Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

Ազգային ֆիլմի հեռարձակման և կինոթատրոնում ցուցադրման, ինչպես նաև դրանց ընթացքում գովազդի տեղադրմամբ ստացված եկամուտների մասին տեղեկությունները ֆիլմ ցուցադրողների կողմից ազգային մարմին ներկայացնելու կարգը սահմանելու մասին

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

 

«ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՄԻ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԵՎ ԿԻՆՈԹԱՏՐՈՆՈՒՄ ՑՈՒՑԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՑ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԳՈՎԱԶԴԻ ՏԵՂԱԴՐՄԱՄԲ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՖԻԼՄ ՑՈՒՑԱԴՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Ազգային ֆիլմի հեռարձակման և կինոթատրոնում ցուցադրման, ինչպես նաև դրանց ընթացքում գովազդի տեղադրմամբ ստացված եկամուտների մասին տեղեկությունները ֆիլմ ցուցադրողների կողմից ազգային մարմին ներկայացնելու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Կինեմատոգրաֆիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-302-Ն օրենքի կիրարկումն ապահովելու, կառավարման արդյունավետության բարձրացման, ազգային ֆիլմերի ցուցադրման, հեռարձակման տեղեկատվության հավաքագրման և վերլուծության, կինեմատոգրաֆիայի ոլորտում գովազդային բաղադրիչի կարգավորման, պետական աջակցության նպատակային ծախսի մոնիթորինգի, վերահսկման և շուկայի կարգավորման, ոլորտում տնտեսական գործունեության ակտիվացման, հավելյալ եկամուտների գեներացման, կինոսպառողների շահերի պաշտպանության, կինեմատոգրաֆիայի ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության, լիազորած պետական կառավարման մարմնի, կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի իրավունքների և պարտականությունների հստակեցման հանգամանքներով:

Վերոնշյալ գրծընթացների ծավալներով պայմանավորված, առաջանում է դրանց թվայնացման և ավտոմատացման անհրաժեշտություն, որը պայմանավորված է նաև ՀՀ Կառավարության 2021թ-ի փետրվարի 11-ի «Հայաստանի թվայնացման ռազմավարությանը, ռազմավարության միջոցառումների ծրագրին և արդյունքային ցուցանիշներին հավանություն տալու մասին» N 183-Լ որոշումով:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

ՀՀ կինեմատոգրաֆիայի ոլորտում կարգավորված չեն հայկական ֆիլմերի հեռուստատեսային և կինոթատրոնային ցուցադրումները, ինչը խոչնդոտում է կինոոլորտի տնտեսավարմանն ու եկամուտների գեներացմանը, գործունեության թափանցիկության ապահովմանը՝ ոլորտի շահառու կազմակերպությունների և անձանց համար, վարձույթի շուկայի համկարգմանը, որն իր հերթին չեզոքացնում է հայկական ֆիլմերի կինովարձույթի արդյունքների հաշվառումը, ֆիլմերի ռեյթինգների նշագրումը, գեներացված եկամուտների համամասնական բաշխման հնարավորությունը, միաժամանակ նպաստելով ֆիլմերի տարածման կամայական իրավակարգավորումներին և ստվերային շուկայական հարաբերությունների աճին:

Կինոցուցադրման բնագավառում չի վերահսկվում տոմսային համակարգը, որում առկա տեղեկատվությունը անհամատեղելի է իրականության հետ, քանի որ գովազդի ցուցադրման պատճառով ֆիլմերի մեկնարկի ժամը տատանվում է 15-20 րոպեով, միաժամանակ կարգավորված չեն գովազդի շահույթից ֆիլմին հատկացվող չափաբաժինները:

Կինոարտադրությունը փոխկապակցված է շուկայի պահանջարկի հետ, սակայն ֆիլմերի ցուցադրությունների վերահսկման, եկամուտների, հանդիսատեսի քանակի, վաճառված տոմսերի, ֆիլմի պատճեներ քանակի մասին տեղեկատվական համակարգի բացակայության պատճառով շուկան անկառավարելի է և չի նպաստում սպառողի շահերին:

«Ազգային ֆիլմի հեռարձակման և կինոթատրոնում ցուցադրման, ինչպես նաև դրանց ընթացքում գովազդի տեղադրմամբ ստացված եկամուտների մասին տեղեկությունները ֆիլմ ցուցադրողների կողմից ազգային մարմին ներկայացնելու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումից հետո, այն ուժի մեջ կմտնի 2025թ-ի հունվարի 1-ից, քանի որ նշված տվյալների մուտքագրման նպատակով նախատեսված միասնական տեղեկատվական համակարգը ստեղծելու համար առաջին հերթին անհրաժեշտ է սահմանել տվյալ համակարգի տեխնիկական չափորոշիչները, այնուհետև հայտարարել մրցույթ, ինչպես նաև համակարգի ստեղծման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները նախատեսել 2025թ-ի միջնաժամկետ ծախսային ծրագրերում:

Նախագիծը արդեն իսկ ունի տեղեկության հավաստիության երաշխավորման իրավական հիմք՝ 2023 թվականի դեկտեմբերի 7-ին սահմանվել է «Կինոռեեստրը վարելու և ազգային ֆիլմի փաստաթղթերը մշտական պահպանության հանձնելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության N 2127-Ն որոշումը, իսկ 2024 թվականի հունվարի 18-ին «Վարձութային վկայական տրամադրելու և դրա գործողությունը դադարեցնելու, ֆիլմը դասակարգելու և ֆիլմի տարիքային սահմանափակման մասին նշում կատարելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության N 92-Ն որոշումը: Այս կարգերը փոխկապակցված են և համակարգային լուծում են միասնական տեղեկատվական համակարգի շտեմարանների ստեղծման խնդիրը:

Բացի այդ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգիրքի 189.27. հոդվածով սահմանված է վարչական պատասխանատվություն:

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը.

Ազգային ֆիլմի հեռարձակման և կինոթատրոնում ցուցադրման, ինչպես նաև դրանց ընթացքում գովազդի տեղադրմամբ ստացված եկամուտների մասին տեղեկությունները ֆիլմ ցուցադրողների կողմից ազգային մարմին ներկայացնելու գործընթացների կարգավորումը առաջին հերթին բխում է «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի կիրարկման, շահառուների իրավունքների և շահերի պաշտպանության, ինչպես նաև Հայաստանում կինոշուկայի կարգավորման անհրաժեշտությունից:

Միասնական տեղեկատվական համակարգի ներդրման նպատակն է շուկայի պահանջարկի և տնտեսական արդյունավետության վերլուծությունը, ոլորտում շահագրգիռ կազմակերպությունների և սպառողների համար գործունեության թափանցիկության ապահովումը, բիզնես գործընթացների թվայնացումը, որը կնպաստի պետություն-մասնավոր փոխգործակցությանը, կինեմատոգրաֆիայի ոլորտի պետական քաղաքականության մշակման և իրականացման համար անհրաժետշ տեղեկատվության հասանելիության ապահովումը, ազգային ֆիլմերի ցուցադրման արդյունքային ցուցանիշների հավաքագրումը, և դրանց համար փոխշահավետ և բարենպաստ պայմանների ապահովումը: Համակարգի կիրառումը պետք է լինի պարտադիր բոլոր տեսակի ցուցադրությունների համար հիմնվելով վարձութային վկայականի տվյալների վրա:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Իրավական ակտի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրա­պե­տության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնագետների կողմից:

«Ազգային ֆիլմի հեռարձակման և կինոթատրոնում ցուցադրման, ինչպես նաև դրանց ընթացքում գովազդի տեղադրմամբ ստացված եկամուտների մասին տեղեկությունները ֆիլմ ցուցադրողների կողմից ազգային մարմին ներկայացնելու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը նախատեսում է պետական բյուջեից ծախս՝ միասնական տեղեկատվական համակարգի ստեղման համար:

  1. Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը.

«Ազգային ֆիլմի հեռարձակման և կինոթատրոնում ցուցադրման, ինչպես նաև դրանց ընթացքում գովազդի տեղադրմամբ ստացված եկամուտների մասին տեղեկությունները ֆիլմ ցուցադրողների կողմից ազգային մարմին ներկայացնելու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում կստեղծվի տեղեկության ավտոմատացված հավաքագրման միասնական տեղեկատվական համակարգ, որը հնարավորություն կընձեռի տեղական և օտարերկրյա շահառուներին վերլուծել ազգային ֆիլմերի պահանջարկը և ցուցադրություններից ստացված եկամուտները, կարգավորել պետական մարմինների և մասնավոր հատվածի փոխշահավետ ու թափանցիկ համագործակցությունը, և շահառու կազմակերպությունների համար շուկայական իրավահարաբերությունները:

  1. Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն.
  2. Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշ­տու­թյունը.

Առաջացնում է ՀՀ Կառավարության 2021 թվականի փետրվարի 11-ի «Հայաստանի թվայնացման ռազմավարությանը, ռազմավարության միջոցառումների ծրագրին և արդյունքային ցուցանիշներին հավանություն տալու մասին» N 183-Լ որոշման մեջ լրացում կատարելու անհրաժեշտություն:

  1. 2. Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համա­պա­տասխանությունը.

Համապատասխանում է:

  1. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

          «Ազգային ֆիլմի հեռարձակման և կինոթատրոնում ցուցադրման, ինչպես նաև դրանց ընթացքում գովազդի տեղադրմամբ ստացված եկամուտների մասին տեղեկությունները ֆիլմ ցուցադրողների կողմից ազգային մարմին ներկայացնելու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը բխում է «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» «Գործարարների համար գրավիչ Հայաստան» մեգանպատակի 14-րդ կետից, այն է՝ Հայաստանը դարձնել տեղական և օտարերկրյա ներդրողների համար գրավիչ և հուսալի, տնտեսական կյանքի մասնակիցների համար կանխատեսելի, խաղի հավասար պայմաններ երաշխավորող, տնտեսության կայուն զարգացման համար արդյունավետ կարգավորուﬓեր և հասանելի որակյալ ծառայություններ (այդ թվում՝ ֆինանսական) առաջարկող երկիր, բխում է ՀՀ կառավարության 2021թ. օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 4-րդ գլխի 4.9 բաժնում ամրագրված բարեփոխումների հետևյալ ուղղություններից՝ ֆինանսական միջոցների և մասնագիտական ռեսուրսների կենտրոնացումը, պետություն-մասնավոր համագործակցության ընդլայնմանն ուղղված փոխշահավետ մեխանիզմների խթանումը, ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ընդլայնումը, իրավական, սոցիալ-տնտեսական կարգավիճակի և հարաբերությունների հստակեցումը, ստեղծարար, տաղանդավոր անհատ արվեստագետների համար բարենպաստ միջավայրի ձևավորումը, մշակույթի ոլորտի կադրերի պատրաստումը, վերապատրաստումը, համակարգի կատարելագործումը:

  1. Այլ տեղեկություններ.

 

Չկան:

 

 

  • Քննարկվել է

    16.07.2024 - 31.07.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Մշակութային

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1097

Տպել

Առաջարկներ`

Rustam Mirzoyan

23.07.2024

Չեմ հասկանում «Տեսալսողական մեդիայի մասին» և «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքները միասին էին գրվում, ՈՆՑ էսպիսի բան արեցին... Սենց բան չկա, ինչ է նշանակում «հեռարձակման և կինոթատրոնում ցուցադրման, ինչպես նաև դրանց ընթացքում գովազդի տեղադրմամբ ստացված եկամուտների մասին»: Հեռարձակման ընթացքում ֆիլմը ընդատվում է և պայմանագրով դա թույլատվրում է, կինոթատրոնում ֆիլմը չի ընդատվում: Էս ինչ աբսուրդ բան է: Ու սրա հետևանքով ամենակարևոր հարցը՝ ԻՆՉՈ՞Ւ ՄԻԱՅՆ ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՄԻ: Էլի ստացվում է, որ օտարը սեփականից վեր է ու անձեռնմխելի:

Ալինա Ղազարյան

20.07.2024

Ես, որպես հետազոտող, շատ ուրախ եմ, որ ԿԳՄՍՆ-ն վերջապես մի հատ օգտակար հարթակ է նախաձեռնում: Հայաստանի կինեմատոգրաֆիայի ոլորտում որևէ վիճակացրություն չկա: Երբեք չեմ հասկացել ինչու են գումարները թաքցնում: Մենք նույնիսկ հստակ չգիտենք, քանի ֆիլմ է ցուցադրվում տարեկան, ինչպիսին է համամասնությունը: Անհնար է աշխատանք կատարել: Բայց չեմ կարող չնշել, որ հեռուստատեսության առկայությունը մեծ սխալ է այս նախագծում: Ֆիլմերը ցուցադրվում են տարբեր եղանակներով և հեռուստատեսությունից կինոթատրոնի ձևաչափով տեղեկություն պահանջել չի կարելի, ինչպես և հակառակը: Չգիտեմ ինչու եք որոշել հավասարության նշան դնել: Պետք է շտկվի, սա սխալ է: Խնդրում եմ հաշվի առնել: Իսկ նախաձեռնությունը լավն է:

Լաուրա Կարապետյան

18.07.2024

Նախագծի 12-րդ կետում երևի վրիպակ է և պետք է լինի 11...

Տեսնել ավելին