Հիշել նախագիծը
Լրամշակման փուլում է
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
-
966 - Կողմ
-
43 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Խաչատուր Բադալյան 24.12.2024 12:28:06 | Մենք մի երկու տարի առաջ կրճատեցինք ամանօրյա հանգստյան օրերը պատճառաբանելով որ շատ աշխատենք ,շատ արդյունք ստեղծենք ։Հիմա էլ որոշել ենք աշխատաժամանակը կրճատենք որ քիչ արդյունք ստեղծենք։Կարող ենք կողմնորոշվենք հիմա մենք ինչ ենք ուզում։Կողմնորոշվենք նոր որոշենք։Ինչը ենք մենք ուզում !!!! | Առաջարկը չի ընդունվել։ «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում 2021 թվականի նոյեմբերի 17-ի ՀՕ-362-Ն օրենքով կատարված փոփոխությունների մասով հարկ է նշել, որ այդ փոփոխություններով ոչ աշխատանքային տոնական օրերը կրճատվել են այն տրամաբանությամբ, որ ապահովվի սոցիալ-տնտեսական և ֆինանսական համակարգերի բնականոն գործունեությունը (հիմնավորման հղումը՝ parliament.am/draft_docs8/K-033_himnavorum.pdf), ինչն այդ հաջորդական տոնական օրերի պարագայում մեկ շաբաթ և ավելի ժամանակով խաթարվում էր։ Այսինքն, այդ հաջորդական տոնական օրերի պարագայում ստացվում էր, որ շուրջ մեկ շաբաթ և ավելի ժամանակով տնտեսությունը չէր աշխատում. այդ մի քանի օր իրար հետևից չաշխատելն էր խնդիր առաջացնում։ Մինչդեռ, ներկայացվող փոփոխություններով ընդամենը օրական աշխատաժամանակի տևողությունն է մեկ ժամով կրճատվում։ | |
2 | Արմինե Շումովիչ 24.12.2024 15:59:31 | Առաջարկում եմ աշխատողին վարձատրել իր կատարված աշխատանքի դիմաց, ոչ թե 7 կամ 8 ժամ աշխատավայրում զուտ գտնվելու դիմաց։ Այսինքն, կատարված աշխատանքի ծավալից և փաստացի արդյունքից ելնելով՝ անկախ քանի ժամ է աշխատողը ներկա գտնվում գրասենյակում։ | Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Սակայն առաջարկության կապակցությամբ հարկ է նշել, որ ժամային, օրական, գործավարձային կամ ամսական դրույքաչափ աշխատանքի վարձատրության առանձին ձևեր են և կատարվող աշխատանքի բնույթից կախված՝ աշխատանքային հարաբերությունների կողմերն ազատ են որոշելու, թե աշխատանքի վարձատրության որ ձևն են սահմանում աշխատանքային պայմանագրում։ | |
3 | Աննա Նազարյան 25.12.2024 06:18:24 | Շատ ճիշտ որոշում | Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ | |
4 | Արթուր Խաչիկյան 25.12.2024 12:58:14 | Այս նախագծերի հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել հստակ վերահսկողական և այլ մեխանիզմներ առ այն, որպեսզի գործատուներն աշխատաժամանակի կրճատմամբ պայմանավորված՝ 1. չնվազեցնեն աշխատողներին վճարվող իրական աշխատավարձը․ 2. չավելացնեն արտաժամյա, չվճարվող, աշխատաժամանակը։ Այլապես, ինչպես կատարվում է պրակտիկայում, Նախագծերի ընդունումը կնպաստի ոչ թե աշխատողների վիճակի բարելավմանը, այլև՝ սոցիալական վիճակի վատթարացմանը։ | Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Վերահսկողական մեխանիզմների մասով հարկ է նշել, որ օրենսդրորեն սահմանված է աշխատանքային օրենսդրության նկատմամբ ամբողջական պետական վերահսկողությունը։ 2019 թվականի դեկտեմբերին կատարված օրենսդրական փոփոխություններով 2021 թվականի հուլիսի 1-ից ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին աշխատանքային օրենսդրության նկատմամբ ամբողջ ծավալով վերահսկողություն իրականացնելու, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում պատասխանատվության միջոցներ կիրառելու լիազորություն է վերապահվել: Մասնավորապես, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 33-րդ հոդվածի համաձայն՝ գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է ոլորտի լիազորված տեսչական մարմինը (որը ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն է)՝ օրենքով նախատեսված դեպքերում կիրառելով պատասխանատվության միջոցներ: | |
5 | Մարինե Հովհաննիսյան 25.12.2024 13:51:17 | Առաջարկում եմ վերամշակել նաև մանկավարժական կենսաթոշակի տրամադրման մասին օրենքը։ | Առաջարկը չի ընդունվել։ Ներկայացված առաջարկությունը դուրս է նախագծերի փաթեթի կարգավորման առարկայի շրջանակից։ | |
6 | Anush Khojayan 26.12.2024 17:05:45 | Շատ լավ գաղափար է։ Վստահ եմ, որ նախագծի ընդունումը և դրա կիրառումը աշխատակիցների մոտ կնվազեցնի սթրեսի մակարդակը, որն էլ իր հերթին կնպաստի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։ | Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ | |
7 | Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիություն 27.12.2024 11:57:21 | Ողջունում ենք նախագիծը։ Վերջին անգամ ութժամյա աշխատանքային ռեժիմի հնացած լինելու մասին խոսել ենք Հոկտեմբերի 7-ին Արժանապատիվ աշխատանքի համար պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ մեր հայտարարությունում https://arhmiutyun.org/2024/10/07/uslgpsea-statement-on-iddw2024-wages-dialogue-wortime/ Միևնույն ժամանակ կարծում ենք, որ կարելի էր փոփոխությունն այնպես ներդնել, որ հնարավոր լինել նաև հետզհետե անցնել 4-օրյա աշխատանքային շաբաթի։ Բազմաթիվ երկրներում արդեն կիրառվում է 6 կամ 7-ժամյա աշխատանքային օրվա կամ 4-օրյա աշխատանքային շաբաթի ռեժիմը և նրանց փորձը փաստում է, որ դա միայն դրական է ազդում կատարած աշխատանքի որակի վրա, բարելավում է աշխատանքի արդյունավետությունը, դրական է ազդում աշխատողների առողջության, ինչպես նաև պետության բնապահպանական խնդիրների վրա, իսկ աշխատաշուկան ավելի հասանելի է դառնում պոտենցիալ աշխատողների համար։ | Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Քննարկման արդյունքներով նպատակահարմար է համարվել աշխատաժամանակի կրճատման «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով ներկայացված տարբերակը։ | |
8 | Siranush Sahakyan 27.12.2024 22:56:40 | Նախաձեռնությունը գրավիչ է առաջին հայացքից,կարծում եմ այս նախագծերի հիմնավորման մեջ անհրաժեշտ է ներկայացնել հստակ վերահսկողական մեխանիզմներ,որով ապահովված կլինեն գործատու- աշխատող փոխհարաբերությունների կանոնակարգը, արդյո՞ք գործատուները պատրաստ են գնալ նման փոփոխությունների, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության օրենսդրական առաջարկը չունի բավարար հիմնավորում, թե ինչու այս փոփոխությունը կարող է դրական ազդեցություն ունենալ։ Այս առաջարկը պարունակում է բազմաթիվ ռիսկեր՝ կապված ինչպես տնտեսության, այնպես էլ մարդկային կապիտալի զարգացման հետ։ Ցանկալի է, որ նմանատիպ նախագծերը նախապես քննարկվեն մասնագիտական, հասարակական մակարդակներում՝օպտիմալ լուծումներ գտնելու նպատակով։ | Առաջարկը չի ընդունվել։ Վերահսկողական մեխանիզմների մասով հարկ է նշել, որ օրենսդրորեն սահմանված է աշխատանքային օրենսդրության նկատմամբ ամբողջական պետական վերահսկողությունը։ 2019 թվականի դեկտեմբերին կատարված օրենսդրական փոփոխություններով 2021 թվականի հուլիսի 1-ից ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին աշխատանքային օրենսդրության նկատմամբ ամբողջ ծավալով վերահսկողություն իրականացնելու, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում պատասխանատվության միջոցներ կիրառելու լիազորություն է վերապահվել: Մասնավորապես, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 33-րդ հոդվածի համաձայն՝ գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է ոլորտի լիազորված տեսչական մարմինը (որը ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն է)՝ օրենքով նախատեսված դեպքերում կիրառելով պատասխանատվության միջոցներ: Աշխատաժամանակի կրճատման հիմքում դրվել է սոցիալական բաղադրիչը՝ աշխատողների աշխատանքի և անձնական կյանքի միջև ժամանակի և ռեսուրսների արդյունավետ բաշխումը (work-life balance)։ Այսինքն, կյանքի որակի բարձրացումը։ Կյանքի որակի բարձրացում ասելով, նկատի ունենք՝ • հանգստի ժամանակի ավելացում, • ընտանիքի հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու հնարավորություն, • սթրեսի, լարվածության և գերհոգնածության նվազեցում, • անձնական խնդիրների լիարժեք լուծում, • ինքնազարգացման համար հատկացվող ժամանակի ավելացում, • կյանքի բոլոր ոլորտներում հավասար ներգրավվածություն. • աշխատանքի և հանգստի հարաբերակցության բալանսավորում. Կրճատված ժամերը կարող են նպաստել աշխատողների ֆիզիկական և հոգեկան վերականգնմանը, ինչը կարող է բարձրացնել նրանց աշխատանքի արդյունավետությունը: Բացի այդ, ժամանակակից տնտեսություններում հաճախ ավելի կարևոր է աշխատաժամանակի որակը, քան դրա տևողության քանակը։ Բացի այդ հարկ է նշել նաև, որ առաջարկվող փոփոխություններից ակնկալվող օգուտները (արտադրողականության աճ, հասարակական ձեռքբերումներ (օր.՝ ինքնակրթվել, հաղթահարել սթրես, գերհոգնածությունը և այլն), աշխատավայրում դժբախտ դեպքերի նվազում (վերջինիս արդյունքում նաև՝ գործատուների կողմից վճարվող վնասի հատուցման գումարների նվազում), առողջապահական ծախսերի նվազում) առավել տեսանելի են լինելու երկարաժամկետ կտրվածքով։ Ինչ վերաբերում է քննարկումներին, ապա այս մասով անհրաժեշտ է նկատի ունենալ, որ e-draft-ն այն հարթակն է, որտեղ հավաքագրվում և քննարկվում են կարծիքները։ | |
9 | Արմեն Ադամյան 28.12.2024 08:15:00 | Արդյունավետության ձգտելը միշտ էլ կարևոր է։ Սակայն աշխատաժամանակը քչացնելով նույն աշխատավարձերի պայմանում բարձրացնում է ինքնարժեքը։ Որը ազդում է մեր մրցունակության վրա։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Գերմանիայում սահմանվեց 48-ժամյա աշխատանքային շաբաթ՝ երկրի տնտեսությունը և ենթակառուցվածքները վերակառուցելու նպատակով: Այս նորման մնաց ուժի մեջ մինչև 1956 թվականը։ https://www.wildcat-www.de/en/zirkular/48/z48e_35h.htm?utm_source=chatgpt.com Թուրքիայում աշխատաժամանակը 45ժ է https://www.ermenihaber.am/am/news/2021/10/08/%D4%B9%D5%B8%D6%82%D6%80%D6%84%D5%AB%D5%A1-%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D5%BF%D5%A1%D5%AA%D5%A1%D5%B4%D5%A5%D6%80/217186 Շատ աշխատելը թուրքիայի ապրանքների գների ինքնարժեքը իջեցնում է, դրա համար և արագ են և էժան։ Արդյունքում հաղթում են հարևան երկրներին։ Իմ առաջարկն է, հետպատերազմյան մեր երկրում աշխատաժամերը ոչ թե պետք է կրճատել այլ ավելացնել գոնե 5ժ֊ով, որպեսզի կարողանանք վերականգնվել ու զարգանալ հարևաններից արագ։ Համաձայն եմ, որ արդյունավետությունը կարևոր է շատ աշխատելուց։ Դրա համար մեր ջանքերը պետք է նախ արդյունավետության բարձրացման գնան, նոր աշխատաժամանակի կրճատման։ Առանց արդյունավետության բարձրացման, ուղղակի քիչ աշխատելով ավելի կթուլանանք ու կպարտվենք տնտեսական մրցակցությանը։ | Առաջարկը չի ընդունվել։ Աշխատաժամանակի կրճատման հիմքում դրվել է սոցիալական բաղադրիչը՝ աշխատողների աշխատանքի և անձնական կյանքի միջև ժամանակի և ռեսուրսների արդյունավետ բաշխումը (work-life balance)։ Այսինքն, կյանքի որակի բարձրացումը։ Կյանքի որակի բարձրացում ասելով, նկատի ունենք՝ • հանգստի ժամանակի ավելացում, • ընտանիքի հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու հնարավորություն, • սթրեսի, լարվածության և գերհոգնածության նվազեցում, • անձնական խնդիրների լիարժեք լուծում, • ինքնազարգացման համար հատկացվող ժամանակի ավելացում, • կյանքի բոլոր ոլորտներում հավասար ներգրավվածություն. • աշխատանքի և հանգստի հարաբերակցության բալանսավորում. Կրճատված ժամերը կարող են նպաստել աշխատողների ֆիզիկական և հոգեկան վերականգնմանը, ինչը կարող է բարձրացնել նրանց աշխատանքի արդյունավետությունը: Բացի այդ, ժամանակակից տնտեսություններում հաճախ ավելի կարևոր է աշխատաժամանակի որակը, քան դրա տևողության քանակը։ Հարկ է նշել նաև, որ առաջարկվող փոփոխություններից ակնկալվող օգուտները (արտադրողականության աճ, հասարակական ձեռքբերումներ (օր.՝ ինքնակրթվել, հաղթահարել սթրեսը, գերհոգնածությունը և այլն), աշխատավայրում դժբախտ դեպքերի նվազում (վերջինիս արդյունքում նաև՝ գործատուների կողմից վճարվող վնասի հատուցման գումարների նվազում), առողջապահական ծախսերի նվազում) առավել տեսանելի են լինելու երկարաժամկետ կտրվածքով։ | |
10 | Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 07.01.2025 14:00:15 | Հիմք ընդունելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 142-րդ հոդվածի 7-րդ մասը՝ ՀՀ կառավարությունը դեռևս 01.02.2007թ. ընդունել է Հ․ 201-Ն որոշումը, որով սահմանում է առողջապահական, հոգաբարձության (խնամակալության), մանկական դաստիարակչական, էներգամատակարարման, գազամատակարարման, ջերմամատակարարման, կապի և աշխատանքի այլ առանձնահատուկ բնույթ ունեցող բնագավառների աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները: Առաջարկում ենք վերանայել և լրամշակել նաև ՀՀ կառավարության 01․02․2007թ․ N-201-Ն որոշումն ամբողջությամբ։ | Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Այս մասով վերանայումները կիրականացվեն «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումից հետո։ | |
11 | Տեղեկատվական և Հաղորդակցության Տեխնոլոգիաների Գործատուների Միություն (ՏՀՏ ԳՄ) 07.01.2025 14:24:14 | «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաին» և «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին e-draft կայքում (https://www.e-draft.am/projects/8114) քննարկման դրված օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ հայտնում ենք մեր մտահոգությունները։ Հիմնավորումը, որ միջազգային փորձը և առանձին հետազոտությունները ցույց են տալիս, որ շաբաթական աշխատաժամանակի կրճատումը բացասաբար չի ազդում տնտեսության վրա, ավելին՝ այն նպաստում է արտադրողականության աճին և դրական ազդեցություն թողնում կյանքի որակի վրա՝ Հայաստանի դեպքում կիրառելի չէ, համոզված ենք որ այն բոլորովին հակառակ ազդեցությունը կունենա Հայաստանի տնտեսության վրա։ Իսկ բերված օրինակները (Ֆրանսիա, Գերմանիա, Շվեդիա, Բելգիա, Ավստրիա, Նորվեգիա, Իսլանդիա), տարակուսանք են առաջացնում, հաշվի առնելով այդ երկրների տնտեսությունների կառուցվածքը, տեխնոլոգիական զարգացվածությունը և այդ երկրներում աշխատանքի արտադրողականությունը, որը բազմապատիկ բարձր է Հայաստանյանից։ Այն պնդումը, որ տեղի ունեցած տեխնոլոգիական փոփոխությունները նպաստել են բազմաթիվ գործընթացների ավտոմատացման և արտադրողականության բարձրացմանը, Հայաստանի տնտեսության դեպքում նույնպես չի համապատասխանում իրականությանը։ Տարիներ շարունակ մեր կողմից բարձրացված տնտեսության թվայնացման, տեխնոլոգիական արդիականացման հարցերը մնացել են նախնական քննարկման փուլում, չգրանցելով որևիցէ էական առաջընթաց։ Այդ իսկ պատճառով աշխատաժամանակի կրճատումը մեխանիկորեն չի կարող հանգեցնել աշխատանքի արտադրողականության բարձրացման։ Այն ընդամենը բերելու է աշխատավարձային ֆոնդի մեծացման, և հետևաբար տնտեսվարողի վրա լրացուցիչ ֆինանսական բեռի ավելացման։ Ներկա դրությամբ Հայաստանում աշխատանքային ժամերը կազմում են 2024 ժամ տարեկան, իսկ նախագծի ընդունման դեպքում կկազմի 1771 ժամ։ Տարբերությունը կկազմի 253 ժամ, այսինքն 36 աշխատանքային օր (մոտ երկու օրացույցային ամիս)։ Եթե հիմք ընդունենք ՀՀ կառավարության ոչ աշխատանքային տոնական օրերի կրճատման վերաբերյալ 2021 թվականի հիմնավորումները և հաշվարկները, ապա կստացվի, որ այս փոփոխությամբ ՀՆԱ ծավալը կկրճատվի 637,9 մլրդ դրամով (36/5*88,6 մլրդ), իսկ համախառն թողարկման ծավալը 885,6մլրդ դրամով (6/5*123 մլրդ)։ Նշենք նաև որ հարցը միայն գործատու և աշխատակից հարաբերություններին չի վերաբերում, այն ուղղակիորեն կանդրադառնա հասարակական և սոցիալական բոլոր ոլորտներին՝ ներառյալ տրանսպորտ, դպրոցներ, մանկապարտեզներ, ուսումնական հաստատություններ, պետական ծառայություններ, առողջապահություն և այլն։ Պարզ չէ նաև թե այս փոփոխությունը ինչպես է ստեղծելու նոր աշխատատեղեր, ինչպես նշված է հիմնավորումում։ Ինչպես գիտենք, Հայաստանում գործազրկության հետ մեկտեղ կա որակյալ աշխատողների մեծ պակաս, մանավանդ Տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտում։ Այս փոփոխությունը կբերի այդ պակասի ավելի խորացման, Հայկական տեխնոլոգիական ընկերությունների արտադրողականության և մրցունակության անկման, արտադրանքի և ծառայությունների ինքնարժեքի զգալի բարձրացման։ Ելնելով վերոգրյալից, վաղաժամկետ ենք համարում սույն օրենքների նախագծերի փաթեթի հետագա առաջմղումը։ Առաջարկում ենք նախ և առաջ քննարկել, ընդունել և իրագործել Հայաստանի տնտեսության տեխնոլոգիական վերազինման, թվայնացման, արտադրողականության բարձրացման, որակյալ կադրերի պատրաստման և այլ հրատապ ծրագրեր, ինչը հնարավորություն կտա Հայաստանում արտադրողականությունը հասցնել օրինակ բերվող երկրների մակարդակին (Ֆրանսիա, Գերմանիա, Շվեդիա, Բելգիա, Ավստրիա, Նորվեգիա, Իսլանդիա)։ Կոչ ենք անում տնտեսության մեջ ցանկացած փոփոխություն կատարել միայն մանրակրկիտ քննարկելուց և հայաստանի տնտեսության իրական իրավիճակին ծանոթանալուց հետո։ Պատրաստ ենք համագործակցել այս խնդիրների լուծման, Հայաստանի տնտեսության թվայնացման, տեխնոլոգիական զարգացման, արտադրողականության բարձրացման հարցերում։ | Առաջարկը չի ընդունվել։ Աշխատաժամանակի կրճատման հիմքում դրվել է սոցիալական բաղադրիչը՝ աշխատողների աշխատանքի և անձնական կյանքի միջև ժամանակի և ռեսուրսների արդյունավետ բաշխումը (work-life balance)։ Այսինքն, կյանքի որակի բարձրացումը։ Կյանքի որակի բարձրացում ասելով, նկատի ունենք՝ • հանգստի ժամանակի ավելացում, • ընտանիքի հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու հնարավորություն, • սթրեսի, լարվածության և գերհոգնածության նվազեցում, • անձնական խնդիրների լիարժեք լուծում, • ինքնազարգացման համար հատկացվող ժամանակի ավելացում, • կյանքի բոլոր ոլորտներում հավասար ներգրավվածություն. • աշխատանքի և հանգստի հարաբերակցության բալանսավորում. Կրճատված ժամերը կարող են նպաստել աշխատողների ֆիզիկական և հոգեկան վերականգնմանը, ինչը կարող է բարձրացնել նրանց աշխատանքի արդյունավետությունը: Բացի այդ, ժամանակակից տնտեսություններում հաճախ ավելի կարևոր է աշխատաժամանակի որակը, քան դրա տևողության քանակը։ Բացի այդ հարկ է նշել նաև, որ առաջարկվող փոփոխություններից ակնկալվող օգուտները (արտադրողականության աճ, հասարակական ձեռքբերումներ (օր.՝ ինքնակրթվել, հաղթահարել սթրեսը, գերհոգնածությունը և այլն), աշխատավայրում դժբախտ դեպքերի նվազում (վերջինիս արդյունքում նաև՝ գործատուների կողմից վճարվող վնասի հատուցման գումարների նվազում), առողջապահական ծախսերի նվազում) առավել տեսանելի են լինելու երկարաժամկետ կտրվածքով։ | |
12 | Քրիստինե Ղասումյան 07.01.2025 14:44:45 | Նախաձեռնությունը գրավիչ է առաջին հայացքից միայն, սակայն վստահ եմ, որ այս նախագծի ընդունումը հանգեցնելու է ապրանքների և ծառայությունների արժեքի անհամաչափ բարձրացման, քանի որ գործատուն նույն ավելացված արժեքը ստեղծելու համար ստիպված է լինելու ավելի շատ վճարելու։ Թերևս այս նախագծի ընդունումը հասկանալի կլիներ, եթե մեր երկրի ՀՆԱ-ն երկնիշ թվերով վերջին տարիներին իրական աճ ունենար, բացի այդ նախագծի ընդունումը բացասական հետևանք կունենա նաև առանց այդ էլ վատ վիճակում գտնվող աշխատաշուկայի վրա, գործատուները ստիպված կլինեն ապավինել միգրանտների աշխատուժին։ ՀՀ-ի ներկա ծանր տնտեսական պայմաններում գործատուն ծախսերը կրճատելու կամ ծախսերը գոնե նույնը թողնելու համար առաջին իսկ հնարավորության դեպքում կձերբազատվի ՀՀ քաղաքացի հանդիսացող ոչ բարձր որակավորում ունեցող աշխատողից /օրինակ բանվորներից, օպերատորներից կամ ֆիզիկական աշխատանք պահանջող մասնագետներից/ և իր կազմակերպությունում կներգրավի ավելի էժան վարձատրվող միգրանտների, ինչը կավելացնի գործազրկության մակարդակը ՀՀ քաղաքացիների շրջանում։ Ավելի նախընտրելի կլիներ մի քանի տոն օր ավելացվեր, ինչը հնարավորություն կտար մարդկանց «իրենց ընտանիքներին ավելի շատ ժամանակ» հատկացնել՝ ամբողջական օրվա տեսքով, այլ ոչ թե 1 ժամվա տեսքով, քանի որ այդ 1 ժամն ըստ էության որևէ էական հարց չի լուծելու աշխատողների համար։ Նախկին նախագծերով ամանօրյա տոները կրճատվեցին այն պատճառաբանությամբ, որ պատերազմական վիճակում գտնվող հասարակությունն իրավունք չունի չաշխատելու և իրեն նման շռայլություն թույլ տալու, բայց այս նախագծով հենց հիմա նման չաշխատելու որոշում է կայացվում։ Նախագծի հիմնավորումները համոզիչ չեն և ամբողջությամբ չեն ներկայացնում նախագծով առաջարկվող փոփոխության անհրաժեշտությունն ու նպատակահարմարությունը, թերի և անպատասխանատու նախագիծ է, որը կարող է ունենալ բազմաթիվ վատ հետևանքներ ՀՀ տնտեսության համար։ | Առաջարկը չի ընդունվել։ Աշխատաժամանակի կրճատման հիմքում դրվել է սոցիալական բաղադրիչը՝ աշխատողների աշխատանքի և անձնական կյանքի միջև ժամանակի և ռեսուրսների արդյունավետ բաշխումը (work-life balance)։ Այսինքն, կյանքի որակի բարձրացումը։ Կյանքի որակի բարձրացում ասելով, նկատի ունենք՝ • հանգստի ժամանակի ավելացում, • ընտանիքի հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու հնարավորություն, • սթրեսի, լարվածության և գերհոգնածության նվազեցում, • անձնական խնդիրների լիարժեք լուծում, • ինքնազարգացման համար հատկացվող ժամանակի ավելացում, • կյանքի բոլոր ոլորտներում հավասար ներգրավվածություն. • աշխատանքի և հանգստի հարաբերակցության բալանսավորում. Կրճատված ժամերը կարող են նպաստել աշխատողների ֆիզիկական և հոգեկան վերականգնմանը, ինչը կարող է բարձրացնել նրանց աշխատանքի արդյունավետությունը: Բացի այդ, ժամանակակից տնտեսություններում հաճախ ավելի կարևոր է աշխատաժամանակի որակը, քան դրա տևողության քանակը։ Անդրադառնալով ներկայացված փոփոխությունները ՀՆԱ-ի հետ կապելու հարցին՝ անհրաժեշտ է նշել, որ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն միշտ չէ, որ փոխկապակցված է կյանքի որակի, աշխատանքի և կյանքի հավասարակշռության կամ արտադրողականության հետ: ՀՆԱ-ն տնտեսական ցուցանիշ է։ Ինչ վերաբերում է ամանորյա տոնական օրերի կրճատմանը, ապա այդ մասով տեղեկացնում ենք, որ այդ փոփոխություններով ոչ աշխատանքային տոնական օրերը կրճատվել են այն տրամաբանությամբ, որ ապահովվի սոցիալ-տնտեսական և ֆինանսական համակարգերի բնականոն գործունեությունը (հիմնավորման հղումը՝ parliament.am/draft_docs8/K-033_himnavorum.pdf), ինչն այդ հաջորդական տոնական օրերի պարագայում մեկ շաբաթ և ավելի ժամանակով խաթարվում էր։ Այսինքն, այդ հաջորդական տոնական օրերի պարագայում ստացվում էր, որ շուրջ մեկ շաբաթ և ավելի ժամանակով տնտեսությունը չէր աշխատում. այդ մի քանի օր իրար հետևից չաշխատելն էր խնդիր առաջացնում։ Մինչդեռ, ներկայացվող փոփոխություններով ընդամենը օրական աշխատաժամանակի տևողությունն է մեկ ժամով կրճատվում։ |