Добавить в избранное

В стадии разработки

«Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մաuին»

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

 

          Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության hարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 201-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում «փաստացի օգտագործված» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն լիազոր մարմնի կողմից կնքված կենդանական պաշարների օգտագործման պայմանագրերով սահմանված» բառերով։

          Հոդված 2. Օրենսգրքի 197-րդ հոդվածի 1-ին մասը «պաշարների օգտագործման» բառերից հետո լրացնել «կամ օգտագործման իրավունքի» բառերով։

          Հոդված 3. Օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի «գ» ենթակետից հանել «և լիցենզիայով» բառերը։

          Հոդված 4. Ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 208-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 5-րդ և 6-րդ մասերը։

          Հոդված 5. Օրենսգրքի 208-րդ հոդվածի 4-րդ մասի.

  • 1-ին և 2-րդ կետերի աղյուսակները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«

Կենդանիների տեսակները

Դրույքաչափը (դրամ)

ա) կաթնասունների յուրաքանչյուր միավորի (հատ) օգտագործման համար

Վայրի խոզ

100000

Գորշուկ (փորսուղ)

5000

Քարակզաքիս

4000

Նապաստակ

2000

Այծյամ

170000

Եղեգնակատու

100000

Լուսան

100000

Այլ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների, ինչպես նաև լիազոր մարմնի կողմից յուրաքանչյուր տարվա համար որսի կենդանիների ցանկը, դրանց օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանով անսահմանափակ որսի ենթակա) կաթնասուններ

1000

բ) թռչունների յուրաքանչյուր միավորի (հատ) օգտագործման համար`

Սև ցին

20000

Ճահճային մկնաճուռակ

20000

Մեծ ճուռակ

20000

Տափաստանային ճուռակ

20000

Թավշոտ ճուռակ

20000

Արտուտաբազե

60000

Այլ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների) բազեանմաններ

10000

Սագանմաններ (սուլող մրտիմն, կռնչան բադ, ճքճքան մրտիմն, կարմրագլուխ սուզաբադ, փումփուլավոր սուզաբադ)

1000

Կաքավ

1000

Լոր

200

Սև փարփար

600

Կռվակտցար, կարմրաոտ կտցար, մորակտցար

200

Աղավնանմաններ (սովորական տատրակ, թխակապույտ աղավնի, անտառային աղավնի)

400

Կկվանմաններ

400

Սովորական այծկիթ

1000

Սովորական կիվիվ

1000

Մանգաղաթևեր

600

Ալկիոններ

600

Հոպոպ

200

Փայտփոր

600

Ճնճղուկանմաններ (տնային ճնճղուկ, սովորական սարյակ, սև կեռնեխ, սինակեռնեխ, դաշտային արտույտ, տափաստանային արտույտ)

200

Եղեգնահավ

1000

Ոսկեգույն մեղվակեր

4000

Սպիտակ արագիլ

10000

Այլ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների և բազեանմանների, ինչպես նաև լիազոր մարմնի կողմից յուրաքանչյուր տարվա համար որսի կենդանիների ցանկը, դրանց օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանով անսահմանափակ որսի ենթակա) թռչուններ

200

գ) սողունների յուրաքանչյուր միավորի (հատ) օգտագործման համար`

Գյուրզա

6000

Այլ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների) սողուններ

2000

դ) երկկենցաղների յուրաքանչյուր միավորի օգտագործման համար

Լճագորտ, փոքրասիական գորտ (կգ)

500

Սովորական ծառագորտ, փոքրասիական ծառագորտ (հատ)

500

Կանաչ դոդոշ (հատ)

200

ե) փափկամարմինների յուրաքանչյուր միավորի օգտագործման համար

Խաղողի խխունջ (կգ)

1000

Այլ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների) փափկամարմիններ (կգ)

100

զ) հոդվածոտանիների յուրաքանչյուր միավորի օգտագործման համար

Գետի խեցգետին (կգ)

200

Հաստապոչ կարիճ (հատ)

200

Այլ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների) հոդվածոտանիներ (հատ)

200

է) ձկների յուրաքանչյուր կիլոգրամի օգտագործման համար

Սիգ

200

Լոքո

800

Սպիտակ ամուր, սև ամուր, հաստաճակատ

1000

Կարմրախայտ

2000

Կարաս

100

Ծածան

200

Այլ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների) ձկնատեսակներ

100

 

Վայրի կենդանիների տեսակները

Դրույքաչափը (դրամ)

ա) կաթնասունների յուրաքանչյուր միավորի (հատ) համար`

Հարավային պայտաքիթ, Մեհելիի պայտաքիթ չղջիկ, Բլազիի պայտաքիթ, սովորական երկարաթև չղջիկ, արաքսյան գիշերաչղջիկ, հայկական գիշերաչղջիկ, Բեխշտեյնի գիշերաչղջիկ, ասիական լայնականջ չղջիկ, գորշ ականջեղ, ծալքաշուրթ լայնականջ չղջիկ

5000

Լայնականջ ոզնի

5000

Շելկովնիկովի կուտորա

5000

Պստիկ սպիտակաատամ

5000

Հնդկական վայրենակերպ կամ մացառախոզ

14000

Դալի ավազամուկ, հայկական մկնիկ, Շիդլովսկու դաշտամուկ, փոքր ճագարամուկ, փոքրասիական գետնասկյուռ

5000

Գորշ արջ

700000

Խայտաքիս

20000

Ջրասամույր

100000

Անտառակատու (ենթատեսակ` եվրոպական անտառակատու)

100000

Ընձառյուծ (ենթատեսակ` կովկասյան ընձառյուծ)

1600000

Մանուլ

40000

Բեզոարյան այծ

1000000

Հայկական մուֆլոն

1200000

Բորենի

400000

Կովկասյան ազնվացեղ եղջերու, մարալ

600000

բ) թռչունների յուրաքանչյուր միավորի (հատ) համար`

Ցախաքլորաորս

100000

Գիշանգղ

100000

Կարմիր ցին, սպիտակապոչ արծիվ, տափաստանային արծիվ, բլրային արծիվ, քարարծիվ, գաճաճ արծիվ, ջրարծիվ

50000

Բալոբան, սապսան

150000

Սպիտակագլուխ անգղ, սև անգղ

50000

Գառնանգղ (մորուքավոր անգղ)

100000

Օձակեր արծիվ, տափաստանային հողմավար բազե

15000

Տափաստանային մկնաճուռակ, մարգագետնային մկնաճուռակ, եվրոպական ճնճղաճուռակ

14000

Կարմրաոտ բազե, աղավնաբազե, միջերկրածովային բազե

10000

Փոքր ենթարծիվ, մեծ ենթարծիվ

10000

Անդրկովկասյան փասիան

10000

Թուրաջ

10000

Կտցար-կաչաղակ, ծովային քարադր, հաստակտուց քարադր, ճախրուկ, սպիտակապոչ եղտյուրիկ, մեծ իլիկակտցար, մեծ արորիկ, կրկնակտցար, ոտնացուպիկ, բզակտուց, մարգագետնային ծիծառակտցար, տափաստանային ծիծառակտցար, հայկական որոր

5000

Որորակտուց ջրածիծառ, փոքր ջրածիծառ, սպիտակաայտ ջրածիծառ

4000

Բվեճ

10000

Թավշաոտ բու

5000

Սևափոր դռլոն

4000

Մոխրաայտ սուզակ

5000

Վարդագույն հավալուսն, գանգրափետուր հավալուսն

40000

Մեծ ձկնկուլ, փոքր ձկնկուլ

15000

Սև արագիլ

14000

Տարգալակտուց

20000

Քաջահավ

15000

Սովորական ֆլամինգո

40000

Սպիտակագլուխ բադ կամ սավկա, մոխրագույն սագ, կարմրախածի սագ, ծվվան սագ, սպիտակաճակատ սագ, կարմիր բադ, խայտաբադ, սպիտակաաչք սուզաբադ, լայնակտուց բադ

10000

Թշշան կարապ, ճչան կարապ, փոքր կարապ

40000

Մարմարյա մրտիմն

14000

Տուրպան

10000

Կովկասյան մարեհավ

10000

Անապատային կաքավ

10000

Վայրի հնդկահավ (ուլար)

25000

Մարգահավ, սուլթանական հավ

10000

Փոքր արոս, մեծ արոս

30000

Շիկապոչ քարաթռչնակ, սոխականման ճռիկահավ, հնդկական եղեգնաթռչնակ, կիսասպիտակավիզ ճանճորս, միջերկրածովային երաշտահավ

3000

Մեծ ժայռային սիտեղ

4000

Կարմրաթև մագլցող

4000

Ժայռային դրախտապան

4000

Խաչկտուց

3000

Իսպանական ճնճղուկ

2000

Մոխրագույն կռունկ, գեղանի կռունկ

30000

Կանաչ մեղվակեր

5000

Ներկարար

5000

Սև փայտփոր

5000

Դեղնագլուխ խաղտտնիկ

3000

Կարմրակատար շամփրուկ

3000

Ալպիական ճայ

5000

Սպիտակափող սոխակ

3000

Անապատային խածկտիկ

3000

գ) սողունների յուրաքանչյուր միավորի (հատ) համար`

Անդրկովկասյան սահնօձ, կովկասյան կատվաօձ, պարսկական պսևդոցիկլոֆիս, Սատունինի սևագլուխ ռինխոկալամուս, Դարևսկու իժ, հայկական լեռնատափաստանային իժ, հայկական իժ կամ Ռադդեի իժ

6000

Անդրկովկասյան տակիրային կլորագլուխ, Չեռնովի մերկաչք, առաջավորասիական մաբույա, երկարաոտ սցինկ, անդրկովկասյան բազմագույն մողեսիկ, անդրկովկասյան մողեսիկ, փոքրասիական մողես, մարգագետնային մողես, Դալի մողես, Ռոստոմբեկովի մողես, սպիտակափոր մողես

5000

Միջերկրածովային կրիա

4000

դ) երկկենցաղների յուրաքանչյուր միավորի (հատ) համար`

Փոքրասիական տրիտոն

3000

Սիրիական սխտորագորտ

3000

ե) ձկների յուրաքանչյուր միավորի (կիլոգրամի) համար`

Հաշամ

4000

Իշխան

16000

Սևանի բեղլու

5000

Սևանի կողակ

5000

Հայկական կարմրակն

3000

Քուռի քառթակ

5000

Առաջավորասիական ծական

5000

զ) փափկամարմինների յուրաքանչյուր միավորի (հատ) համար՝

3000

է) հոդվածոտանիների յուրաքանչյուր միավորի (հատ) համար՝

3000

»:

  • 7-րդ մասի ամբողջ տեքստում «և 4-րդ մասերով» բառերը փոխարինել «մասով» բառով։

Հոդված 6. Օրենսգրքի 219-րդ հոդվածի.

  • 1-ին մասի 2-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Կենսապաշարների մնացած տեսակների համար պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարը հաշվարկվում է կենսապաշարների օգտագործման պայմանագրով սահմանված ծավալների հիման վրա և պետական բյուջե է վճարվում կենսապաշարների օգտագործման պայմանագրերի կնքումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում։ Կենսապաշարների՝ պայմանագրերով սահմանված և փաստացի օգտագործված ծավալների դրական տարբերության դեպքում պետական բյուջե վճարված բնօգտագործման վճարի գումարը վճարողին վերադարձման ենթակա չէ»,
  • 3-րդ մասի 2-րդ և 3-րդ նախադասությունները հանել։

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից։

  • Обсуждалось

    01.07.2024 - 21.07.2024

  • Тип

    Закон

  • Область

    Государственные доходы, Охрана природы, Финансовая

  • Министерство

    Министерство окружающей среды

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2456

Принт

Связанные документы / ссылки