Добавить в избранное

Օտարերկրյա հեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող սովորողներին ուսման վարձի փոխհատուցման նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգը հաստատելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻՆ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ
ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

  1. Հաստատել օտարերկրյա հեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող սովորողներին ուսման վարձի փոխհատուցման նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի:
  2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` սույն որոշումը ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ընթացքում հաստատել սույն որոշման 1-ին կետով հաստատվող կարքի կիրարկումն ապահովող հրավերի փաթեթը` ներառյալ դիմումների ձևանմուշները, ներկայացվող փաստաթղթերի փաթեթների նկարագրությունը և դրանց ներկայացման ժամկետները` այդ թվում նաև առցանց եղանակով: 
  • Обсуждалось

    24.06.2024 - 12.07.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2419

Принт

Предложения

Նարինե Այվազյան

10.07.2024

Հեղինակավոր ուսումնական հաստատություններում սովորողներին կրթաթոշակ տրամադրելու նախագիծը ողջունելի է: Իրոք, շատ դեպքեր կան, որ ընդունվում են բարձր վարկանիշ ունեցող համալսարաններ, բայց ֆինանսավորում չգտնելու պատճառով չեն գնում սովորելու: Սակայն, գտնում եմ, որ նախագծում կան թերություններ: - Սխալ է, որ գործատուն պետք է լինի այնպիսի կազմակերպություն, որն առնվազն հինգ տարի ունեցել է հարյուր աշխատակից: Ստացվում է, որ փոքր կազմակերպությունը չի կարող օգտվել այս հնարավորությունից` ունենալ պետության կողմից համաֆինանսավորմամբ սովորած, լավ կրթություն ստացած աշխատակից: -Ըստ նախագծի, ուսանողը ոչ մի պատասխանատվություն չի կրում, իսկ պայմանները չկատարելու դեպքում տուժում է միայն գործատուն, որը նման ռիսկի կգնա - Ինչքանո՞վ եք համոզված, որ այսպիսի աշխատաշուկայի պայմաններում, տվյալ կազմակերպությունը դեռ 4-6 տարի կգործի ( եթե դիտարկենք, որ ուսանողը տղա է, և ավարտելուց հետո դեռ պետք է ծառայի): -Ավելի արդյունավետ կլինի , եթե կրթաթոշակից օգտվեն մագիստրատուրայի ուսանողները, որովհետև նրանք արդեն կոնկրետ գիտեն իրենց ընտրած ուղղությունը: Այսպես նույն բյուջեով ավելի շատ ուսանողի կֆինանսավորեն, քանի որ ուսման տևողությունը մեկ- երկու տարի է: - Կարծում եմ , որ կարելի է պետությունը պայմանագիր կնքի ուսանողի հետ, տրամադրի ուսման վարձի կեսի չափ կրթաթոշակ: Մյուս կեսը սովորողը ուսանողական վարկ վերցնի, կամ հովանավոր գտնի, կամ վճարի անձնական միջոցներից : Ուսումն ավարտելուց հետո ուսանողը պարտադիր վերադառնա , առնվազն երեք տարի ժամանակով աշխատանքի ընդունվի Հայաստանում հարկատու ընկերությունում: Չվերադառնալու դեպքում ,նույն պայմաններով, պատասխանատվությունը կրի անձը:

V K

03.07.2024

Իսկ ինչ անեն այն ուսանողները որոնց մասնագիտություններով բիզնեսը Հայաստանում ներկայումս զարգացած չե և չկան 100+ աշխատող ընկերություններ որոնք ունեն ազատ մի քանի հարուր հազար դոլլար որ տրամադրեն 7 տարուց հետո իրենց մոտ հիպոտետիկ աշխատողին??? Ասենք արհեստական բանականության, բիոտեխնոլոգիաների, տվյալների մշակման և այդպես շարունակ քանի ընկերություն կա Հայաստանում գործող, որոնք ունեն 100 աշխատող և կարող են ներդրողների գումարները քամուն տան???

V K

03.07.2024

Անգամ եթե հրաշքով ես մեխանիզմը աշխատի (նշել եմ, որ դեպքում), ապա ինչքանով է արդար որ ինչ որ ուսանող որ ապահովել է իր ֆինանսավորումը ընկերության միջոցով ստանա նաև պետական աջակցություն, իսկ մնացած ուսանողները չստանան ոչինչ ոչ ընկերությունների ոչ էլ պետության կողմից????

Узнать больше