Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 7-ի N 384-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 20-ի N 1219-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծեր

83%17%

Ներկայումս Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների բնակարանային ապահովության մասին» N 384-Ն և 2023 թվականի հուլիսի 20-ի «Ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում պայմանագրային զինծառայողներին ամսական դրամական հատուցում վճարելու կարգը և չափերը սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի N 1321-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1219-Ն որոշումների (այսուհետ՝ Որոշում) դրույթների համաձայն՝ քաղաքացիները բնակարանային հաշվառման մեջ ընդգրկվելու,  ամսական դրամական հատուցում ստանալու, ինչպես նաև վերջիններիս սեփականության իրավունքով անհատույց բնակարաններ տրամադրելու նպատակով համապատասխան ոլորտային լիազոր մարմնին պարտադիր պետք է ներկայացնեն՝ Կոմիտեի կողմից տրված՝ զինծառայողի և օրենքով սահմանված նրա ընտանիքի անդամների անվամբ Հայաստանի Հանրապետության տարածքում սեփականության իրավունքով բնակելի տարածության առկայության կամ այդպիսին չլինելու մասին, ինչպես նաև զինծառայողի և նրա ընտանիքի անդամների անվամբ վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում սեփականության իրավունքով բնակելի տարածության օտարման վերաբերյալ տեղեկանք:

   Կոմիտեն վերջին տարիներին ձեռնամուխ է եղել դյուրացնելու իր կողմից մատուցող ծառայությունները՝ դրանք հնարավորինս թվայնացնելու և մատուցման ժամկետները կրճատելու նպատակով:

   Վերոգրյալի հաշվառմամբ, ինչպես նաև քաղաքացիներին լրացուցիչ վարչարարությամբ չծանրաբեռնելու նպատակով Նախագծով առաջարկվող փոփոխությունների համատեքստում առաջարկվում է ոլորտային լիազոր մարմինների կողմից Որոշումներով պահանջվող տեղեկատվությունը Կոմիտեից ձեռք բերել անմիջականորեն՝ առցանց ռեժիմով, փոխգործելիության միջոցով։

  • Обсуждалось

    12.12.2024 - 08.01.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Кадастр

  • Министерство

    Kомитет кадастра

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 989

Принт