Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

Ազգային ֆիլմի հեռարձակման և կինոթատրոնում ցուցադրման, ինչպես նաև դրանց ընթացքում գովազդի տեղադրմամբ ստացված եկամուտների մասին տեղեկությունները ֆիլմ ցուցադրողների կողմից ազգային մարմին ներկայացնելու կարգը սահմանելու մասին

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Լաուրա Կարապետյան 18.07.2024 21:05:15 Մի տեսակ համ կողմ եմ, համ էլ դեմ: Բոքս օֆիսի բաց տվյալները բոլոր երկրներում սովորական երևույթ է և ցավում եմ, որ մինչ այսօր մենք չունենք նման հարթակ: Ողջունում եմ նախարարության նախաձեռնությանը: Կողմ եմ կինոարդյունաբերության խթանման գործընթացին, սակայն դեմ եմ հեռուստատեսության ու գովազդի ներկայությանը այս նախագծում: Ուսումնասիրելով հասկացա, որ դա գալիս է մայր օրենքից, բայց միևնույն է դա սխալ է: Կարծում եմ, որ դուք, որպես օրենսդիր պիտի փոխեք օրենքը և դուրս բերեք հեռուստատեսությունը և գովազդը: Ու դրան կա լուրջ հիմնավորում: Կինոթատրոնային և հեռուստատեսային ցուցադրության ձևաչափերը և մոտեցումները տարբեր են: Կինոթատրոնը բոքս օֆիսով է ցուցադրում ֆիլմերի «վարկանիշը», թեմայի պահանջված լինելը, գաղափարի գնահատականը դրամով, իսկ հեռուստատեսությունը չափում է ֆիլմերի ռեյթինգը դիտումների հարցումով: Ու սկզբունքորեն օրենքում սխալ է նշված: Համարում եմ, որ պետք է այս նախագծում անհրաժեշտ է ավելացնել, որ առաջացնում է օրենքի փոփոխում և դուրս բերվի հեռուստատեսությունը: Նույնը վերաբերում է գովազդին: Եթե ազգային ֆիլմի արտադրողը այդքան վստահ է իր ֆիլմում, ապա ինչու է գովազդից գումար պահանջում: Կաշխատի ֆիլմը՝ կաշխատի կինոթատրոնը: Իսկ այսօր «ազգային» ֆիլմերը մենակ կինոթատրոնի անունի շնորհիվ են տեսանելի դառնում, մի հատ էլ գովազդից գումար են ուզում քամել: Խդրում եմ հանել շեշտել հեռուստատեսության և գովազդի դուրս բերման անհրաժեշտությունը և նախաձեռնել օրենքի փոփոխում: Մասնագիտորեն ընդունվում է, սակայն ձևակերպումը բխում է օրենքից և կարգում փոփոխման ենթակա չէ: Ընդունվել է ի գիտություն
2 Լաուրա Կարապետյան 18.07.2024 21:05:15 Նախագծի 12-րդ կետում երևի վրիպակ է և պետք է լինի 11... Վրիպակ է: Շտկվել է: Ընդունվել է
3 Ալինա Ղազարյան 20.07.2024 21:06:12 Ես, որպես հետազոտող, շատ ուրախ եմ, որ ԿԳՄՍՆ-ն վերջապես մի հատ օգտակար հարթակ է նախաձեռնում: Հայաստանի կինեմատոգրաֆիայի ոլորտում որևէ վիճակացրություն չկա: Երբեք չեմ հասկացել ինչու են գումարները թաքցնում: Մենք նույնիսկ հստակ չգիտենք, քանի ֆիլմ է ցուցադրվում տարեկան, ինչպիսին է համամասնությունը: Անհնար է աշխատանք կատարել: Բայց չեմ կարող չնշել, որ հեռուստատեսության առկայությունը մեծ սխալ է այս նախագծում: Ֆիլմերը ցուցադրվում են տարբեր եղանակներով և հեռուստատեսությունից կինոթատրոնի ձևաչափով տեղեկություն պահանջել չի կարելի, ինչպես և հակառակը: Չգիտեմ ինչու եք որոշել հավասարության նշան դնել: Պետք է շտկվի, սա սխալ է: Խնդրում եմ հաշվի առնել: Իսկ նախաձեռնությունը լավն է: Մասնագիտորեն ընդունվում է, սակայն ձևակերպումը բխում է օրենքից և կարգում փոփոխման ենթակա չէ: Ընդունվել է ի գիտություն
4 Rustam Mirzoyan 23.07.2024 10:25:28 Չեմ հասկանում «Տեսալսողական մեդիայի մասին» և «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքները միասին էին գրվում, ՈՆՑ էսպիսի բան արեցին... Սենց բան չկա, ինչ է նշանակում «հեռարձակման և կինոթատրոնում ցուցադրման, ինչպես նաև դրանց ընթացքում գովազդի տեղադրմամբ ստացված եկամուտների մասին»: Հեռարձակման ընթացքում ֆիլմը ընդատվում է և պայմանագրով դա թույլատվրում է, կինոթատրոնում ֆիլմը չի ընդատվում: Էս ինչ աբսուրդ բան է: Ու սրա հետևանքով ամենակարևոր հարցը՝ ԻՆՉՈ՞Ւ ՄԻԱՅՆ ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՄԻ: Էլի ստացվում է, որ օտարը սեփականից վեր է ու անձեռնմխելի: Մասնագիտորեն ընդունվում է, սակայն ձևակերպումը բխում է օրենքից և կարգում փոփոխման ենթակա չէ: Ընդունվել է ի գիտություն: