Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Անահիտ Հակոբյան 20.12.2024 10:59:05 Ուսուցիչների աշխատավարձի բարձրացում(առանց ատեստացիայի) Ներկայացված առաջարկությունը դուրս է նախագծերի փաթեթի կարգավորման առարկայի շրջանակից։
2 Մարինե 20.12.2024 13:00:54 Ողջունում եմ առաջարկը, նաև հարկ եմ համարում նշել, որ ԱՄԿ–ի շատ երկրներում այսօր գործում է 4 օրվա աշխատանքային ռեժիմը․ որպեսզի աշխատողը շաբաթվա մնացած օրերն անցկացնի ընտանիքի հետ։ Առաջարկն ընդունվել է ի գիտություն։
3 Հայկ Սարգսյան 20.12.2024 14:01:58 Նախատեսվող փոփոխությունների առաջարկն իր մեջ պարունակում է ռիսկեր, որոնք կարծում եմ` պետք է հաշվի առնվեն: 1. գործատուները կարող են վերափոխել աշխատանքային պայմանագրերը` նշելով ավելի ցածր վարձատրություն, քանի որ իրենց նպատակն է լինելու կրճատել ծախսերը: Որքան այդպիսի "վերափոխված" պայմանագրերն ավելանան, այդքանով կկրճատվի պետբյուջեն: Սա կարգավորված չէ փոփոխությունների առաջարկով, ինչպես նաև մեր օրենսդրությունը և դատական համակարգը դեռ չեն գտմվում այն մակարդակի վրա, որ պաշտպանեն աշխատողների իրավունքները: Ուստի ամենայն հավանականությամբ կառաջանա լարվածություն գործատու-վարձու աշխատողի միջև: 2. եթե նույնիսկ գործատուները չկարողանան նվազեցնել աշխատավարձը, կսկսվի վարձու աշխատողի կոպիտ ասած “շահագործում”: Աշխատողներն սկսելու են ավելի շատ արտաժամյա աշխատանք ունենալ, որից իրենց մոտ ոչ մի պարագայում չի բարելավվելու work-life բալանսը, դեռ ավելին` դրան գումարվելու է այն, որ աշխատողներն ավելի ծանր կտանեն այն գիտակցումը, որ գործատուն իրենց ավելի շատ է շահագործում: 3. եթե նույնիսկ պետությունը “վերևից կարգադրի” գործատուներին չկրճատել աշխատավարձը, աշխատողների իրավունքները հարգել, ապա /մի կողմ դնելով, որ դա միջամտություն է տնտեսության մեջ/ ծանր հետևանքեր կունենա հետագայում. Դա կբերի պարգևատրումների կրճատման, հետագա աշխատավարձի բարձրացման անհնարինության: Ընդհանրապես, նման օրենքի մշակման դեպքում նախ անհրաժեշտ է լուրջ հետազոտման ենթարկել արտաժամյա աշխատողների թվաքանակը, փաստացի աշխատաժամանակը, արտաժամյա աշխատաժամանակը: Դրանք անհնար է իրականացնել գործատուներից հարցումներով, այդ հետազոտության հարցերին պետք է մասնակցեն վարձու աշխատողներն անմիջապես: Հետո պետք է լրջորեն խոսել դրա մասին գործատուների հետ, հասկանալ, թե արդյոք նրանք պատրաստ են գնալ նման փոփոխությունների, ինչպես կարող են բարձրացնել արդյունավետությունը, խոսել սովորական մարդկանց հետ, հասկանալ, թե որքան են նրանք ծախսում իրենց աշխատանքի վրա, ինչ են ստանում աշխատավայրում… և այլն, և այլն: Ամեն դեպքում 1000 հավանություններով դուք չեք կարող հասկանալ, թե ինչ հետևանքների կարող է բերել նման օրենքի ընդունումը: Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Անդրադառնալով ներկայացված դիտարկումներին հարկ է նշել. 1. Աշխատանքի վարձատրության չափը և (կամ) այն որոշելու ձևը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ աշխատանքի էական պայման է համարվում։ Մյուս կողմից, նույն հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատանքի էական պայմանները թույլատրվում է փոփոխել աշխատանքի ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման դեպքում: Հետևաբար, եթե գործատուների մոտ առկա չլինի ՀՀ աշխատանքային օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված հիմքերից որևէ մեկը, ապա գործատուն ուղղակիորեն չի կարող աշխատանքային պայմանագրերում փոփոխել աշխատավարձի չափը։ Միաժամանակ հարկ է նշել նաև, որ 2019 թվականի դեկտեմբերին կատարված օրենսդրական փոփոխություններով 2021 թվականի հուլիսի 1-ից ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին աշխատանքային օրենսդրության նկատմամբ ամբողջ ծավալով վերահսկողություն իրականացնելու, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում պատասխանատվության միջոցներ կիրառելու լիազորություն է վերապահվել: Այսինքն, օրենսդրորեն սահմանված է աշխատանքային օրենսդրության նկատմամբ ամբողջական պետական վերահսկողությունը։ Մասնավորապես, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 33-րդ հոդվածի համաձայն՝ գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է ոլորտի լիազորված տեսչական մարմինը (որը ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն է)՝ օրենքով նախատեսված դեպքերում կիրառելով պատասխանատվության միջոցներ: 2. Աշխատողների՝ ավելի շատ արտաժամյա աշխատանք ունենալու հարցի մասով՝ հարկ է նշել, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանափակվում են աշխատաժամանակի օրական և շաբաթական առավելագույն տևողությունները՝ արտաժամյա աշխատանքը ներառյալ։ Այսինքն, ՀՀ աշխատանքային օրենսգրքում հստակ սահմանվում է, թե արտաժամյա աշխատանքը ներառյալ որքան կարող է կազմել աշխատողի օրական և շաբաթական աշխատաժամանակի առավելագույն տևողությունը։ Միաժամանակ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասով հստակ սահմանված է արտաժամյա աշխատանքի տևողությունների սահմանափակումը։ Մասնավորապես, սահմանված է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ և 2.1-ին մասերով նախատեսված դեպքերում արտաժամյա աշխատանքը իրար հաջորդող երկու օրվա ընթացքում չպետք է գերազանցի 4 ժամը, իսկ տարվա ընթացքում` 180 ժամը։ Արտաժամյա աշխատանքի մասով միաժամանակ հարկ է նշել, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանվում է նաև հավելյալ վարձատրության պահանջ։ Մասնավորապես, 184-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ արտաժամյա աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար, ժամային դրույքաչափից բացի, վճարվում է հավելում` ժամային դրույքաչափի 50 տոկոսից ոչ պակաս չափով: 3. Ընդունվել է ի գիտություն։ Ինչպես գործատուների, այնպես էլ աշխատողների հետ իրականացվել և շարունակվելու են իրականացվել քննարկումներ՝ նախագծերով առաջարկվող փոփոխությունների հնարավոր խնդիրների քարտեզագրման և լուծումներ նախատեսելու նպատակով։
4 Վարդուհի Սաֆարյան 20.12.2024 16:42:25 Առաջարկ չունեմ: Պարզապես հրաշալի նախաձեռնությւոն է, հիմնավորված այնքանով, որ իրապես սթրեսածին այս միջավայրում ապրելով՝ մեկ ժամ ավելի հաճելի զբաղմունքի տրամադրելն, օրինակ, նպաստավոր կլինի և առողջության և սոցիալապես ավելի ակտիվ լինելու, ընտանիքին ու երեխանեին տրամադրելու տեսակյունից: Առաջարկն ընդունվել է ի գիտություն։
5 Լուսինե Զալինյան 20.12.2024 17:04:25 + Առաջարկն ընդունվել է ի գիտություն։
6 A. D. 20.12.2024 19:43:04 Դարձնել 4-օրյա աշխատանքային շաբաթ, չորեքշաբթին` ոչ աշխատանքային։ Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Քննարկման արդյունքներով նպատակահարմար է համարվել աշխատաժամանակի կրճատման «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով ներկայացված տարբերակը։
7 Արգիշտի Մարտիրոսյան 20.12.2024 22:47:11 Բարև ձեզ շատ գովելի օրենսդրական նախաձեռնությամբ եք հանդես գալիս, բազմահազար աշխատողների համար այն ունի կենսական անհրաժեշտություն, խնդրում եմ օրենքը այնպիսի բովանդակությամբ ընդունեք, որ այն տարածվի բոլորի վրա, առավելապես մասնավոր կազմակերպությունները նկատի ունեմ։ Ես ինքս աշխատում եմ մասնավոր հիմնարկում և ուզում եմ որ իմ գործատուն պարտավոր լինի ենթարկվելու այդ օրենքին ոչ մի կերպ չշրջանցի այն։ Լիահույս է, որ նախաձեռնությունը կյանքի կկոչվի և բազմահազար աշխատողների իրավունքները կպաշտպանվեն։ Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Նախագծերով նախատեսվող կարգավորումները վերաբերելի են թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածին։
8 Արտեմ Պետրոսյան 21.12.2024 12:57:09 Փոխարենը աշխատատեղեր ստեղծեք աշխատանքի ժամանակն էք կրճատում պահպանելով վարձատրությունը, էդքան լավա վիճակնեջս, իրո՞գ..... Թե նորաթուխ պաշտոնյաները չեն կարում աշխատել գոնե մեկ ժամ քիչ կձեւացնեն որ աշխատում են... 2020 թվականից հետո բոլորս պետք է կրճատեք ազատ ժամանակը տնտեսություն զարգացնենք որ զինվենք ու վերականգնենք Հայաստանի ու Արցախի սահմանները, էս ինչ եք անում հայեր???????? Առաջարկը չի ընդունվել։ Նախագծերի փաթեթի հիմքում առաջնահերթ դրվել է սոցիալական բաղադրիչը՝ աշխատողների աշխատանքի և անձնական կյանքի միջև ժամանակի և ռեսուրսների արդյունավետ բաշխումը (work-life balance)։ Նախագծերի կարգավորումներն ամենևին էլ չեն խրախուսում ավելի քիչ աշխատելը, այլ նախատեսվում է աշխատանքի արդյունավետության և արտադրողականության բարձրացմանը զուգահեռ՝ ապահովել աշխատանք-անձնական կյանք հարաբերակցության արդյունավետության բարձրացում։
9 Արսեն Հակոբյան 21.12.2024 14:21:51 Միանշանակ ճիշտ որոշում, պետք է հետևողական նվազեցնել աշխատաժամանակի տևողությունը, քանի որ էֆեկտիվության վրա այդքան էլ չի ազդելու, և լրացուցիչ եռանդ կհաղորդի աշխատողներին,տալով բոլորին մեկ ժամ ավել հանգստի հնարավորություն, մանավանդ մանկապարտեզի տարիքի երեխա ունեցող ծնողների համար մեծ նշանակություն ունի այդ մեկ ժամը.. Առաջարկն ընդունվել է ի գիտություն։
10 Ալբերտ Ունուսյան 21.12.2024 23:58:34 Շատ լավ գաղափար է։ Նաև կարծում եմ կարելի է դիտարկել 4 աշխատանքային օրվա տարբերակը` առանց աշխատավարձի կամ հավելավճարների կրճատման, որն օրինակ իդեալական արդյունք է ցույց տվել Գերմանիայում։ Թերևս 3 օրում մարդ ավելի շատ անձնական հարց կարող է լուծել, քան` 1-2 օրում, ինչը թույլ կտա աշխատանքի ժամին ավելի քիչ մտածել անձնականի մասին և կենտրոնանալ աշխատանքի վրա։ Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Քննարկման արդյունքներով նպատակահարմար է համարվել աշխատաժամանակի կրճատման «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով ներկայացված տարբերակը։
11 Դավիթ Կարապետյան 22.12.2024 19:59:30 Բոլոր զարգացած երկրներում գործում է 4 աշխատանքային օրվա ռեժիմ: Կարծում եմ շատ լավ առաջարկ է գոնե 1 ժամ կրճատել աշխատանքային օրվա տևողությունը, քանի որ եթե հաշվի առնենք Երևանում օրեցօր աճող խցանումները` ստացվում է այնպես, որ ամբողջ օրը ծախսվում է աշխատանքի հասնելու, աշխատելու և տուն վերադառնալու համար, work-life balance չի կարող լինել այն, որ շաբաթվա 5 օրը ծախսվում է աշխատելու և միայն ընդամենը 2 օր հանգստանալու համար: Նախագիծը ողջունում եմ Առաջարկն ընդունվել է ի գիտություն։
12 Samvel Movsesyan 23.12.2024 09:35:46 Բարև ձեզ շատ լավ նախագիծ է աշխատաժամերի կրճատման վերաբերյալ 8 ժամյա աշխատանքային գրաֆիկը դարձնել 7 ժամյա, բայ այստեղ փոքրկ նրբություն կա մասնաոր կազմակերպություններն կպորցեն շրջանցել որենքը սա ցավալի փաստ էխնդրում եմ հատուկ վերահսկողություն սահմանել մասնաոր կազմակերպությունների վրա եթե նախագիծը չի ազելու ցանկացած քաղաքացու վրա ապա կառավարության աշխատակիցները անիմաստ են աշխատում տեսնենք ինչքանով դրական կլինի նախագիծը։ Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Նախագծերով նախատեսվող կարգավորումները վերաբերելի են թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածին։ Միաժամանակ հարկ է նշել նաև, որ 2019 թվականի դեկտեմբերին կատարված օրենսդրական փոփոխություններով 2021 թվականի հուլիսի 1-ից ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին աշխատանքային օրենսդրության նկատմամբ ամբողջ ծավալով վերահսկողություն իրականացնելու, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում պատասխանատվության միջոցներ կիրառելու լիազորություն է վերապահվել: Այսինքն, օրենսդրորեն սահմանված է աշխատանքային օրենսդրության նկատմամբ ամբողջական պետական վերահսկողությունը։ Մասնավորապես, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 33-րդ հոդվածի համաձայն՝ գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է ոլորտի լիազորված տեսչական մարմինը (որը ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն է)՝ օրենքով նախատեսված դեպքերում կիրառելով պատասխանատվության միջոցներ:
13 Ofelya Melikyan 23.12.2024 11:24:14 Շատ լավ առաջարկ է։ Ի դեպ ԱՄԿ–ի շատ երկրներում այսօր գործում է 4 օրվա աշխատանքային ռեժիմը․ որպեսզի աշխատողը շաբաթվա մնացած օրերն անցկացնի ընտանիքի հետ և կարողանա work-life բալանսը պահպանել։ Առաջարկն ընդունվել է ի գիտություն։
14 Լիլիթ Հարությունյան 23.12.2024 12:02:51 Շնորհակալություն նման օրենսդրական նախաձեռնության համար: Լիահույս եմ, որ առաջարկը ընդունելի կլինի և հավանության կարժանանա ԱԺ-ի կողմից: Առաջարկն ընդունվել է ի գիտություն։
15 Արամ Վարդանյան 23.12.2024 12:24:05 Թեև նախաձեռնությունը կարևոր քայլ է բարելավելու work-life balance-ը, այնուամենայնիվ կարող է չունենալ այն ազդեցությունը, որը նախատեսվում է՝ որոշ գործատուների կողմից անբարեխիղճ մոտեցման պարագայում։ Խնդիր է նաև այն, որ աշխատանքը 1 ժամ շուտ ավարտելու պարագայում միևնույն է այդ ժամանակը ծախսվում է ճանապարհներին/խցանումներին։ Առաջարկում եմ դիտարկել Արաբական Միացյալ Էմիրությունների փորձը՝ շաբաթական 4.5 աշխատանքային օր, 8 ժամյա աշխատանքային օր, երբ ուրբաթ օրերը աշխատանքային ժամեր են համարվում մինչ կեսօր (09:00 - 12:00)։ Այս տարբերակում ընդհանուր ամսական աշխատաժամանակը կրկին կլինի 35 ժամ, սակայն ուրբաթ օրը կլինի գրեթե ամբողջությամբ աշխատակցի տրամադրության տակ։ Այս պարագայում նաև էականորեն կբարդանա գործատուի կողմից աշխատակցի այս իրավունքի խախտումն ու չարաշահումը։ Միաժամանակ, 2.5 ազատ օրը կարող է պրակտիկորեն էլ ավելի էական բարելավել work-life balance-ը և դրանով իսկ բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը։ Կարող եմ ենթադրել, որ աշխատաժամանակի կրճատման նման մոդելը գերադասելի կլինի մեծամասնության կողմից։ Կարելի նույնիսկ տալ ընտրության հնարավորություն՝ 7 աշխատանքային ժամ / 4.5 աշխատանքային օր, և այնուհետև մեկ տարվա կտրվածքով իրականացնել չափումներ, թե որ տարբերակն է ավելի ցանկալի/արդյունավետ։ Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ «Գործատուների անբարեխիղճ մոտեցման» առումով ներկայացված խնդրի վերաբերյալ հարկ է նշել, որ օրենսդրորեն սահմանված է աշխատանքային օրենսդրության նկատմամբ ամբողջական պետական վերահսկողությունը։ 2019 թվականի դեկտեմբերին կատարված օրենսդրական փոփոխություններով 2021 թվականի հուլիսի 1-ից ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին աշխատանքային օրենսդրության նկատմամբ ամբողջ ծավալով վերահսկողություն իրականացնելու, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում պատասխանատվության միջոցներ կիրառելու լիազորություն է վերապահվել: Մասնավորապես, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 33-րդ հոդվածի համաձայն՝ գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է ոլորտի լիազորված տեսչական մարմինը (որը ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն է)՝ օրենքով նախատեսված դեպքերում կիրառելով պատասխանատվության միջոցներ: Արաբական Միացյալ Էմիրությունների փորձը դիտարկելու առաջարկի մասով էլ տեղեկացնում ենք, որ քննարկման արդյունքներով նպատակահարմար է համարվել աշխատաժամանակի կրճատման «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով ներկայացված տարբերակը։
16 D P 23.12.2024 14:31:35 Եթե չեմ սխալվում Եվրոպայում արդեն 8 երկիր անցել է այս սիստեմին։ Որպես արդյունք, նշում են աշխատակցի արդյունավետության աճ, անձնական կյանք-աշխատանք հարաբերակցության ստաբիլություն և հոգեկան առողջության բարելավում, ինչը բերում է նաև մոտիվացիայի ավելացման։ Պետք է հետևողական լինել, որ ժամը չկրճատվի ընդմիջման հաշվին։ Նախագիծը կարող է հարված հասցնել արտադրական ընկերություններին, բայց արդյունավետության աճը կարող է կոմպենսացնել կորուստը, ինչը պետք է ուսումնասիրել։ Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Աշխատաժամանակի կրճատումը չի լինելու ընդմիջման հաշվին, քանի որ ՀՀ աշխատանքային օրենսգրքով հստակ սահմանված է (152-րդ հոդված) աշխատողին հանգստի և սնվելու համար ընդմիջում տրամադրելու պահանջը։
17 Արմեն Արոյան 23.12.2024 15:39:06 Լրիվ համաձայն եմ Հայկ Սարգսյանի հետ։ Պոպուլիստական որոշում։ Հայաստանում գործատուների 80 % տոկոսը չի ապահովում 42 ժամյան, էլ չեմ ասում արձակուրդի իրավունքի մասին ․․․․․․․․ մնալու է թղթի վրա։ Ի միջ այլոց, ինչու կրճատվեցին ամանօրյա հանգստի օրերը։ Պակաս ժամանակ էր ընտանիքի հետ լինելու համար ․․․․․․․ Առաջարկը չի ընդունվել։ Կարգավորումների «թղթի վրա մնալու» մասով հարկ է նշել, որ օրենսդրորեն սահմանված է աշխատանքային օրենսդրության նկատմամբ ամբողջական պետական վերահսկողությունը։ 2019 թվականի դեկտեմբերին կատարված օրենսդրական փոփոխություններով 2021 թվականի հուլիսի 1-ից ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին աշխատանքային օրենսդրության նկատմամբ ամբողջ ծավալով վերահսկողություն իրականացնելու, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում պատասխանատվության միջոցներ կիրառելու լիազորություն է վերապահվել: Մասնավորապես, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 33-րդ հոդվածի համաձայն՝ գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է ոլորտի լիազորված տեսչական մարմինը (որը ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն է)՝ օրենքով նախատեսված դեպքերում կիրառելով պատասխանատվության միջոցներ: Ինչ վերաբերում է ամանորյա տոնական օրերի կրճատմանը, ապա այդ մասով տեղեկացնում ենք, որ այդ փոփոխություններով ոչ աշխատանքային տոնական օրերը կրճատվել են այն տրամաբանությամբ, որ ապահովվի սոցիալ-տնտեսական և ֆինանսական համակարգերի բնականոն գործունեությունը (հիմնավորման հղումը՝ parliament.am/draft_docs8/K-033_himnavorum.pdf), ինչն այդ հաջորդական տոնական օրերի պարագայում մեկ շաբաթ և ավելի ժամանակով խաթարվում էր։ Այսինքն, այդ հաջորդական տոնական օրերի պարագայում ստացվում էր, որ շուրջ մեկ շաբաթ և ավելի ժամանակով տնտեսությունը չէր աշխատում. այդ մի քանի օր իրար հետևից չաշխատելն էր խնդիր առաջացնում։ Մինչդեռ, ներկայացվող փոփոխություններով ընդամենը օրական աշխատաժամանակի տևողությունն է մեկ ժամով կրճատվում։
18 Կարեն Աբրահամյան 23.12.2024 15:44:50 Պետք է խրախուսել աշխատանքը, հակառակ դեպքում ի՞նչ հիմնավորմամբ կրճատվեցին տոնական ոչ աշխատանքային օրերը' դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ։ Ես առհասարակ առաջարկում եմ հունվարի 2-ը նույնպես աշխատանքային օր դարձնել,նաև հուլիսի 5-ը, սեպտեմբերի 21-ը,մայիսի 1-ը, տարօրինակ էլ է, աշխատավորի օրը' մայիսի 1-ին չաշխատելով ինչ ուղերձ ենք հղում։ Առաջարկը չի ընդունվել։ «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում 2021 թվականի նոյեմբերի 17-ի ՀՕ-362-Ն օրենքով կատարված փոփոխությունների մասով հարկ է նշել, որ այդ փոփոխություններով ոչ աշխատանքային տոնական օրերը կրճատվել են այն տրամաբանությամբ, որ ապահովվի սոցիալ-տնտեսական և ֆինանսական համակարգերի բնականոն գործունեությունը (հիմնավորման հղումը՝ parliament.am/draft_docs8/K-033_himnavorum.pdf), ինչն այդ հաջորդական տոնական օրերի պարագայում մեկ շաբաթ և ավելի ժամանակով խաթարվում էր։ Այսինքն, այդ հաջորդական տոնական օրերի պարագայում ստացվում էր, որ շուրջ մեկ շաբաթ և ավելի ժամանակով տնտեսությունը չէր աշխատում. այդ մի քանի օր իրար հետևից չաշխատելն էր խնդիր առաջացնում։ Մինչդեռ, ներկայացվող փոփոխություններով ընդամենը օրական աշխատաժամանակի տևողությունն է մեկ ժամով կրճատվում։
19 Լիանա Քոչարյան 23.12.2024 16:31:14 Ճիշտ որոշում, աշխատաժամանակի կրճատ տևողությունը կազդի պետական ապարատի աշխատողների մոտիվացմանը և առողջության վրա լավ դրական ազդեցություն կունենա: Առաջարկն ընդունվել է ի գիտություն։
20 Լիանա Քոչարյան 24.12.2024 17:33:57 Առաջարկում եմ Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասում ,,երեք ամիս.. բառերը փոխարինել ,,մեկ ամիս.. բառերով: Առաջարկը չի ընդունվել։ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը նախատեսվել է՝ հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, որի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը պարտավոր է նախատեսել նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելու ավելի ուշ ողջամիտ ժամկետ, բացառությամբ նույն հոդվածի 4-րդ մասով սահմանված նորմատիվ իրավական ակտերի, եթե ակտով սահմանվում են այնպիսի իրավակարգավորումներ, որոնց համար անհրաժեշտ է հիմնավոր ժամանակահատված, որը հնարավորություն կտա հասցեատիրոջը իր վարքագիծը համապատասխանեցնելու սահմանված պահանջներին, կամ սահմանված իրավակարգավորումները վատթարացնում են անձի իրավական վիճակը: Այսինքն, «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և ««Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերով նախատեսվող՝ օրենքների ուժի մեջ մտնելու ժամկետը նախատեսվել է այն նպատակով, որպեսզի թե՛ գործատուները, թե՛ աշխատողները ունենան բավարար ժամանակ այդ փոփոխություններին իրազեկվելու և համապատասխան անհրաժեշտ գործողություններ կատարելու համար։
21 Լիանա Քոչարյան 27.12.2024 14:42:00 Հարգելի գործընկեր պետական մարմիններում ծառայությունների մատուցման համար գոյացող հերթերը հնարավոր է լուծել լրացուցիչ հաստիքների ստեղծմամբ, որը նաև կնպաստի աշխատատեղերի ավելացմանը, շուրջօրյա հերթափոխային գրաֆիկի անցմանը և այլն: Օրենքի նախագիծը ողջունելի է: Առաջարկն ընդունվել է ի գիտություն։
22 Levon Nalbandyan 23.12.2024 17:03:23 մեր պետությունը դեռ տնտեսապես և քաղաքականապես դեռ այն վիճակում չէ որ կարողանանք մեզ թույլ տալ 7 ժամյա աշխատանքային օր։ Բոլոր պետական մարմինները ծանրաբեռնված են, դատարանները, անձնագրայինը, ոստիկանությունը, ուր գնում ես հերթեր են: Էս ամեն ինչը հաշվի առնվել ա՞։ Արդյունավետության մասին ա խոսվում, նույն անառդրյնավետ աշխատողը ելի նույն անարդյունավետությամբ 8 ի փոխարեն 7 ժամ ա աշխատելու, դրանից տուժելու ա մեր տնտեսությունը։ Առաջարկը չի ընդունվել։ Աշխատաժամանակի կրճատման հիմքում դրվել է սոցիալական բաղադրիչը՝ աշխատողների աշխատանքի և անձնական կյանքի միջև ժամանակի և ռեսուրսների արդյունավետ բաշխումը (work-life balance)։ Այսինքն, կյանքի որակի բարձրացումը։ Կյանքի որակի բարձրացում ասելով, նկատի ունենք՝ • հանգստի ժամանակի ավելացում, • ընտանիքի հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու հնարավորություն, • սթրեսի, լարվածության և գերհոգնածության նվազեցում, • անձնական խնդիրների լիարժեք լուծում, • ինքնազարգացման համար հատկացվող ժամանակի ավելացում, • կյանքի բոլոր ոլորտներում հավասար ներգրավվածություն. • աշխատանքի և հանգստի հարաբերակցության բալանսավորում. Կրճատված ժամերը կարող են նպաստել աշխատողների ֆիզիկական և հոգեկան վերականգնմանը, ինչը կարող է բարձրացնել նրանց աշխատանքի արդյունավետությունը: Բացի այդ, ժամանակակից տնտեսություններում հաճախ ավելի կարևոր է աշխատաժամանակի որակը, քան դրա տևողության քանակը։ Բացի այդ հարկ է նշել նաև, որ առաջարկվող փոփոխություններից ակնկալվող օգուտները (արտադրողականության աճ, հասարակական ձեռքբերումներ (օր.՝ ինքնակրթվել, հաղթահարել սթրեսը, գերհոգնածությունը և այլն), աշխատավայրում դժբախտ դեպքերի նվազում (վերջինիս արդյունքում նաև՝ գործատուների կողմից վճարվող վնասի հատուցման գումարների նվազում), առողջապահական ծախսերի նվազում) առավել տեսանելի են լինելու երկարաժամկետ կտրվածքով։ Ինչ վերաբերում է աշխատողների աշխատավարձի պահպանմանը, ապա հարկ է նշել, որ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով աշխատավարձի պահպանման պահանջը վերաբերում է բոլոր աշխատողներին, այլ ոչ թե միայն նվազագույն ամսական աշխատավարձով վարձատրվողներին։
23 Hakob Abrahamyan 23.12.2024 23:17:49 Հարգելի հեղինակներ, Ներկայացված հիմավորման մեջ չկա գեթ մեկ գործնական իրագործելի և չափելի հիմնավորում, վերից վար գրքային պատկերացումների վրա հիմնված առաջարկություն է, չկան հաշվարկներ, ուսումնասիրություններ՝ տնտեսության և մասնավոր բիզնեսի վրա դրանց ունեցած ազդեցության վերաբերյալ։ Այն դեպքում եթե խոսքը գրասենյակային աշխատողների մասին է, ապա աշխատանքի արտադրողականությունը կապված է որոշակիորեն կառավարելի գործոնների հետ՝ մարդկանց կրթությունը, զարգացվածությունը, ունակություններն ու հմտությունները, որոնք ևս սույն օրենքի կիրառման արդյունքում չէ, որ կարող են փոխվել դեպի լավը կամ դեպի վատը։ Բայց խնդրում եմ հիմնավորել, եթե մեր ընկերության պարագայում նախատեսված են տվյալ օրվա համար առաքումների x ծավալ, որոնք պետք է իրականացվեն վարորդների կողմից, որի արդյունքում է ընկերությունը ստանում գումարներ, հետո արդեն վճարում աշխատակիցներին, ինչպես եք պատկերացնում արդյունավետության բարձրացումը, երբ փողոցները ունեն մշտապես բարձր ծանրաբեռնվածության մակարդակ։ Ինչպես է 19-րդ դարի վերաբերյալ Ձեր զուգահեռականը կիրառվում տվյալ դեպքում։ Առաջարկը չի ընդունվել։ Աշխատաժամանակի կրճատման հիմքում դրվել է սոցիալական բաղադրիչը՝ աշխատողների աշխատանքի և անձնական կյանքի միջև ժամանակի և ռեսուրսների արդյունավետ բաշխումը (work-life balance)։ Այսինքն, կյանքի որակի բարձրացումը։ Կյանքի որակի բարձրացում ասելով, նկատի ունենք՝ • հանգստի ժամանակի ավելացում, • ընտանիքի հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու հնարավորություն, • սթրեսի, լարվածության և գերհոգնածության նվազեցում, • անձնական խնդիրների լիարժեք լուծում, • ինքնազարգացման համար հատկացվող ժամանակի ավելացում, • կյանքի բոլոր ոլորտներում հավասար ներգրավվածություն. • աշխատանքի և հանգստի հարաբերակցության բալանսավորում. Կրճատված ժամերը կարող են նպաստել աշխատողների ֆիզիկական և հոգեկան վերականգնմանը, ինչը կարող է բարձրացնել նրանց աշխատանքի արդյունավետությունը: Բացի այդ, ժամանակակից տնտեսություններում հաճախ ավելի կարևոր է աշխատաժամանակի որակը, քան դրա տևողության քանակը։ Բացի այդ հարկ է նշել նաև, որ առաջարկվող փոփոխություններից ակնկալվող օգուտները (արտադրողականության աճ, հասարակական ձեռքբերումներ (օր.՝ ինքնակրթվել, հաղթահարել սթրեսը, գերհոգնածությունը և այլն), աշխատավայրում դժբախտ դեպքերի նվազում (վերջինիս արդյունքում նաև՝ գործատուների կողմից վճարվող վնասի հատուցման գումարների նվազում), առողջապահական ծախսերի նվազում) առավել տեսանելի են լինելու երկարաժամկետ կտրվածքով։ Ինչ վերաբերում է աշխատողների աշխատավարձի պահպանմանը, ապա հարկ է նշել, որ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով աշխատավարձի պահպանման պահանջը վերաբերում է բոլոր աշխատողներին, այլ ոչ թե միայն նվազագույն ամսական աշխատավարձով վարձատրվողներին։
24 Hakob Abrahamyan 23.12.2024 23:37:22 Հարգելի հեղինակներ, Ներկայացված նախագծով նշվում է, որ նախագծի ընդունման պարագայում տնտեսության վրա բացասական ազդեցություն չի նախատեսվում, ինչը բոլորովին էլ չի համապատասխանում իրականությանը։ Ի գիտության նախագծի հեղինակների, որոնք ենթադրաբար սույն նախագիծը մշակելիս իրենց հորիզոնում ունեցել են հարևան սենյակներում թերբեռնված աշխատող պետական տարբեր պաշտոնների զբաղեցնող իրենց գործընկերներին, պետք է փաստել, որ մասնավոր հատվածում պարապուրդի մակարդակը շատ ցածր է, իսկ որոշ դեպքերում բացակայում է, աշխատանքային գործառույթները պրակտիկ են, ճկուն և աշխատաժամանակով չէ միայն, որ սահմանափակված է աշխատանքի շրջանակը։ Ուստի կրճատելով աշխատաժամանակը այդ նույն ծավալի աշխատանքը կատարելու համար գործատուն պետք է վարձի նոր աշխատակից (ներ), կրճատելով գործող աշխատակիցների աշխատավարձը, ինչն միանշանակ է, որ աշխատանքային ռեսուրսների շահերից չի բխում։ Միաժամանակ նկատենք, որ տվյալ պարագայում նվազագույն աշխատավարձի պահպանումը որևէ կերպ չի պաշտպանի աշխատակիցներին, քանի որ նվազագույն աշխատավարձ շատ քչերն են ստանում։ Վերը նշվածն ամփոփելով պետք է փաստել, որ նախագիծը խիստ ժամանակավրեպ է, չհաշվարկված, տեսական և տնտեսության համար կարող է լինել լրջագույն հարված՝ առնվազն օրինապաշտ տնտեսվարող սուբյեկտների համար։ Առաջարկը չի ընդունվել։ Աշխատաժամանակի կրճատման հիմքում դրվել է սոցիալական բաղադրիչը՝ աշխատողների աշխատանքի և անձնական կյանքի միջև ժամանակի և ռեսուրսների արդյունավետ բաշխումը (work-life balance)։ Այսինքն, կյանքի որակի բարձրացումը։ Կյանքի որակի բարձրացում ասելով, նկատի ունենք՝ • հանգստի ժամանակի ավելացում, • ընտանիքի հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու հնարավորություն, • սթրեսի, լարվածության և գերհոգնածության նվազեցում, • անձնական խնդիրների լիարժեք լուծում, • ինքնազարգացման համար հատկացվող ժամանակի ավելացում, • կյանքի բոլոր ոլորտներում հավասար ներգրավվածություն. • աշխատանքի և հանգստի հարաբերակցության բալանսավորում. Կրճատված ժամերը կարող են նպաստել աշխատողների ֆիզիկական և հոգեկան վերականգնմանը, ինչը կարող է բարձրացնել նրանց աշխատանքի արդյունավետությունը: Բացի այդ, ժամանակակից տնտեսություններում հաճախ ավելի կարևոր է աշխատաժամանակի որակը, քան դրա տևողության քանակը։ Բացի այդ հարկ է նշել նաև, որ առաջարկվող փոփոխություններից ակնկալվող օգուտները (արտադրողականության աճ, հասարակական ձեռքբերումներ (օր.՝ ինքնակրթվել, հաղթահարել սթրեսը, գերհոգնածությունը և այլն), աշխատավայրում դժբախտ դեպքերի նվազում (վերջինիս արդյունքում նաև՝ գործատուների կողմից վճարվող վնասի հատուցման գումարների նվազում), առողջապահական ծախսերի նվազում) առավել տեսանելի են լինելու երկարաժամկետ կտրվածքով։ Ինչ վերաբերում է աշխատողների աշխատավարձի պահպանմանը, ապա հարկ է նշել, որ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով աշխատավարձի պահպանման պահանջը վերաբերում է բոլոր աշխատողներին, այլ ոչ թե միայն նվազագույն ամսական աշխատավարձով վարձատրվողներին։
25 Andranik Metsoyan 24.12.2024 00:52:47 Շատ լավ գաղափար է։ Առաջարկն ընդունվել է ի գիտություն։