Добавить в избранное

«Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծերի նպա­տակը բարձր տեխ­նոլոգիական ոլորտի, ինչպես նաև գիտահետազոտական աշխատանքների համար պետական աջակցության գործիքակազմի և հարկային արտոնությունների շրջանակի վերա­նա­յումն է՝ նպա­տակ ունենալով ստեղծել ավելի բարենպաստ պայմաններ նշյալ ոլորտներում առաջանցիկ զար­գացում ապահովելու համար:

Բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության առաջնայնություններից է: Այն տնտեսության գերակա ճյուղերից մեկն է և միևնույն ժամանակ՝ ամենաարագ զարգացող ոլորտներից մեկը, որը նպաստում է երկրի տնտեսության աճին, մրցունակության և արտադրողականության բարձրացմանը, աշխատատեղերի ստեղծմանը և Հայաստանի Հանրապետության՝ որպես առաջադեմ գիտելիքահենք արդյունաբերությամբ երկրի վարկանիշի բարձրացմանը:

2015 թվականից գործում է «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ՝ Օրենք), որով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նոր ստեղծվող, սկսնակ տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվում են հարկային արտոնություններ, մասնավորապես, շահութահարկի 0% դրույքաչափի և եկամտային հարկի 10% դրույքաչափի կիրառմամբ[1]:  Օրենքի շրջանակում տրամադրված հավաստագրերը գործում են 5 տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում բարձր տեխնոլոգիաների ոլորտի տնտեսավարողներին ազգային և միջազգային մակարդակում մրցունակ մնալու և զարգանալու հնարավորություն ընձեռելու նպատակով պետական աջակցություն տրամադրելու, ինչպես նաև պետական ու մասնավոր հատվածների համագործակցության միջոցով գիտելիքահենք տնտեսության զարգացման ուղղությամբ իրական հնարավորություններ ստեղծելու հրամայականով:

  1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. Գործող օրենս­դրությամբ ոլորտի համար սահմանված են որոշ հարկային արտոնություններ։ Մաս­նա­վո­րա­պես՝
  • Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին ՀՀ օրեն­քով սահմանված կարգով հավաս­տա­գրված սկսնակ տնտեսավարող սուբյեկտների վարձու աշխատողների աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների գծով հաշվարկվող եկա­մտա­յին հարկի դրույքաչափը 10 տոկոս է, ընդհանուր սահմանված 20 տոկոս դրույքաչափի փոխա­րեն: Օրենքի շրջանակում 2015-2023թթ․ ընթացքում հարկային արտոնությունից օգտվել են 4,133 տնտեսավարող սուբյեկտ, որոնցից 1,430-ը հավաստագիր է ստացել 2022 թվականին, իսկ 1,633-ը՝ 2023-ին:
  • Կառավարության սահմանած չափանիշներին համապատասխանող գիտահետա­զո­տա­կան աշխատանքների կատարումն ազատված է ԱԱՀ-ից,
  • գիտահետազոտական և (կամ) փորձակոնստրուկտորական աշխատանքների ու ծառա­յու­թյունների վրա կատարվող ծախսերը նվազեցվում են այդ ծախսերի կատարման հարկային տարվա ընթացքում ամբողջովին։

Բացի այդ, Կառավարության առանձին որոշումներով աջակցության ծրագրեր են իրա­կա­նաց­­վում ոլոր­տում գործունեություն իրականացնող առանձին տնտեսավարող սուբյեկտների համար՝ պայմանավորված դեռևս 2022 թվականին ստեղծված իրավիճակով․ ոլորտային մի շարք ընկերությունների տեղափոխումը և մասնագետների ներհոսքը Հայաստան աննախադեպ աճի հնարավորություններ էր ընձեռել տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման համար: Գրանցվել է նաև ՀՀ-ում ՏՏ ոլորտի վարձու աշխատողների թվի շեշտակի աճ: Այսպես, 2022թ-ի փետրվարից մինչև 2023թ-ի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում ՏՏ ոլորտի վարձու աշխատողների թիվը 21.5 հազարից հասել է 34 հազարի, ընդ որում, վարձու աշխատողների թվում օտարերկրացիների մասնաբաժինը 4.1%-ից հասել է 27.3%: Վարձու աշխատողների թվաքանակի հավելաճի առնվազն 44%-ը պայմանավորված է օտարերկրացիների ներհոսքով։ 2022թ-ի տարեվերջին ՏՏ ոլորտում գործել է վարձու աշխատող չունեցող 2,653 անհատ ձեռնարկատեր, որոնց թիվը 2023թ-ի տարեվերջին հասել է 4,834[2]։ Հատկանշական է նաև այն փաստը, որ ՀՀ տեղափոխված ընկերություններից 9-ն ընդգրկված են ՀՀ ՏՏ ոլորտի 20 խոշոր գործատուների թվում․ դրանք են․

  • «ՎԻԷՄ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ [3]
  • «ԴԱՏԱԱՐՏ․ԱՄ» ՍՊԸ
  • «ԷՊԱՄ ՍԻՍԹԵՄԶ» ՍՊԸ
  • «ՔՎԱՆՏՈՐԻ ԱՄ» ՍՊԸ
  • «ՆԵՔՍԹԸՐՍ ՍՏՈՒԴԻՈ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ
  • «ՏԻՆԿՈՖՖ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄՇԱԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊԸ
  • «ԲՕՍՏՕՆՋԵՆ ԹԵՔՆՈԼՈՋԻՍ» ՍՊԸ
  • «ԸԼԱՅՆ ԹԵՔՆՈԼՈՋԻ» ՍՊԸ
  • «Յ. Ե. ՀԱԲ ՀԱՅԱՍՏԱՆ» ՍՊԸ

Խնդիրը կայանում է նրանում, որ աջակցության գործող գործիքակազմը ոլորտի առա­ջան­ցիկ զար­գաց­ման և տեղափոխված ընկերությունների ու մասնագետների՝ Հայաստանից հնարավոր հեռանալը կանխելու համար բավարար չէ։

Միևնույն ժամանակ, վերջին տարիներին ՀՀ դրամի արժևորումը էական մարտահրավեր է դարձել ոլորտի մրցունակության համար։ 2021-2023թթ. ընթացքում ՀՀ դրամն արժևորվել է 22%-ով ԱՄՆ դոլարի, 29%-ով՝ եվրոյի և 32%-ով ՌԴ ռուբլու նկատմամբ։ Հաշվի առնելով, որ ՏՏ ընկերությունները իրենց արտադրանքի շուրջ 87%-ն արտահանում են, դրամի արժևորումը զգալիորեն նվազեցրել է նրանց մրցունակությունը միջազգային շուկայում: Այս իրավիճակը բացասաբար է անդրադարձել ինչպես տեղական, այնպես էլ Հայաստան տեղափոխված ընկերությունների վրա: Արձագանքելով այս մարտահրավերներին՝ ՀՀ կառավարությունը մշակել է ոլորտի աջակցության մի շարք ծրագրեր[4]:

Բացի այդ, խնդիր է նաև Հայաստանի Հանրապետության մրցու­նա­կու­թյան ապահովումը, քանի որ շատ երկրներ, առավել ևս տարածաշրջանի և ԱՊՀ անդամ երկրներ ոլորտի համար տրա­մադրում են լայն շրջանակի արտոնություններ և իրականացնում են աջակցության ծրագրեր՝ նպատակ ունենալով իրենց մոտ տեղափոխել այլ երկրներում (այդ թվում՝ Հայաստանի Հան­րա­պետությունում) գոր­ծու­նեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին։

Հարկային արտոնություններ են սահմանված նաև եվրոպական երկրներում Մաս­նա­վո­րա­պես, Նիդերլանդների Թագավորությունում, Սերբիայի և Պորտուգալիայի Հանրապետու­թյուն­նե­րում շահութահարկով հարկման բազան որոշելու նպատակով գիտահետազոտական և զար­գաց­ման ծախսերը նվազեցվում են կատարված ծախսերի կրկնակի չափով:

Այս ամենը հաշվի առնելով՝ անհրաժեշտություն է առաջացել  որդեգրելու բարձր տեխնոլոգիական ընկերությունների զարգացման և աջակցության նոր մոտեցումներ, որոնք մի կողմից Հայաստանը գրավիչ կդարձնեն Հայաստան տեղափոխված ՏՏ ընկերությունների և մասնագետների համար, մյուս կողմից տեղական ընկերություններին կդարձնեն ավելի մրցունակ:

Նախագծի ընդունումը կխթանի նաև ոլորտում մասնագիտական կադրերի պատրաստ­ման և վերապատրաստման ուղղված աշխատանքներին:

 

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծերով առաջարկվում է սահ­մա­նել հետևյալ հարկային արտոնությունները և բյուջետային աջակցության հետևյալ ուղղու­թյուն­ները:

Հարկային արտոնությունների մասով նախագծերով ներկայացված առաջարկությունները

Նախագծերով, մասնավորապես, առաջարկվում է՝

  • վերաիմաստավորել և վերանայել բարձր տեխ­նոլո­­գիական ոլորտում գործունեություն իրա­կանացվող տնտեսավարող սուբ­յեկտների համար գործող օրենսդրությամբ նախատեսված՝ հարկային արտոնությունների շրջանակը,
  • ընդլայնել գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների (գիտահետազոտական՝ R&D) աշխատանքների մասով գործող հարկային արտո­նու­թյուն­ների շրջանակը: Ընդ որում, այս ուղղու­­թյամբ առաջարկվող հարկային արտո­նու­թյունները վերաբերելու են ոչ միայն բարձր տեխ­նո­լոգիական ոլորտի տնտեսավարող սուբ­յեկտ­ներին, այլ բոլոր ոլորտներում գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքներ կատարող տնտեսավարող սուբ­յեկտներին:

Առաջին ուղղությամբ նախագծերով, մասնավորապես, առաջարկվում է հետևյալ հարկային արտոնությունները.

ա. շրջանառության հարկի դրույքաչափի նվազեցում 2.5 անգամ՝ 5 տոկոսի փոխարեն սահ­մանելով 2 տոկոս,

բ. մասնագիտական աշխատանք կատարող անձնակազմին վճարվող աշխատավարձի 200 տոկոսի չափով շահութահարկով հարկման նպատակով համախառն եկամուտը հավելյալ նվա­զեց­նելու հնարավորության նախատեսում, բայց ոչ ավելի, քան հաշ­վարկ­ված հարկման բազայի 50 տոկոսը,

գ. հարկային տարվա ընթացքում մինչև 30 (ներառյալ) աշխատողների միջին ցուցա­­­կա­յին թիվ հայ­տա­րա­րագ­րած տնտեսավարող սուբյեկտների ստացած նպա­տա­կային դրամական միջոց­­ների շահութահարկով հարկման նպատակով համախառն եկամուտ ճանաչելու կանոն­ների վերանայում, այն տրամաբանությամբ, որ այդ դրամական միջոցները եկամուտ ճանաչվեն ոչ թե այն հարկային տարվա ընթացքում, որում ստացվել են, այլ այն հարկային տարվա ընթաց­քում, որում այդ դրամական միջոցները կամ այդ դրա­մա­կան միջոց­­ներով ձեռք բեր­ված, կառուց­ված, ստեղծված կամ մշակված ակտիվները ճանաչ­վում են որպես ծախս կամ կորուստ:

Երկրորդ ուղղությամբ նախագծերով, մասնավորապես, առաջարկվում է սահմանել հետևյալ հարկային արտոնությունները.

ա. գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքներում ներ­գրավ­­­ված մասնագիտական անձնա­կազ­­մին վճար­վող աշխա­տա­­­վարձի և դրան հավա­սարեցված եկա­մուտ­ների մասով եկա­մտա­­յին հարկի դրույքաչափի կիսով չափ նվազեցում՝ 20-ից 10 տոկոս,

բ. մասնագիտական աշխատանք կատարող անձ­նա­կազմին վճարվող աշխատավարձի 200 տոկոսի չափով շահութահարկով հարկման նպա­տա­կով համախառն եկամուտը հավելյալ նվա­զեց­նելու հնարավորության նախատեսում, բայց ոչ ավելի, քան հաշ­վարկ­ված հարկման բազայի 50 տոկոսը,

գ. շահութահարկով հարկման նպատակով հետազոտության և մշակման աշխատանքների իրա­կա­նացման համար օգտագործվող հիմ­նա­կան միջոցների բացառությամբ՝ հիմնական միջոց համար­վող անշարժ գույքի ամոր­­տի­զացիոն նվազա­գույն ժամկետի սահ­­մանում շահու­թա­հարկ վճա­րողի հայե­­ցողությամբ, բայց ոչ պակաս, քան մեկ տարի:

Ընդ որում, առաջարկվում է սահմանել, որ հետազոտության և մշակման աշխատանքների մասով նշյալ արտոնությունները կիրառվելու են Կառավարության սահմանած չափանիշներին համա­­պա­տասխանող և Կառա­վա­­­րու­­թյան ձևավորած մասնագիտական հանձնաժողովի դրա­կան եզրա­­­կացու­թյանը արժա­­­­­­­­­­նացած գիտահետազոտական աշխատանքներ իրականացնող (այդ թվում՝ սեփա­կան կարիք­ների համար) տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ:

Բյուջետային աջակցության մասով նախագծերով ներկայացված առաջարկությունները

Նախագծերով, մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ տեղեկատվական տեխ­նո­լո­գիաների ոլորտում ընդգրկված կազմակերպություն­նե­րին կամ անհատ ձեռնարկատերերին տրա­­մադրվում է՝

  • ներգրավված վարձու աշխատող հանդիսացող՝ աշխա­տանքային միգրանտների աշխա­տա­վարձի և դրան հավա­սա­րեց­ված այլ վճարումների գծով հաշ­վարկ­ված եկամտային հարկի գումարի 50%-ի չափով աջակ­ցու­թյուն,
  • ներգրավված նոր վարձու աշխատողների աշխա­տա­վարձի և դրան հավա­սա­րեց­ված այլ վճարումների գծով հաշ­վարկ­ված եկամտային հարկի գումարի 100%-ի չափով աջակցություն, եթե աշխատողների թիվը չի գերազանցում 30-ը, և եկամտային հարկի գումարի 50%-ի չափով աջակցություն, եթե աշխա­տող­ների թիվը 31 և ավելի է,
  • կադրերի պատրաստ­ման և վերապատրաստման գծով կատարված ծախսերի (մինչև 31 աշխատող ունեցող սուբյեկտների դեպքում նաև այդ նպատակով կատարված գործուղման ծախ­սերի) փոխհատուցման նպա­տակով վարձու աշխա­տողների աշխատավարձի և դրան հավա­սա­րեց­ված այլ վճա­րում­ների գծով հաշ­վարկ­ված եկամտային հարկի գումարի 50%-ի չափով աջակ­ցություն, եթե աշխա­տող­ների թիվը չի գերազանցում 30-ը և եկամտային հարկի գումարի 25%-ի չափով աջակցություն, եթե աշխա­­տողների թիվը 31 և ավելի է։

Ընդ որում, առաջարկվում է սահմանել, որ վերոնշյալ 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով սահ­ման­ված՝ հաշվետու ժամանակաշրջանի մասով տրամադրվող աջակցությունների գումարները չեն կարող գերազանցել նույն հաշ­վետու ժամա­նակաշրջանի մասով աշխատողների գծով հաշ­վարկ­ված և վճարված եկա­մտա­յին հարկի գումարի 50%-ը։

Միաժամանակ, վերոնշյալ բյուջետային աջակցության գործիքների կիրառության նպատա­կով նախագծերով առաջարկվում է սահմանել, որ՝

  • բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակ­ցու­թյան ենթակա գործունեության տեսակ­ները՝ ըստ տնտեսական գործունեության դասա­կար­գիչ­ների, սահմանում է Կառա­վա­րու­թյունը,
  • աջակցությունների տրամադրման կարգերը սահմանում է Կառավարությունը,
  • նոր աշխատողների մասով պետական աջակցությունը տրամադրվում է վարձու աշխա­­­տողի՝ առաջին աշխատանքի անցնելու պահից երեք օրացուցային տարիների համար։

Առաջարկվում է նաև սահմանել, որ աջակցությունները տրամադրվում են հարկման ընդհա­նուր համակարգում և շրջանառության հարկի համակարգում գործող կազմա­կեր­պու­թյուններին և անհատ ձեռնարկատերերին՝ 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2032 թվականի հուն­վարի 1-ը ընկած ժամանակահատվածի համար: Ընդ որում, շրջա­նա­ռու­թյան հարկի համա­կարգում գոր­­ծող կազմակերպությունը կամ անհատ ձեռնար­կա­տերը աջակ­ցությունից օգտվելը սկսելու օրա­­ցուցային տարվան հաջորդող երրորդ օրացուցային տարին լրանալուց հետո կարող է շարու­նա­կել օգտվել աջակցությունից, եթե գործում է հարկման ընդհանուր համա­կարգում։

  1. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան բարձր տեխ­նո­լո­գիա­կան ոլորտի պետական աջակցության գործիքակազմն է։
  2. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախա­­­­­­գծերը մշակվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից և քննարկվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, ՀՀ էկոնոմիկայի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների հետ:

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է բարձր տեխնոլոգիական ոլորտի առաջանցիկ զարգացման, ինչ­պես նաև գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար ձևավորել նպաս­տա­վոր պայմաններ: Ակնկալվում է նաև, որ այն խթան կհանդիսանա Հայաստանի Հանրապետության տնտեսության արտադրողականության և մրցունակության բարձրացման, գիտելիքահենք տնտեսության զարգացման, տեղեկատվական հասարակության և դրա տարբեր բաղադրիչների ձևավորման, օտարերկրյա ներդրումների ներգրավման, տեղական ընկերությունների արտադրանքի և ծառայությունների արտահանման ու համաշխարհային շուկայում Հայաստանի` որպես զարգացած բարձր տեխնոլոգիաների ոլորտ ունեցող երկրի վարկանիշի բարձրացման համար:
  2. Առաջարկվող կարգավորման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների և ծախսերի վրա

Սույն իրավական ակտի ընդունման արդյունքում ՀՀ պետական բյուջեի ծախսերը 2025թ. կկազմի 29.3 մլրդ ՀՀ դրամ, իսկ 2026-2027թթ. յուրաքանչյուր տարվա համար 30.0 մլրդ ՀՀ դրամ:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազ­մա­վա­րու­թյուն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազ­մավարություններ

Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի մի շարք բաժին­ներով սահմանված քաղաքականության ուղղություններից։ Մասնավորապես՝

  • 3-րդ «Բարձր տեխնոլոգիաներ» բաժնով սահմանված քաղաքականության ուղղություն­նե­րից, ըստ որի՝
  • հաշվի առնելով բարձր տեխնոլոգիաների կարևորությունը Հայաստանի Հանրապե­տու­թյան տնտեսության և անվտանգության համար՝ Կառավարությունը շարունակելու է նպաստել նորարարական համակարգի զարգացմանը և տարբեր ոլորտներում համակողմանի ներդր­մանը,
  • բարձր տեխնոլոգիաների ոլորտում մինչև 2026 թվականը Կառավարությունը նախա­տե­սում է ունենալ շուրջ 35,000 զբաղվածներ և ոլորտի շրջանառությունը հասցնել 500 մլրդ դրամի, որը կկազմի ՀՆԱ-ի 6-7%-ը։ 2020 թվականի տվյալներով այս ցուցանիշը 4% է։ Այսպիսով, Հայաս­տա­նում կստեղծվի առնվազն 16,000 նոր աշխատատեղ բարձր տեխնոլոգիաների ոլորտում,
  • բարձր տեխնոլոգիաների ոլորտում Կառավարությունը նպատակադրված է իրա­կա­նաց­նել, մասնավորապես, հետևյալ քայլերը.
  • բարձր տեխնոլոգիական ոլորտում տեխնոլոգիական կրթության որակական և քանա­կա­կան բարելավում,
  • բարձր տեխնոլոգիական ընկերություններում (ստարտափներում) անհրաժեշտ ներ­դրում­­­ներ ներգրավելու և դրանց հետագա զարգացումն ու համաշխարհային շուկա ելքն ապա­հո­վելու նպատակով ֆինանսական գործիքներ ներգրավելու հնարավորությունների շարու­նա­կա­կան մեծացում, այդ թվում՝ պետական աջակցության ծրագրերի միջոցով,
  • բարձր տեխնոլոգիական ոլորտի առաջանցիկ զարգացման նպատակով տեխնոլո­գիա­կան ընկերությունների և բուհերի արդյունավետ համագործակցության խթանում՝ նոր մաս­նա­գետ­ների պատրաստման և այլ ոլորտի մասնագետներին վերամասնագիտանալու հնարա­վո­րու­թյուն ընձեռելու միջոցով,
  • ոլորտի ընկերությունների բիզնես կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերի իրա­կանացում,
  • 8-րդ «Հարկա­բյու­ջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքա­կա­նու­թյան ուղղություններից, ըստ որի՝
  • Հարկաբյուջետային քաղաքականության հիմնական նպատակը պետական ֆինան­սա­կան համակարգի բարձր արդյունավետությունն է: Դրան հասնելու նպատակով Կառա­վա­րու­թյունը շարունակելու է հարկային քաղաքականության այնպիսի բարեփոխումները, որոնք նպաս­­տելու են բիզնես միջավայրի մրցունակության բարձրացմանը,
  • Կառավարության կողմից իրականացվող հարկային քաղաքականությունն ուղղված է լինելու տնտեսության ներդրումային գրավչության բարձրացմանն ու տնտեսական ակտիվության մակարդակի բարելավմանը՝ դրանով իսկ ստեղծելով կայուն նախադրյալներ արտահանման և երկարաժամկետ տնտեսական աճի, հանրային բարիքի վերաբաշխման և հարկաբյուջետային կայունության ամրապնդման համար:

 

[1] 2023 թվականի դեկտեմբերի 22-ին Օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում շահութահարկի 0% դրույքաչափի կիրառմամբ հարկային արտոնության տրամադրումը հանվել է:

[2] https://modex.am/wp-content/uploads/2024/03/IT-study_Modex.pdf  Մոդեքս. 2024թ. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում 2023.

[3] «ՎԻԷՄ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ-ն 2023թ-ին հանդիսացել է ՀՀ ՏՏ ոլորտի ամենախոշոր հարկատուն (7 մլրդ․ դրամ, ՀՀ ՏՏ ոլորտի ընկերությունների վճարած հարկերի 5.2%-ը)

[4]ՀՀ կառավարության 24.03.2022թ․ թիվ 399-Լ որոշում

 ՀՀ կառավարության 01.12.2022թ․ թիվ 1863-Լ որոշում

  ՀՀ կառավարության 28.12.2023թ․ թիվ 2328-Լ որոշում

 

 

 

  • Обсуждалось

    11.10.2024 - 26.10.2024

  • Тип

    Закон

  • Область

    Индустрия высоких технологий

  • Министерство

    Министерство индустрии высоких технологий

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4029

Принт

Предложения

Տիգրան Շահվերդյան

25.10.2024

Խնդիր. «բարձր տեխնոլոգիաներ» եզրույթի սահմանումը շատ ընդհանրական է։ Միջազգային կառույցների եւ այլ երկների օրենսդրական դաշտը այս հարցում հիմնվում է «բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն» հասկացության վրա, որը իր հերթին հիմնվում է «գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների ինտենսիվություն» հասկացության վրա։ Սրանով «բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն» հասկացությունը դառնում է ավելի կոնկրետ, ուղիղ կապվում է ավելացված արժեքի ստեղծման հետ եւ հնարավորություն է ստեղծում հավելյալ հաշվարկային մեխանիզմներ ներդնել ընկերությունները կամ արդյունաբերության ճյուղերը բարձր տեխնոլոգիական հայտարարելու համար։ Առաջարկ 1. Փոխարինել «բարձր տեխնոլոգիաներ» եզրույթի սահմանումը «բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն կամ բարձր տեխնոլոգիական ոլորտ» եզրույթով՝ հիմնված միջազգային սահմանումների վրա [1,2]։ 1) «բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն» կամ «բարձր տեխնոլոգիաների ոլորտ»՝ արդյունաբերության այն ճյուղերը, որոնք ունեն բարձր «գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների ինտենսիվություն», ներառյալ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը։ Առաջարկ 2. Սահմանել «գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումներ» (Research and Experimental Development, R&D) եզրույթը Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպության սահմանմանը համահունչ [3]։ x) «գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ» կամ «հետազոտություններ և մշակումներ»` ստեղծագործական և համակարգված աշխատանք, որը ձեռնարկվում է գիտելիքների պաշարը մեծացնելու, ներառյալ մարդկության, մշակույթի և հասարակության մասին գիտելիքները, և առկա գիտելիքների նոր կիրառումներ մշակելու համար։ Այն բաժանվում է երեք գործունեության տեսակների. ա) «Հիմնարար հետազոտություն» կամ «ֆունդամենտալ հետազոտություն» - փորձարարական կամ տեսական աշխատանք, որն իրականացվում է հիմնականում երևույթների մասին նոր հիմնարար գիտելիք ձեռք բերելու համար՝ չհետապնդելով կիրառման նպատակ, բ) «Կիրառական հետազոտություն» - փորձարարական կամ տեսական յուրօրինակ աշխատանք նոր գիտելիք ձեռք բերելու համար, որը հիմնականում ուղղված է դեպի հատուկ, գործնական նպատակ, գ) «Փորձարարական մշակում» - համակարգված աշխատանք՝ հիմնված հետազոտություններից եւ գործնական փորձի արդյունքում ստացված գիտելիքի վրա, որն ուղղված է նոր ապրանքների կամ գործընթացների ստեղծմանը կամ բարելավմանը: Առաջարկ 3. Սահմանել «գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների ինտենսիվություն» (R&D intensity) եզրույթը [1,2]։ x) «գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների ինտենսիվություն»` հաշվարկվում է որպես յուրաքանչյուր արդյունաբերության ճյուղի կամ արդյունաբերության ճյուղերի խմբի տնտեսվարվող սուբյեկտների գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումներ ծախսերի հարաբերակցությունը ճյուղի կամ ճյուղի խմբերի համախառն ավելացված արժեքին [4]: Հղումներ. [1] Glossary:High-tech classification of manufacturing industries; https://ec.europa.eu/eurostat/statistics-explained/index.php?title=Glossary:High-tech_classification_of_manufacturing_industries [2] Production and Trade of Knowledge- and Technology-Intensive Industries - Classification of Industries Based on Research and Development Intensity; https://ncses.nsf.gov/pubs/nsb20205/technical-appendix [3] Frascati Manual 2015: Guidelines for Collecting and Reporting Data on Research and Experimental Development, OECD, էջեր 44, 50; https://www.oecd.org/sti/frascati-manual-2015-9789264239012-en.htm [4] ՀԱՄԱԽԱՌՆ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔՆ ԸՍՏ ԵՆԹԱՀԱՏՎԱԾՆԵՐԻ, ԱՐՄՍՏԱՏ https://armstat.am/file/article/hah_17_12.pdf «Գիտուժ» նախաձեռնություն

Տիգրան Շահվերդյան

25.10.2024

Խնդիր. «բարձր տեխնոլոգիաներ» եզրույթի սահմանումը շատ ընդհանրական է։ Միջազգային կառույցների եւ այլ երկների օրենսդրական դաշտը այս հարցում հիմնվում է «բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն» հասկացության վրա, որը իր հերթին հիմնվում է «գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների ինտենսիվություն» հասկացության վրա։ Սրանով «բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն» հասկացությունը դառնում է ավելի կոնկրետ, ուղիղ կապվում է ավելացված արժեքի ստեղծման հետ եւ հնարավորություն է ստեղծում հավելյալ հաշվարկային մեխանիզմներ ներդնել ընկերությունները կամ արդյունաբերության ճյուղերը բարձր տեխնոլոգիական հայտարարելու համար։ Առաջարկ 1. Փոխարինել «բարձր տեխնոլոգիաներ» եզրույթի սահմանումը «բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն կամ բարձր տեխնոլոգիական ոլորտ» եզրույթով՝ հիմնված միջազգային սահմանումների վրա [1,2]։ 1) «բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն» կամ «բարձր տեխնոլոգիաների ոլորտ»՝ արդյունաբերության այն ճյուղերը, որոնք ունեն բարձր «գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների ինտենսիվություն», ներառյալ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը։ Առաջարկ 2. Սահմանել «գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումներ» (Research and Experimental Development, R&D) եզրույթը Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպության սահմանմանը համահունչ [3]։ x) «գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ» կամ «հետազոտություններ և մշակումներ»` ստեղծագործական և համակարգված աշխատանք, որը ձեռնարկվում է գիտելիքների պաշարը մեծացնելու, ներառյալ մարդկության, մշակույթի և հասարակության մասին գիտելիքները, և առկա գիտելիքների նոր կիրառումներ մշակելու համար։ Այն բաժանվում է երեք գործունեության տեսակների. ա) «Հիմնարար հետազոտություն» կամ «ֆունդամենտալ հետազոտություն» - փորձարարական կամ տեսական աշխատանք, որն իրականացվում է հիմնականում երևույթների մասին նոր հիմնարար գիտելիք ձեռք բերելու համար՝ չհետապնդելով կիրառման նպատակ, բ) «Կիրառական հետազոտություն» - փորձարարական կամ տեսական յուրօրինակ աշխատանք նոր գիտելիք ձեռք բերելու համար, որը հիմնականում ուղղված է դեպի հատուկ, գործնական նպատակ, գ) «Փորձարարական մշակում» - համակարգված աշխատանք՝ հիմնված հետազոտություններից եւ գործնական փորձի արդյունքում ստացված գիտելիքի վրա, որն ուղղված է նոր ապրանքների կամ գործընթացների ստեղծմանը կամ բարելավմանը: Առաջարկ 3. Սահմանել «գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների ինտենսիվություն» (R&D intensity) եզրույթը [1,2]։ x) «գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների ինտենսիվություն»` հաշվարկվում է որպես յուրաքանչյուր արդյունաբերության ճյուղի կամ արդյունաբերության ճյուղերի խմբի տնտեսվարվող սուբյեկտների գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումներ ծախսերի հարաբերակցությունը ճյուղի կամ ճյուղի խմբերի համախառն ավելացված արժեքին [4]: Հղումներ. [1] Glossary:High-tech classification of manufacturing industries; https://ec.europa.eu/eurostat/statistics-explained/index.php?title=Glossary:High-tech_classification_of_manufacturing_industries [2] Production and Trade of Knowledge- and Technology-Intensive Industries - Classification of Industries Based on Research and Development Intensity; https://ncses.nsf.gov/pubs/nsb20205/technical-appendix [3] Frascati Manual 2015: Guidelines for Collecting and Reporting Data on Research and Experimental Development, OECD, էջեր 44, 50; https://www.oecd.org/sti/frascati-manual-2015-9789264239012-en.htm [4] ՀԱՄԱԽԱՌՆ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔՆ ԸՍՏ ԵՆԹԱՀԱՏՎԱԾՆԵՐԻ, ԱՐՄՍՏԱՏ https://armstat.am/file/article/hah_17_12.pdf

Tigran Karapetyan

25.10.2024

«Նախատեսու՞մ եք արդյոք ադապտացնել տվյալ նախագիծը՝ բալանսավորելով տեղական շուկայի կարիքնեը թվայնացնող ընկերությունների և այն ընկերությունների միջև, որոնք իրենց արտադրանքը իրացնում են Հայաստանից դուրս: Մինչ դեռ կառավարությունը ջանքեր է գործադրում Հայաստանում ՏՏ ոլորտը զարգացնելու համար, մեր հայրենակիցները առայժմ դա չեն զգում իրենց առօրյա կյանքում, բացի այդ, տեղական ՏՏ մասնագետների աշխատավարձերի վրա հաճախ ազդում են Հայաստանից դուրս ծառայություններ մատուցող/պրոդուկտներ ստեղծող ընկերությունները, որտեղ արտադրանքի գներն առավել բարձր են, ինչը դժվար է դարձնում տեղական արտադրանք մշակող ընկերությունների համար ներգրավել համապատասխան մասնագետների, ովքեր կպահպանեն միջազգային լավագույն փորձը և որակը, պարտադրված լինելով առաջարկել մրցունակ աշխատավարձներ:

Узнать больше