Լրամշակման փուլում է
«Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մաuին»
-
3 - Կողմ
-
28 - Դեմ
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության hարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 201-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում «փաստացի օգտագործված» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն լիազոր մարմնի կողմից կնքված կենդանական պաշարների օգտագործման պայմանագրերով սահմանված» բառերով։
Հոդված 2. Օրենսգրքի 197-րդ հոդվածի 1-ին մասը «պաշարների օգտագործման» բառերից հետո լրացնել «կամ օգտագործման իրավունքի» բառերով։
Հոդված 3. Օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի «գ» ենթակետից հանել «և լիցենզիայով» բառերը։
Հոդված 4. Ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 208-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 5-րդ և 6-րդ մասերը։
Հոդված 5. Օրենսգրքի 208-րդ հոդվածի 4-րդ մասի.
- 1-ին և 2-րդ կետերի աղյուսակները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«
Կենդանիների տեսակները |
Դրույքաչափը (դրամ) |
ա) կաթնասունների յուրաքանչյուր միավորի (հատ) օգտագործման համար |
|
Վայրի խոզ |
100000 |
Գորշուկ (փորսուղ) |
5000 |
Քարակզաքիս |
4000 |
Նապաստակ |
2000 |
Այծյամ |
170000 |
Եղեգնակատու |
100000 |
Լուսան |
100000 |
Այլ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների, ինչպես նաև լիազոր մարմնի կողմից յուրաքանչյուր տարվա համար որսի կենդանիների ցանկը, դրանց օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանով անսահմանափակ որսի ենթակա) կաթնասուններ |
1000 |
բ) թռչունների յուրաքանչյուր միավորի (հատ) օգտագործման համար` |
|
Սև ցին |
20000 |
Ճահճային մկնաճուռակ |
20000 |
Մեծ ճուռակ |
20000 |
Տափաստանային ճուռակ |
20000 |
Թավշոտ ճուռակ |
20000 |
Արտուտաբազե |
60000 |
Այլ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների) բազեանմաններ |
10000 |
Սագանմաններ (սուլող մրտիմն, կռնչան բադ, ճքճքան մրտիմն, կարմրագլուխ սուզաբադ, փումփուլավոր սուզաբադ) |
1000 |
Կաքավ |
1000 |
Լոր |
200 |
Սև փարփար |
600 |
Կռվակտցար, կարմրաոտ կտցար, մորակտցար |
200 |
Աղավնանմաններ (սովորական տատրակ, թխակապույտ աղավնի, անտառային աղավնի) |
400 |
Կկվանմաններ |
400 |
Սովորական այծկիթ |
1000 |
Սովորական կիվիվ |
1000 |
Մանգաղաթևեր |
600 |
Ալկիոններ |
600 |
Հոպոպ |
200 |
Փայտփոր |
600 |
Ճնճղուկանմաններ (տնային ճնճղուկ, սովորական սարյակ, սև կեռնեխ, սինակեռնեխ, դաշտային արտույտ, տափաստանային արտույտ) |
200 |
Եղեգնահավ |
1000 |
Ոսկեգույն մեղվակեր |
4000 |
Սպիտակ արագիլ |
10000 |
Այլ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների և բազեանմանների, ինչպես նաև լիազոր մարմնի կողմից յուրաքանչյուր տարվա համար որսի կենդանիների ցանկը, դրանց օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանով անսահմանափակ որսի ենթակա) թռչուններ |
200 |
գ) սողունների յուրաքանչյուր միավորի (հատ) օգտագործման համար` |
|
Գյուրզա |
6000 |
Այլ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների) սողուններ |
2000 |
դ) երկկենցաղների յուրաքանչյուր միավորի օգտագործման համար |
|
Լճագորտ, փոքրասիական գորտ (կգ) |
500 |
Սովորական ծառագորտ, փոքրասիական ծառագորտ (հատ) |
500 |
Կանաչ դոդոշ (հատ) |
200 |
ե) փափկամարմինների յուրաքանչյուր միավորի օգտագործման համար |
|
Խաղողի խխունջ (կգ) |
1000 |
Այլ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների) փափկամարմիններ (կգ) |
100 |
զ) հոդվածոտանիների յուրաքանչյուր միավորի օգտագործման համար |
|
Գետի խեցգետին (կգ) |
200 |
Հաստապոչ կարիճ (հատ) |
200 |
Այլ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների) հոդվածոտանիներ (հատ) |
200 |
է) ձկների յուրաքանչյուր կիլոգրամի օգտագործման համար |
|
Սիգ |
200 |
Լոքո |
800 |
Սպիտակ ամուր, սև ամուր, հաստաճակատ |
1000 |
Կարմրախայտ |
2000 |
Կարաս |
100 |
Ծածան |
200 |
Այլ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների) ձկնատեսակներ |
100 |
Վայրի կենդանիների տեսակները |
Դրույքաչափը (դրամ) |
ա) կաթնասունների յուրաքանչյուր միավորի (հատ) համար` |
|
Հարավային պայտաքիթ, Մեհելիի պայտաքիթ չղջիկ, Բլազիի պայտաքիթ, սովորական երկարաթև չղջիկ, արաքսյան գիշերաչղջիկ, հայկական գիշերաչղջիկ, Բեխշտեյնի գիշերաչղջիկ, ասիական լայնականջ չղջիկ, գորշ ականջեղ, ծալքաշուրթ լայնականջ չղջիկ |
5000 |
Լայնականջ ոզնի |
5000 |
Շելկովնիկովի կուտորա |
5000 |
Պստիկ սպիտակաատամ |
5000 |
Հնդկական վայրենակերպ կամ մացառախոզ |
14000 |
Դալի ավազամուկ, հայկական մկնիկ, Շիդլովսկու դաշտամուկ, փոքր ճագարամուկ, փոքրասիական գետնասկյուռ |
5000 |
Գորշ արջ |
700000 |
Խայտաքիս |
20000 |
Ջրասամույր |
100000 |
Անտառակատու (ենթատեսակ` եվրոպական անտառակատու) |
100000 |
Ընձառյուծ (ենթատեսակ` կովկասյան ընձառյուծ) |
1600000 |
Մանուլ |
40000 |
Բեզոարյան այծ |
1000000 |
Հայկական մուֆլոն |
1200000 |
Բորենի |
400000 |
Կովկասյան ազնվացեղ եղջերու, մարալ |
600000 |
բ) թռչունների յուրաքանչյուր միավորի (հատ) համար` |
|
Ցախաքլորաորս |
100000 |
Գիշանգղ |
100000 |
Կարմիր ցին, սպիտակապոչ արծիվ, տափաստանային արծիվ, բլրային արծիվ, քարարծիվ, գաճաճ արծիվ, ջրարծիվ |
50000 |
Բալոբան, սապսան |
150000 |
Սպիտակագլուխ անգղ, սև անգղ |
50000 |
Գառնանգղ (մորուքավոր անգղ) |
100000 |
Օձակեր արծիվ, տափաստանային հողմավար բազե |
15000 |
Տափաստանային մկնաճուռակ, մարգագետնային մկնաճուռակ, եվրոպական ճնճղաճուռակ |
14000 |
Կարմրաոտ բազե, աղավնաբազե, միջերկրածովային բազե |
10000 |
Փոքր ենթարծիվ, մեծ ենթարծիվ |
10000 |
Անդրկովկասյան փասիան |
10000 |
Թուրաջ |
10000 |
Կտցար-կաչաղակ, ծովային քարադր, հաստակտուց քարադր, ճախրուկ, սպիտակապոչ եղտյուրիկ, մեծ իլիկակտցար, մեծ արորիկ, կրկնակտցար, ոտնացուպիկ, բզակտուց, մարգագետնային ծիծառակտցար, տափաստանային ծիծառակտցար, հայկական որոր |
5000 |
Որորակտուց ջրածիծառ, փոքր ջրածիծառ, սպիտակաայտ ջրածիծառ |
4000 |
Բվեճ |
10000 |
Թավշաոտ բու |
5000 |
Սևափոր դռլոն |
4000 |
Մոխրաայտ սուզակ |
5000 |
Վարդագույն հավալուսն, գանգրափետուր հավալուսն |
40000 |
Մեծ ձկնկուլ, փոքր ձկնկուլ |
15000 |
Սև արագիլ |
14000 |
Տարգալակտուց |
20000 |
Քաջահավ |
15000 |
Սովորական ֆլամինգո |
40000 |
Սպիտակագլուխ բադ կամ սավկա, մոխրագույն սագ, կարմրախածի սագ, ծվվան սագ, սպիտակաճակատ սագ, կարմիր բադ, խայտաբադ, սպիտակաաչք սուզաբադ, լայնակտուց բադ |
10000 |
Թշշան կարապ, ճչան կարապ, փոքր կարապ |
40000 |
Մարմարյա մրտիմն |
14000 |
Տուրպան |
10000 |
Կովկասյան մարեհավ |
10000 |
Անապատային կաքավ |
10000 |
Վայրի հնդկահավ (ուլար) |
25000 |
Մարգահավ, սուլթանական հավ |
10000 |
Փոքր արոս, մեծ արոս |
30000 |
Շիկապոչ քարաթռչնակ, սոխականման ճռիկահավ, հնդկական եղեգնաթռչնակ, կիսասպիտակավիզ ճանճորս, միջերկրածովային երաշտահավ |
3000 |
Մեծ ժայռային սիտեղ |
4000 |
Կարմրաթև մագլցող |
4000 |
Ժայռային դրախտապան |
4000 |
Խաչկտուց |
3000 |
Իսպանական ճնճղուկ |
2000 |
Մոխրագույն կռունկ, գեղանի կռունկ |
30000 |
Կանաչ մեղվակեր |
5000 |
Ներկարար |
5000 |
Սև փայտփոր |
5000 |
Դեղնագլուխ խաղտտնիկ |
3000 |
Կարմրակատար շամփրուկ |
3000 |
Ալպիական ճայ |
5000 |
Սպիտակափող սոխակ |
3000 |
Անապատային խածկտիկ |
3000 |
գ) սողունների յուրաքանչյուր միավորի (հատ) համար` |
|
Անդրկովկասյան սահնօձ, կովկասյան կատվաօձ, պարսկական պսևդոցիկլոֆիս, Սատունինի սևագլուխ ռինխոկալամուս, Դարևսկու իժ, հայկական լեռնատափաստանային իժ, հայկական իժ կամ Ռադդեի իժ |
6000 |
Անդրկովկասյան տակիրային կլորագլուխ, Չեռնովի մերկաչք, առաջավորասիական մաբույա, երկարաոտ սցինկ, անդրկովկասյան բազմագույն մողեսիկ, անդրկովկասյան մողեսիկ, փոքրասիական մողես, մարգագետնային մողես, Դալի մողես, Ռոստոմբեկովի մողես, սպիտակափոր մողես |
5000 |
Միջերկրածովային կրիա |
4000 |
դ) երկկենցաղների յուրաքանչյուր միավորի (հատ) համար` |
|
Փոքրասիական տրիտոն |
3000 |
Սիրիական սխտորագորտ |
3000 |
ե) ձկների յուրաքանչյուր միավորի (կիլոգրամի) համար` |
|
Հաշամ |
4000 |
Իշխան |
16000 |
Սևանի բեղլու |
5000 |
Սևանի կողակ |
5000 |
Հայկական կարմրակն |
3000 |
Քուռի քառթակ |
5000 |
Առաջավորասիական ծական |
5000 |
զ) փափկամարմինների յուրաքանչյուր միավորի (հատ) համար՝ |
3000 |
է) հոդվածոտանիների յուրաքանչյուր միավորի (հատ) համար՝ |
3000 |
»:
- 7-րդ մասի ամբողջ տեքստում «և 4-րդ մասերով» բառերը փոխարինել «մասով» բառով։
Հոդված 6. Օրենսգրքի 219-րդ հոդվածի.
- 1-ին մասի 2-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Կենսապաշարների մնացած տեսակների համար պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարը հաշվարկվում է կենսապաշարների օգտագործման պայմանագրով սահմանված ծավալների հիման վրա և պետական բյուջե է վճարվում կենսապաշարների օգտագործման պայմանագրերի կնքումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում։ Կենսապաշարների՝ պայմանագրերով սահմանված և փաստացի օգտագործված ծավալների դրական տարբերության դեպքում պետական բյուջե վճարված բնօգտագործման վճարի գումարը վճարողին վերադարձման ենթակա չէ»,
- 3-րդ մասի 2-րդ և 3-րդ նախադասությունները հանել։
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից։
-
Քննարկվել է
01.07.2024 - 21.07.2024
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Պետական եկամուտներ, Բնապահպանություն, Ֆինանսական
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 2447
Տպել