուցիչներին։ | Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար: | |
13 | Մերրի Մինասյան 25.10.2023 17:39:44 | Առաջարկում եմ 60-69% արդյունք ցուցաբերած ուսուցիչներին հատկացնել հավելավճար 20%-ի չափով,իսկ անցողիկ շեմը իջեցնել 50%։ Շնորհակալություն | Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար: | |
14 | Լարիսա Պապոյան 25.10.2023 19:26:36 | Առաջարկում եմ'ամենակսրևորը` բավական է ուսուցչին դեպրեսիայի մեջ գցեք,սթրեսի ենթարկեքլ,թույլ տվեք ուսուցիչը առանց մտավախությունների մասնակցի կամավոր ատեստացիային,հանեք աշխատանքից դուրս մնալու որոշումը և դուք կտեսնեք 15 %էլ մի բան էլ ավել աճ,ուսուցիչը կձգտի հաղթահարել այն ,եթե ինքը կաշկանդված չէ։Թե չէ,<<այս տարի էլ ենք թույլ տալիս մասնակցելու կամավորին>>,դարձյալ նույն սթրեսային իրավիճակն է,որը ոչ մի լավ արդյունքի չի բերի։ | Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար: | |
15 | Լարիսա Պապոյան 26.10.2023 14:14:36 | Ցանկանում եմ ավելացնել 2-րդ առաջարկս`ինչու չհարգել բազմավաստակ ,նախաթոշակային տարիքի մանկավարժների(60-63տ)երկար։ տարիների անմնացորդ նվիրումով աշխատանքը։Նրանք աշխատել են կյանքի ամենատարբեր ևդժվարին իրավիճակներում և օրինակ ծառայել երիտասարդ մանկավարժների համար։Մի թե° նրանք արժանի չեն վայելելու գոնե մի քանի տարի բարձր աշխատավարձ ստանալու բերկրանքը։Այդքան տարիներ աշխատել են չնչին աշխատավարձով։Կարծում եմ այս հանգամանքը ևս հաշվի կառնենք քննարկման ժամանակ։ Նախապես`շնորհակալություն։ | Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար: | |
16 | Լարիսա Պապոյան 27.10.2023 10:19:27 | Առաջարկում եմ կասկածի տակ չդնել ուսուցչի բարձրագույն կրթության դիպլոմը կամ դիպլոմները( կարող են լինել 2-ը), և ընդհանուր դրույքի բարձրացում արեք(200000դրամ),հետո թող ուսուցիչը մասնակցի կամավորին հանգիստ խղճով` առանց դուրս մնալու մտավախության։ | Կամավոր ատեստավորման գործընթացին մասնակցության որևէ պարտադրանք չկա և ուսուցիչները դրան մասնակցում են իրենց ցանկությամբ: Այն պարտադիր է միայն միջին մասնագիտական կրթություն ունեցող այն ուսուցիչների համար, որոնք ցանկանում են շարունակել աշխատանքը դպրոցում: Կամավոր ատեստավորմանը պարտադիր մասնակցության պահանջ կա այն ուսուցիչների համար, որոնք մեկ անգամ մասնակցելով գործընթացին չեն հաղթահարել առարկայի իմացության նվազագույն շեմը՝ 60%-ը: Եվ այս պահանջի վերանայումը դիտարկելի չէ, քանի որ այն ենթադրում է սեփական առարկային ոչ բավարար տիրապետող ուսուցչի աշխատանք դպրոցում: Միաժամանակ հարկ է նշել, որ կամավոր ատեստավորման 60 տոկոսի շեմը չհաղթահարած ուսուցիչներն ունենում են մեկ տարի ժամանակ՝ մյուս ատեստավորմանը պատրաստվելու համար և այդ ընթացքում էլ պետությունը վերջիններիս համար կազմակերպում է վերապատրաստման դասընթաց՝ աջակցելով պատրաստվել ատեստավորմանը։ Վերապատրաստումը իրականացվում է պետության միջոցներով։ | |
17 | Yefima Gevorgyan 25.10.2023 19:39:14 | Բարև Ձեզ: Փոփոխությունները դրական եմ համարում: Ատեստավորման վերաբերյալ մի առաջարկ ունեմ. գուցե ճիշտ կլինի դարձնել այն պարտադիր, սակայն ոչ շատ բարդ, հիմնական դպրոցում դասավանդող մասնագետներին համապատասխանող որակով: Ուսուցչի աշխատավարձն իրոք շատ ցածր է, ցանկալի է այն լինի համապատասխան ընտանեկան միջին զամբյուղին՝ ներկայիս ինֆլյացիան հաշվի առնելով: Իսկ հավելավճարի համար անցկացրեք այլ ատեստավորում, արդեն կամավոր, բայց բարդության արժանի մակարդակով: Վերջին երկու տարվա ֆիզիկայի թեստը ինձ դուր չի եկել իր թեթևությամբ, ինձ շատ է դուր եկել, և ինձ մի տարի շատ աշխատեցրեց առաջին տարվա թեստը: Դա իրոք արժանի էր իմ ուշադրությանը, ինձ ստիպես այլ խնդրագրքեր կիրառել դպրոցում, մի գլուխ բարձր աշխատանք կատարել: Իսկ վերջին երկու տարվա թեստերը աշխատելու տեղ չթողեցին: Շնորհակալություն: | Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար: | |
18 | Ալինա Հակոբյան 25.10.2023 21:22:12 | գովելի նախաձեռնություն է,սակայն ճիշտ կլինի տարանջատել ավագ և հիմնական դպրոցերի ատեստավորումը,ունենալ հարցաշար,քանի որ տարեցտարի գրքերի բազմազանությունն էլ է շատանում՝սա ճիշտ ուղղորդում կլինի ուսուցչին | Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար: | |
19 | Լիանա Գեւորգյան 25.10.2023 23:32:38 | Խնդրում եմ , որ հաջորդ տարվանից սկսած, անգլերենի կամավոր ատեստավորման ժամանակ նշված լինի գրականության ցանկ։ Նաեւ փոփոխել փնջային առաջադրանքների հաշվարկը։ Նախսպես շնորհակալություն։ | Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար: | |
20 | Կարինե Օհանջանյան 26.10.2023 09:04:52 | Առաջարկում եմ անցողիկ շեմը դարձել 50-60% նաև մ/մ ուսուցիչների համար և թույլ տալ աշխատել։ Շնորհակալություն | Միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչների՝ աշխատանքը շարունակելու վերաբերյալ առաջարկը դիտարկելի չէ, քանի որ այն հակասում է Հանրակրթության մասին օրենքին: Վերջինով սահմանված են եղել ժամկետներ, որոնց մասին ուսուցիչները եղել են տեղեկացված և որոնք եղել են բավարար խելամիտ՝ ավելի քան 12 տարի՝ բարձրագույն կրթություն ստանալու համար: Մյուս կողմից կրթական քաղաքականությունը շարժվում է կրթության ոլորտում համապատասխան որակավորում ունեցող մասնագետների ներգրավման գործընթացով, ինչը ենթադրում է, որ տարբեր ուսումնական հաստատություններում դասավանդելու համար մասնագետները պետք է համապատասխան ոլորտում բարձրագույն մանկավարժական կրթություն ունենան: Գնահատելով այս ուսուցիչների երկարամյա վաստակն ու փորձը՝ Հանրակրթության մասին օրենքում փոփոխություն է իրականացվել և նրանց հնարավորություն է տրվել կամավոր ատեստավորման մասնակցութան և բավարար արդյունքների գրանցման դեպքում շարունակել աշխատանքը դպրոցում։ | |
21 | Մարիամ Սանեյան 26.10.2023 10:58:20 | Խնդրում եմ վերանայել հայոց լեզվի թեստի առաջադրանքների միավորների բաշխման կարգը՝ հատկապես 17-18-րդ հարցերի դեպքում։ Յուրաքանչյուր ճիշտ պատասխանին տալ մեկ միավոր։Սա ևս կօգնի ավելի լավ արդյունք գրանցել։Համեմատության համար նայեք հասարակագիտության թեստը՝ 70 հարց, 70 միավոր։Շնորհակալություն,հուսով եմ՝ ամեն ինչ կարվի ի օգուտ ուսուցիչների։ | Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար: | |
22 | Ռուզան Բեգոյան 26.10.2023 12:40:54 | Առաջարկում եմ` կամավոր ատեստավորումը հաղթահարած և խմբակի ծրագրի հեղինակ հանդիսացող ուսուցիչները խմբակների դասաժամերի համար ևս վարձատրվեն բարձրացված դրույքաչափով։ | Հավելավճարի տրամադրումը պարտադիր դասավանդվող առարկաներին է վերաբերում: | |
23 | Ռուզան Բեգոյան 26.10.2023 17:06:34 | Հարգելի' նախարարություն,շնորհակալ եմ արձագանքի համար, բայց իմ նախորդ առաջարկը խմբակի ծրագրի հեղինակ հանդիսացող, կամավոր ատեստավորումը հաղթահարած ուսուցիչների պարապած խմբակի դասաժամը 200000 դրամ դրույքաչափով վարձատրելուն է վերաբերում,առանց 30֊50% հավելավճարի։Ներկայումս այդ դասաժամերը վարձատրվում են տվյալ դպրոցի սահմանած դրույքով։Խնդրում եմ դիտարկել այդ տարբերակը.դա կմոտիվացնի մասնագիտական և ստեղծագործական կարողություններ ունեցող ուսուցիչներին։Շնորհակալություն։ | Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար: | |
24 | Սևադա Աղաջանյան 26.10.2023 17:20:50 | 1. Որոշման մեջ փոփոխություններն ու լրացումները պետք է արվեն կամավոր ատեստավորման գործընթացի լուրջ մասնագիտական հետազոտման արդյունքների հիման վրա, որպեսզի հաջողություններ գրանցվեն կրթության ոլորտում ու չտուժեն բարեխիղճ ուսուցիչները: 2. Որոշման մեջ փոփոխություններն ու լրացումները պետք է լինեն հստակ՝ երկիմաստության հնարավորություն ընձեռնող ձևակերպում, բառ չպետք է պարունակեն / երբեմն այնքան են անհասկանալի լինում, որ պարզաբանումների համար ստիպված ես լինում հարցեր ուղղել տարբեր պաշտոնատար անձանց, բայց վերջում էլ լրիվությամբ քեզ հետաքրքրող հարցերի պատասխանը չես կարողանում գտնել /: | Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար: | |
25 | Narine Ayvazyan 26.10.2023 18:35:54 | Առաջարկում եմ կամավոր ատեստավորման շեմը իջեցնել և հաղթահարած համարել 50% և ավելի միավորներ հավաքելու դեպքում։Կարծում եմ ավելի օբյեկտիվ կլինի 50-59%-ի դեպքում սահմանել 200.000դրամ դրույքաչափ,60-69%-ի դեպքում 20%հավելավճար, 70-79%-ի դեպքում`30%, 80-89%-ի դեպքում`40%, 90-99%-ի դեպքում`50%,իսկ 100%-ի դեպքում 400000 դրույքաչափ։ | Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար: |