В стадии разработки
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 7-ի N 384-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 20-ի N 1219-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծեր
-
5 - За
-
1 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2024 թվականի_________N __–Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 384-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների բնակարանային ապահովության մասին» N 384-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածում (այսուհետ՝ Հավելված).
1) 6–րդ կետի 5-րդ ենթակետում «` տեղեկանք Կադաստրի կոմիտեի կողմից` բնակարանի կամ բնակելի տան տիրապետման ձևի մասին» բառերը փոխարինել «սեփականության իրավունքը հավաստող այլ փաստաթղթի պատճենը» բառերով,
2) ուժը կորցրած ճանաչել 6-րդ կետի 7-րդ ենթակետը,
3)լրացնել նոր 6․1-ին կետով հետևյալ բովանդակությամբ․
«6․1․ Զինծառայողի և օրենքով սահմանված նրա ընտանիքի անդամների անվամբ Հայաստանի Հանրապետության տարածքում սեփականության իրավունքով բնակելի տարածության առկայության կամ այդպիսին չլինելու մասին, ինչպես նաև զինծառայողի և նրա ընտանիքի անդամների անվամբ վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում սեփականության իրավունքով բնակելի տարածության օտարման վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը համապատասխան մարմինները Կադաստրի կոմիտեից ստանում են սահմանված կարգով փոխգործելիության միջոցով:»
4)ուժը կորցրած ճանաչել 15-րդ կետի 6-րդ ենթակետը,
5) լրացնել նոր 15․2-րդ կետով հետևյալ բովանդակությամբ․
«15․2․Զինծառայողի և նրա ընտանիքի անդամների անվամբ Հայաստանի Հանրապետության տարածքում սեփականության առկայության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը համապատասխան մարմինները Կադաստրի կոմիտեից ստանում են սահմանված կարգով փոխգործելիության միջոցով:»
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության Ն. Փաշինյան
վարչապետ
Երևան 2024 թ.
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2024 թվականի_________N __–Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի N 1219-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի
20-ի «Ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում պայմանագրային զինծառայողներին ամսական դրամական հատուցում վճարելու կարգը և չափերը սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի N 1321-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1219-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածում (այսուհետ՝ Հավելված)․
1) ուժը կորցրած ճանաչել 6-րդ կետի 3-րդ ենթակետը,
2) 11-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ․
«11․Սույն կարգի 5-րդ կետի 1-ին կամ 3-րդ ենթակետերում սահմանված պայմանների առկայության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը համապատասխան մարմինները Կադաստրի կոմիտեից ստանում են սահմանված կարգով փոխգործելիության միջոցով, որոնց առկայության դեպքերում ամսական դրամական հատուցման վճարումը դադարեցվում է։ Սույն կետի համաձայն ամսական դրամական հատուցման վճարումը դադարեցնելու վերաբերյալ գրավոր ծանուցվում է շահառուին։»
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության Ն. Փաշինյան
վարչապետ
Երևան 2024 թ.
-
Обсуждалось
12.12.2024 - 08.01.2025
-
Тип
Pешение
-
Область
Кадастр
-
Министерство
Kомитет кадастра
Просмотры 1054
Принт