«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 1194-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1194-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի «Նախորդ հարկային տարվա ընթացքում հարկային մարմնի կողմից անցկացված (ավարտված) ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվության ձևը հաստատելու մասին» N 1194-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 3-րդ կետի 9-րդ ենթակետի աղյուսակում․
- Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 335-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված թեմատիկ հարկային ստուգումներ բաժինը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 335-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված թեմատիկ հարկային ստուգման հարցեր (ստուգումներ) |
|
Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտություն |
41 |
Պետական տուրքի հաշվարկման և գանձման ճշտություն |
42 |
Ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների կիրառման ճշտություն |
43 |
Հարկման բազայի հաշվարկման համար հիմք հանդիսացող ապրանքների, ծառայությունների և աշխատանքների գների ճշտություն |
44 |
Աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպելու և (կամ) աշխատողի համար գրանցման հայտ ներկայացնելու ճշտություն |
45 |
Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների գրանցման կարգի ու կանոնների պահպանման ճշտություն |
46 |
«Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքով սահմանված դեպքերում ու կարգով վճարային քարտերով անկանխիկ վճարումներ ընդունելու, այդ թվում՝ վճարային քարտերով անկանխիկ վճարումներ ընդունելու հնարավորության ապահովման կամ կանխիկ դրամով գումարի ընդունման սահմանափակումների պահպանման ճշտություն |
47 |
Հաշվարկային փաստաթղթերի (բացառությամբ՝ ՀԴՄ կտրոնի) դուրս գրման համար սահմանված կարգի ու կանոնների պահպանման ճշտություն |
48 |
Հարկ վճարողի գործունեության իրականացման հասցեում սահմանված տեղեկություններ փակցնելը |
49 |
- ուժը կորցրած ճանաչել հետևյալ պարբերությունը.
|
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
-
Տևողություն
06.11.2024 27.11.2024 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 673
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: