Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Անահիտ Գինոսյան 21.10.2023 19:00:03 Առաջարկում եմ այս տարի ոչ մի բարձրագույն կրթություն ունեցող մանկավարժի աշխատանքից չազատել։ Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար:
2 Մարինե Հովհաննիսյան 21.10.2023 20:08:59 Առաջարկում եմ 60-69% արդյունք ցուցաբերած ուսուցիչներին հատկացնել հավելավճար 20%-ի չափով։ Շնորհակալություն Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար:
3 Մարինե Հովհաննիսյան 23.10.2023 17:57:09 Առաջարկում եմ տարակարգ ունեցող 60-69%արդյունք ցուցաբերած ուսուցիչներին դրույքաչափի բարձրացումից բացի տրամադրել հավելավճար։ Շնորհակալություն Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար:
4 Մարինե Հովհաննիսյան 26.10.2023 05:46:09 Վերանայել հայոց լեզվի թեստի 17-18-րդ առաջադրանքների ստուգման կարգը։Շնորհակալություն։ Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար:
5 Պայծառ Բարբարյան 22.10.2023 17:57:51 Կամավոր ատեստավորման գոծընթացը առաջնորդվելու է կամավորության սկզբունքով։ Բացառելու է ատեստավորումը չանցնելու (շեմը չապահովելու) կամ չներկայանալու դեպքում ուսուցչին աշխատանքից ազատելու հրամանը։ Կամավոր ատեստավորման գործընթացին մասնակցության որևէ պարտադրանք չկա և ուսուցիչները դրան մասնակցում են իրենց ցանկությամբ: Այն պարտադիր է միայն միջին մասնագիտական կրթություն ունեցող այն ուսուցիչների համար, որոնք ցանկանում են շարունակել աշխատանքը դպրոցում: Կամավոր ատեստավորմանը պարտադիր մասնակցության պահանջ կա այն ուսուցիչների համար, որոնք մեկ անգամ մասնակցելով գործընթացին չեն հաղթահարել առարկայի իմացության նվազագույն շեմը՝ 60%-ը: Եվ այս պահանջի վերանայումը դիտարկելի չէ, քանի որ այն ենթադրում է սեփական առարկային ոչ բավարար տիրապետող ուսուցչի աշխատանք դպրոցում: Միաժամանակ հարկ է նշել, որ կամավոր ատեստավորման 60 տոկոսի շեմը չհաղթահարած ուսուցիչներն ունենում են մեկ տարի ժամանակ՝ մյուս ատեստավորմանը պատրաստվելու համար և այդ ընթացքում էլ պետությունը վերջիններիս համար կազմակերպում է վերապատրաստման դասընթաց՝ աջակցելով պատրաստվել ատեստավորմանը։ Վերապատրաստումը իրականացվում է պետության միջոցներով։
6 Աննա Գրիգորյան 22.10.2023 18:15:08 Թողնել որպիսի ատեստացիան չհաղթահարած ուսուցիչները աշխատեն և հաջորդ տարի ևս մասնակցեն ատեստացիային Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար:
7 Անահիտ Գալստյան 23.10.2023 11:52:31 Բացառել բարձրագույն կրթություն ունեցող ուսուցչի պաշտոնից ազատելու հրամանը կամավոր ատեստացիայի շեմը չհաղթահարելու դեպքում։ Թույլ տալ հաջորդ տարիներին կազմակերպվող ատեստացիային մասնակցել։ Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար:
8 Anahit Mhkitaryan 23.10.2023 11:53:36 Բարև:Չափազանց արդարացի է համատեղությամբ աշխատող ատեստավորված ուսուցչին ևս վճարելը ըստ սահմանված դրույքաչափի և հավելավճարի,իսկ ինչ վերաբերվում է վերաատեստավորման դեպքում 50-59 տոկոս արդյունքին, նաև երկու ատեստավորումների արդյունքների միջև 15 տոկոս աճ չգրանցելու դեպքում ուսուցչի կրկին չատեստավորվելուն,ապա առաջարկում եմ առավել պատասխանատու վարք ապահովելու և պատշաճ կերպով վերաատեստավորման գործընթացը դրական շեմով հաղթահարելու համար,ուսուցիչների համար մասնագիտական վերապատրաստման դասընթացներ կազմակերպել ոչ թե մեկ ամսվա կտրվածքով,այլ ամբողջ ուսումնական տարվա ընթացքում,զուգահեռաբար իրականացնելով փորձնական թեստավորումներ: Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար:
9 Anahit Mhkitaryan 24.10.2023 12:36:26 Ատեստավորման արդյունքներն այդքան վատը չէին լինի,եթե փնջային առաջադրանքների ճիշտ պատասխանները ևս միավորաբեր լինեին:Առաջարկում եմ ՝վերանայել փնջային առաջադրանքների գնահատումը,եթե չատեստավորված ուսուցիչների մոտ վիճակի բարելավում կառաջանա,հնարավորություն տալ ևս մեկ անգամ մասնակցելու ատեաստացիայի: Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար:
10 Սաթենիկ Հայրապետյան 23.10.2023 13:33:05 Կարելի է նաև կամավոր ատեստավորումն անցած ուսուցչի դասղեկության և մեթոդական միավորման լրավճարներն էլ հաշվեն 200000 դրույքաչափով Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար:
11 Անահիտ Մալյան 23.10.2023 14:44:06 Բարև ձեզ։ Իմ կարծիքով նախատեսված փոփոխությունները նպատակային են, սակայն ուզում եմ առաջարկել ․ 1․ 9-րդ կետում «Բնագիտություն» բառից հետո ավելացնել «Բնություն», «Իմ հայրենիքը» բառերը, «Աշխարհագրություն» բառից հետո ավելացնել «Հայաստանի աշխարհագրություն» բառերը, Ինֆորմատիկա» բառից հետո ավելացնել (տարրական դասարանից սկսած՝ «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն») բառերը.-ից բացի ավելացնել նաև և «Ես, իմ հայրենիքն ու աշխարհը» բառերը, քանի որ առարկան 2024-2025 ուստարվանից դասավանդվելու է հանրակրթական դպրոցներում։ 2․ Կամավոր ատեստացիաներին մասնակցող ուսուցիչների համար նախապես կազմել և տրամադրել առարկայական հարցաշարեր, ինչպես արվում է մյուս բնագավառներում։ Այս ճանապարհով կմեղմվեն ուսուցիչների դժգոհությունները և կունենանք ավելի պատրաստ մանկավարժներ։Շնորհակալություն Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար:
12 Հրանուշ Ղևոնդյան 23.10.2023 18:02:04 Այն ուսուցիչների համար, ովքեր նախկինում գրանցել են 60-69 տոկոս արդյունք, այժմ՝ բարձր, կատարել վերահաշվարկ, գնահատել նրանց աշխատանքը։ Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար:
13 Հրանուշ Ղևոնդյան 23.10.2023 18:02:04 Տարակարգի փաթեթում սահմանել հստակություն, թեթևացնել փաթեթը Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար:
14 Hasmik Ayvazyan 23.10.2023 18:56:29 Առաջարկ.Այն ուսուցիչները,որոնք 60-69% արդյունք են գրանցել,իսկ մինչ այդ «Տարվա լավագույններ» մրցույթում ճանաչվել են հաղթող կամ ունեն տարակարգ,200.000դրույքաչափից բացի տրամադրել հավելավճար։ Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար:
15 Մելինե Աթոյան 23.10.2023 19:14:57 Խնդրում ենք վերանայեք խմբակների, նախագծերի վճարը ատեստավորված ուսուցիչների համար,մասնավորապես ատեստավորված ուսուցչին վճարել ըստ իր ժամավճարի։ Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար:
16 Նոյեմզար Պողոսյան 23.10.2023 19:39:16 Առաջարկում եմ ցածր միավորներ հավաքած ուսուցիչներին չազատել աշխատանքից, հնարավորություն տալ հաջորդ տարի մասնակցել կամավոր ատեստավորմանը: Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար:
17 Նոյեմզար Պողոսյան 24.10.2023 14:10:28 Առաջարկում եմ մ/մ կրթություն ունեցող ուսուցիչների համար անցողիկի շեմը սահմանել 50-59%: Միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչների՝ աշխատանքը շարունակելու վերաբերյալ առաջարկը դիտարկելի չէ, քանի որ այն հակասում է Հանրակրթության մասին օրենքին: Վերջինով սահմանված են եղել ժամկետներ, որոնց մասին ուսուցիչները եղել են տեղեկացված և որոնք եղել են բավարար խելամիտ՝ ավելի քան 12 տարի՝ բարձրագույն կրթություն ստանալու համար: Մյուս կողմից կրթական քաղաքականությունը շարժվում է կրթության ոլորտում համապատասխան որակավորում ունեցող մասնագետների ներգրավման գործընթացով, ինչը ենթադրում է, որ տարբեր ուսումնական հաստատություններում դասավանդելու համար մասնագետները պետք է համապատասխան ոլորտում բարձրագույն մանկավարժական կրթություն ունենան: Գնահատելով այս ուսուցիչների երկարամյա վաստակն ու փորձը՝ Հանրակրթության մասին օրենքում փոփոխություն է իրականացվել և նրանց հնարավորություն է տրվել կամավոր ատեստավորման մասնակցութան և բավարար արդյունքների գրանցման դեպքում շարունակել աշխատանքը դպրոցում։
18 Նոյեմզար Պողոսյան 24.10.2023 14:10:28 Կամավոր ատեստավորմանը մասնակցած և անցողիկի շեմը չհաղթահարած ուսուցիչներին չազատել աշխատանքից կամ հնարավորություն տալ մասնակցելու ուսուցչի մրցույթին. Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար:
19 Մարիամ Մովսիսյան 23.10.2023 20:01:08 Առաջարկում եմ աշխատանքից ազատելու փոխարեն ցածր տոկոս հավաքած բոլոր ուսուցիչներին հնարավորություն տալ աշխատանքը շարունակել՝ հաշվի առնելով տարակարգ ստացած ուսուցիչներին։ Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար:
20 Սիրանդուխտ Հարոյան 23.10.2023 20:13:53 Առաջարկում եմ համապատասխանաբար ավելացնել նաեւ 50-59 շեմը հաղթահսրողների դրույքաչափը Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար:
21 Աստղիկ Հակոբյան 23.10.2023 20:41:46 Ողջունելի է այն փաստը, որ նախարարությունում լսելի է ուսուցչի ձայնը, որի արդյունքում կառուցողական քննարկումներ են լինում, ու նոր որոշումներ են կայացվում։ Տարիներ շարունակ ծրագրեր են կազմվել, կամ որոշումներ են կայացվել առանց ուսուցչի կարծիքը, մտահոգությունը հաշվի առնելու։ Այսօր պատկերն այլ է։ Այս առումով` խորին շնորհակալություն։ Ինչ վերաբերում է կամավոր ատեստավորմանը, ի սկզբանե դրական եմ տրամադրված եղել, ու ինքս էլ մասնակցել եմ հենց 2021 թվականին։ Անթույլատրելի եմ համարում ատեստավորման թեստերում տեղ գտած բացթողումներն ու անճշտությունները. չէ՞ որ թեստերը բարձրակարգ մասնագետներն են կազմում։ Այդպիսի թերություններ վերջին տարիներին հանդիպում են նաև դպրոցական ավարտական քննությունների առաջադրանքների ու դրանց պատասխանների մեջ։ Այս երևույթը բարկության ու հիասթափության ալիք է բարձրացնում, ուստի այստեղ ևս սուր աչք ու անթերի աշխատանք է անհրաժեշտ։ Այս տարի կամավորին մասնակցող ուսուցիչների մեծ մասը դժգոհությամբ էր խոսում նաև կամավոր ատեստավորման կազմակերան թերությունների մասին, մասնավորապես առարկայական իմացության ցածր մակարդակ ունեցող որոշ ուսուցիչներ 95_100% արդյունք էին ցուցաբերել, ինչը կասկածների տեղիք է տվել։ Խնդրում եմ հետևողական լինել։ Ինչ վերաբերում է տարակարգի դիմելու փաթեթին ու դրա գործընթացի թեթևացմանը, կարծում եմ` որ գործող կարգը այնքան էլ բարդ ու անհնարին չէ։ Պրպտող, աշխատասեր ու ինքնակրթության ուղին բռնած ուսուցիչը հանգիստ կարող է ստանալ միանգամից 4_րդ աստիճան։ Ապացույցը այս տարի 4_րդ աստիճան ստացած ուսուցիչների թիվն է։ /Ինքս սույն թվի մայիսին դիմել էի` 3_րդը ստանալու համար, սակայն միավորներս համապատասխանել են 4_ին, ու միանգամից ինձ շնորհվել է ուսուցչի որակավորման տարակարգի 4_րդ աստիճան/։ Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար:
22 Աստղիկ Հակոբյան 23.10.2023 20:41:46 Շնորհակալություն։ Շնորհակալություն:
23 Համեստ Մկրտչյան 23.10.2023 21:08:55 Առաջարկում եմ աշխարհագրության 31-42 հարցերի համար, շնորհել՝ 0,25 միավոր, եթե տրվել է չորս առավելագույնից մեկ ճիշտ պատասխան, 0,5 միավոր, եթե տրվել է չորս առավելագույնից երկու ճիշտ պատասխան, 0,75 միավոր, եթե տրվել է չորս առավելագույնից երեք ճիշտ պատասխան, 1 միավոր, եթե տրվել է չորս առավելագույնից չորս ճիշտ պատասխան: Հաշվարկը վերաբերվում է բոլոր առարկաների պնդումներին։ Որքանո՞վ է ճիշտ 4 պատասխանից ընտրել 3-ը, այսինքն՝ առաջադրանքը 75%-ով կատարել եւ գնահատվել 0։ Սա միանշանակ սխալ մոտեցում է։ Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար:
24 Հերմինե Հարությունյան 23.10.2023 21:14:25 Առաջարկում եմ մ/մ կրթություն ունեցող մանկավարժներին նույնպես առաջնորդել և կամավոր ատեստավորման անցողիկ շեմը դարձնել50%։Շնորհակալություն։ Միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչների՝ աշխատանքը շարունակելու վերաբերյալ առաջարկը դիտարկելի չէ, քանի որ այն հակասում է Հանրակրթության մասին օրենքին: Վերջինով սահմանված են եղել ժամկետներ, որոնց մասին ուսուցիչները եղել են տեղեկացված և որոնք եղել են բավարար խելամիտ՝ ավելի քան 12 տարի՝ բարձրագույն կրթություն ստանալու համար: Մյուս կողմից կրթական քաղաքականությունը շարժվում է կրթության ոլորտում համապատասխան որակավորում ունեցող մասնագետների ներգրավման գործընթացով, ինչը ենթադրում է, որ տարբեր ուսումնական հաստատություններում դասավանդելու համար մասնագետները պետք է համապատասխան ոլորտում բարձրագույն մանկավարժական կրթություն ունենան: Գնահատելով այս ուսուցիչների երկարամյա վաստակն ու փորձը՝ Հանրակրթության մասին օրենքում փոփոխություն է իրականացվել և նրանց հնարավորություն է տրվել կամավոր ատեստավորման մասնակցութան և բավարար արդյունքների գրանցման դեպքում շարունակել աշխատանքը դպրոցում։
25 Հերմինե Աբրահամյան 23.10.2023 21:17:59 Նախարարության հարգելի՛ աշխատակիցներ, ողջունում եմ ներկայացված նախաձեռնությունները, սրանք բավականին կայունացնելու են կամավոր ատեստավորման հանդեպ վերաբերմունքը։ Խնդրում եմ լուրջ ուշադրություն նաև հատկացնել կազմվող թեստերի բարդության մակարդակներին՝ պահպանելով տարբեր առարկաների բարդության միևնույն մակարդակը։ Մասնավորապես առաջարկում եմ վերանայել «հայոց լեզու» առարկայի թեստի 17 և 18-րդ առաջադրանքների կազմման սկզբունքները և բարելավել դրանք, կազմել նույն սկզբունքներով, ինչպես որ մյուս առարկաների դեպքում։ Այս երկու հարցերը իրենց ենթահարցերով ամբողջ քննությանը հատկացվող ժամաքանակի մեծ մասն են վերցնում, ստուգում գրեթե ողջ լեզվական գիտելիքը, ինչպես նաև գերլարվածություն և գերուշասդրություն են պահանջում և հաճախ դառնում ուսուցչի ձախողման գլխավոր պատճառ։ Խնդրում եմ վերանայել այս հարցերը և դրանց հատկացվող միավորների բաշխման սկզբունքը։ Ձեր ներկայացրած դիտարկումն ընդունվել է ի գիտություն: Այն կքննարկվի և կդիտարկվի առաջարկվող փոփոխության հարցը՝ հաջորդ ատեստավորմանը առաջացած խնդիրներից զերծ մնալու համար: