Добавить в избранное

«Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 David Grigoryan 15.10.2024 12:13:17 Ոլորտը պահանջում էր ստեղծել պայմանները համապատասխանեցնել տարածաշրջանում Հայաստանի մրցակից այլ երկրների կողմից առաջարկվող պայմանների համապատասխան, դարձնել միջավայրը մրցունակ։ Տվյալ նախագիծը չի լուծում այդ խնդիրը։ Այն ոչնչի մասին է՝ խճճված, բազմաշերտ և շփոթեցնող։ Չեմ պատկերացնում, թե ինչու պիտի սա գրավի որևէ կազմակերպության մնալ Հայաստանում կամ առավել ևս գալ Հայաստան։ Ընդունվել է
2 Գոռ Ղարիբյան 17.10.2024 23:00:48 Առաջարկվող օրենքի տեքստը անհրաժեշտ է լավ ստուգել, համապատասխան ուղղումներ անել, նոր հրապարակել։ Օրինակ առաջարկվող ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ կետը անհասկանալի է։ Ընդունվել է ի գիտություն
3 Synergy International Systems 24.10.2024 17:57:45 Օրենքը պետք է միտված լինի տնտեսվարողների բեռի թեթևացմանը, ոչ թե արտոնություններ տրամադրի անհատներին, ինչպես սահմանված է Հարկային օրենսգրքի 150-րդ հոդվածի 1.1 կետի լրացումով։ Տնտեսվարողների (և ոչ թե անհատների) համար համապատասխան արտոնությունների սահմանումը հնարավորություն կտա նրանց ավելի ճիշտ և ըստ առաջնահերթությունների վերաբաշխել պետական աջակցությունից ստացված միջոցները։ Այս համատեքստում անհրաժեշտ է վարձու աշխատողների աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի 10-15%-ի վերադարձ գործատուներին։
4 Synergy International Systems 24.10.2024 18:00:04 Այս օրենքի նախագիծը որևէ արտոնություն չի տրամադրում ոլորտում գործունեություն ծավալող տեղական, հատկապես 30-ից ավել վարձու աշխատող ունեցող ընկերությունների համար։ Ավելին՝ հավասար պայմաններում գործատուները նախապատվություն կտան միգրանտներին՝ հատկացվելիք արտոնությունից օգտվելու համար։ Արդյունքում՝ ոլորտի մասնագետ հանդիսացող մեր հայրենակիցները դուրս կմղվեն մրցակցությունից։ Միգրանտների համար արտոնությունների սահմանումը ամբողջ ոլորտի զարգացման առումով մասնավոր և սահմանափակ նախաձեռնություն է։
5 Synergy International Systems 24.10.2024 18:00:39 Համաձայն նախագծի՝ կառավարության կողմից հաստատված պետական աջակցության ենթակա տնտեսական գործունեության դասակարգիչներով սահմանված գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին պետական աջակցությունը տրամադրվում է նոր աշխատողների ներգրավման համար։ Այստեղ հարկ է նշել, որ նշված տարիքային խմբի՝ ՏՏ ոլորտի սկսնակ մասնագետները բարձր աշխատավարձ չեն ստանում, հետևաբար փոխհատուցման չափն էլ չնչին է լինելու և գործատուների համար՝ ոչ էական։
6 Synergy International Systems 24.10.2024 18:02:22 Մինչև 30 վարձու աշխատող ունեցող ընկերությունների համար հավելյալ արտոնություններ սահմանելը չի նպաստելու փոքր ընկերությունների մեծացմանը և մեծ ընկերությունների զարգացմանը, ավելին՝ խթանելու է դրանց արհեստական տրոհումը։
7 Վարդան Հարությունյան 24.10.2024 19:06:30 Չնայած Հայաստանի նոր օրենքի նպատակը երկրի ՏՏ ոլորտը մրցունակ դարձնելն է, այն չի լուծում այն հիմնախնդիրները, որոնք անհրաժեշտ է լուծել՝ ոլորտի իրական զարգացումը խթանելու համար: Օրենքը համալրված է խճճված դրույթներով և չի առաջարկում մրցունակ պայմաններ, հատկապես՝ հարևան Վրաստանի առաջարկած արտոնությունների համեմատ: Որպես մի օրինակ` դեռ 2020 թվականին Վրաստանում ընդունված միջազգային կազմակերպությունների մասին օրենքը առաջարկում է 5 տոկոս եկամտահարկ, 0 տոկոս դիվիդենտի հարկ և այլ առավելություններ։Անգամ այս օրինակով ակնհայտ է դառնում, որ օրենքը չի առաջարկում ճիշտ և մրցունակ պայմաններ միջազգային ընկերություններին ներգրավելու համար (Որը նշված է որպես հիմնական նպատակներից մեկը)։Թեև հարկային արտոնությունները, որոնք ուղղված են արտասահմանից որակյալ մասնագետներ ներգրավելու կամ վերապատրաստման հնարավորություններ ապահովելու համար, ողջունելի են, սակայն ընդհանուր փաթեթը թույլ է և չի ուղղվում հիմնախնդիրների համակարգված լուծմանը:
8 Վարդան Հարությունյան 24.10.2024 19:06:34 Չնայած Հայաստանի նոր օրենքի նպատակը երկրի ՏՏ ոլորտը մրցունակ դարձնելն է, այն չի լուծում այն հիմնախնդիրները, որոնք անհրաժեշտ է լուծել՝ ոլորտի իրական զարգացումը խթանելու համար: Օրենքը համալրված է խճճված դրույթներով և չի առաջարկում մրցունակ պայմաններ, հատկապես՝ հարևան Վրաստանի առաջարկած արտոնությունների համեմատ: Որպես մի օրինակ` դեռ 2020 թվականին Վրաստանում ընդունված միջազգային կազմակերպությունների մասին օրենքը առաջարկում է 5 տոկոս եկամտահարկ, 0 տոկոս դիվիդենտի հարկ և այլ առավելություններ։Անգամ այս օրինակով ակնհայտ է դառնում, որ օրենքը չի առաջարկում ճիշտ և մրցունակ պայմաններ միջազգային ընկերություններին ներգրավելու համար (Որը նշված է որպես հիմնական նպատակներից մեկը)։Թեև հարկային արտոնությունները, որոնք ուղղված են արտասահմանից որակյալ մասնագետներ ներգրավելու կամ վերապատրաստման հնարավորություններ ապահովելու համար, ողջունելի են, սակայն ընդհանուր փաթեթը թույլ է և չի ուղղվում հիմնախնդիրների համակարգված լուծմանը:
9 Tigran Karapetyan 25.10.2024 19:29:49 «Նախատեսու՞մ եք արդյոք ադապտացնել տվյալ նախագիծը՝ բալանսավորելով տեղական շուկայի կարիքնեը թվայնացնող ընկերությունների և այն ընկերությունների միջև, որոնք իրենց արտադրանքը իրացնում են Հայաստանից դուրս: Մինչ դեռ կառավարությունը ջանքեր է գործադրում Հայաստանում ՏՏ ոլորտը զարգացնելու համար, մեր հայրենակիցները առայժմ դա չեն զգում իրենց առօրյա կյանքում, բացի այդ, տեղական ՏՏ մասնագետների աշխատավարձերի վրա հաճախ ազդում են Հայաստանից դուրս ծառայություններ մատուցող/պրոդուկտներ ստեղծող ընկերությունները, որտեղ արտադրանքի գներն առավել բարձր են, ինչը դժվար է դարձնում տեղական արտադրանք մշակող ընկերությունների համար ներգրավել համապատասխան մասնագետների, ովքեր կպահպանեն միջազգային լավագույն փորձը և որակը, պարտադրված լինելով առաջարկել մրցունակ աշխատավարձներ:
10 Տիգրան Շահվերդյան 25.10.2024 23:12:29 Խնդիր. «բարձր տեխնոլոգիաներ» եզրույթի սահմանումը շատ ընդհանրական է։ Միջազգային կառույցների եւ այլ երկների օրենսդրական դաշտը այս հարցում հիմնվում է «բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն» հասկացության վրա, որը իր հերթին հիմնվում է «գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների ինտենսիվություն» հասկացության վրա։ Սրանով «բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն» հասկացությունը դառնում է ավելի կոնկրետ, ուղիղ կապվում է ավելացված արժեքի ստեղծման հետ եւ հնարավորություն է ստեղծում հավելյալ հաշվարկային մեխանիզմներ ներդնել ընկերությունները կամ արդյունաբերության ճյուղերը բարձր տեխնոլոգիական հայտարարելու համար։ Առաջարկ 1. Փոխարինել «բարձր տեխնոլոգիաներ» եզրույթի սահմանումը «բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն կամ բարձր տեխնոլոգիական ոլորտ» եզրույթով՝ հիմնված միջազգային սահմանումների վրա [1,2]։ 1) «բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն» կամ «բարձր տեխնոլոգիաների ոլորտ»՝ արդյունաբերության այն ճյուղերը, որոնք ունեն բարձր «գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների ինտենսիվություն», ներառյալ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը։ Առաջարկ 2. Սահմանել «գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումներ» (Research and Experimental Development, R&D) եզրույթը Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպության սահմանմանը համահունչ [3]։ x) «գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ» կամ «հետազոտություններ և մշակումներ»` ստեղծագործական և համակարգված աշխատանք, որը ձեռնարկվում է գիտելիքների պաշարը մեծացնելու, ներառյալ մարդկության, մշակույթի և հասարակության մասին գիտելիքները, և առկա գիտելիքների նոր կիրառումներ մշակելու համար։ Այն բաժանվում է երեք գործունեության տեսակների. ա) «Հիմնարար հետազոտություն» կամ «ֆունդամենտալ հետազոտություն» - փորձարարական կամ տեսական աշխատանք, որն իրականացվում է հիմնականում երևույթների մասին նոր հիմնարար գիտելիք ձեռք բերելու համար՝ չհետապնդելով կիրառման նպատակ, բ) «Կիրառական հետազոտություն» - փորձարարական կամ տեսական յուրօրինակ աշխատանք նոր գիտելիք ձեռք բերելու համար, որը հիմնականում ուղղված է դեպի հատուկ, գործնական նպատակ, գ) «Փորձարարական մշակում» - համակարգված աշխատանք՝ հիմնված հետազոտություններից եւ գործնական փորձի արդյունքում ստացված գիտելիքի վրա, որն ուղղված է նոր ապրանքների կամ գործընթացների ստեղծմանը կամ բարելավմանը: Առաջարկ 3. Սահմանել «գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների ինտենսիվություն» (R&D intensity) եզրույթը [1,2]։ x) «գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների ինտենսիվություն»` հաշվարկվում է որպես յուրաքանչյուր արդյունաբերության ճյուղի կամ արդյունաբերության ճյուղերի խմբի տնտեսվարվող սուբյեկտների գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումներ ծախսերի հարաբերակցությունը ճյուղի կամ ճյուղի խմբերի համախառն ավելացված արժեքին [4]: Հղումներ. [1] Glossary:High-tech classification of manufacturing industries; https://ec.europa.eu/eurostat/statistics-explained/index.php?title=Glossary:High-tech_classification_of_manufacturing_industries [2] Production and Trade of Knowledge- and Technology-Intensive Industries - Classification of Industries Based on Research and Development Intensity; https://ncses.nsf.gov/pubs/nsb20205/technical-appendix [3] Frascati Manual 2015: Guidelines for Collecting and Reporting Data on Research and Experimental Development, OECD, էջեր 44, 50; https://www.oecd.org/sti/frascati-manual-2015-9789264239012-en.htm [4] ՀԱՄԱԽԱՌՆ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔՆ ԸՍՏ ԵՆԹԱՀԱՏՎԱԾՆԵՐԻ, ԱՐՄՍՏԱՏ https://armstat.am/file/article/hah_17_12.pdf
11 Տիգրան Շահվերդյան 25.10.2024 23:17:26 Խնդիր. «բարձր տեխնոլոգիաներ» եզրույթի սահմանումը շատ ընդհանրական է։ Միջազգային կառույցների եւ այլ երկների օրենսդրական դաշտը այս հարցում հիմնվում է «բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն» հասկացության վրա, որը իր հերթին հիմնվում է «գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների ինտենսիվություն» հասկացության վրա։ Սրանով «բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն» հասկացությունը դառնում է ավելի կոնկրետ, ուղիղ կապվում է ավելացված արժեքի ստեղծման հետ եւ հնարավորություն է ստեղծում հավելյալ հաշվարկային մեխանիզմներ ներդնել ընկերությունները կամ արդյունաբերության ճյուղերը բարձր տեխնոլոգիական հայտարարելու համար։ Առաջարկ 1. Փոխարինել «բարձր տեխնոլոգիաներ» եզրույթի սահմանումը «բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն կամ բարձր տեխնոլոգիական ոլորտ» եզրույթով՝ հիմնված միջազգային սահմանումների վրա [1,2]։ 1) «բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն» կամ «բարձր տեխնոլոգիաների ոլորտ»՝ արդյունաբերության այն ճյուղերը, որոնք ունեն բարձր «գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների ինտենսիվություն», ներառյալ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը։ Առաջարկ 2. Սահմանել «գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումներ» (Research and Experimental Development, R&D) եզրույթը Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպության սահմանմանը համահունչ [3]։ x) «գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ» կամ «հետազոտություններ և մշակումներ»` ստեղծագործական և համակարգված աշխատանք, որը ձեռնարկվում է գիտելիքների պաշարը մեծացնելու, ներառյալ մարդկության, մշակույթի և հասարակության մասին գիտելիքները, և առկա գիտելիքների նոր կիրառումներ մշակելու համար։ Այն բաժանվում է երեք գործունեության տեսակների. ա) «Հիմնարար հետազոտություն» կամ «ֆունդամենտալ հետազոտություն» - փորձարարական կամ տեսական աշխատանք, որն իրականացվում է հիմնականում երևույթների մասին նոր հիմնարար գիտելիք ձեռք բերելու համար՝ չհետապնդելով կիրառման նպատակ, բ) «Կիրառական հետազոտություն» - փորձարարական կամ տեսական յուրօրինակ աշխատանք նոր գիտելիք ձեռք բերելու համար, որը հիմնականում ուղղված է դեպի հատուկ, գործնական նպատակ, գ) «Փորձարարական մշակում» - համակարգված աշխատանք՝ հիմնված հետազոտություններից եւ գործնական փորձի արդյունքում ստացված գիտելիքի վրա, որն ուղղված է նոր ապրանքների կամ գործընթացների ստեղծմանը կամ բարելավմանը: Առաջարկ 3. Սահմանել «գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների ինտենսիվություն» (R&D intensity) եզրույթը [1,2]։ x) «գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների ինտենսիվություն»` հաշվարկվում է որպես յուրաքանչյուր արդյունաբերության ճյուղի կամ արդյունաբերության ճյուղերի խմբի տնտեսվարվող սուբյեկտների գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումներ ծախսերի հարաբերակցությունը ճյուղի կամ ճյուղի խմբերի համախառն ավելացված արժեքին [4]: Հղումներ. [1] Glossary:High-tech classification of manufacturing industries; https://ec.europa.eu/eurostat/statistics-explained/index.php?title=Glossary:High-tech_classification_of_manufacturing_industries [2] Production and Trade of Knowledge- and Technology-Intensive Industries - Classification of Industries Based on Research and Development Intensity; https://ncses.nsf.gov/pubs/nsb20205/technical-appendix [3] Frascati Manual 2015: Guidelines for Collecting and Reporting Data on Research and Experimental Development, OECD, էջեր 44, 50; https://www.oecd.org/sti/frascati-manual-2015-9789264239012-en.htm [4] ՀԱՄԱԽԱՌՆ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔՆ ԸՍՏ ԵՆԹԱՀԱՏՎԱԾՆԵՐԻ, ԱՐՄՍՏԱՏ https://armstat.am/file/article/hah_17_12.pdf «Գիտուժ» նախաձեռնություն