«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 1194-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1194-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Կարգավորման ենթակա խնդիրը.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 1194-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 1194-Ն որոշման կարգավորումները 2024 թվականի փետրվարի 28-ին ընդունված Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին թիվ ՀՕ-95-Ն Հայաստանի Հանրապետության օրենքին (այսուհետ` Օրենք) համապատասխանեցնելու հանգամանքով:
2․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 1194-Ն որոշմամբ հաստատվել է նախորդ հարկային տարվա ընթացքում հարկային մարմնի կողմից անցկացված (ավարտված) ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվության ձևը: Հաշվի առնելով, որ ՀՀ հարկային օրենսգրքի 335-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվող թեմատիկ հարկային ստուգումների 1-4-րդ տեսակները սահմանվել են որպես թեմատիկ հարկային ստուգման հարցեր, և որպես թեմատիկ հարկային ստուգման նոր հարցեր լրացվել է 5-9-րդ կետերը, անհրաժեշտություն է առաջացել նախորդ հարկային տարվա ընթացքում հարկային մարմնի կողմից անցկացված (ավարտված) ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվության լրացման կարգում կատարել համապատասխան լրացումներ:
3․ Առաջարկվող կարգավորման բնույթը.
Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով, մշակվել է Նախագիծը:
4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության կողմից:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագծի ընդունումը չի բխում Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից:
6․ Նպատակը և ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ կապահովվի մշակված իրավական ակտի համապատասխանությունը Օրենքին:
- Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ.
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Տևողություն
06.11.2024 27.11.2024 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 674
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: