Add to favourites

Օտարերկրյա հեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող սովորողներին ուսման վարձի փոխհատուցման նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգը հաստատելու մասին

Նախատեսվում է օտարերկրյա հեղինակավոր բուհերում (աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման http://www.shanghairanking.com կայքի՝ տվյալ տարվա ցանկերի առաջին 65-75 բուհերի ցանկում՝ ըստ կրթական աստիճանների) ՀՀ քաղաքացի հանդիսացող սովորողներին ուսման վարձի փոխհատուցման նպատակով տրամադրել կրթաթոշակ՝ որպես պետական ֆինանսական խրախուսանք:

Կրթաթոշակի տրամադրման համար կսահմանվի պահանջ՝ սովորողի նեկայիս կամ ապագա գործատուի կողմից ուսման վարձի առնվազն հիսուն տոկոսի փոխհատուցման առկայություն։ Այս պարագայում պետությունից տրվող կրթաթոշակը կտրամադրվի գործատուի կողմից տրամադրվող փոխհատուցումից հետո առավելագույնը ուսման վարձի մնացորդային գումարի չափով՝ յուրաքանչյուր ակադեմիական տարվա համար ոչ ավել, քան 10 մլն ՀՀ դրամը։

Գործատուն և սովորողը պետք է ունենան ուսման ֆինանսավորման և ուսման ավարտից հետո գործատուի մոտ աշխատանքի անցնելու կամ աշխատանքը շարունակելու հանձնառության պայմանագիր: Աշխատանքային պայմանագրի ժամկետը պետք է լինի առնվազն 3 տարի ժամկետով՝ ուսման ակնկալվող ավարտից հետո:

Սամանվել է նաև, որ եթե ուսման ավարտից հետո կրթաթոշակի շահառու քաղաքացին չի վերադառնում ՀՀ կամ ուսումնառությունը կիսատ է թողնում կամ տեղափոխվում է այլ հաստատություն, գործատուն ՀՀ պետական բյուջեի համապատասխան գանձապետական հաշվին փոխանցում է հրաժարագին՝ պետության կողմից տրամադրված ընդհանուր կրթաթոշակի կամ համաֆինանսավորման ընդհանուր գումարի եռապատիկը:

 

 

 

  • Duration

    24.06.2024 12.07.2024
  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 817

Print

Suggestions

Դիանա Անտոնյան

25.06.2024

Անդրադառնալով ՀՀ Կառավարության որոշման նախագծի 7-րդ և 8-րդ կետերին՝ գործատուները, համաձայնելով ֆինանսավորել ուսանողներին, միայն ստանձնում են մեծ պատասխանատվություն և որևէ կերպ ապահովագրված չեն, որ ստիպված չեն լինելու վճարել Հրաժարագինը, հետևաբար վերջիններիս համար առկա չէ իրական շահագրգռվածություն, որպեսզի գործատուները ընդառաջ գնան ֆինանսավորման գործընթացին։ Գտնում եմ, որ անհրաժեշտ է սահմանել այնպիսի արտոնություններ, որոնք գործատուներին կշահագրգռեն ուսանողներին ֆինանսավորելու գործընթացում։ Մասնավորապես՝ կարող են նախատեսվել հարկային արտոնություններ այն գործատուների համար, ովքեր փոխհատուցելու են ուսանողի ուսման վարձը՝ վերջիններիս ազատելով վճարված գումարի չափով հարկ վճարելու պարտականությունից։ Կարող են նաև մեղմացվել այն լծակները, որոնք նախատեսվում են ուսանողի՝ ՀՀ չվերադառնալու և/կամ Գործատուի մոտ առնվազն 3 տարի փաստացի աշխատելու կանոնը խախտելու դեպքում, քանի որ որպես Հրաժարագին նախատեսված է վճարել հարյուր հազարավոր դոլարներ (օտարերկրյա հեղինակավոր այն բարձրագույն ուսումնական հաստատություններում, որոնք նշված են նախագծում)։ Հետևաբար ողջամիտ և տրամաբանական չէ, որ Հայաստանի Հանրապետությունում կգտնվի որևէ գործատու, որը կստանձնի որևէ ուսանողի այդչափով ֆինանսավորելու և նման մեծ ռիսկեր կրելու պատասխանատվություն։ Ուստի կարծում եմ, որ նախագծում անհրաժեշտ է կատարել որոշակի փոփոխություններ ուղղված գործատուների շահերի պաշտպանությանը և վերջիններիս իրապես շահագրգռելուն, ինչն էլ կհանգեցնի Կարգի կենսունակության բարձրացմանը և իրապես կիրառմանը, որի արդյունքում էլ հայ ուսանողները կունենան իրական հնարավորություն ուսանելու աշխարհի լավագույն համալսարաններում։

See more

Leave a suggestion

Suggestion 1

Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.