Добавить в избранное

Օտարերկրյա հեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող սովորողներին ուսման վարձի փոխհատուցման նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգը հաստատելու մասին

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Դիանա Անտոնյան 25.06.2024 14:07:47 Անդրադառնալով ՀՀ Կառավարության որոշման նախագծի 7-րդ և 8-րդ կետերին՝ գործատուները, համաձայնելով ֆինանսավորել ուսանողներին, միայն ստանձնում են մեծ պատասխանատվություն և որևէ կերպ ապահովագրված չեն, որ ստիպված չեն լինելու վճարել Հրաժարագինը, հետևաբար վերջիններիս համար առկա չէ իրական շահագրգռվածություն, որպեսզի գործատուները ընդառաջ գնան ֆինանսավորման գործընթացին։ Գտնում եմ, որ անհրաժեշտ է սահմանել այնպիսի արտոնություններ, որոնք գործատուներին կշահագրգռեն ուսանողներին ֆինանսավորելու գործընթացում։ Մասնավորապես՝ կարող են նախատեսվել հարկային արտոնություններ այն գործատուների համար, ովքեր փոխհատուցելու են ուսանողի ուսման վարձը՝ վերջիններիս ազատելով վճարված գումարի չափով հարկ վճարելու պարտականությունից։ Կարող են նաև մեղմացվել այն լծակները, որոնք նախատեսվում են ուսանողի՝ ՀՀ չվերադառնալու և/կամ Գործատուի մոտ առնվազն 3 տարի փաստացի աշխատելու կանոնը խախտելու դեպքում, քանի որ որպես Հրաժարագին նախատեսված է վճարել հարյուր հազարավոր դոլարներ (օտարերկրյա հեղինակավոր այն բարձրագույն ուսումնական հաստատություններում, որոնք նշված են նախագծում)։ Հետևաբար ողջամիտ և տրամաբանական չէ, որ Հայաստանի Հանրապետությունում կգտնվի որևէ գործատու, որը կստանձնի որևէ ուսանողի այդչափով ֆինանսավորելու և նման մեծ ռիսկեր կրելու պատասխանատվություն։ Ուստի կարծում եմ, որ նախագծում անհրաժեշտ է կատարել որոշակի փոփոխություններ ուղղված գործատուների շահերի պաշտպանությանը և վերջիններիս իրապես շահագրգռելուն, ինչն էլ կհանգեցնի Կարգի կենսունակության բարձրացմանը և իրապես կիրառմանը, որի արդյունքում էլ հայ ուսանողները կունենան իրական հնարավորություն ուսանելու աշխարհի լավագույն համալսարաններում։