Добавить в избранное

«Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր

Նախագծերի նպա­տակը բարձր տեխ­նոլոգիական ոլորտի համար պետական աջակցության գործիքակազմի սահմանումն է, ինչպես նաև գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների (գիտահետազոտական՝ R&D) աշխատանքների մասով գործող հարկային արտո­նու­թյուն­ների շրջանակի վերա­նա­յումը:  

Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է բարձր տեխնոլոգիական ոլորտի առաջանցիկ զարգացման համար ձևավորել բարձր տեխնոլոգիական ընկերությունների զարգացման և աջակցության նոր մոտեցումներ, որոնք մի կողմից Հայաստանը գրավիչ կդարձնեն Հայաստան տեղափոխված ՏՏ ընկերությունների և մասնագետների համար, մյուս կողմից տեղական ընկերություններին կդարձնեն ավելի մրցունակ: 

Ակնկալվում է նաև, որ այն խթան կհանդիսանա Հայաստանի Հանրապետության տնտեսության արտադրողականության և մրցունակության բարձրացման, գիտելիքահենք տնտեսության զարգացման, տեղեկատվական հասարակության և դրա տարբեր բաղադրիչների ձևավորման, օտարերկրյա ներդրումների ներգրավման, տեղական ընկերությունների արտադրանքի և ծառայությունների արտահանման ու համաշխարհային շուկայում Հայաստանի` որպես զարգացած բարձր տեխնոլոգիաների ոլորտ ունեցող երկրի վարկանիշի բարձրացման համար: 

  • Обсуждалось

    11.10.2024 - 26.10.2024

  • Тип

    Закон

  • Область

    Индустрия высоких технологий

  • Министерство

    Министерство индустрии высоких технологий

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7119

Принт

Предложения

Տիգրան Շահվերդյան

25.10.2024

Խնդիր. «բարձր տեխնոլոգիաներ» եզրույթի սահմանումը շատ ընդհանրական է։ Միջազգային կառույցների եւ այլ երկների օրենսդրական դաշտը այս հարցում հիմնվում է «բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն» հասկացության վրա, որը իր հերթին հիմնվում է «գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների ինտենսիվություն» հասկացության վրա։ Սրանով «բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն» հասկացությունը դառնում է ավելի կոնկրետ, ուղիղ կապվում է ավելացված արժեքի ստեղծման հետ եւ հնարավորություն է ստեղծում հավելյալ հաշվարկային մեխանիզմներ ներդնել ընկերությունները կամ արդյունաբերության ճյուղերը բարձր տեխնոլոգիական հայտարարելու համար։ Առաջարկ 1. Փոխարինել «բարձր տեխնոլոգիաներ» եզրույթի սահմանումը «բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն կամ բարձր տեխնոլոգիական ոլորտ» եզրույթով՝ հիմնված միջազգային սահմանումների վրա [1,2]։ 1) «բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն» կամ «բարձր տեխնոլոգիաների ոլորտ»՝ արդյունաբերության այն ճյուղերը, որոնք ունեն բարձր «գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների ինտենսիվություն», ներառյալ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը։ Առաջարկ 2. Սահմանել «գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումներ» (Research and Experimental Development, R&D) եզրույթը Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպության սահմանմանը համահունչ [3]։ x) «գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ» կամ «հետազոտություններ և մշակումներ»` ստեղծագործական և համակարգված աշխատանք, որը ձեռնարկվում է գիտելիքների պաշարը մեծացնելու, ներառյալ մարդկության, մշակույթի և հասարակության մասին գիտելիքները, և առկա գիտելիքների նոր կիրառումներ մշակելու համար։ Այն բաժանվում է երեք գործունեության տեսակների. ա) «Հիմնարար հետազոտություն» կամ «ֆունդամենտալ հետազոտություն» - փորձարարական կամ տեսական աշխատանք, որն իրականացվում է հիմնականում երևույթների մասին նոր հիմնարար գիտելիք ձեռք բերելու համար՝ չհետապնդելով կիրառման նպատակ, բ) «Կիրառական հետազոտություն» - փորձարարական կամ տեսական յուրօրինակ աշխատանք նոր գիտելիք ձեռք բերելու համար, որը հիմնականում ուղղված է դեպի հատուկ, գործնական նպատակ, գ) «Փորձարարական մշակում» - համակարգված աշխատանք՝ հիմնված հետազոտություններից եւ գործնական փորձի արդյունքում ստացված գիտելիքի վրա, որն ուղղված է նոր ապրանքների կամ գործընթացների ստեղծմանը կամ բարելավմանը: Առաջարկ 3. Սահմանել «գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների ինտենսիվություն» (R&D intensity) եզրույթը [1,2]։ x) «գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների ինտենսիվություն»` հաշվարկվում է որպես յուրաքանչյուր արդյունաբերության ճյուղի կամ արդյունաբերության ճյուղերի խմբի տնտեսվարվող սուբյեկտների գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումներ ծախսերի հարաբերակցությունը ճյուղի կամ ճյուղի խմբերի համախառն ավելացված արժեքին [4]: Հղումներ. [1] Glossary:High-tech classification of manufacturing industries; https://ec.europa.eu/eurostat/statistics-explained/index.php?title=Glossary:High-tech_classification_of_manufacturing_industries [2] Production and Trade of Knowledge- and Technology-Intensive Industries - Classification of Industries Based on Research and Development Intensity; https://ncses.nsf.gov/pubs/nsb20205/technical-appendix [3] Frascati Manual 2015: Guidelines for Collecting and Reporting Data on Research and Experimental Development, OECD, էջեր 44, 50; https://www.oecd.org/sti/frascati-manual-2015-9789264239012-en.htm [4] ՀԱՄԱԽԱՌՆ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔՆ ԸՍՏ ԵՆԹԱՀԱՏՎԱԾՆԵՐԻ, ԱՐՄՍՏԱՏ https://armstat.am/file/article/hah_17_12.pdf «Գիտուժ» նախաձեռնություն

Տիգրան Շահվերդյան

25.10.2024

Խնդիր. «բարձր տեխնոլոգիաներ» եզրույթի սահմանումը շատ ընդհանրական է։ Միջազգային կառույցների եւ այլ երկների օրենսդրական դաշտը այս հարցում հիմնվում է «բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն» հասկացության վրա, որը իր հերթին հիմնվում է «գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների ինտենսիվություն» հասկացության վրա։ Սրանով «բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն» հասկացությունը դառնում է ավելի կոնկրետ, ուղիղ կապվում է ավելացված արժեքի ստեղծման հետ եւ հնարավորություն է ստեղծում հավելյալ հաշվարկային մեխանիզմներ ներդնել ընկերությունները կամ արդյունաբերության ճյուղերը բարձր տեխնոլոգիական հայտարարելու համար։ Առաջարկ 1. Փոխարինել «բարձր տեխնոլոգիաներ» եզրույթի սահմանումը «բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն կամ բարձր տեխնոլոգիական ոլորտ» եզրույթով՝ հիմնված միջազգային սահմանումների վրա [1,2]։ 1) «բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն» կամ «բարձր տեխնոլոգիաների ոլորտ»՝ արդյունաբերության այն ճյուղերը, որոնք ունեն բարձր «գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների ինտենսիվություն», ներառյալ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը։ Առաջարկ 2. Սահմանել «գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումներ» (Research and Experimental Development, R&D) եզրույթը Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպության սահմանմանը համահունչ [3]։ x) «գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ» կամ «հետազոտություններ և մշակումներ»` ստեղծագործական և համակարգված աշխատանք, որը ձեռնարկվում է գիտելիքների պաշարը մեծացնելու, ներառյալ մարդկության, մշակույթի և հասարակության մասին գիտելիքները, և առկա գիտելիքների նոր կիրառումներ մշակելու համար։ Այն բաժանվում է երեք գործունեության տեսակների. ա) «Հիմնարար հետազոտություն» կամ «ֆունդամենտալ հետազոտություն» - փորձարարական կամ տեսական աշխատանք, որն իրականացվում է հիմնականում երևույթների մասին նոր հիմնարար գիտելիք ձեռք բերելու համար՝ չհետապնդելով կիրառման նպատակ, բ) «Կիրառական հետազոտություն» - փորձարարական կամ տեսական յուրօրինակ աշխատանք նոր գիտելիք ձեռք բերելու համար, որը հիմնականում ուղղված է դեպի հատուկ, գործնական նպատակ, գ) «Փորձարարական մշակում» - համակարգված աշխատանք՝ հիմնված հետազոտություններից եւ գործնական փորձի արդյունքում ստացված գիտելիքի վրա, որն ուղղված է նոր ապրանքների կամ գործընթացների ստեղծմանը կամ բարելավմանը: Առաջարկ 3. Սահմանել «գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների ինտենսիվություն» (R&D intensity) եզրույթը [1,2]։ x) «գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների ինտենսիվություն»` հաշվարկվում է որպես յուրաքանչյուր արդյունաբերության ճյուղի կամ արդյունաբերության ճյուղերի խմբի տնտեսվարվող սուբյեկտների գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումներ ծախսերի հարաբերակցությունը ճյուղի կամ ճյուղի խմբերի համախառն ավելացված արժեքին [4]: Հղումներ. [1] Glossary:High-tech classification of manufacturing industries; https://ec.europa.eu/eurostat/statistics-explained/index.php?title=Glossary:High-tech_classification_of_manufacturing_industries [2] Production and Trade of Knowledge- and Technology-Intensive Industries - Classification of Industries Based on Research and Development Intensity; https://ncses.nsf.gov/pubs/nsb20205/technical-appendix [3] Frascati Manual 2015: Guidelines for Collecting and Reporting Data on Research and Experimental Development, OECD, էջեր 44, 50; https://www.oecd.org/sti/frascati-manual-2015-9789264239012-en.htm [4] ՀԱՄԱԽԱՌՆ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔՆ ԸՍՏ ԵՆԹԱՀԱՏՎԱԾՆԵՐԻ, ԱՐՄՍՏԱՏ https://armstat.am/file/article/hah_17_12.pdf

Tigran Karapetyan

25.10.2024

«Նախատեսու՞մ եք արդյոք ադապտացնել տվյալ նախագիծը՝ բալանսավորելով տեղական շուկայի կարիքնեը թվայնացնող ընկերությունների և այն ընկերությունների միջև, որոնք իրենց արտադրանքը իրացնում են Հայաստանից դուրս: Մինչ դեռ կառավարությունը ջանքեր է գործադրում Հայաստանում ՏՏ ոլորտը զարգացնելու համար, մեր հայրենակիցները առայժմ դա չեն զգում իրենց առօրյա կյանքում, բացի այդ, տեղական ՏՏ մասնագետների աշխատավարձերի վրա հաճախ ազդում են Հայաստանից դուրս ծառայություններ մատուցող/պրոդուկտներ ստեղծող ընկերությունները, որտեղ արտադրանքի գներն առավել բարձր են, ինչը դժվար է դարձնում տեղական արտադրանք մշակող ընկերությունների համար ներգրավել համապատասխան մասնագետների, ովքեր կպահպանեն միջազգային լավագույն փորձը և որակը, պարտադրված լինելով առաջարկել մրցունակ աշխատավարձներ:

Узнать больше