Добавить в избранное
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Անահիտ Հակոբյան 20.12.2024 10:59:05 | Ուսուցիչների աշխատավարձի բարձրացում(առանց ատեստացիայի) | ||
2 | Մարինե 20.12.2024 13:00:54 | Ողջունում եմ առաջարկը, նաև հարկ եմ համարում նշել, որ ԱՄԿ–ի շատ երկրներում այսօր գործում է 4 օրվա աշխատանքային ռեժիմը․ որպեսզի աշխատողը շաբաթվա մնացած օրերն անցկացնի ընտանիքի հետ։ | ||
3 | Հայկ Սարգսյան 20.12.2024 14:01:58 | Նախատեսվող փոփոխությունների առաջարկն իր մեջ պարունակում է ռիսկեր, որոնք կարծում եմ` պետք է հաշվի առնվեն: 1. գործատուները կարող են վերափոխել աշխատանքային պայմանագրերը` նշելով ավելի ցածր վարձատրություն, քանի որ իրենց նպատակն է լինելու կրճատել ծախսերը: Որքան այդպիսի "վերափոխված" պայմանագրերն ավելանան, այդքանով կկրճատվի պետբյուջեն: Սա կարգավորված չէ փոփոխությունների առաջարկով, ինչպես նաև մեր օրենսդրությունը և դատական համակարգը դեռ չեն գտմվում այն մակարդակի վրա, որ պաշտպանեն աշխատողների իրավունքները: Ուստի ամենայն հավանականությամբ կառաջանա լարվածություն գործատու-վարձու աշխատողի միջև: 2. եթե նույնիսկ գործատուները չկարողանան նվազեցնել աշխատավարձը, կսկսվի վարձու աշխատողի կոպիտ ասած “շահագործում”: Աշխատողներն սկսելու են ավելի շատ արտաժամյա աշխատանք ունենալ, որից իրենց մոտ ոչ մի պարագայում չի բարելավվելու work-life բալանսը, դեռ ավելին` դրան գումարվելու է այն, որ աշխատողներն ավելի ծանր կտանեն այն գիտակցումը, որ գործատուն իրենց ավելի շատ է շահագործում: 3. եթե նույնիսկ պետությունը “վերևից կարգադրի” գործատուներին չկրճատել աշխատավարձը, աշխատողների իրավունքները հարգել, ապա /մի կողմ դնելով, որ դա միջամտություն է տնտեսության մեջ/ ծանր հետևանքեր կունենա հետագայում. Դա կբերի պարգևատրումների կրճատման, հետագա աշխատավարձի բարձրացման անհնարինության: Ընդհանրապես, նման օրենքի մշակման դեպքում նախ անհրաժեշտ է լուրջ հետազոտման ենթարկել արտաժամյա աշխատողների թվաքանակը, փաստացի աշխատաժամանակը, արտաժամյա աշխատաժամանակը: Դրանք անհնար է իրականացնել գործատուներից հարցումներով, այդ հետազոտության հարցերին պետք է մասնակցեն վարձու աշխատողներն անմիջապես: Հետո պետք է լրջորեն խոսել դրա մասին գործատուների հետ, հասկանալ, թե արդյոք նրանք պատրաստ են գնալ նման փոփոխությունների, ինչպես կարող են բարձրացնել արդյունավետությունը, խոսել սովորական մարդկանց հետ, հասկանալ, թե որքան են նրանք ծախսում իրենց աշխատանքի վրա, ինչ են ստանում աշխատավայրում… և այլն, և այլն: Ամեն դեպքում 1000 հավանություններով դուք չեք կարող հասկանալ, թե ինչ հետևանքների կարող է բերել նման օրենքի ընդունումը: | ||
4 | Վարդուհի Սաֆարյան 20.12.2024 16:42:25 | Առաջարկ չունեմ: Պարզապես հրաշալի նախաձեռնությւոն է, հիմնավորված այնքանով, որ իրապես սթրեսածին այս միջավայրում ապրելով՝ մեկ ժամ ավելի հաճելի զբաղմունքի տրամադրելն, օրինակ, նպաստավոր կլինի և առողջության և սոցիալապես ավելի ակտիվ լինելու, ընտանիքին ու երեխանեին տրամադրելու տեսակյունից: | ||
5 | Լուսինե Զալինյան 20.12.2024 17:04:25 | + | ||
6 | A. D. 20.12.2024 19:43:04 | Դարձնել 4-օրյա աշխատանքային շաբաթ, չորեքշաբթին` ոչ աշխատանքային։ | ||
7 | Արգիշտի Մարտիրոսյան 20.12.2024 22:47:11 | Բարև ձեզ շատ գովելի օրենսդրական նախաձեռնությամբ եք հանդես գալիս, բազմահազար աշխատողների համար այն ունի կենսական անհրաժեշտություն, խնդրում եմ օրենքը այնպիսի բովանդակությամբ ընդունեք, որ այն տարածվի բոլորի վրա, առավելապես մասնավոր կազմակերպությունները նկատի ունեմ։ Ես ինքս աշխատում եմ մասնավոր հիմնարկում և ուզում եմ որ իմ գործատուն պարտավոր լինի ենթարկվելու այդ օրենքին ոչ մի կերպ չշրջանցի այն։ Լիահույս է, որ նախաձեռնությունը կյանքի կկոչվի և բազմահազար աշխատողների իրավունքները կպաշտպանվեն։ | ||
8 | Արտեմ Պետրոսյան 21.12.2024 12:57:09 | Փոխարենը աշխատատեղեր ստեղծեք աշխատանքի ժամանակն էք կրճատում պահպանելով վարձատրությունը, էդքան լավա վիճակնեջս, իրո՞գ..... Թե նորաթուխ պաշտոնյաները չեն կարում աշխատել գոնե մեկ ժամ քիչ կձեւացնեն որ աշխատում են... 2020 թվականից հետո բոլորս պետք է կրճատեք ազատ ժամանակը տնտեսություն զարգացնենք որ զինվենք ու վերականգնենք Հայաստանի ու Արցախի սահմանները, էս ինչ եք անում հայեր???????? | ||
9 | Արսեն Հակոբյան 21.12.2024 14:21:51 | Միանշանակ ճիշտ որոշում, պետք է հետևողական նվազեցնել աշխատաժամանակի տևողությունը, քանի որ էֆեկտիվության վրա այդքան էլ չի ազդելու, և լրացուցիչ եռանդ կհաղորդի աշխատողներին,տալով բոլորին մեկ ժամ ավել հանգստի հնարավորություն, մանավանդ մանկապարտեզի տարիքի երեխա ունեցող ծնողների համար մեծ նշանակություն ունի այդ մեկ ժամը.. | ||
10 | Ալբերտ Ունուսյան 21.12.2024 23:58:34 | Շատ լավ գաղափար է։ Նաև կարծում եմ կարելի է դիտարկել 4 աշխատանքային օրվա տարբերակը` առանց աշխատավարձի կամ հավելավճարների կրճատման, որն օրինակ իդեալական արդյունք է ցույց տվել Գերմանիայում։ Թերևս 3 օրում մարդ ավելի շատ անձնական հարց կարող է լուծել, քան` 1-2 օրում, ինչը թույլ կտա աշխատանքի ժամին ավելի քիչ մտածել անձնականի մասին և կենտրոնանալ աշխատանքի վրա։ | ||
11 | Դավիթ Կարապետյան 22.12.2024 19:59:30 | Բոլոր զարգացած երկրներում գործում է 4 աշխատանքային օրվա ռեժիմ: Կարծում եմ շատ լավ առաջարկ է գոնե 1 ժամ կրճատել աշխատանքային օրվա տևողությունը, քանի որ եթե հաշվի առնենք Երևանում օրեցօր աճող խցանումները` ստացվում է այնպես, որ ամբողջ օրը ծախսվում է աշխատանքի հասնելու, աշխատելու և տուն վերադառնալու համար, work-life balance չի կարող լինել այն, որ շաբաթվա 5 օրը ծախսվում է աշխատելու և միայն ընդամենը 2 օր հանգստանալու համար: Նախագիծը ողջունում եմ |