Add to favourites

Օտարերկրյա հեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող սովորողներին ուսման վարձի փոխհատուցման նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգը հաստատելու մասին

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Դիանա Անտոնյան 25.06.2024 14:07:47 Անդրադառնալով ՀՀ Կառավարության որոշման նախագծի 7-րդ և 8-րդ կետերին՝ գործատուները, համաձայնելով ֆինանսավորել ուսանողներին, միայն ստանձնում են մեծ պատասխանատվություն և որևէ կերպ ապահովագրված չեն, որ ստիպված չեն լինելու վճարել Հրաժարագինը, հետևաբար վերջիններիս համար առկա չէ իրական շահագրգռվածություն, որպեսզի գործատուները ընդառաջ գնան ֆինանսավորման գործընթացին։ Գտնում եմ, որ անհրաժեշտ է սահմանել այնպիսի արտոնություններ, որոնք գործատուներին կշահագրգռեն ուսանողներին ֆինանսավորելու գործընթացում։ Մասնավորապես՝ կարող են նախատեսվել հարկային արտոնություններ այն գործատուների համար, ովքեր փոխհատուցելու են ուսանողի ուսման վարձը՝ վերջիններիս ազատելով վճարված գումարի չափով հարկ վճարելու պարտականությունից։ Կարող են նաև մեղմացվել այն լծակները, որոնք նախատեսվում են ուսանողի՝ ՀՀ չվերադառնալու և/կամ Գործատուի մոտ առնվազն 3 տարի փաստացի աշխատելու կանոնը խախտելու դեպքում, քանի որ որպես Հրաժարագին նախատեսված է վճարել հարյուր հազարավոր դոլարներ (օտարերկրյա հեղինակավոր այն բարձրագույն ուսումնական հաստատություններում, որոնք նշված են նախագծում)։ Հետևաբար ողջամիտ և տրամաբանական չէ, որ Հայաստանի Հանրապետությունում կգտնվի որևէ գործատու, որը կստանձնի որևէ ուսանողի այդչափով ֆինանսավորելու և նման մեծ ռիսկեր կրելու պատասխանատվություն։ Ուստի կարծում եմ, որ նախագծում անհրաժեշտ է կատարել որոշակի փոփոխություններ ուղղված գործատուների շահերի պաշտպանությանը և վերջիններիս իրապես շահագրգռելուն, ինչն էլ կհանգեցնի Կարգի կենսունակության բարձրացմանը և իրապես կիրառմանը, որի արդյունքում էլ հայ ուսանողները կունենան իրական հնարավորություն ուսանելու աշխարհի լավագույն համալսարաններում։ Ընդունվել է ի գիտություն
2 V K 03.07.2024 12:01:30 Ինչպես եք պատկերացնում որ 16-17 տարեկան ապագա ուսանող համոզի մեծ (100+) ընկեռությանը, որ նա ստանձնի մի քանի հարյուր հազար դոլլարի ֆինանսական պարտավորություն ինչ է թե ինքը 7 տարուց (4 տարի ուսուցում + 2 տարի բանակ) կարողա գա իրենց մոտ աշխատի ?????? Սա լուրջ չի։ Այս մեխանիզմը կգործի միան այն դեպքում երբ ուսանողը նշված ձերնարկության սեփականատերերի զավակն է։ Այսպիսով սա նախագիծ է "մեծահարուստներին", խոշոր ձեռնարկատերերին տարին 10 միլլիոն աջակցության մասին։ Իսկ մնացածի համար սա նախագիծ է ուսման վարձի փոխհատուցում ՉՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ մասին։ Ընդունվել է ի գիտություն
3 V K 03.07.2024 12:13:54 Անգամ եթե հրաշքով ես մեխանիզմը աշխատի (նշել եմ, որ դեպքում), ապա ինչքանով է արդար որ ինչ որ ուսանող որ ապահովել է իր ֆինանսավորումը ընկերության միջոցով ստանա նաև պետական աջակցություն, իսկ մնացած ուսանողները չստանան ոչինչ ոչ ընկերությունների ոչ էլ պետության կողմից???? Ընդունվել է ի գիտություն
4 V K 03.07.2024 12:13:54 Իսկ ինչ անեն այն ուսանողները որոնց մասնագիտություններով բիզնեսը Հայաստանում ներկայումս զարգացած չե և չկան 100+ աշխատող ընկերություններ որոնք ունեն ազատ մի քանի հարուր հազար դոլլար որ տրամադրեն 7 տարուց հետո իրենց մոտ հիպոտետիկ աշխատողին??? Ասենք արհեստական բանականության, բիոտեխնոլոգիաների, տվյալների մշակման և այդպես շարունակ քանի ընկերություն կա Հայաստանում գործող, որոնք ունեն 100 աշխատող և կարող են ներդրողների գումարները քամուն տան??? Ընդունվել է ի գիտություն
5 Նարինե Այվազյան 10.07.2024 09:33:59 Հեղինակավոր ուսումնական հաստատություններում սովորողներին կրթաթոշակ տրամադրելու նախագիծը ողջունելի է: Իրոք, շատ դեպքեր կան, որ ընդունվում են բարձր վարկանիշ ունեցող համալսարաններ, բայց ֆինանսավորում չգտնելու պատճառով չեն գնում սովորելու: Սակայն, գտնում եմ, որ նախագծում կան թերություններ: - Սխալ է, որ գործատուն պետք է լինի այնպիսի կազմակերպություն, որն առնվազն հինգ տարի ունեցել է հարյուր աշխատակից: Ստացվում է, որ փոքր կազմակերպությունը չի կարող օգտվել այս հնարավորությունից` ունենալ պետության կողմից համաֆինանսավորմամբ սովորած, լավ կրթություն ստացած աշխատակից: -Ըստ նախագծի, ուսանողը ոչ մի պատասխանատվություն չի կրում, իսկ պայմանները չկատարելու դեպքում տուժում է միայն գործատուն, որը նման ռիսկի կգնա - Ինչքանո՞վ եք համոզված, որ այսպիսի աշխատաշուկայի պայմաններում, տվյալ կազմակերպությունը դեռ 4-6 տարի կգործի ( եթե դիտարկենք, որ ուսանողը տղա է, և ավարտելուց հետո դեռ պետք է ծառայի): -Ավելի արդյունավետ կլինի , եթե կրթաթոշակից օգտվեն մագիստրատուրայի ուսանողները, որովհետև նրանք արդեն կոնկրետ գիտեն իրենց ընտրած ուղղությունը: Այսպես նույն բյուջեով ավելի շատ ուսանողի կֆինանսավորեն, քանի որ ուսման տևողությունը մեկ- երկու տարի է: - Կարծում եմ , որ կարելի է պետությունը պայմանագիր կնքի ուսանողի հետ, տրամադրի ուսման վարձի կեսի չափ կրթաթոշակ: Մյուս կեսը սովորողը ուսանողական վարկ վերցնի, կամ հովանավոր գտնի, կամ վճարի անձնական միջոցներից : Ուսումն ավարտելուց հետո ուսանողը պարտադիր վերադառնա , առնվազն երեք տարի ժամանակով աշխատանքի ընդունվի Հայաստանում հարկատու ընկերությունում: Չվերադառնալու դեպքում ,նույն պայմաններով, պատասխանատվությունը կրի անձը: Ընդունվել է ի գիտություն