Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

Ազգային ֆիլմի հեռարձակման և կինոթատրոնում ցուցադրման, ինչպես նաև դրանց ընթացքում գովազդի տեղադրմամբ ստացված եկամուտների մասին տեղեկությունները ֆիլմ ցուցադրողների կողմից ազգային մարմին ներկայացնելու կարգը սահմանելու մասին

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

«      » _____________ 2024 թվականի

 

N       - Ն

 

ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՄԻ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԵՎ ԿԻՆՈԹԱՏՐՈՆՈՒՄ ՑՈՒՑԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՑ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԳՈՎԱԶԴԻ ՏԵՂԱԴՐՄԱՄԲ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՖԻԼՄ ՑՈՒՑԱԴՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

--------------------------------------------------------------------------------------------------------------

 

Հիմք ընդունելով «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

  1. Սահմանել ազգային ֆիլմի հեռարձակման և կինոթատրոնում ցուցադրման, ինչպես նաև դրանց ընթացքում գովազդի տեղադրմամբ ստացված եկամուտների մասին տեղեկությունները ֆիլմ ցուցադրողների կողմից ազգային մարմին ներկայացնելու կարգը՝ համաձայն հավելվածի:
  2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ համակարգի գործարկումից մեկ ամիս առաջ ծանուցել Հայաստանի Հանրապետության ֆիլմ ցուցադրողներին համակարգի գործարկման և տեղեկության չտրամադրման պատասխանատվության վերաբերյալ:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025թ-ի հունվարի 1-ից:

 

 

 

 

 

Հայաստանի Հանրապետության

                   վարչապետ                                                  Ն. ՓԱՇԻՆՅԱՆ                                            

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

____________  ___-ի N ___-Ն որոշման

 

 

ԿԱՐԳ

ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՄԻ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԵՎ ԿԻՆՈԹԱՏՐՈՆՈՒՄ ՑՈՒՑԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՑ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԳՈՎԱԶԴԻ ՏԵՂԱԴՐՄԱՄԲ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՖԻԼՄ ՑՈՒՑԱԴՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
  2. Սույն կարգով սահմանվում է ազգային ֆիլմի հեռարձակման և կինոթատրոնում ցուցադրման, ինչպես նաև դրանց ընթացքում գովազդի տեղադրմամբ ստացված եկամուտների մասին տեղեկությունները ֆիլմ ցուցադրողների կողմից ազգային մարմին ներկայացնելու ընթացակարգը ու պայմանները:

 

  1. ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
  2. կինոթատրոն` համապատասխան տեխնիկական միջոցներով էկրանի վրա 50 և ավելի դիտողների համար ֆիլմի ցուցադրման մեկ կամ ավելի սրահ ունեցող վայր.
  3. կինոսրահ կամ կինոդահլիճ՝ վայր, որտեղ ցուցադրվում է ֆիլմը:
  4. կինոդահլիճներում ֆիլմերի ցուցադրությունների մասին տեղեկատվության միասնական պետական ​​ավտոմատացված տեղեկատվական համակարգ (այսուհետ՝ միասնական տեղեկատվական համակարգ)՝ կինոդահլիճներում կինոցուցադրումների և դրա մշակումն ապահովող տեղեկատվական տեխնոլոգիաների ու տեխնիկական միջոցների մասին կինեմատոգրաֆիայի բնագավառում պետական ​​գործադիր մարմնի շտեմարաններում պարունակվող տեղեկատվության ամբողջություն.
  5. միասնական տեղեկատվական համակարգի օպերատոր՝ միասնական տեղեկատվական համակարգի վերահսկող և կառավարող մարմին:

 

  1. 3. ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
  2. Ազգային ֆիլմի հեռարձակման և կինոթատրոնում ցուցադրման, ինչպես նաև դրանց ընթացքում գովազդի տեղադրմամբ ստացված եկամուտների մասին տեղեկությունները ֆիլմ ցուցադրողների կողմից ազգային մարմին է ներկայացվում միասնական տեղեկատվական համակարգի միջոցով:
  3. Միասնական տեղեկատվական համակարգը կոչված է ապահովելու տեսալսողական ստեղծագործությունների բացառիկ իրավունքների պաշտպանությունը, սպառողների իրավունքները և կինեմատոգրաֆիայի ոլորտում լիազոր պետական ​​մարմնին հավաստի և ժամանակին տեղեկություն տրամադրելու ներքին կինովարձույթի շուկայի վիճակի մասին:
  4. Կինոդահլիճում ֆիլմի վճարովի ցուցադրում իրականացնող ֆիլմի ցուցադրողը պարտավոր է միասնական տեղեկատվական համակարգ փոխանցել կինոթատրոնի անվանման, օրվա, ժամի, սեանսի անվանման, ֆիլմի անվանման, վարձութային վկայականի համարի, կինոդահլիճի համարի կամ անվանման, շարքի համարի, տեղի համարի, տոմսի գնի, տոմսի զեղչի մասին ֆիլմի ցուցադրության ժամանակ վաճառված յուրաքանչյուր տոմսի վերաբերյալ տեղեկություն:
  5. Նշված տեղեկությունը պետք է ամբողջությամբ համապատասխանի տոմսում պարունակվող տեղեկությանը, որի ձևը սահմանված կարգով հաստատում է կինեմատոգրաֆիայի ոլորտի պետական քաղաքականությունը մշակող լիազորված պետական մարմինը՝ որպես խիստ հաշվետվության ձև, և որն օգտագործվում է կինոդահլիճում ֆիլմի ցուցադրությունների ժամանակ:
  6. Ֆիլմ ցուցադրողն ինքնուրույն և իր հաշվին իրականացնում է տոմսերի վաճառքն ապահովող սարքավորումների, ծրագրային և ապարատային միջոցների ձեռքբերումը, տեղադրումը, միացումը և օգտագործումը և կինոդահլիճում ֆիլմի ցուցադրությունների ընթացքում վաճառված յուրաքանչյուր տոմսի վերաբերյալ տոմսում պարունակվող տեղեկության ավտոմատ փոխանցումը միասնական տեղեկատվական համակարգ:
  7. Միասնական տեղեկատվական համակարգի օպերատորը (այսուհետ՝ համակարգի օպերատոր) կինեմատոգրաֆիայի ոլորտի պետական քաղաքականությունը մշակող լիազորված պետական մարմինն է կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափանիշներին համապատասխան՝ այդ մարմնի կողմից որոշված ոչ առևտրային կազմակերպությունը, որի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության, և որի գործունեության հիմնական նպատակն է տեղական կինեմատոգրաֆիայի աջակցությունը:
  8. Եթե համակարգի օպերատորը, սույն կարգի 12-րդ կետի համաձայն, համապատասխան շահույթ չհետապնդող կազմակերպություն է, ապա այդպիսի կազմակերպությունը եռամսյակային կտրվածքով հաշվետվություն է ներկայացնում կինեմատոգրաֆիայի բնագավառում լիազորած պետական մարմնին՝ միասնական տեղեկատվական համակարգի շահագործման գործունեության իրականացման վերաբերյալ: Այս զեկույցի ներկայացման կարգը, ինչպես նաև դրա բովանդակության պահանջները սահմանվում են կինեմատոգրաֆիայի ոլորտի պետական քաղաքականությունը մշակող լիազորված պետական մարմնի:
  9. Միասնական տեղեկատվական համակարգի գործունեության կարգը, սույն կարգով նախատեսված տեղեկությունը նշված համակարգին տրամադրելու հաճախականությունը և դրանում պարունակվող տեղեկության տրամադրման պայմանները սահմանվում են կինեմատոգրաֆիայի ոլորտի պետական քաղաքականությունը մշակող լիազորված պետական մարմնի կողմից:
  10. Միասնական տեղեկատվական համակարգի շահագործման և ֆիլմ ցուցադրողի կողմից տեղեկության փոխանցման ժամանակ օգտագործվող տեխնիկական միջոցների, ծրագրային ապահովման, տեղեկատվության պաշտպանության միջոցների (այդ թվում՝ չթույլատրված մուտքից) նկատմամբ պահանջները, ֆիլմ ցուցադրողի և համակարգի օպերատորի միջև տեղեկության փոխանակման կարգը հաստատում է կինեմատոգրաֆիայի ոլորտի պետական քաղաքականությունը մշակող լիազորված պետական մարմինը:
  11. Միասնական տեղեկատվական համակարգի ստեղծումը իրականացվում է բաց մրցույթով, որի պահանջները և չափանիշները սահմանվում են կինեմատոգրաֆիայի ոլորտի պետական քաղաքականությունը մշակող լիազորված պետական մարմնի կողմից:
  12. Ֆիլմ ցուցադրողի կողմից սույն հոդվածով նախատեսված տեղեկության չտրամադրելը կամ այդպիսի տեղեկությունը ոչ լրիվ ծավալով կամ խեղաթյուրված ձևով տրամադրելն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
  • Քննարկվել է

    16.07.2024 - 31.07.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Մշակութային

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1098

Տպել

Առաջարկներ`

Rustam Mirzoyan

23.07.2024

Չեմ հասկանում «Տեսալսողական մեդիայի մասին» և «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքները միասին էին գրվում, ՈՆՑ էսպիսի բան արեցին... Սենց բան չկա, ինչ է նշանակում «հեռարձակման և կինոթատրոնում ցուցադրման, ինչպես նաև դրանց ընթացքում գովազդի տեղադրմամբ ստացված եկամուտների մասին»: Հեռարձակման ընթացքում ֆիլմը ընդատվում է և պայմանագրով դա թույլատվրում է, կինոթատրոնում ֆիլմը չի ընդատվում: Էս ինչ աբսուրդ բան է: Ու սրա հետևանքով ամենակարևոր հարցը՝ ԻՆՉՈ՞Ւ ՄԻԱՅՆ ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՄԻ: Էլի ստացվում է, որ օտարը սեփականից վեր է ու անձեռնմխելի:

Ալինա Ղազարյան

20.07.2024

Ես, որպես հետազոտող, շատ ուրախ եմ, որ ԿԳՄՍՆ-ն վերջապես մի հատ օգտակար հարթակ է նախաձեռնում: Հայաստանի կինեմատոգրաֆիայի ոլորտում որևէ վիճակացրություն չկա: Երբեք չեմ հասկացել ինչու են գումարները թաքցնում: Մենք նույնիսկ հստակ չգիտենք, քանի ֆիլմ է ցուցադրվում տարեկան, ինչպիսին է համամասնությունը: Անհնար է աշխատանք կատարել: Բայց չեմ կարող չնշել, որ հեռուստատեսության առկայությունը մեծ սխալ է այս նախագծում: Ֆիլմերը ցուցադրվում են տարբեր եղանակներով և հեռուստատեսությունից կինոթատրոնի ձևաչափով տեղեկություն պահանջել չի կարելի, ինչպես և հակառակը: Չգիտեմ ինչու եք որոշել հավասարության նշան դնել: Պետք է շտկվի, սա սխալ է: Խնդրում եմ հաշվի առնել: Իսկ նախաձեռնությունը լավն է:

Լաուրա Կարապետյան

18.07.2024

Նախագծի 12-րդ կետում երևի վրիպակ է և պետք է լինի 11...

Տեսնել ավելին