Добавить в избранное

Օտարերկրյա հեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող սովորողներին ուսման վարձի փոխհատուցման նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգը հաստատելու մասին

 ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻՆ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ
ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Оտարերկրյա հեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող սովորողներին ուսման վարձի փոխհատուցման նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը բխում է ոլորտում իրականացվող բարոփոխումներից, ««Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքով, ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրով նախանշված արդյունքային ցուցանիշներին հասնելու անհրաժեշտությունից:

«Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող կրթաթոշակի տրամադրման նոր համակարգ, մոտեցումներ և սկզբունքներ մշակելու ու ներդնելու միջոցառման համատեքստում քննարկվել են նաև արտերկրի բուհերում պետության կողմից ուսուցման նպատակով ուսանողների ֆինանսավորման, արտերկրի բուհերում ուսանողների ֆինանսավորման պետական համակարգ ներդնելու հնարավորությունները:

Կրթաթոշակային նոր քաղաքականություն մշակելու շրջանակներում իրականացվել են նաև մասնավոր կազմակերպությունների փորձի /«Իմ քայլը», «Լույս» հիմնադրամներ/ ուսանողների հետվերադարձի վիճակագրության որոշակի ուսումնասիրություն:

Նախագծի մշակման համար հիմք է հանդիսցել նաև ՀՀ վարչապետի գլխավորությամբ 2024 թվականի փետրվարի 20-ին կայացած ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի տարեկան հաշվետվության մասին խորհրդակցության ընթացքում հնչեցված հանձնարարականներով /N Վ/31-2024 արձանագրության 2-րդ կետի 3.2 և 3.3 ենթակետեր/:

Հարափոփոխ աշխարհում գիտելիքն ու ստեղծարարությունը դարձել են մարդկային կապիտալի զարգացման, տնտեսական և մշակութային կայուն առաջընթացի գրավական։ Այս համոզմունքն է ընկած Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման ծրագրի հիմքում, որը Հայաստանի Հանրապետության տնտեսության և հանրային կյանքի շարունակական և առաջանցիկ զարգացումը տեսնում է մարդկային կապիտալի զարգացման մեջ շոշափելի ներդրումներ կատարելու միջոցով։ Այս տեսանկյունից կրթությանն ուղղված ֆինանսական միջոցները ոչ թե պարզապես ծախս են, այլ անհրաժեշտ ներդրում պետության և հասարակության զարգացման համար, որով կրթության բոլոր շահակիցները և լայն հանրությունը համատեղ հանձնառություն են ստանձնում՝ զարգացնելու Հայաստանի Հանրապետության գիտելիքահենք և ստեղծագործական ներուժը՝ կրթությունը համարելով անհատի բարեկեցության ապահովման, երկրի տնտեսական աճի, սոցիալական առաջընթացի և պետության ամրապնդման գրավական ու շարժիչ ուժ՝ մարդկային զարգացման համաթվի առումով ներառելով երկիրը աշխարհի առաջատար երկրների շարքում։

Նախագծի ընդունման պայմաններում մարդկային կապիտալում ներդրումներն ու մարդկային ներուժի անհրաժեշտ զարգացումը կապահովվեն նաև գործատուների, պետություն-մասնավոր հատված համագործակցության միջոցով:

2․ Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծի կարգավորումներն ուղղված են գործող կրթաթոշակային մեխանիզմների ու սկզբունքների վերանայման քաղաքականությունից՝ դիտարկելով կրթաթոշակը որպես կրթության շարունականությունը կամ ուսումնառության ընթացքն ապահովելու նպատակով սովորողներին անհատույց տրամադրվող ֆինանսական աջակցություն, խրախուսանք՝ ցուցաբերած առաջադիմության կամ այլ ձեռքբերումների համար:

Այս համատեքստում նախատեսվում է կրթաթոշակ տրամադրել օտարերկրյա հեղինակավոր՝ աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման http://www.shanghairanking.com կայքի տվյալ տարվա ցանկերի առաջին վաթսունհինգից-յոթանասունհինգ բուհերի ցանկում՝ ըստ կրթական աստիճանների, բարձրագույն ուսումնական հաստատություններում ՀՀ քաղաքացի հանդիսացող սովորողներին ուսման վարձի փոխհատուցման նպատակով որպես պետական ֆինանսական խրախուսանք:

Կրթաթոշակի տրամադրման համար, բացի լավագույն ուսումնական հաստատություններում լրիվ բեռնվածությամբ սովորելու պայմանից, սահմանվել է ևս մեկ պահանջ՝ սովորողի նեկայիս կամ ապագա գործատուի կողմից ուսման վարձի առնվազն հիսուն տոկոսի փոխհատուցման առկայություն։ Այս պարագայում Հայաստանի Հանրապետության կողմից տրվող կրթաթոշակը կտրամադրվի գործատուի կողմից տրամադրվող փոխհատուցումից հետո առավելագույնը ուսման վարձի մնացորդային գումարի չափով՝ յուրաքանչյուր ակադեմիական տարվա համար ոչ ավել, քան 10 մլն ՀՀ դրամը։

Մեկ այլ պայման էլ է ամրագրվել նախագծում, առ այն, որ գործատուն և սովորողը պետք է ունենան ուսման ֆինանսավորման և ուսման ավարտից հետո գործատուի մոտ աշխատանքի անցնելու կամ աշխատանքը շարունակելու հանձնառության պայմանագիր: Աշխատանքային պայմանագրի ժամկետը պետք է լինի առնվազն 3 տարի ժամկետով՝ ուսման ակնկալվող ավարտից հետո:

Միաժամանակ սամանվել է նաև, որ եթե ուսման ավարտից հետո կրթաթոշակի շահառու քաղաքացին չի վերադառնում Հայաստանի Հանրապետություն կամ ուսումնառությունը կիսատ է թողնում կամ տեղափոխվում է այլ հաստատություն, գործատուն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան գանձապետական հաշվին փոխանցում է հրաժարագին՝ պետության կողմից տրամադրված ընդհանուր կրթաթոշակի կամ համաֆինանսավորման ընդհանուր գումարի եռապատիկը:

Կրթաթոշակի տրամադրման գործընթացն ապահովելու համար նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով բարձրագույն ուսումնական հաստատությունների համար նախատեսված միջոցների սահմաններում կհաստատի պետական կրթաթոշակներին տրվող ընդհանուր չափը և կրթաթոշակների առավելագույն թիվը՝ հիմնվելով վերջին հինգ տարում սույն կարգի երկրորդ կետում սահմանված պայմաններին համապատասխանող Հաստատություններում ուսումնառություն ստացող և Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող սովորողների ցուցանիշների վրա:

 

3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտե:

 

4․ Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ, կրթաթոշակ տրամադրելով օտարերկրյա լավագույն բուհերում սովորողներին, ակնկալվում է նպաստել աշխատաշուկան նոր, մրցունակ կադրերով ապահովելու գործընթացին՝ հասնելու կայուն ու համընդհանուր բարեկեցության:

 

 

5․ ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվող փոփոխությունների մասին

«Оտարերկրյա հեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող սովորողներին ուսման վարձի փոխհատուցման նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվում են փոփոխություններ, որի հաշվարկ-հիմնավորումները կներկայացվեն լրացուցիչ:

 

6․ ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի նախագծերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

 

7․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագիծը բխում է «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքի 81-րդ կետի 1-ին ենթակետի «դ.», 3-րդ ենթակետի «ժա.», 8-րդ ենթակետի «դ.» և 82-րդ կետի 4-րդ ենթակետի «ը.» պարբերություններից, ինչպես նաև ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրի 2021-2026 թթ. ծրագրի «4. ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» գլխի «4.3 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» բաժնի նպատակներից, մասնավորապես «Գերակա խնդիր է կրթության և գիտության զարգացումը, որի շնորհիվ միայն հնարավոր է հասնել կայուն ու ներառական զարգացման ու համընդհանուր բարեկեցության: Մարդկանց գիտելիքների և հմտությունների ուղղությամբ ներդրումները երկրի զարգացման գրավականն են: Կրթության ոլորտում նախատեսվող աշխատանքները միտված են լինելու քաղաքակիրթ, ստեղծագործ, նախաձեռնող, կարողունակ, մրցունակ և ապագան իր սեփական երկրում պատկերացնող քաղաքացու ձևավորմանը:»:

  • Обсуждалось

    24.06.2024 - 12.07.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2418

Принт

Предложения

Նարինե Այվազյան

10.07.2024

Հեղինակավոր ուսումնական հաստատություններում սովորողներին կրթաթոշակ տրամադրելու նախագիծը ողջունելի է: Իրոք, շատ դեպքեր կան, որ ընդունվում են բարձր վարկանիշ ունեցող համալսարաններ, բայց ֆինանսավորում չգտնելու պատճառով չեն գնում սովորելու: Սակայն, գտնում եմ, որ նախագծում կան թերություններ: - Սխալ է, որ գործատուն պետք է լինի այնպիսի կազմակերպություն, որն առնվազն հինգ տարի ունեցել է հարյուր աշխատակից: Ստացվում է, որ փոքր կազմակերպությունը չի կարող օգտվել այս հնարավորությունից` ունենալ պետության կողմից համաֆինանսավորմամբ սովորած, լավ կրթություն ստացած աշխատակից: -Ըստ նախագծի, ուսանողը ոչ մի պատասխանատվություն չի կրում, իսկ պայմանները չկատարելու դեպքում տուժում է միայն գործատուն, որը նման ռիսկի կգնա - Ինչքանո՞վ եք համոզված, որ այսպիսի աշխատաշուկայի պայմաններում, տվյալ կազմակերպությունը դեռ 4-6 տարի կգործի ( եթե դիտարկենք, որ ուսանողը տղա է, և ավարտելուց հետո դեռ պետք է ծառայի): -Ավելի արդյունավետ կլինի , եթե կրթաթոշակից օգտվեն մագիստրատուրայի ուսանողները, որովհետև նրանք արդեն կոնկրետ գիտեն իրենց ընտրած ուղղությունը: Այսպես նույն բյուջեով ավելի շատ ուսանողի կֆինանսավորեն, քանի որ ուսման տևողությունը մեկ- երկու տարի է: - Կարծում եմ , որ կարելի է պետությունը պայմանագիր կնքի ուսանողի հետ, տրամադրի ուսման վարձի կեսի չափ կրթաթոշակ: Մյուս կեսը սովորողը ուսանողական վարկ վերցնի, կամ հովանավոր գտնի, կամ վճարի անձնական միջոցներից : Ուսումն ավարտելուց հետո ուսանողը պարտադիր վերադառնա , առնվազն երեք տարի ժամանակով աշխատանքի ընդունվի Հայաստանում հարկատու ընկերությունում: Չվերադառնալու դեպքում ,նույն պայմաններով, պատասխանատվությունը կրի անձը:

V K

03.07.2024

Իսկ ինչ անեն այն ուսանողները որոնց մասնագիտություններով բիզնեսը Հայաստանում ներկայումս զարգացած չե և չկան 100+ աշխատող ընկերություններ որոնք ունեն ազատ մի քանի հարուր հազար դոլլար որ տրամադրեն 7 տարուց հետո իրենց մոտ հիպոտետիկ աշխատողին??? Ասենք արհեստական բանականության, բիոտեխնոլոգիաների, տվյալների մշակման և այդպես շարունակ քանի ընկերություն կա Հայաստանում գործող, որոնք ունեն 100 աշխատող և կարող են ներդրողների գումարները քամուն տան???

V K

03.07.2024

Անգամ եթե հրաշքով ես մեխանիզմը աշխատի (նշել եմ, որ դեպքում), ապա ինչքանով է արդար որ ինչ որ ուսանող որ ապահովել է իր ֆինանսավորումը ընկերության միջոցով ստանա նաև պետական աջակցություն, իսկ մնացած ուսանողները չստանան ոչինչ ոչ ընկերությունների ոչ էլ պետության կողմից????

Узнать больше